Օրվա լրահոսը

Միանվագ օգնություն կտան նաեւ այն զինծառայողների ծնողներին, որոնք զինծառայողից առանձին են ապրում

Զինծառայողի մահվան դեպքում նախատեսվում էր միանվագ դրամական օգնություն նրա ընտանիքին: Ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Հիմա կառավարությունն առաջարկում է օրենքը փոխել:

Ժամկետային զինծառայողի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2017թ. փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Համազասպի Գարեգինյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական

Մեկնարկել է շախմատի ԼՂՀ դպրոցականների մրցաշարը

Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում փետրվարի 6-ին մեկնարկեց  շախմատի ԼՂՀ դպրոցականների մրցաշար, որին մասնակցեցին Քաշաթաղի շրջանի Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Երիցվանքի Մ. Գրիգորյանի անվ., Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվ., Գանձայի, Վակունիսի Վ. Ոսկանյանի անվ. հանրակրթական և Բերձորի մարզական դպրոցները: Շրջանային մրցաշարի կազմակերպիչ, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալի հետ

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Դարիուս Սկուսեվիչյուսի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Սկուսեվիչյուսին նախարարի տեղեկալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Դեսպանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցություններին՝ նշելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ստորագրել շրջանակային համաձայնագիրը։ Նա հավելեց, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցը քննարկման փուլում է։ Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ դեսպանը

«Դաշինքը կոչելով «Ծառուկյան»՝ ազնիվ են վարվել». Ռուբեն Մեհրաբյան (Տեսանյութ)

«Թե ինչո՞վ է այդ դաշինքը ներկայանալու հասարակությանը, բացի բարի ցանկություններից, կապրենք-կտեսնենք»,-ասում է քաղաքագետը

«Ս. Օհանյանի հետ կապված էլ քրեական հետապնդում կարող է լինել, ինչպես Ծառուկյանի «չմուծված հարկերը». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

Սամսոնյանի համոզմամբ՝ վերահսկելի է նաեւ «Ծառուկյան դաշինքը», որը թեեւ Խորհրդարանում հայտնվելու ամենաիրական շանսերն ունի

Արզիկ Մխիթարյանը արձագանքել է սոցցանցերում տարածված տեսանյութի բովանդակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը կոնտեքստից դուրս է որակել փետրվարի 2-ին Արցախի հանրային հեռսուստաընկերությանը տված իր հարցազրույցից մի փոքր հատվածի տարածումը սոցցանցերում, որը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ է դարձել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է  Արզիկ Մխիթարյանը՝ հավելելով, որ Արցախում անցկացվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների և առհասարակ քաղաքացիների տարբեր դիրքորոշումների

«Տատիկս էր հիվանդ». ԱԺ-ում հուշում են, թե Իշխան Զաքարյանը ինչ ասի հաջորդ անհետանալուց

Ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Այս հարցը այսօր էլ ԱԺ-ում շարունակում է արդիական մնալ: Պարզվում է՝ նա այս անգամ էլ չի ներկայացնում ՎՊ 2017-ի ծրագիրը, քանի որ արձակուրդ է վերցրել՝ նախընտրական հարսցերով զբաղվելու համար:

Զինծառայող Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։     ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրման արարողություն` ՊՆ-ում

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև երկարատև ու արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանին, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանին և «Ֆերոն» ՍՊԸ-ի տնօրեն Ադամ Շահբազյանին է հանձնել պետական պարգևները՝ «Անանիա Շիրակացի» մեդալները: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության

Դավիթ Լոքյանը ներկայացրել է մարզային ներդրումային ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարության ընդհանուր ծրագրերը և այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման: «Ձեզ բոլորիդ հայտնի է, որ մեր

Համաներում՝ հարկերից խուսափող գործարարների համար. Կառավարությունը մեղմացնում է պատիժը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եթե քրեական պատասխանատվությունը հանում ենք, ուրեմն հարկային մարմինները պետք է ավելի շատ մտնեն ընկերություններ եւ ստուգումներ անեն ավելի հաճախ. «Քրեաիրավական պատասխանատվության սարսափով կանխվում էր այդ փաստաթղթերի դիտավորյալ չներկայացնելը, կեղծ ներկայացնելը»:

Հստակեցվել են օրթեզների որակի և գնի վերահսկման մեխանիզմները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում վերականգնողական տեխնիկական միջոցների և վերականգնման այլ օժանդակ պարագաների որակի և գների վերահսկման ուղղությամբ: Նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովի բազմամասնագիտական թիմի և պատասխանատու ստորաբաժանման կողմից իրականացված աշխատանքների արդյունքում վեր են հանվել օրթեզների տրամադրման հետ կապված խնդիրներ. օրինակ՝ միևնույն ֆունկցիա իրականացնող օրթեզներն ունեին տարբեր գներ և հնարավոր չէր հստակ

Նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Հայաստանում քաղբանտարկյալների  հարցի վերաբերյալ

Նախարարը հարցը օրվա խորհրդին հարիր չհամարեց

Աֆղանստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է 119 մարդ

Աֆղանստանի Նուրիստան, Բադահշան և Փարվան նահանգներում ձնահոսքի հետևանքով զոհվել է 119, վիրավորվել 89 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները: Ձնահոսքերի պատճառ է հանդիսացել երեք օր անդադար տեղացող ձյունը: Նուրիստանի նահանգապետ  Հաֆիզ Աբդուլ Քայումը հայտնել է, որ ձնահոսքը ծածկել է 500 բնակչություն ունեցող Ասֆա Թոլ գյուղը: Նրա խոսքով՝ աղետի վայրում հայտնաբերվել է

Ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել. Արփինե Հովհաննիսյանը՝ նոր նախագծի մասին

Այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցին լուծում է առաջարկվում: Հիշեցնենք, որ այն մի քանի օր առաջ ներկայացվել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացել: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով դատապարտյալի համար կանխատեսելի կդառնա պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը: Նախարարն ասաց, որ 2016-ին քրեակատարողականների

«ՀՀԿ-ն մարդկային ռեսուրսների պակաս չի ունենա». Սուքիաս Ավետիսյան

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ մեծամասնություն են ապահովելու

Սուրեն Կարայան. «Ես կհանձնարարեմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամում առանձին աշխատակից զբաղվի ֆրանսիացի ներդրողների բոլոր հարցերով»

Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Արփինե Հովհաննիսյան. Դատապարտյալի համար կանխատեսելի կդառնա  իր վարքագիծը

Եթե գնահատելու լինենք պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը և արդյունքները, ապա գնահատականն անբավարար է: ՀՀ ազգային ժողովում, ներկայացնելով Քրեական, Քրեակատարողական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը՝ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դատապարտյալների մեծամասնության բողոք-պահանջները  կապված են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ կիրառության, մերժման մասին

«Տեսնում եմ, որ շատ լավ մաքրած է». Վահան Մարտիրոսյանի շրջայցը՝ հարավային ուղղությամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական շրջայցը կատարեց Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի ձգվող միջպետական ճանապարհներով։ Բացի ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներից, այս անգամ նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև այն ճանապարհահատվածները, որտեղ առավելապես հիմնանորոգման անհրաժեշտություն կա։ Նախարարին ուղեկցում էին  «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը ու «Ճաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սամվել Բադալյանը։ Նախարարի

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձել է “Բորսայի լավագույն անդամ 2016” ըստ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի

Տեղի է ունեցել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ արժանացել է «Բորսայի լավագույն անդամ 2016» գլխավոր մրցանակին: Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր

Օֆշորում գրանցված ընկերությունն էլ կարող է պետգնումներին մասնակցել, բայց իրական տիրոջ անունը պետք է հրապարակի

Ինչպե՞ս են բացահայտելու, եթե օֆշորում գրանցված ընկերությունը մասնակցի պետգնումներին, բայց չնշի, թե ում հետ է փոխկապակցված

ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննությունը կշարունակվի

2017 թ. փետրվարի 2-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դարբինյանի, քննության առնվեց վարչական գործն՝ ըստ հայցի Անուշ Պողոսյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության ճանաչման պահանջի մասին:  Հիշեցնենք՝ նախորդ նախնական

Ազդակ ԵԱՏՄ-ի ջատագովներին

«Կարծում եմ՝ ՌԴ-ն եւ Բելառուսը կհաղթահարեն թե քաղաքական, թե տեխնիկական խոչընդոտները, բայց այս ամենն, ըստ իս, պետք է ազդակ լինի Եվրասիական միության բոլոր ջատագովների համար, մասնավորապես՝ Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը` անդրադառնալով ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ զարգացող անհամաձայնություններին: Ըստ մեր զրուցակցի` այն իրողությունը, թե ինչպես

«Հարկային տեսուչների առջեւ խնդիր է դրված՝ այնպես եք անում, որ այսքան գումար գանձեք»

Հորդորում են, որ հարկային ստուգումները քաղաքական նպատակներից հեռու լինեն

Հայաստան. ապագաղութացման 25-ամյա համառ և անավարտ պայքար

Ստյոպա Սաֆարյան Միջազգային և անվտանգության հարցերի hայկական ինստիտուտի հիմնադիր Եվրոպայի վերջին կայսրության՝ ԽՍՀՄ փլուզումից ու Հայաստանի անկախացումից 25 տարի անց էլ տակավին դժվար է առանց բազմիմաստության պնդելը, թե կայսերապաշտության ախտանիշն ու նեոգաղութացման ռիսկերը նախկին խորհրդային հանրապետություններից եթե ոչ շատերի, ապա որոշների, այդ թվում` Հայաստանի համար իսպառ վերացած են: Երկրի անվտանգության քաղաքականությունները դեռևս մնում են խորապես

Ներդրումներ` տնեցիներով

Փետրվարի 3-ին մի քանի տասնյակ գործարարների ուղեկցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր, որտեղ նա տուրիզմի զարգացման համար հատուկ հիմնադրամ ստեղծվելու մասին է խոսել: Նա հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստվում է առաջին ներդրողներից մեկը դառնալ, 500 հազար դոլարի ներդրում անել: Այս հայտարարությունն, իհարկե, ողջունելի է: Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ երկրում ներդրումներ չեն իրականացվում, որո՞նք

«Հազարավոր ձեռնարկություններ կանգնած են սնանկացման ճանապարհին»

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի ներկայացմամբ՝ օրենքը թույլ է տալիս ընկերություններին «մաքրվել» կեղծիքներից՝ սնանկացման գնալով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930