Օրվա լրահոսը

Ազատամարտիկի անփութության պատճառով են այրվել Արտավանի անտառները

Նոր մանրամասներ՝ Արտավանի անտառներում բռնկված հրդեհից

Դերասան Վահագն Սիմոնյանը «Ջամբոյի» սեփականատիրոջը մեղադրում է երեխաներին պատանդ պահելու մեջ

«Երեխաներդ 4 տարի այստեղ ապրում են ուրախ ու երջանիկ». մեղադրանքներին արձագանքում է  Արտյոմ Վարդանյանը

«Քույրը հացատան դռան արանքից տեսել է եղբորը կախված ու ուշաթափվել է»․Հացիկի բնակիչները՝ կախված զինվորի մասին (Տեսանյութ)

Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի 19-ամյա Աբաս Սլոյանի ինքնասպանություն գործելու մասին ծննդավայրում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Աբասը 20 օր է՝ ինչ զորակոչվել էր բանակ Արմավիրի մարզում, երեք օր առաջ փախուստի դիմելով զորամասից՝ նախօրդ օրը ինքնասպանություն էր գործել հորեղբորը պատկանող հացատանը, որը գտնվում է իրենց տան կողքին։ Թե ո՞րն է եղել պատճառը,

Թեմի ատենապետ. «Շողագավանքի տարածքում ոչ թե 2, այլ 100 գերեզման կա»

Ֆեյսբուքում աղմուկ էր բարձրացել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում Շողագավանքի տարածքում նորահայտ գերեզմանների վերաբերյալ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի գյուղապետ Լյովա Գրիգորյանը asekose.am-ին ասել էր , որ համացանցում տարածված նկարում պատկերված գերեզմանոցը գյուղի եկեղեցու մոտ է 1962 թվականից: «Եթե գերեզմանոցը քանդվի գյուղապետի կողմից՝ արդյո՞ք այն չի որակվի որպես վանդալիզմ: Իմ գյուղապետ լինելու տարիներին երբևէ նման դեպք չի

«Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել. դա ապատեղեկատվություն է». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը չի բարձրաձայնում այն ուժերի անունները, որոնց հետ մինչև ամառ հանդիպել են

Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը

Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Դասագրքերը կենտրոնացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Եղիշե Չարենցի անվան հ. 67 և Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցներում, որտեղից էլ, նախապես ներկայացված հայտերի հիման վրա, համապատասխան քանակով դրանք տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այցելել է դասագրքերի կենտրոնացման

«Ալիեւը Սեւանա լիճ կմտնի բոլոր կողմերից անդամահատված». Աստվածատուր Պետրոսյան

Մինչ գեներալը կպատասխաներ՝ մահապարտների զորախմբի անդամները, մեկը մյուսին հերթ չտալով ասում էին, թե մինչ այդ ինչ կանեն իրենք Ալիեւի ոտքերի հետ: Մեկը վստահեցնում էր, որ Ալիեւը ստիպված կլինի «տենց կեղտոտ ոտերով էլ մահանալ», մյուսը վստահեցնում էր՝ «իր լվալը չգիտենք, բայց Ալիեւը ավելի շուտ մեր ոտքերը կուտի՝ անլվա ձեւով»:

Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մորը սպառնում են ու ահաբեկում

«Դատավոր Աշոտ Մանուկյանը կաշկանդված է եւ պատվեր է կատարում, նրան պետք է հեռացնել վարույթից»

«Ապրիլյան պատերազմին շատերը ընդամենը 15 օր գնացին ու եկան հերոսներ ներկայացան». Աստվածատուր Պետրոսյան

Երեկ մահապարտների օրն էր, 25 տարի առաջ՝ 1992-ի օգոստոսի 15-ին մահապարտների 500 հոգանոց զորախումբը Եռաբլուրում երդվեց ու  մեկնեց ռազմաճակատ: Սպարապետ Վազգեն Սարգսյանը նրանց ասել էր՝ ապրել-մեռնելու հավանականությունը 50-50 է: «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ Աստվածատուր Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ քառօրյա պատերազմում իրենք նույն ոգով հավաքվել են ու կանգնել

Արմեն Խոջոյանի  տպավորիչ վերադարձը դպրոցի տնօրենի պաշտոնին

Իջեւանի թիվ 4 եւ Գանձաքարի դպրոցներում մրցույթներ են կայացել

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում: MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի առավելությունները հետևյալն են․ Հարմարավետություն․ ոչ կոնտակտային քարտերով վճարումները շատ պարզ են՝ պարզապես պետք է մոտեցնել քարտը է

«Տաթեւի սյունն աստղագիտական գործիք է». Ելենա Գիենկոն՝ այն մասին, թե ինչու է եկեղեցին հերքում այդ փաստը(տեսանյութ)

«Սյան վրա պահպանվել է արեւային ժամացույցը, որը եւս փաստում է օրացույցային հաշվարկների մասին»,-ասում է նա

«Քարահունջը եւ Մեծամորը հնագույն աստղադիտարններ են». ռուս գիտնական Ելենա Գիենկո (տեսանյութ)

Ծանոթանալով Պարիս Հերունու հետազոտություններին՝ կարող եմ ասել, որ դրանք աստղաբանության մակարդակում բավականին գրագետ են եւ ճշգրիտ

Սուրեն Կարայանն եւ Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տնտեսական օրակարգը և ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Իրանի Իսպանական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական

«Կինոմիությունը զբաղված է միայն օգնություն բաժանելով»

«Առավոտը» երգիչ, դերասան եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանից հետաքրքրվեց` արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում պայքարել Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի համար, մանավանդ իր անունն էլ է շրջանառվում: «Առաջին անգամ եմ լսում, բացարձակ նման հավակնություններ չունեմ»,- ասաց նա: Մեր հարցին` իսկ ի՞նչ կուզենար, որ փոխվեր այդ միությունում: «Ամեն ինչ… Համենայնդեպս, մինչեւ օրս այդ միությունը միայն օգնություն էր բաժանում եւ

Անյետաձգելի օրակարգը…

Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի հնարաւոր օրակարգի՝ «Համահայկական խորհուրդ»-ի կազմութեան մասին նախօրէին յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը: Առերեւոյթ դրական ու օգտակար նոր ինստիտուտի կեանքի կոչման ֆունկցիոնալ հեռանկարի մասին քննարկումները վստահօրէն մեծ աշխուժութիւն կը հաղորդեն խորհրդաժողովի տարատեսակ նիստերում: Մինչայդ, սակայն, յուսանք, որ ժամանակին նոյն համընդհանուր մտասեւեռումներից բխած եւ 2011

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

Մի խումբ անձանց կողմից քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Սարգիս Ավագյանը, Սուրեն Ճանճապանյանը և Անդրանիկ Ղազարյանը մի շարք այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Այսպես, նախաքննությամբ ձեռք

Բնակարան գնելուց հետո 7 տարի է՝ «ազատազրկված» գնորդը՝ Արփինեն, դատարաններում է

2014թ. դեկտեմբերի 2-ին Արփինե Մայսուրյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանն այս տարվա հունվարի 27-ին հրապարակելով դատավճիռը՝ 5 տարվա ազատազրկման դատապարտեց Արփինեին: Արփինեի պաշտպանը՝ Արթուր Ալիխանյանը, դիմելով վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջում է նրան արդարացնել: Արդեն երրորդ նիստն է, ինչ պաշտպանը ներկայացնում է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում

«Ցանկացած գրող իրեն պատկերացնում է Օրուելի, Մարկեսի ու Հեմինգուեյի կողքին»

Նարեկ Մալյանի (լուսանկարում) «Զրոյական կետ» գիրքը հետաքրքրություն էր առաջացրել օտարերկրացի հրատարակիչների շրջանում, իրենց երկրներում այն հրատարակելու համար դիմել են արաբական, իտալական հրատարակչությունները, հետաքրքրված է նաեւ ֆրանսիական հրատարակչությունը, որի հետ բանակցություններ են ընթանում: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը նշեց. «Ստեղծագործությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ձեր թվարկած հրատարակչությունների շրջանում, «Ալ Արաբի» եգիպտական հրատարակչությունը 7 տարով գնել է

«Տվեք ինձ իմ փողերը և վե՛րջ». կինոն՝ արտադրանք, թե՞ ռեժիսորական հնարանք

Նախորդ հոդվածում «Առավոտը» խոստացել էր անդրադառնալ այն ֆիլմերին, որոնք պետական աջակցությամբ տարիներ առաջ մտել են արտադրություն և չեն ավարտվել: Արդյո՞ք դրանք արտադրական գործընթացի ձախողումներ են: Որքանո՞վ են օբյեկտիվ այն խոչընդոտները, որոնք պատահել են ֆիլմերի արտադրության ընթացքում: Մենք հանդիպել ենք «Երկար վերադարձ» ֆիլմի ռեժիսոր Շավարշ Վարդանյանին, «Չնչիկ» ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանին և «Լակոտը»  ֆիլմի ռեժիսոր Գագիկ

Ավարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանողի: 18-ամյա երիտասարդի սպանության մասին ահազանգն ստացվել է 2017թ. հունվարի 11-ին։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել

Նրանք վերադարձան Փարիզից

Մեր ուսանողները Veolia Summer School 2017-ում «Նրանք գնում են Փարիզ»: Այսպես էր կոչվում մեր հրապարակումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ֆեյսբուքյան էջում այս տարվա ապրիլին: Խոսքը, հիշեցնենք, այն մասին էր, որ Փարիզին կից Ժուի լը Մուտիե արվարձանում գործող Վեոլիա Ջրի հիմնադիր ֆրանսիական Veolia Group ընկերության Ամառային դպրոցի դասընթացին, առաջին անգամ Հայաստանից, Վեոլիա Ջրի նախաձեռնությամբ, մասնակցելու էր երկու

«Այսօրվա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Բրեժնեւի ժառանգորդներից». Զոյա Թադեւոսյան

Կարծում եմ, որ «Սասնա ծռերի» քայլը տարբեր գնահատականների կարող է արժանանալ, բայց, համենայնդեպս, իմ կարծիքով, նրանք այդ ձեւով փորձում էին ժողովրդի մեջ պայքարի ոգի արթնացնել: Այն, որ նրանք հանձնեցին զենքը, դա էր փաստում: Ես չեմ պատկերացնում, որ նրանք կփորձեին ժողովրդի տարբեր հատվածների մեջ բախում առաջացնել, դա հնարավոր չէր:

«Ջամբո» համալիրում կապիկը զբոսաշրջիկից $3700 էր «հափշտակել», նետել ընձառյուծի վանդակ

Ամբողջ գումարը վանդակից արդեն հանվել է, շուտով կվերադարձվի տիրոջը

Մոշը՝ ավիտամինոզների, հիպովիտամինոզների եւ փորկապության ժամանակ

Մոշենին վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կիսաթուփ է, որի պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Դեղաբանական ազդեցությունն ու կիրառումը Տերեւներն ու պտուղներն օժտված են հանգստացնող, ընդհանուր կազդուրիչ, ծարավը հագեցնող, քրտնաբեր, մեղմ լուծողական (կիսահասուն պտուղները հակառակը՝ կապող) ազդեցությամբ։ Պտուղները եւ նրանցից ստացվող ջրաթուրմը թողնում են ընդհանուր կազդուրիչ եւ հանգստացնող ազդեցություն կլիմակտերիկ նեւրոզների ժամանակ։ Հասուն պտուղները կիրառում են ավիտամինոզների,

ՌԴ-ի հայ վարորդները գոհ են. «Հայկական ժամանակ»

Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված մի շարք հարցերից կարելի է նախ եւ առաջ առանձնացնել ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդներին անհանգստացնող հարցի հանգուցալուծումը, որոնք աշխատում էին հայկական վարորդական իրավունքի վկայականներով։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած էին Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031