Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ ինքն ԱԺ-ում 56 հաստիք ու 36 մեքենա է կրճատել (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանի կողմից Հրայր Թովմասյանի պարգեւատրումը մեկնաբանությունների տեղիք է տվել: Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքն ու Կորյուն Նահապետյանը պարզապես ուշացումով են ստանում իրենց պարգեւատրումը, որը տրվել է դեկտեմբերին, այնպես որ, կրկնակի հերոսներ չեն, ինչպես կային Սովետի ժամանակ:

Արփինե Հովհաննիսյանի ձեռնարկած վերանորոգումն ԱԺ-ում քննարկումների տեղիք է տվել (Ֆոտոշարք)

ԱԺ նորանշանակ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ-ում ձեռնարկած վերանորոգման աշխատանքները գրավել են լրագրողների ուշադրությունը: Նրան հատկացվել է ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակը, որտեղ Արփինե Հովհաննիսյանը սկսել է վերանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնել: Նաղդալյանի ողջ գույքը՝ կահույքը, անգամ լվացարանը ապամոնտաժվել է եւ ԱԺ միջանցքում է: Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ զուտ կոսմետիկ փոփոխություններ է կատարում, դա կապիտալ վերանորոգում

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովները

Ինչպես հայտնի է, վեցերորդ գումարման Ազգային ժողովը ունի 9 հանձնաժողով: 9 հանձնաժողովներից 6-ի ղեկավարները Հանրապետական խմբակցության անդամներ են, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքի: «Ելք»-ը եւ ՀՅԴ-ն հանձնաժողովի ղեկավարներ չունեն: Եվ այսպես՝ ՀՀԿ-ի ղեկավարած հանձնաժողովներն են՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Հակոբ Հակոբյան), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Արմեն Աշոտյան), Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ Դավիթ Հարությունյանի համար հատուկ պաշտոն չես ստեղծել, որ հիմա էլ փակում են

Հրայր Թովմասյանի խոսքերով՝ աշխատակազմի ղեկավար-նախարարը եղել է Մանուկ Թոփուզյանը՝ դեռ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք: Ըստ նրա՝ որեւէ վատ բան չկա, որ այս կամ այն որոշման հիմքում քաղաքական դրդապատճառներ կան, քաղաքականության փոփոխություն կա:

Հրատարակիչ. «Մեկ էջ հայերենից թուրքերեն թարգմանելը $40 արժի»

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոսելով հայ գրականության թուրքերեն թարգմանվելու եւ թուրք հրատարակիչների կողմից համապատասխան աջակցության մասին, ասաց, որ նախ արեւմտահայերն ու արեւելահայերը միմյանց հետ խնդիր ունեն: Հրատարակիչը պատմեց, որ վերջերս թուրք հրատարակիչների ու գրողների ներկայությամբ հայերը լեզվի հարցերով վիճել են միմյանց հետ` հարուցելով թուրք հրատարակիչների տարակուսանքը: Վերջիններս, Մարտիրոսյանի հավաստմամբ, ասել են. «Մենք չգիտենք, թե

Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ: «Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային

Արմեն Մարտիրոսյան. «Հարամ լինի Լեզվի տեսչությունը» (Տեսանյութ)

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մայիսի 29-ին «Պոստ սկրիպտում» ակումբում խոսելով Լեզվի տեսչության լուծարման մասին, ասաց. «Եթե բանակը կրակում է ժողովրդի վրա, հարամ լինի էդ բանակը, եթե Լեզվի տեսչությունը չի ծառայում լեզվին, հարամ լինի էդ տեսչությունը»: Նրա կարծիքով, լավ կլիներ, որ Լեզվի տեսչությունում լեզվի մասին մտածող մարդ նշանակվեր, ոչ թե մեկը, ում հարմար է նստել

Հարցում. Հարցվածների մեծամասնության համար տհաճ էին Տարոն Մարգարյանի գործողությունները

Ինչպես հայտնի է, մայիսի 14-ին Երեւանում ավագանու ընտրություններ էին, որի արդյունքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակելու է պաշտոնավարել: Ընտրություններից հետո Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվեց, թե Երեւանի քաղաքապետի թեկնածուներից ո՞ւմ գործողություններն էին տհաճ իրենց համար: Հարցմանը մասնակցել է 113 օգտատեր: Հարցման մասնակիցների 15 տոկոսի համար տհաճ էին «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գործողությունները, 26 տոկոսի

Հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված «Գրան Պրի»-ի խաղարկությունում

Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր: Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Հիշեցնենք, որ Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը:

Արմեն Մարտիրոսյան. «Խայտառակություն է, որ տարեկան 48 գիրք է վաճառվում» (Տեսանյութ)

Մայիսի 29-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նա խոսեց հայոց լեզվի պահպանման խնդրից` Հայաստանում և Թուրքիայում: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ 60 լեզվից թարգմանիչներ չունենք, իսկ «Անտարեսը» 18 լեզվից է թարգմանություններ անում: Առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում հայ ընթերցողին բնագրից թարգմանաբար հասու կլինի նաեւ ճապոնական գրականությունը: Նա ցավով փաստեց, որ Հայաստանում

Մատաղիսի զորամասի պետը, 2 տեղակալները պաշտոնանկ են արվել

Զորամասի հարակից ջրամբարում վերջերս երեք զինծառայող էր ջրահեղձ եղել

«Հայաստանի բանկային համակարգի վրա կիբերհարձակում է եղել մեկ ամիս առաջ» (Տեսանյութ)

«Կասպերսկի Լաբորատորիայի» մասնագետը գտնում է, որ ԿԲ-ն պետք է վերանայի մոտեցումը կիբերանվտանգության պահանջների նկատմամբ

«Սահմանին որոշակի լարվածություն կա, որը մտավախություն չի առաջացնում». Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը վստահեցնում է՝ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը

Թատերագետ, ճարտարագետ, բժիշկ ու բիաթլոնի մարզիչ

Ինչ մասնագիտություն ունեն նոր խորհրդարանի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները Նոր խորհրդարանում ոչ միայն պատգամավորների թիվը կրճատվեց` 131-ից դառնալով 105, այլեւ մշտական հանձնաժողովներն օպտիմալացվեցին: 5-րդ գումարման Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովից 6-րդ գումարման ԱԺ-ում մնաց 9: Անցած օրերին հանձնաժողովների կրճատման ու միավորման շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ տեղի ունեցան: Մշտական հանձնաժողովներից վեցի նախագահներ ընտրվեցին ՀՀԿ-ական պատգամավորներ, 3

Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ

Մայիսի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք: Շախմատային խաղին ներկա էր նաև «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթի խմբագրակազմը: Շուրջ 4 ժամ տևած համառ պայքարն ավարտվեց Արիանա Կաոիլիի հաղթանակով:

Մեղադրանքներ են առաջադրվել Բավրայի մաքսակետի պետին ու մաքսային  միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին: Նրանք կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն: Նախապատրաստված նյութերի համաձայն, մի շարք կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ և ֆիզիկական անձինք, մաքսային

Վարդան Բոստանջյանը` հին ու նոր կառավարության մասին

Տնտեսագետը նախագահի առաջարկած տնտեսական տեսլականը անիրատեսական չի համարում «Ես շատ կուզենայի, որ նման սցենարն իրականություն դառնար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն`անդրադառնալով մայիսի 18-ին խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթի տնտեսական մասին: Նախագահը, հիշեցնենք, մասնավորաբար խոսել էր մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում  ` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում`

Կազանյան փաստաթուղթը նույն մադրիդյան սկզբունքներն են. Շավարշ Քոչարյանը՝ բանակցային փաստաթղթի մասին

Հիմա բանակցությունների սեղանին դրված է կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելով, որովհետեւ միջնորդները շատ լավ հասկանում են, որ երբ միմյանց վրա կրակում են, սադրում են, հրթիռներ են արդեն արձակում, բանակցային գործընթացում ինչ արդյունավետության մասին կարող են խոսել:

Կարեն Կարապետյանին հավատում են եւ ուզում են օգնել (Տեսանյութ)

ՌԱԿ ատենապետը`կառավարության գործունեության մասին

Անի և Աննա Աթայանները` Շվեդիայում կայացած միջազգային երաժշտական մրցույթի հաղթողներ

2017թ.-ի մայիսի 25-28-ը Ստոկհոլմում (Շվեդիա) կայացավ միջազգային երաժշտական մրցույթ, որին Հայաստանից մասնակցեցին Անի և Աննա Աթայանները /դաշնամուր/: Արդյունքները տպավորիչ էին. տաղանդավոր պատանի դաշնակահարուհիները, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում, մրցույթում զբաղեցրեցին առաջին տեղերը: Միջազգային ժյուրին բարձր գնահատեց Անիի և Աննայի կատարողական արվեստը և, ըստ արժանվույն, նրանց շնորհեց առաջին տեղերը: Քույրիկները Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաներ

«Տո ուզում է 100 դիտորդ դնես, եթե իրա մտքինը սադրանքներ կազմակերպելն է՝ էլի կկազմակերպի». Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)

Ըստ Շավարշ Քոչարյանի, միջազգային կառույցների համբերության բաժակը լցվել է. «Միջնորդական առաքելությունները դանդաղաշարժ են, բայց այդ դանդաղաշարժության մեջ կան շատ լուրջ վտանգներ՝ այն պետության համար, որը գնում է խաղի կանոնների դեմ»:

«Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացնել ամռանը՝ Մինսկում:

«Եթե «ԵԼՔ»-ն այս տեսանկյունից մոտենա խնդրին, ՀՀԿ-ի հետ գործակցությունը մեծ շրջանակներ կընդգրկի»

ՀՀԿ-ի սկզբունքն անփոփոխ է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, չնայած ընդդիմախոսների հակառակ պնդումներին, կարծում է, որ վերջերս կայացած Երեւանի ավագանու ընտրությունները բավականին հաջողված էին, հատկապես՝ թափանցիկությամբ: «Դրանք քայլ առաջ են: Գործարկվեցին այն տեխնիկական հնարավորությունները, որոնք կիրառվեցին նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ: Կարծում եմ՝ ՀՀԿ-ի ստացած ձայները եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրությունն այդ ամենի տրամաբանական

Աշոտյանը՝ Զեյնալյանին. «Չեմ կարող խոստանալ, որ հաճելի ձայնով մի աղջիկ կգտնենք, որ ձեզ համար այդ տեքստերը կկարդա»

Աշոտյանը շնորհավորեց՝ առաջին նիստի կապակցությամբ եւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի կազմում հնարավոր է փոփոխություններ լինեն՝ ՀՀԿ-ական անդամների հետ կապված:

Սերխիո Նահապետյան. «Հայաստանում ՌԱԿ պետք չէ գոյություն ունենա» (Տեսանյութ)

ՌԱԿ ատենապետը`ներկուսակցական խնդիրների մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031