Օրվա լրահոսը
ՔԾ-ի պնդմամբ՝ լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան ներխուժած ոստիկանները օրինաչափ են գործել
Լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան մուտք գործած ոստիկանների գործողություններում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի տեսել: Այս մասին տեղեկանում ենք հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. հունիսի 26-ին կայացրած որոշումից: Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում՝ տան անդամների կամքին հակառակ և փորձել խուզարկություն իրականացնել: Պարզելով, որ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պատասխանել է Ռուսաստանին
Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին բարձրացրել է Ադրբեջանի տարածք հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների արգելքի հարցը, ինչը չի համապատասխանում դիվանագիտական էթիկային և մեծ զարմանքի ու տարակուսանքի տեղիք է տալիս: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Trend-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական կողմի ցուցաբերած ոչ բարեկամական վերաբերմունքը ոչ մի կերպ չի համապատասխանում
Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է
ԼՂՀ Ազգային ժողովում քննարկվել է Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության թեման
Լոռու հանքարդյունաբերական ձեռնարկությունները Տավուշի համայնքներին բնապահպանական գումար կվճարեն
Ընդհանուր գումարը կազմում է 7.6 միլիոն դրամ
Քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովին և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Օլեգ Բաժենովին: Նրանք Հայաստանում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կառավարման խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի շրջանակում: Գոհունակություն հայտնելով արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքից և այդ համատեքստում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունից՝ վարչապետ Կարապետյանը
Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը
Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի մորից գումար շորթելու մեջ մեղադրվողը ստացիոնար բուժման մեջ է
Դատական նիստը հետաձգվեց
2500 ԱՄՆ դոլար ստանալուց հետո բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երևան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ: Վերջինս հոսպիտալում ծանոթացել է ժամկետային զինծառայող Ս.-ի հետ, ով ասել
«Իրավունքի կողմ» ՀԿ-ի մի խումբ շահառուներ ենթարկվել են հարձակման
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից ոստիկանություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ 2017թ․-ի հուլիսի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի մի խումբ շահառուներ ենթարկվել են հարձակման` պայմանավորված ՀԿ-ի տարածք այցելելու հանգամանքով: Մասնավորապես, նախնական տեղեկության համաձայն, հարձակում գործողը եղել է կազմակերպության գրասենյակի հարևանությամբ բնակվող անձ, ով ագրեսիվ տոնով փորձել է իմանալ, թե ինչ նպատակով
«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության գործադրված բռնությունները
2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործի քննության օրը՝ մինչ դատական նիստի սկսելը, նույն խմբի անդամ, գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանին, ով հանդիսանում է վերջինիս պաշտպանը: Արա Ղարագյոզյանի խոսքերով Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ
Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության շրջանակն առաջին հանդիպումներն է անցկացրել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Լյուդմիլա Բարսեղյանի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետությունում շարունակվում է: Լիտվայի Սեյմում նրանք հանդիպել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են խորհրդարանական ձևաչափով փորձի փոխանակման հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, երկուստեք կարևորվել է Լիտվայի հանրային-քաղաքական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը։ Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ
Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը` կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ, եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարին հայրենանվեր աշխատանքի համար՝ նշելով, որ այս կառույցը մշտապես սատարել է Արցախին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Իրենց կատարած աշխատանքին 2 են նշանակում». Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելքին»
Բաղդասարյանն ասաց. «Մեր իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ցուցակներ չի գրում մեզ համոզողների եւ չհամոզողների, մենք դրա կարիքը չունենք: Ես խնդրում եմ մեր ընդդիմադիր գործիչներին այդ կոմպլեքսներից դուրս գան: Ես հայտարարում եմ հանրությանը՝ մեր ընդդիմադիր բոլոր գործիչները ռադիկալ ընդդիմադիրներ են, որ այսօր բոլոր խոսակցությունները փակվեն»:
ԵԱՏՄ նախարարը՝ թուրքական լոլիկը հայկական սերտիֆիկատով ՌԴ ներմուծելու եւ Լարսում ապօրինի գանձումների մասին (Տեսանյութ)
Կարինե Մինասյանն անդրադառնում է Լարսի անցակետում հայ արտահանողների խոչընդոտներին
ՀՀ արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրեց հուլիսի 4-ին շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը (Տեսանյութ)
ԵՄ հատուկ ներկայացուցիչը, խորը մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումն է, և ԵՄ-ն անվերապահորեն սատարում է այս նպատակով եռանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
«Ադրբեջանում աննախադեպ ռազմատենչ հիստերիայի ալիք է. վրեժի եւ պատերազմի կոչեր են հնչում». Կարեն Վրթանեսյան
Փորձագետը նշեց՝ այդ գյուղ՝ Ալխանլին, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվում է որպես կենդանի վահան
«Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի եւ քարոզչական ադրբեջանական փուչիկի մասին (Տեսանյութ)
Արցախցի երեխաները եւ նրանց ծնողները պատմում են, թե ինչ է եղել ապրիլի 2-ին:
«Կարևորը Հայրենիքն է, այն է կիզակետը և անոր հանդեպ պարտք ունենք կատարելու». Սուրեն Բայրամյան
Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Սուրեն Բայրամյանին և նրա տիկնոջը՝ Եգիպտոսի ռադիոյի հայկական ժամի պատասխանատու Սոնիա Բայրամյան-Ոսկերչյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: Սուրեն
Վանաձորի շենքերը դեռ «զարդարված են» նախընտրական պաստառներով (ֆոտոշարք)
Արդեն 3 ամիս է ինչ մեր երկրում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական շրջանում յուրաքանչյուր կուսակցության, դաշինքի ու թեկնածուի տրվեց հնարավորություն՝ օրենքով սահմանված վայրերում փակցնել նախընտրական պաստառներ: Վանաձորի քաղաքապետի որոշմամբ էլ, Վանաձորում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատկացվել էր 54 անվճար տարածք: Սակայն, բացի օրենքով նախատեսված վայրերը, թեկնածուներն իրենց քարոզչական պաստառները փակցրեցին նաեւ չնախատեսված վայրերում: Ընտրություններից հետո
Անահիտ Բախշյանը Տերյան 3 հասցեի մասին. «Ո՞վ և ե՞րբ է գնել այդ տարածքն ու ի՞նչ նպատակով»
Արձանագրենք, որ շատ-շատ փաստեր ունենք, երբ Երևանում քաղաքաշինության ոլորտում ոչ ՀՀ Սահմանադրությունն է գործում, ո՛չ՝ վերոնշյալ օրենքը, ո՛չ էլ Երևանի ավագանու համապատասխան որոշումը:
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել բանակցություններն Անկարայի հետ
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում բանաձև է ընդունվել, որը կոչ է անում Եվրամիության երկրներին և Եվրահանձնաժողովին անհապաղ դադարեցնել անդամակցության վերաբերյալ բանակցություններն Անկարայի հետ, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չիրականացնեն սահմանադրության մեջ: Բանաձևին կողմ է քվեարկել 477, դեմ՝ 64 պատգամավոր: Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ: «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին և անդամ-երկրներին, համաձայն բանակցությունների շրջանակի, անհապաղ դադարեցնել
ԵԱՏՄ-ում հարկային եւ մաքսային համակարգերի ներդաշնակեցման արդյունքում որոշ ապրանքներ կթանկանան (Տեսանյութ)
ԵԱՏՄ հանձնաժողովի անդամ Կարինե Մինասյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ-ի սահմանափակումների մասին
«ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի եւ սիրառատ հեռանանք». Գեւորգ Պետրոսյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը կոչ արեց կառավարությանը ավելի լուրջ վերաբերվել ԱԺ-ին ու բյուջեի կատարմանը. «Եթե էսօր տեր չունեցող ուսանողը պոտենցիալ գործազուրկ է, հովանավոր չունեցող աշխատողը ստրուկ է գործատուի մոտ, եթե չապահովված հիվանդը պոտենցիալ մահկանացու է, ի՞նչ բյուջեի կատարման մասին է խոսքը:
Առողջապահության վարչության պետը հրաժարական տվեց՝ Aravot.am-ին տված հարցազրույցի պատճառով
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին մեզ տեղեկացրեց հենց պարոն Հովհաննիսյանը։ Պատճառը եղել է Aravot.am-ին տված «300 գրամ ծնվածին ո՞վ էր մարդ համարում, հիմա է, որ ՀՀ քաղաքացի են անվանում». Շիրակի առողջապահության վարչության պետ» վերնագրով հարցազրույցը։ Այն հունիսի 16-ին Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» 800
Ռուսաստանը վերահաստատել է իր դիրքորոշումը Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության հարցում
Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է իր հայտարարությունը՝ կապված Ադրբեջանում հայկական ազգանունով Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականություն դրսևորելու դեպքերի հետ: «Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելվել է: Որպես կանոն, նրանք ձերբակալությունների են ենթարկվել Բաքվի օդանավակայանում, իսկ հետո նրանց ստիպել են հետ վերադառնալ իրենց հաշվին»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ դա
«Իշխանությունը ստանում է «2»՝ սովետական համակարգով». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Ուռճացված պարապ համակարգը մնո՞ւմ է այնպես, ինչպես կա, այո, մնում է ինչպես կա: Ում ինչ հարցնում են, մենակ ասում են՝ դե ՊԵԿ-ից 400 հոգի կրճատել են: ՓՄՁ-ները գո՞հ են ձեզանից, հազարավոր ՓՄՁ-ներ են փակվում, դատարաննե՞րն են ավելի անկախ դարձել, ոստիկանությո՞ւնն է ավելի ադեկվատ սկսել գործել, ոստիկանների թիվը կրճատվե՞լ է նախորդ տարվա համեմատ, ո՛չ, բոլոր հարցերի պատասխանը ոչ է:
Սենոր Հասրաթյան. Ադրբեջանում փորձում են համոզել, թե Ալխանլվում որևէ ռազմակայան գոյություն չունի
Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի կողմից սեփական երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ կազմակերպված «հիթ-շքերթը», որը նպատակ ուներ ցուցադրելու իբր ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված», սակայն, իրականում 1994թ.-ի հունվարից իրենց վերահսկողության տակ գտնվող, Ջոջուկ Մարջանլու գյուղում «հայերի կողմից իրականացված
Տեղեկանք 2016 թ-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել: Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա
«Բալը թանկ է, հարկավոր չէ…»
«Գիքորը» ֆիլմում հնչած «Բալը թանկ է, հարկավոր չէ…» արտահայտությունը կարծես թե վանաձորցիների համար է: Այս օրերին Վանաձորում բալն արժե 1300-1500 դրամ: Հավանաբար պատճառը դա է, որ այստեղ բալն ավելի շատ համտեսող ունի, քան գնորդ: Վաճառողներից մեկն էլ փորձել է կեսկատակ, կեսլուրջ գնորդներին հորդորել առանց վճարելու բալ չուտել: «Գալիս են 200 դրամի շլոր են առնում, 500


















































