Օրվա լրահոսը

«Բաց կթողեք, կլինեմ բացառություն, բաց չեք թողնի, կշարունակեմ փիլիսոփայել»․ Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

Արմեն Աշոտյանն ասաց՝ ազատությունս վերականգնելու պարագայում այն ամբողջովին կնվիրեմ այն գաղափարներին, որոնց հավատում եմ ես և իմ թիմակիցներն ու աջակիցները։ Եթե ազատությունս չվերականգնվեց, ապա կալանքի ռեժիմից օրենքով չարգելված միջոցներով կշարունակեմ ինձ հասանելի հնարավորություններով պայքարել այն ամենի համար, ինչի մասին մտածում եմ և հավատում անվերապահ։

Մեր քայլերը պետք է միտված լինեն կինոարտադրության զարգացմանը՝ որպես առանձին ինքնաբավ ճյուղի. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է

ՆԳՆ-ին կենսաչափական հսկողության լիազորություն տվող նոր օրենքը մի շարք իրավունքներ է վտանգում․ միջազգային արձագանք

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել «ՔՀԿ չափիչի» վերջին հրապարակման վերաբերյալ ՆԳՆ-ին կենսաչափական հսկողության լիազորություն տվող նոր օրենքը մի շարք իրավունքներ է վտանգում․ միջազգային արձագանք «ՔՀԿ չափիչը» (CSO Meter), որը գնահատում է քաղաքացիական հասարակության իրավիճակը Արևելյան գործընկերության երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), անդրադարձել է ՀՀ ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի փոփոխությանը

Մենք խստորեն դատապարտում ենք վարչապետի կոչը և մարդկանց զանգվածային ուղղորդումը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր-ազգային ինքնության ու գոյատևման հենասյուներից մեկը, այսօր կանգնած է աննախադեպ ճնշման և հարձակման առաջ, որոնք մեզ հիշեցնում են Խորհրդային ժամանակների բռնաճնշումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցում նա ոչ միայն պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, այլև կոչ է անում «ազատել Վեհարանը», իրավացիորեն առաջացրել են խոր մտահոգություն թե՛ հոգևոր և թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից։

ՀՀ քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ

Sputnik Արմենիա. Հայաստանի քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ, Կիվան 2023 թվականի դեկտեմբերին սպանվել էր Մոսկվայի մարզում։ Baza Telegram ալիքի տվյալներով՝ Արայիկ Ամիրխանյանը Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տրամադրել է Կիվայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ, որից հետո մարդասպանը կրակել է Կիվայի վրա։ Դեռ քննության ավարտից առաջ` մայիսի սկզբին, Ամիրխանյանը ձերբակալվել էր կաշառակերության

«Սա իմ հայրենիքն է, բայց իմ տունը Արցախն էր». արցախցի տեղահանված արվեստագետների պատմությունը. «Ապառաժ»

«Ես դասավանդում եմ երեխաներին, որոնց ընտանիքները երբեմն հաց գնելու հնարավորություն չունեն»

Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալել

Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալել: «Տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՊԵԿ հարկային տեսուչներ», –  հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ըստ ԶԼՄ-ների ձերբակալվածները 3-ն են, կաշառք տված անձին ևս ձերբակալել են։

Մանթաշյանց գործարարների ակումբի անդամներն այցելել են Մայր Աթոռ

Մանթաշյանց գործարարների ակումբի անդամներն իրականացրին խորհրդանշական այց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը։ Ակումբականներին դիմավորեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ ներկայացնելով Մայր Աթոռի պատմական առաքելությունը, ազգային ինքնության պահպանման գործում ունեցած դերը և հոգևոր ժառանգության հարուստ շերտերը։ Այցելության շրջանակում դիտեցին նաև «Ռուբեն Սևակ» և «Խրիմյան Հայրիկ» թանգարանները։ Օրվա երկրորդ հատվածում ակումբականներն այցելեցին «Ալլուրիա Վայնս» գինեգործարան,

Օրթոդոքս հրեաները փորձել են առանց թույլտվության մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական վանք

Հիշեցնենք՝ Գեղամ Բալյանն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս 2 օրթոդոքս հրեա անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թքելով Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ:

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 2-8-ը Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (08.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում հորդորեցին ԱՄՆ Պետդեպարտամենտին պահել Ադրբեջանը հատուկ հսկողության ցուցակում

Վաշինգտոն – Ս․թ․ հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) անցկացրեց առցանց լսումներ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ, որոնց ժամանակ ընդգծվեցին քաղբանտարկյալների և երկրում խոսքի ազատության բացակայության հարցերը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (համագումար): Լսումները կենտրոնացած էին Ադրբեջանի «մտահոգիչ» կրոնական ազատությունների և մշակութային ժառանգության ոչնչացման, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական վայրերի ոչնչացման վրա, որոնք

Էդգար Ղազարյանի հանդիպումը Էլինար Վարդանյանի հետ հետաձգվել է վերջինիս առողջական խնդրի պատճառով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, որն այսօր պետք է ընդուներ քաղաքացիներին, տեղեկանալով, որ ցուցակագրվել է միայն Էդգար Ղազարյանը, նախապես նրա հետ կապ է հաստատել:

2024 թ.-ին 10 մարզկենտրոններում իրականացվել են ռադիոմոնիտորինգի եւ տեղորոշման 19 չսպասարկվող ստացիոնար կայանների տեղակայման, գործարկման աշխատանքներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ

Հայ հանրությանը Առաքելական Եկեղեցու դեմ տրամադրելու վարչապետի ու նրա համախոհների կոչերը հավասար են քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչերին

Վստահ եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանված է և հայ ժողովուրդն այլևս թույլ չի տա, որպեսզի հակաեկեղեցական ուժերը պղծեն մեր Սրբությունները։ Նա, ով կհետևի վարչապետի կոչին ու կգա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պետք է գիտակցի, որ ինքը գալիս է պատերազմելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

«Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ». փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ

Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են

«Նեմրա» ռոք խումբը հանդես կգա մենահամերգով

 Անդրադառնալով «Նեմրայի» եւ Սերժ Թանկյանի հետ համագործակցությամբ ստեղծված I’m Afraid of Stars հայտնի տեսահոլովակին, խմբի անդամ Մարիաննա Կարակեյանը նշեց, որ համերգի օրը երգն առաջին անգամ կհնչի կենդանի կատարմամբ: Մի զուգերգ էլ կկատարեն Վանն եւ Լիլի Էլբակյանը, խոսքը «Բացվի երկինք» երգի մասին է, որը սիրվել է հանդիսատեսի կողմից:

Բախումներ իրավապահների հետ, այրված մեքենաներ, ձերբակալություններ. Լոս Անջելեսում ցույցերը չեն դադարում

Ցույցերը սկսվել էին, երբ ապօրինի ներգաղթյալիների դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ռեյդեր անցկացրին մի քանի շրջանում, և ըստ լրատվամիջոցների, ձերբակալեցին տասնյակ քաղաքացիների, որպեսզի վտարեն երկրից:

Էդգար Ղազարյան. «Ռուբինյանը երկրորդ անգամ անձնապես իմ դեմ իրականացնում է խտրական վերաբերմունք՝ պայմանավորված իմ քաղաքական հայացքներով»

Ռուբինյանը պատգամավոր է դարձել Հայաստանի քաղաքացիների քվեարկության արդյունքով: Հայաստանի քաղաքացիները քվեարկել են ՔՊ կուսակցության օգտին ու ինքը դարձել է պատգամավոր: Կառավարությունն ունի ծրագիր, որը հիմնված է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Եվ Ռուբինյանը որպես պատգամավոր պարտավոր է վերահսկել կառավարությանը, որպեսզի այդ ծրագիրը կատարվի: Հիմա եթե Ռուբինյանն իր պաշտոնական պարտականությունները չի կատարում, դա չի նշանակում՝ մենք բոլորս դրան հարմարվենք: Պարտականությունները չի՞ կատարում, թող հետը գնա

Արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը նախատեսված է «ռումինական» սցենարի հակազդման համար 

Ինչպես հայտնի է, նախորդ տարի նոյեմբերի 24-ին Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում 22.95% ձայներով առաջին տեղը զբաղեցրեց ծայրահեղ աջական հայացքներով հայտնի գործիչ Կալին Ջորջեսկուն (այլ արտասանությամբ՝ Գեորգեսկու, ռում.՝ Călin Georgescu)։ Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները՝ հղում անելով Ռուսաստանի միջամտության և քարոզարշավի չհայտարարագրված ֆինանսավորման մեղադրանքներին։ 2025 թ. փետրվարի 26-ին Ռումինիայի իշխանությունները ձերբակալեցին

Նախաքննության ընթացքում վերականգնվել է հարկեր չվճարելով պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է

Խաղաղությանը դեմ չենք, սակայն այն պետք է հիմնված լինի արժանապատվությանն վրա և երաշխավորի հակամարտության կողմերի կենսական շահերը. Արթուր Խաչատրյանը Կիպրոսում խոսել է Արցախի ժողովրդի վերադարձի մասին

«Ապառաժ». ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել է Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 107 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Կիպրոս այցելության մասին Արթուր Խաչատրյանը գրել է. «Անցնող շաբաթ Դաշնակցության Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել եմ Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության

Եթե Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ես, ինչու չես պատասխանում Փաշազադեին. Հովհաննես Իշխանյանը՝ Փաշինյանին

Ի՞նչ է նշանակում՝ նա ասի` Էջմիածինն իրենց է պատկանում, իսկ այս վարչապետ կոչեցյալը լռի: Նիկոլ Փաշինյանը 385 եկեղեցի է հանձնել, 60 վանական համալիր, 2000-ից ավելի խաչքար, 10000 հուշարձան…Այս իմաստով Հայ Առաքելական եկեղեցու իրական հետեւորդները պետք է համախմբվեն Վեհափառի եւ պատգամավորների շուրջ, հրահրեն Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կատարի իր պարտականությունները եւ մեզ անպատիվ չթողնի ինչ-որ Փաշազադեների ու ֆաշիստների առաջ: Մենք գիտենք, որ Փաշինյանը չի պաշտպանելու մեզ, որովհետեւ պաշտպանում է Ադրբեջանի շահերը:

2024 թվականին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Ունենք 5,95 տոկոս աճ. Գեւորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հերթական անգամ բարձրացրեց հայկական դրոշը միջազգային ասպարեզում

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը կրկին բարձրացրեց հայոց եռագույնը միջազգային ռինգում. Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարի գլխավոր մենամարտում նա 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով նվաճեց WBC Asia Middleweight գոտին՝ պարտության մատնելով թաիլանդացի Պադյոդ Կիադչարոենսիրիին։ Մեկնարկային զանգից անմիջապես հետո 27-ամյա Սաքունցը լիովին վերահսկում էր մենամարտի ընթացքը՝ անընդհատ ճնշում գործադրելով մրցակցի վրա և դիպուկ, ծանր հարվածներ հասցնելով։ Երկրորդ ռաունդում

Ասել եմ՝ 2500 հոգով Արցախ չենք կարող ներխուժել, հնարավոր չէ. «Հյուսիսային տերեւաթափի» գործով վկա

Վկան մեղադրյալների հետ համալիրի տարածքում դրոն «թռցրածներից» մեկն է: Նրան հարցրին՝ համալիր գնալու նպատակը ո՞րն էր, ասաց՝ խաղալիքն են փորձարկել: Վկան հայտնեց, որ իրենք օդային շարժիչ ստեղծելու գաղափար ունեին, որը պետք է ներկայացնեին ֆինանսավորողին: Համալիրում դրոն թռցնելու նպատակն էլ այն էր, որ վարելու փորձ ձեռք բերեն:

«Վանա լճում հրեշի հայտնվելու պատմությունը ինքս եմ հորինել». 31 տարի անց խոստովանել է թուրք լրագրողը

Չեթինգյուլեչը գրել է, որ այն ժամանակ, երբ լճի ջրի մակարդակը բարձրացել էր, քննարկվում էր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն նա առաջարկել է պատգամավոր Զեքի Էրգեզենին թեման մատուցել ոչ թե որպես էկոլոգիական խնդիր, այլ՝ հրեշի հայտնվելու սենսացիա։ Պարզվում է՝ օրերով ցուցադրված «հրեշի տեսագրությունը» իրականում ջրի մեջ տեսած գոմեշի պատկերն էր։

Հարցին, թե Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններից դասեր չքաղեցի՞ն, ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ դրանք ՏԻՄ ընտրություններ էին

«Վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է, ՔՊ-ն 2026-ի ընտրություններին 50+1 ձայներով հաղթանակ է ունենալու»․ Դավիթ Խուդաթյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031