Օրվա լրահոսը

Քանդակագործ. «Ես անընդհատ հերքում եմ նախորդ արածս եւ նոր բան ստեղծում». (Ֆոտոշարք)

ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ`  օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը, Երեւանի Կարապի լճում ներկայացվելու է ժամանակակից քանդակագործ` Աշոտ Հարությունյանի քանդակների յուրօրինակ ցուցահանդեսը:  Ցուցադրությանը ներկայացված է 25-ից ավելի քանդակ: Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր քանդակներով խոսում է Հայաստան երկրում ապրելու մասին: «Ուզում եմ ասել, որ կարելի է ապրել ազնիվ,

ԱՄՆ-ը ակտիվ քաղաքականություն է վարելու Հարավային Կովկասի տարածաշրջանում. «Ամերիկայի ձայն»

Առջեւում, Մայքլ Ռուբինի խոսքով, Սառը պատերազմի հեռանկարն է, որը դեռեւս դանդաղեցնում է Դոնալդ Թրամփի վարչակազմի առկայությունը:

ՊՆ-ից պարբերաբար դիզվառելիք էին հափշտակել ու վաճառել Գյումրու բենզալցակայաններում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ այսօր ժամը 14․00-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը շարունակվեց Պաշտպանության բանակի զորամասերից մեկից դիզավառելիքի հափշտակման գործով քննությունը։ Այս գործով ամբաստանվողների թիվը 6-ն է, ընդ որում մեղադրանք է առաջադրված ինչպես Պաշտպանության բանակի  փոխգնդապետի, ենթասպայի, այնպես էլ Գյումրու բենզալցակայաններից մեկի սեփականատիրոջը, դիզվառելիքը զորամասից տեղափոխող վարորդին։ Ամբաստանյալներն են՝ Աշոտ Յայլոյանը,

«Այս տարվա 6 ամսվա տվյալներով արդեն 990 մլն դոլարի ապրանք ենք արտահանել, 20% աճ ենք ապահովում». Վազգեն Սաֆարյան

Տարեվերջին սպասվում է, որ տեղական ապրանքների արտահանման ծավալը կկազմի մոտ 2 մլրդ դոլարի Սա, ըստ Վազգեն Սաֆարյանի, նաեւ ինչ-որ տեղ ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման շնորհիվ է լինում:

Լեւոն Արոնյանն այսօր խաղում է Գարի Կասպարովի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում երեկ մեկնարկած «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլ արագ եւ կայծակնային շախմատի «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարի առաջին օրը մասնակից տասը գրոսմայստերները խաղացել են արագ շախմատի երեք պարտիա: Լեւոն Արոնյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4,0 միավորով բաժանում է 1-ից 4-րդ հորիզոնականները: Այսօր գրոսմայստերները խաղալու են եւս երեք տուր: Հայկական շախմատի

Իրականացվել է օդանավով 6 հրդեհաշիջման թռիչք

Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի օդային հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 15-ին, ժամը 18:55-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում լիցքավորվելուց հետո իրականացրել է 6-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց: Ժամը 19.00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ՀՀ ԱԻՆ 56 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 105 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից: Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող

«Ոչինչ չի բացառվում». հնարավոր է աշնանը ԵԼՔ-ը հանդես գա ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկով

Մանե Թանդիլյանը հավաստիացրեց` որևէ գործընթաց չի կասեցվել, պարզապես դանդաղել է քաղաքական սեզոնով պայմանավորված:

Կարեն Մանվելյան. «Խոսրովի արգելոցում այս պահին 2733 հեկտար անտառ է այրվել, խոշոր կաթնասունները փախել են ու փրկվել են»

Մասնագետի դիտարկումները Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքների եւ կենդանական ու բուսական աշխարհի վնասների մասին

Ավարտվել է բռնության գործադրմամբ երեխաներին շահագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ երեք երեխայի շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչը՝ ծնված 2000թ., համագյուղացի երեք անչափահաս երեխաներին՝ ծնված 2003, 2007 և 2008 թ.թ.,  շահագործելու նպատակով, խաբեությամբ՝ ճոճանակ նստելու և զվարճանալու պատրվակով, 2016թ.

«Ընդհանուր մոտեցում կա, որ «Խոսրովի անտառ»-ում բռնկված հրդեհի պատճառը մարդածին է». Արթուր Գրիգորյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի համար մեղավոր ճանաչված անձը կազատազրկվի առավելագույնը 2 տարի ժամկետով

Հրդեհաշիջման նպատակով օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը

Օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել է 4-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց: Նույն օրը, ժամը 17.33-ին ռուսական ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու: Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝  երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի

Արտառոց դեպք Շատին գյուղում. տղամարդը այրել է սեփական մեքենան, հարվածել ոստիկաններին

Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել: Aravot.am-ի տեղեկություններով, Շատին գյուղի բնակիչ Ա. Գ.-ն այրել է սեփական մեքենան: Նախնական տվյալներով, նախքան մեքենան այրելը կնոջ հետ է վիճաբանել, նրան ծեծել: Ավելի ուշ դեպքի վայր մեկնած ոստիկանների հետ է վեճի բռնվել: Կրկին նախնական տվյալներով` ոստիկաններին էլ է հարվածել: Aravot.am-ը զրուցեց նաեւ Շատինի գյուղապետ

2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ

2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 22 950 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 1109-ով (21 841 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ): 2017թ. առաջին կիսամյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս

2017 թ. օգոստոսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. երկրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կազմել է 1.1%, որը 0.3 տոկոսային կետով գերազանցել է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով սպասվող մակարդակը: Իսկ հուլիսին արձանագրվել է 2.6% գնանկում՝ պայմանավորված գյուղմթերքների գների սեզոնային անկմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝

Քննարկվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրերի իրականացման ընթացքը: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Վեոլիա

Գողացված քարտով գումար է կանխիկացվել

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝  ուղևորատար ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 8-ին թիվ 58  երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ հափշտակել են քաղաքացու դրամապանակը, որում  եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր: Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, գողացված

Ֆանտանում պայթյունից մահացած գյուղացին մենակ չի եղել

Ըստ գյուղապետի՝ երկու ընկեր կասկածելի իր էին գտել, որոշել՝ թաղային կանչեն

ՀՀ բնապահպանության նախարարության «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել է

ՀՀ բնապահպանության նախարարության «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել էՀամաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության  վիճակի:Ստորև ներկայացվում է օգոստոսի 14-ին ԲՀՊՏ-ներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը.• «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում

Արարատ Խանդոյանը դատարան չէր բերվել. բողոքի քննությունը հետաձգվեց

Նա պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի վճիռը

Ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը՝ ԽՍՀՄ տարիներին քանդված կամարաշարի վերականգնմամբ (Տեսանյութ)

Երևան, 15 օգոստոսի 2017թ. — Հաշված օրեր են մնացել մինչ Օձունի վերածնունդ ծրագրի ավարտը: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում: Շինարարական ներգործությունը չպե՛տք է խաթարի պատմաճարտարապետական հուշարձանի տեսքը: Սա

16-ամյա Էդգարը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ. սեպտեմբերի 1-ին այն կգործարկվի

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Էդգար Պողոսյանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Վեբ հարթակում նա պատրաստել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ։ Եվ այժմ Էդգարը սպասում է սեպտեմբերի 1-ին իր դպրոցում իր ստեղծած պրոդուկտը գործարկելու համար։ Էդգար Պողոսյանը Սիսիանի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է։ Ծրագրավորման առաջին քայլերը սովորել է 2015թ. քաղաքի մեծահասակների

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը

Կախված զինծառայողը երեկ էր փախել բանակից. Ազիզ Թամոյան

Ծառայության էր մեկնել 20 օր առաջ

Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Աբաս Ալոյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները: 2017 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում:

«Վահանին խփել են, ինքն էլ դանակով է խփել». Պատանի լրագրողների դպրոցում սպանության գործով վկա

Վկայի խոսքով՝ Վահան Ղազարյանը ծանր, լարված վիճակում էր, վրան կապտուկներ կային, անընդհատ ծխում էր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Օգոստոսի

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ

Պայթյուն Ֆանտան գյուղում. մեկ անձ մահացել է, մեկը՝ ստացել վնասվածքներ. Հարուցվել է քրեական գործ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։ 2017 թվականի օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ճանապարհին ինչ -որ բան է պայթել, որի հետևանքով կա զոհ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։ Նախնական տվյալներով՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031