Օրվա լրահոսը
«Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով
Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ
Որն է մեր աշխատանքը
Գյումրիում վարչապետ-լրագրողներ հարցուպատասխանի վերաբերյալ լրագրողները շատ վիճեցին: Եթե մի կողմ թողնենք զուտ էմոցիոնալ եւ հայաստանյան լրատվական դաշտի համար ավանդական «փոխհրաձգությունները» (մենք խիզախ ենք-դուք վախկոտ եք, մենք անկախ ենք-դուք ծախված եք, մենք ժողովրդի կողմից ենք-դուք ժողովրդի դեմ եք), ապա պետք է նախ արձանագրել, որ խոսքն ամենեւին միայն Գյումրիում աշխատող լրագրողների մասին չէ, նույն խնդիրները վերաբերում են
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ շաբաթվա խորհրդանշական հավաքական
ԱՆգլիայի առաջնության 24-րդ տուրի «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, ընդգրկվել է Goal.com-ի կազմած ԱՊԼ շաբաթվա խորհրդանշական հավաքականում: «Մանչեսթեր Յունայթեդը» այդ խաղում երեք անպատասխան գնդակ խփեց տանտերերի դարպասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ APL-ի
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են տարվա առաջին միջազգային մրցաշարին
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Ստրամջայի մրցաշարին, որն անցկացվելու է փետրվարի 20-ից 27-ը, Սոֆիայում: Հավաքին մասնակցելու հրավիրվել է 19 բռնցքամարտիկ, որոնց անունները ՀԲՖ մամուլի ծառայությունը հրապարակելու է ավելի ուշ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՀԲՖ-ի
ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի վերջնական ցուցակը եւ փուլերի անցկացման վայրերը հայտնի են
ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է տղամարդկանց 2017 «Grand Prix» մրցաշարի մասնակից բոլոր 24 գրոսմայստերների անունները, որոնց մեջ է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Հայտնի են նաեւ բոլոր չորս փուլերի անցկացման վայրերն ու ժամկետները. փետրվար՝ Շարժա (ՄԱԷ), մայիս՝ Մոսկվա (Ռուսաստան), հուլիս՝ Ժնեւ (Շվեյցարիա), նոյեմբեր՝ Պալմա-դե-Մալյորկա (Իսպանիա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Chess Daili News-ի
«Սերժ Սարգսյանը ուզենա էլ, իրավունք չունի ընտրությունների օրը փոխի»
«Եթե Սահմանադրական դատարանը ապրիլի երկուսին նշանակված ընտրությունները համարի հակասահմանադրական, ապա Ընտրական օրենսգրքի մի ամբողջական բաժին դառնում է հակասահմանադրական». Դանիել Իոաննիսյան
Արտոնյալ նախարարներ էլ չկա՞ն
Կառավարության վերջին նիստի ժամանակ մի ուշագրավ դրվագ արձանագրվեց: Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը օրակարգային հարցերի շուրջ զեկույց էր ներկայացնում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը մեղմ ժպիտով ընդհատելով նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ եղավ առողջ ապրելակերպի վերաբերյալ հանձնարարականի կատարումը»: Այդ հարցադրումը ակնհայտորեն շփոթմունք առաջացրեց նախարարի մոտ և պատասխանը այն աստիճան ոչ ադեկվատ էր, որ ծիծաղ առաջացրեց բոլոր
Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը մասնակցեցաւ Ընկերվար Միջազգայնականի տարածաշրջանային յանձնախումբի ժողովին
ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ դիւան, 2017թ. Փետրուարի 6) – Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախումբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Քիշնեւի մէջ, 6 Փետրուարին, Մոլտովայի Դեմոկրատական կուսակցութեան հիւրընկալութեամբ։ Ժողովին մասնակցեցան ներկայացուցիչներ Մոլտովայի, Բելառուսի, Ազրպէյճանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Հունկարիայի անդամ կուսակցութիւններէն։ Ներկայ էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։ Ժողովին մասնակից Հ.Յ.Դ. պատուիրակութեան
ԻՊ առաջնորդի գտնվելու վայրը պարզվել է. Իրաքի վարչապետ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրը պարզվել է: Այս մասին France 24 հեռուստաալիքին ասել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին: «Նա գտնվում է մեկուսացման մեջ, նրա տեղաշարժը սահմանափակ է»,- ասվում է հեռուստաալիքի թվիթերյան էջում: Իրաքի վարչապետի հետ զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ Ալ-Բաղդադիի համար ԱՄՆ պետդեպի կողմից նշանակված է 25
Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը կխթանի ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերը՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական ու խաղաղ կարգավորմանը։ Արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կողմից Արցախի Հանրապետությանն
Երբ լրանա ՍԴ նախագահի 70-ամյակը, նա դադարելու է պաշտոնավարել. (Տեսանյութ)
«Անկախ ամեն ինչից՝ ում 70-ամյակը, երբ լրացավ, այդ ժամանակ էլ դադարելու է պաշտոնավարել»,-ասում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը
Դավիթ Շահնազարյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին
Ըստ նրա` երբեք Հայաստանի ընտրություններում այս աստիճանի բարձր չի եղել Մոսկվայի ուղղակի ներգրավվածությունը
Ամփոփվել են ՀՀ մշակույթի, առողջապահության ու սպորտի և երիտասարդության նախարարությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ մշակույթի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները: ՀՀ մշակույթի նախարար Արմեն
Ինչպես բուրժուադեմոկրատական հեղափոխությանը դեմ ՀՀՇ-ն հայտնվեց «Ծառուկյան» դաշինքում. «1in.am»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։ – Պարոն Իգիթյան, փետրվարի 5-ի ՀՀՇ համագումարում կուսակցության վարչության 11 անդամները, այդ թվում նաև՝ Դուք կողմ եք արտահայտվել առաջիկա ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով մասնակցությանը։ Գաղափարական տարաձայնությունները խոչընդոտ չե՞ն հանդիսանա։ – Վարչության նիստ է եղել, որոշվել է, որ գործընթաց գնա ՀՀՇ-ի՝ «Ծառուկյան» դաշինքին միանալու վերաբերյալ։ Գաղափարական առումով այսպես
Արփի Ոսկանյանի գիրքը ոչ թե վաճառվեց, այլ խաղարկվեց. (Ֆոտոշարք)
Կայացավ նրա «Չի վաճառվում» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը
Դեսպանն ու Լիբանանի վարչապետը քննարկել են ՀՀ-ում լիբանանյան ընկերությունների դրական փորձառության անհրաժեշտությունը
Փետրվարի 6-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Վարչապետին շնորհավորելով նշանակման և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Դեսպանը կարևորեց այդ կապերի փոխլրացման և ամրապնդման նպատակով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը, զբոսաշրջության խթանումը: Ընգծվեց
Հերթական շատ հիմար կատակը՝ ռումբի տեղադրման մասին
Բժիշկ Ալեքսանյան. «Եկան, նայեցին, ստուգեցին, տեսան, որ որեւէ բան չկա»
Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից
Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության փակված էջը բացելու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, ընդգծելով, որ պատրաստ է ձևավորել լայն դաշինք քաղաքական տարբեր կառույցների և կուսակցությունների հետ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և բարօրության: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման
Պարոն Տոնոյանն իր առջև դրված բոլոր խնդիրները կիրականացնի. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարապետյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում Բուխարեստում
Փետրվարի 5-ին Բուխարեստի Հայոց մշակույթի տանը` Դուդյան գրադարանում, Ռումինիայի Հայոց թեմը և Հայոց միությունը, ՀՀ դեսպանության հետ համատեղ, կազմակերպել էին Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը վարում էր Ռումինիայում հայտնի հրապարակախոս, գրող Պետրոս Խորասանջյանը: Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ով հակիրճ անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկախ
Զոհված Գոռի ընտանիքն անօթեւան է. մոտ մեկ տարի առաջ տեղափոխվել էր Կրասնոդար
Ինչպես հայտնի է, այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը: Գոռը Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ գյուղից է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց գյուղապետ Խորեն Հարությունյանը, ծնողները մոտ մեկ տարի առաջ Գոռին բանակ ճանապարհելուց հետո մեկնել են Ռուսաստանի
Փետրվարի 11-ին և 12-ին անձնագրային և վիզաների վարչությունը, տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 2017 թ. փետրվարի 16-ը, ուստի նշված ժամանակահատվածում վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց և ձերբակալվեց
Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից: Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների
Ա.Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել նաև Լաս Վեգասի ոստիկանության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը բարձր են գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավասու մարմինների միջև ձևավորված արդյունավետ
Վերացվում է մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարողների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը
«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կմեղմացվի մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարողների պատասխանատվությունը: Ազգային ժողովում այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 205 հոդվածին՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն: Նախարարի խոսքով՝ մինչև 4 մլն դրամ խախտումների համար այդ արարքն ապաքրեականացվում է՝ դրա
Մտավոր հետամնաց կինը սուտ մատնություն է արել, որ 4 տղամարդ իրեն բռնաբարել են
Նա պայմանական ազատազրկման է դատապարտվել
Ինչո՞ւ չեն փոխում ընտրությունների օրը. Հրայր Թովմասյանը մանրամասնում է. (Տեսանյութ)
«Այդ դեպքում լրացուցիչ բարդություններ են առաջանալու՝ ընտրությունների կազմակերպման եւ քարոզչության հետ կապված»,-ասում է Աժ աշխատակազմի ղեկավարը
Կուտակային կենսաթոշակային ֆոնդին առաջարկվում է փոխանցել աշխատավարձի ոչ թե 5, այլ 10 տոկոսը
Բարձր եկամուտ ստացող անձինք, որոնք համոզվել են, որ համակարգը կայացել է, ոչ թե 5, այլ առնվազն 10 տոկոսը կարող են տալ աշխատավարձից: Դա լինելու է կամավոր, կարող են 10 տոկոս կիրառել, եթե չեն հարմարվում, նորից կարող են վերադառնալ 5 տոկոսի: Ներսես Երիցյանը հույս ունի, որ բազմաթիվ քաղաքացիներ կսկսեն օգտվել դրանից:
«Կան հայերեն վատ խոսող պատգամավորներ, բայց նրանց լավ կամ վատ հայերեն խոսելը չի ստուգվելու». Հրայր Թովմասյան. (Տեսանյութ)
«Այս ամենը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար»,-հիշեցնում է պաշտոնյան
Սամվել Բալասանյանի որդու գրասենյակի արձագանքը՝ չառաջադրվելու մասին լուրերին
Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող գյումրեցի ՀՀԿ-ականների շրջանակում համառ լուրեր են պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, հնարավոր է եւ չմասնակցի առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին: Ըստ ՀՀԿ-ականների, Վարդան Ղուկասյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելը փոխել է պլանները. քանի որ ընտրապայքարն այս դեպքում կծավալվի ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվող Մարտուն Գրիգորյանի


















































