Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ 2017»-ի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվի շուրջ 60 միջոցառում

Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: «Մայրաքաղաքի ամառային կյանքն առավել բովանդակալից

Բրյուս Ուիլկինսոնն այցելել է Արյունաբանական կենտրոն

Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահ Բրյուս Ուիլկինսոնը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԱՆ Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Նա շրջել է կենտրոնի հիմնական կառույցներում, ծանոթացել ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման, ինչպես նաև կլինիկական, բջջաբանական, բիոքիմիական, մակարդելիության համակարգի բաժանմունքներում իրականացվող ծառայություններին։ Աշխարհի 35 երկրում, այդ թվում` Հայաստանում ներկայացված բարեգործական կազմակերպության նախագահը կենտրոնի մասնագետների

Արամ Աթեշյանը հնարավոր է պատրիարքի ընտրություններին առաջադրի իր թեկնածությունը

Նա ձեռնտու թեկնածու է Թուրքիայի իշխանությունների համար

Վթարային ջրանջատում Նորք-Մարաշում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

Տավուշում միջպետական ավտոճանապարհը կովերի՞ համար է

Տավուշում, ինչպես Հնդկաստանում

«Եթե իրական Հայաստանը տեսնեին, չէի՞ն ասի՝ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք»․Վահան Թումասյանը՝ «Ավրորայի» մասին. (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում արդեն երկրորդ տարին անցկացվող «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությանը, կարծիք հայտնեց, որ այն թեև լավ իմաստ ունի, սակայն հազար ու մի խնդիրներ ունեցող Հայաստանում դեռ շուտ է նման խնդրով զբաղվելը։ «Ցույց ենք տալիս, որ գնահատում ենք աֆրիկյան կամ այլ ժողովուրդներին մեծ օգնություն բերող անհատներին, բայց

«Այդքան արագ ձյունը չեն մաքրում, ինչպես ԼԳԲՏ պաստառները հեռացրին». «Ա1+»

«Տրանս անձինք մեր հասարակության մի մասն են» գրառմամբ պաստառները Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում մնացել են ընդամենը 3 օր:  Դրանք ապամոնտաժվել են Երեւանի քաղաքապետարանի պահանջով։ Վահանակների ապամոնտաժումը «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը համարում է կողմնակալ ու խտրական վերաբերմունքի դրսեւորում. «Պաստառները հանեցին շաբաթ օրը, դա շատ տարօրինակ է, որովհետեւ ուրիշ անգամ արագ արձագանքում,

Արա Բաբլոյան. «Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում»

Կարեւորելով հայապահպանության դերը սփյուռքում՝ Սերխիո Նահապետյանը նշել է, որ արտասահմանում գործող բոլոր կուսակցությունները պիտի միավորեն ջանքերը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման, Հայաստանի եւ Արցախի անվտանգության պահպանման:

Հայաստանում գրանցված առաջընթացը հիշատակվեց ՄԱԿ-ի բանաձևում

Մայիսի 22-ից 26-ը Վիեննայում կայացավ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 26-րդ նստաշրջանը, որին մասնակցեց նաև ՀՀ պատվիրակությունը՝ Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: Հանդիպման օրակարգը ներառում էր ահաբեկչության, անօրինական միգրացիային, կոռուպցիային, մարդկանց թրաֆիկինգին, կիբեռհանցավորությանը և հանցավորության այլ տեսակներին՝ անդամ պետությունների կողմից Կայուն զարգացման նպատակների կատարման ընթացքին վերաբերող խնդիրներ: Օրակարգի հրատապությամբ պայմանավորված՝

«ՌԴ-ն Գյումրիի ռազմակայանից զորքը չի հանի-տանի Սիրիա». ՊՆ պաշտոնյա

Դա չի նշանակում, թե ռազմակայանն անմիջական մասնակցություն է ունենալու, օրինակ, Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում

Նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբերի հանդիպմանը

Մայիսի 27-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Ելույթ ունենալով խորհրդաժողովի օրակարգում ներառված «ՀՀ-ԵՄ հարաբերություններ» խորագրով հանդիպմանը Կարեն Նազարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ – Հայ Դատի հանձնախումբ ձևաչափով արդեն ավանդական դարձած քննարկումների բովանդակությանը, մասնակիցներին ներկայացրել Հայաստանի ու ԵՄ կառույցների, ինչպես նաև եվրոպական

ԵՄ-ը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով՝ մինչև 2018թ. հունիսի մեկը, երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակում ավելացրել է ևս երեք նախարարի անուն: «Սիրիայի հարցով ԵՄ ռազմավարության մեջ սահմանված է, որ Եվրամիությունը կպահպանի սահմանափակող միջոցառումները սիրիական վարչակարգի ու նրա դաշնակիցների նկատմամբ այնքան

ԶՈՒ ԳՇ պետի պարզաբանումը՝ թե ինչու սահմանային վիճակի մասին ամեն օր չի հաղորդվելու

«Այդ տեղեկությունը հաղորդվելու է, բայց չի նշվելու՝ որ ուղղությամբ եւ որ զորամասում»,-ասաց Մովսես Հակոբյանը

«7» նախագիծ. Հունիսի 1-ը կնշվի դասական երաժշտությամբ

7 նոտաները, ծիածանի 7 գույները, շաբաթվա 7 օրերը, 7 հրաշալիքները և բազմաթիվ այլ հետաքրքրաշարժ տեղեկություններ կներկայացվեն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, երեկոյան ժամը 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյի ընթացքում։ Այս մասին Երևանի թիվ 12 մանկապարտեզում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին «7» նախագծի հեղինակները՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Քաղաքապետարանի պաշտոնյան ԼԳԲՏ թեմայով պաստառի մասին. «Այս քննարկումներն ավելի շատ են գովազդում» (Տեսանյութ)

Արազ Բաղդասարյանն ասում է՝ պաստառը տեղադրման թույլտվություն չուներ

«Մինչեւ նոյեմբեր սահմանային իրավիճակը դեռ էլի կշիկանա»

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչեւ նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա: Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սաֆարյանը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն էլ են ըստ էության

Շների ցուցադրական մրցում՝ երեւանյան ամառի շրջանակներում

Պաղպաղակի ու ձմերուկի փառատոն, ռոք համերգ ու այյ միջոցառումներ ամառվա ընթացքում

ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի պռոռուսական հանձնաժողովը

Նորընտիր Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների կազմում կա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Այս հանձնաժողովի գործունեության ոլորտը ներառելու է Եվրոպական միության և Եվրախորհրդի հետ կապերը, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումն ու այդ ոլորտները կարգավորող օրենքները: Մայիսի 20-ին այս հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 8 պատգամավորներ, որոնցից մեկը Ելք

ՌԱԿ. Պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին

Այսօր Երևանում ինքնակոչ որոշ անձինք, ովքեր իրենց ռամկավար են հռչակել, ասուլիս են կազմակերպել, կատարելով հայտարարություններ, որոնք չեն բխում կուսակցության քաղաքական հիմնադրույթներից և կանոնադրությունից: Նրանք հայտարարել են, ոչ ավել և ոչ պակաս, որ «Հայաստանում ՌԱԿ պետք չէ գոյություն ունենա»: Պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին, չունեն

«Նման դեմարշներ ունենալու ենք Ռուսաստանի կողմից՝ քանի մոտենանք ԵՄ-ՀՀ պայմանագրի ստորագրմանը»

Ստեփան Սաֆարյանը՝ Ադրբեջանում նոր բիզնես ծավալելու Ռուսաստանի ծրագրի մասին Մինչեւ նոյեմբեր` ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրումը, սահմանային իրավիճակը կշիկանա: «Առավոտի» հետ զրույցում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ-ում մինչեւ այժմ էլ չեն հասկացել, որ թեեւ Ռուսաստանը ցուցադրաբար չի անում, բայց տարբեր ձեւերով հասկացնում է Հայաստանին, որ ինքն առանձնապես կողմ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արտասահմանյան անդամի դիպլոմ: Դիպլոմը հանձնեց ՌԳԱ նախագահի պաշտոնակատար Վալերի Կոզլովը ՌԳԱ նախագահության նիստի ընթացքում: «Ռադիկ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է գիտության լայն սպեկտր` քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն…»,- Ռադիկ Մարտիրոսյանին նիստի մասնակիցներին

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանը հրթիռային և հրետանային միավորումների զորավարժություններ է անցկացնում: Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը: Զորավարժություններն անցկացվում են համաձայն 2017թ. զինված ուժերի վերապատրաստման ծրագրի՝ անձնակազմի մարտական հմտությունները բարձրացնելու նպատակով: Զորավարժությունների ժամանակ օգտագործվում են ժամանակակից կառավարման ավտոմատացված համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ադրբեջանը դարձյալ մեկուսացրեց Հայաստանին

Մայիսի 10-13-ի ժամանակահատվածում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 105-րդ նիստը, որտեղ բախվել են հայերի եւ ադրբեջանցիների շահերը, ու հաղթել է Ադրբեջանը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է «աֆիլացված (փոխկապակցված) անդամ» ձեւակերպումը: Կազմակերպության իսկական անդամ կարող են դառնալ միայն պետությունները, իսկ աֆիլացված անդամ՝ բոլորը, բացի պետական կառույցներից. գործարարներ, լրատվամիջոցներ,

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել բնապահպանական խնդիրներով մտահոգ երիտասարդների հետ

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի հերթական հանդիպումը բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ: Նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի բնապահպան-երիտասարդները հիմնեն Բնապահպանական խորհուրդ, որը կհամագործակցեր նախարարության հետ՝ նպատակ ունենալով աջակցել բնապահպանական խնդիրների լուծմանը: Այս երկրորդ հանդիպումը` փաստացի խորհրդի հանդիպումն էր նախարարի հետ, որին մասնակցել են նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների

Ինչու ՀՀԿ-ի հարուստները չեն բացում իրենց քսակները. Շարմազանովը մեկնաբանում է Նժդեհի խոսքերի շուրջ աղմուկը (Տեսանյութ)

Հարցին՝ ՀՀԿ-ական մեծահարուստները դատարկե՞լ են իրենց քսակները այսօր՝ նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես կարծում եմ, որ պետք է եւ հարուստները բացեն, եւ ոչ հարուստները բացեն: Դա արդեն թողենք իրենց: Համենայնդեպս, ես գիտեմ, որ Գարեգին Նժդեհի այս խոսքերի տակ յուրաքանչյուր բանական հայորդի պետք է ստորագրի»:

Մարզաառողջարանային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպման ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 15-ից

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 15-ից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական

Վիրտուոզ դաշնակահարը համաձայնել է հանդես գալ Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կկայանա Արկադի Վոլոդոսի բացառիկ համերգը:

«Եթե անգամ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը տրվեր «Ելքին»՝ նա ԱԺ-ում լծակ չէր ունենալու»

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում բանավիճում են Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը: Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը կրճատվեց՝ 12-ից դարձավ 9: Կտուժի՞ արդյոք մարդու իրավունքների պաշտպանությունը նույնանուն հանձնաժողովը պետաիրավականին միավորելու արդյունքում: Ի՞նչ կփոխվեր, եթե վիճարկվող հանձնաժողովը չմիավորվեր,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031