Օրվա լրահոսը

«Ինչպես կարող է պատահել, որ ԵԽԽՎ նման կառույցում մենք ունենանք այսպիսի երևույթ, ինչպիսին Պեդրո Ագրամունտն է». Միքայել Մելքումյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ելույթը` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում

ՊՆ-ում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից

«Արցախի ձայներ» երգչախմբի համերգները Գերմանիայի քաղաքներում

Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրով հանդես եկավ «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ: Քիլում բացման խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Քյոլնում` Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԳԴՀ-ում Արցախի

Բուժօգնության անժամկետ հավաստագրեր՝ 2016-ի ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքներին

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ առաջնագծում զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվել են սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրեր: Ծրագրի առաջին փուլով բժշկական կենտրոնում սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 25 զոհված զինծառայողների ծնողներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը նշել է, որ նախաձեռնության

«Հայկազը կարճահասակ է եղել եւ չէր կարող կախվել այդպիսի բարձր պտտաձողից». Կուրսանտի սպանության գործով վկա

Վկայի պատմելով՝ «Հայկազին ծեծի են ենթարկել, ողնաշարն ու ոտքը կոտրել, հետո տարել գցել են բասեին, ավելի ուշ` կախել»:

ՀՀ-ում Միացյալ Թագավորությունների դեսպանը կարևորել է իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքը

Դավիթ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հույն գործընկերների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հունական սփյուռքի հարցերով տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքիին: Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-հունական քաղաքական երկխոսության և երկկողմ համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում միջազգային պայմանագրերի և հուշագրերի ստորագրումը: Տերենս-Նիկոլաոս Քուիքին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար  և հավելեց. «Հայաստանի արտգործնախարարություն այցի ժամանակ շեշտվեց, որ

Աջակցություն դպրոցին

1994 թվականի սեպտեմբերին նորաստեղծ ու Արցախը Մայր Հայրենիքին կապող Քաշաթաղի շրջանում բացվեց  առաջին դպրոցը՝ շրջկենտրոն Բերձորում՝ 25  աշակերտով և նվիրյալ ուսուցիչներով: Արդեն 23 տարվա պատմություն ունեցող կրթօջախում այժմ սովորում են  200 աշակերտ, աշխատում մոտ 30 ուսուցիչ: 2008 թվականին հիմք դրվեց դպրոցի և Թեքեյան մշակութային միության «ԹՄՄ» բարեկամությանը, և 2009-ից կրթօջախը անվանակոչվեց ի պատիվ ճանաչված բանաստեղծ,

Facebook-ը պատրաստվում է բազմասերիանոց ֆիլմեր արտադրել

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է զբաղվել բազմասերիանոց ֆիլմերի արտադրությամբ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նշվում է, որ Facebook-ը բանակցություններ է վարում հոլիվուդյան ստուդիաների և գործակալությունների հետ՝ «հեռուստատեսային մակարդակի շոու» նկարահանելու համար և պատրաստվում է սեփական արտադրանքը թողարկել ամառվա վերջին: Թերթը պնդում է, որ սոցցանցը պատրաստ է մեկ սերիայի համար

Պյոտր Սվիտալսկին` ՀՀ բնապահպանության նախարարությունում

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է դեսպան Պյոտր Սվիտալսկու ղեկավարած պատվիրակության հետ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

2017 թ. հունիսի 1-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ, որոնք հակասում են մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներին, հիմքեր են  ստեղծում

«Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանի կողմից կազմած «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Սիրիահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958թթ. ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդվինների միջավայրում ապրած

Կանանց խոշտանգումները ընտանեկան բռնության գործերում

Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, և մի խումբ հասարակական կազմակերպություններ՝ «Ընդդեմ իրավական կամայականության», «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», «Հելսինկյան ասոցիացիան» կազմակերպել էին «Անպատժելիության դեմ պայքար և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք – 2017» խորագիրը կրող համաժողով։ Համաժողովին ներկա էին պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման նախաձեռնողները հերթական անգամ հիշեցրեցին, որ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։ Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական

Ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Վահագն Օսեյանը, իր ընկեր Սարգիս Սողոմոնյանի դրդչությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Այսպես, ՀՀ քաղաքացի Արմեն Կարապետյանի անվամբ ուղարկված ծանրոցի միջից առանձնապես

«Եթե ահազանգող կա, առաջին հերթին նրանից պիտի ճշտել». Լենա Նազարյանը՝ Ֆարմանյանին

Լենա Նազարյանն ասաց, որ Սամվել Ֆարմանյանը զանգել է ու փորձել է պարզել այն կողմից, որը առաջացրել է այդ խնդիրը: Ահազանգողները պնդում են, որ խնդիր կա, իրենք կապի մեջ են Արայիկ Հարությունյանի հետ: Խնդրին տեղյակ է նաեւ գյուղնախարարությունը:

Միջնավանում դպրոցի հիմնանորոգումից հետո մարզադահլիճը չի գործում, քանի որ խոնավության պատճառով քանդվել է հատակը

Արաքսի ձախափնյա հարթությունում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամենահարավային քաղաքը՝ Միջնավանը: Ազատագրվել է 1993թ. աշնանը, վերահայացել 1995-ին: Այժմ ունի մոտ 400 բնակիչ: Այստեղ այս օրերին հիմնանորոգվում է քաղաքապետարանի շենքը, որի հարևանությամբ կառուցվում է մեկհարկանի բնակելի շենք՝ 8 բնակարանով: Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի և խորհրդական Վաչե Ստեփանյանի հետ այցելեցի Միջնավան: 2

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ նկատելի ապագայում Հայաստանում կնվազեն կոռուպցիոն երեւույթները

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հունիսի 26-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Ողջունելով հյուրին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի կողմից վերջերս

Սա է կյանքը…

Հազարան հավք՝ զարթոնքի, արդարության, ճշմարտության, բարի ցանկությունների կատարման, հրաշագեղ լույսերի ու անմահության թռչուն: Երբ փոքր էինք, այն բացում էր իր փառահեղ թևերը, բարձրացնում մեզ նրանց վրա ու պտտում, պտտում ծննդավայրի գլխին, մինչև որ պտտվում էին մեր սեփական գլուխները: Սակայն, կյանքի շարունակության հետ, Հավքը քիչ-քիչ լքում էր մեզ: Կամ էլ՝ մենք էինք լքում նրան, որովհետև, եթե

Կրակոցներ՝ օրենքով գողերի պատճառո՞վ․ոստիկանները շրջափակել են Գյումրու կենտրոնը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որտեղ երեկ ուշ ժամի հնչել են կրակոցներ, այսօր շրջափակված է ոստիկաններով, դադարեցված է երթևեկությունը, քաղաքային տրանսպորտը ստիպված փոխել է իր ուղղությունը։ Տեղում աշխատում են քննիչները, քրեագետները, զննում Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող բոլոր սպասարկման օբյեկտների տարածքները։ Դեպքի մասին խանութատերերը գրեթե ոչինչ չգիտեն, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի աշխատակիցները ևս խուսափում էին որևէ բառ ասելուց, թեև իրադարձությունները

ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտը հստակեցնում են տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հունիսին Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Շերբակովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ասպարեզում համագործակցության հարցերը, նախանշել տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր: Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այցելել է իր ուսուցչի` Նոբելյան մրցանակի

«Ինձ ընդհանրապես չեք տեսնի այս նստաշրջանի ընթացքում». Պեդրո Ագրամունտը` Բյուրոյի նիստին

Սակայն Պեդրո Ագրամունտը հրաժարական տալու մտադրություն չունի

«Մեզ համար Արցախի ժողովրդի անվտանգությունը, անկախությունն ու ապահովությունն ամեն ինչից վեր է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է հույն գործընկերոջ հետ

«Ռազմական ավիացիան հպարտության և ոգևորության աղբյուր է». Վիգեն Սարգսյան

ՊՆ նախարարը մասնակցեց ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում, ցուցադրվեց 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացավ հունիսի 25-ին։ Այդ առիթով Շանհայ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ԱՄՆ-ից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը: Հանդիսատեսի շարքերը համալրել էին ոչ

Ինվազիվ մեթոդի ներդրումն Արցախում մեծագույն քայլ է ինչպես մահացության դեպքերի նվազեցման, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումներով ախտորոշման և բուժման ուղղությամբ

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ. 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36 հիվանդի տեղադրվել է 42 ստենտ: Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում : Հունվար, փետրվար, մարտ ամիսներին այդ ծրագրով 26 հիվանդի

Վարդենիսում վթարի ենթարկված զինծառայողներից ոչ մեկի վիճակն այլեւս ծանր չէ

Շուտով նախատեսվում է մի քանիսին դուրս գրել հիվանդանոցից

Կրակոցներ Գյումրիում. Հարուցվել է քրեական գործ

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքները ստացել է նշված սրճարանի դիմաց հնչած կրակոցների ժամանակ:

ԱԻՆ. կանխատեսվում է մինչև 38 աստիճան հրդեհավտանգ իրավիճակ

Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031