Օրվա լրահոսը

Լեզվաբան. «Երրորդ մասում» խանութի վրա թուրքերենով գրված էր «յորղան» (Տեսանյութ)

 Ըստ Լավրենտի Միրզոյանի,   Հայաստանում չկա լեզվական քաղաքականության պետական ծրագիր:

«Ռուսներն, ի տարբերություն մեզ, խելք ունեն». Բագրատյանն առաջարկում է ռուբլու գոտի մտնել՝ մեր ԿԲ-ից ազատվելու համար

Հրանտ Բագրատյանը հիշեց՝ բա մե՞զ էիք մեղադրում շուկայական ռեֆորմների, արեւմտյան տիպի ռեֆորմների համար, բա ձե՞զ ինչ ասենք. «Սա 25 տարի առաջվա քաղաքականություն է՝ անպտուղ, ոչինչ չտվող: Սա է պատճառը, որ ձեր երկիրը այլեւս երբեք տնտեսական աճ չի ունենա»:

Բագրատաշենում անհայտ անձինք 200 պտղատու ծառ են հատել

Կտրված ծառերը մեկ տարեկան են

Ըստ հաղորդման` ոստիկանները ծեծել են բերման ենթարկվածին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Դեռևս նախորդ տարի գողության և սպանության հանցափորձերի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև

Բաքուն և Կիևը պայմանավորվել են արգելել Դոնբասից և ԼՂՀ-ից ապրանքների մուտքն իրենց տարածքներ

Բաքուն և Կիևը համաձայնության են եկել արգելել Լեռնային Ղարաբաղից և Դոնբասից ապրանքների մուտքն իրենց տարածք՝ առանց պաշտոնական հաստատման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Բաքու կատարված այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները հրահանգել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանդիպել և քննարկել երկու երկրների օկուպացված տարածքներց

Կյանքից հեռացել է արվեստաբան Պողոս Հայթայանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին, կյանքի 81-րդ տարում մահացել է արվեստաբան, հայ արվեստի շուրջ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների և գրքերի հեղինակ, Մովսես Խորենացի մեդալակիր Պողոս Հայթայանը: Պողոս Հայթայանը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում, այնուհետև, 1946 թվականին ընտանիքով հայրենադարձվել են: 1961-1965 թթ. սովորել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում:

«Դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու». Բիշարյանի ու Ս. Ալեքսանյանի վեճը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Ազգային ժողովի միջանցքում քիչ առաջ իրար հանդիպեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հեռվից նկատելով Սամվել Ալեքսանյանին՝ Բիշարյանը սկսեց վիճել, թե՝ «Պարո՛ն Ալեքսանյան, էդ ի՞նչ հայտարարություն եք երեկ արել լրատվամիջոցներով, թե ես թող չառաջադրվեմ: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ, դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու

Բակո Սահակյանը բավարար է գնահատել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին եւ 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի եւ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է ՀՔԾ վարույթ

Լոռու մարզի Տաշիր քաղաքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  ուղարկվել է ՀՔԾ: Քրեական գործը հարուցվել է  2017 թվականի հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ քաղաքացի  Մ. Ա.-ն, տեղեկանալով

Բլից-վիրտուալ. «Չորրորդ իշխանություն»

– Պարոն վարչապետ, վերջին շրջանում կարծես թե մի քիչ լարված եք, Գյումրիում էլ լրագրողների վրա բարկացաք… – Գյումրիում հանդիպե՞լ  եմ լրագրողների հետ։ Այո։ Բարկացե՞լ եմ։ Ոչ։ – Բա ինչո՞ւ էիք դժգոհ, որ լրագրողները դիլխոր էին։ – Ախր զարմանալի ժողովուրդ են… Կառավարությունն արդեն տասը տարի է ամեն ինչ անում է գյումրեցիներին զվարճացնելու համար, իսկ նրանք էլի դիլխոր

Ամենահակահիգիենիկ ընտրություններին ընդառաջ. «Չորրորդ իշխանություն»

Մինչեւ ապրիլ դեռ երկու ամիս ժամանակ կա, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկայում մեզ սպասում են նորանկախ Հայաստանի պատմության ամենահակահիգիենիկ ընտրությունները։ Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, մեղմ ասած՝ տգեղ է։ Շա՛տ մեղմ ասած։ Սկզբունքայնությունից ու նմանատիպ այլ բարձր արժեքներից խոսող կուսակցություններն ամեն ինչ մոռացած՝ աջուձախ բանակցում են, որպեսզի հասկանան, թե ում հետ

Վարչապետը կարողանո՞ւմ է հարված պահել. «Իրատես»

Կարծես կարողանում է։ Նախորդ տարվա վերջին իրերի «դասավորությունը», հատկապես տնտեսության վիճակը, Կարեն Կարապետյանի փոքր-ինչ անսպասելի-անհասկանալի անդամակցումը ՀՀԿ-ին, տեսակի անսովորությունը, անկեղծության դոզան, ուրույն-լակոնիկ ոճը, «նոն– ստոպ» ասուլիսները տպավորություն էին թողնում, որ նա շատ արագ կսպառվի ու իշխանությունների, առավել ստույգ, ՀՀԿ «լեգենդը»՝ ընտրությունների գնալ առանց օդիոգ ֆիգուրների, նախընտրական քարոզարշավը հիմնականում կառուցելով Կարեն Կարապետյանի վրա, օճառի պղպջակի նման

ՀՀ դատական դեպարտամենտն ամփոփել է 2016 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատական ակտերի պրակտիկան

/Արդարացվել է 187 անձ/ ՀՀ դատարանների կողմից կայացվել է 160 դատական ակտ 187 անձի (187:3764*100=5%) վերաբերյալ, որից 140 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (8 դատական ակտ` 10 անձի վերաբերյալ), որոնց

Գեորգի Գյուրջիեւի կյանքի խորհուրդները դստերը. «168 ժամ»

Գեորգի Գյուրջիևը հայտնի է՝ որպես ճանապարհորդ, կոմպոզիտոր և միստիկ-փիլիսոփա, ներքին կատարելագործման «չորրորդ ճանապարհի» ուսմունքի հեղինակն է։ Նա նաև շատ իմաստուն է եղել։ Այս խորհուրդները տարբեր ժամանակներ նա տվել է իր դստերը Դուշկա Հովարտին։ Կենտրոնացիր ինքդ քեզ վրա։ Յուրաքանչյուր վայրկյան գիտակցիր, թե ինչ ես զգում, տեսնում, անում։ Ինչ սկսել ես՝ հասցրու ավարտին։ Ինչ որ ձեռնարկում ես,

Հայաստանի լռությունը ԵԱՏՄ-ում

Եվրասիական տնտեսական միության նկատմամբ այդ կառույցի անդամ երկրների իշխանությունների կողմից հնչեցվող դժգոհությունները պարբերական բնույթ են ստանում: Ընդ որում՝ գնալով նման հայտարարությունները ավելի ու ավելի բարձր են դառնում, այնինչ Հայաստանը, որը բազմաթիվ չափանիշներով կարող է համարվել ԵԱՏՄ-ից «ամենատուժած» կողմը, առավելապես լռում է և չի բարձրաձայնում առկա խնդիրների մասին: Բելառուս Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

«Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում գործելու է ուժի դիրքերից». «168 ժամ»

«168 ժամի» զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը – Պարոն Տրոֆիմչուկ, հաշվի առնելով ԼՂ հակամարտության կողմերի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, ձեր գնահատմամբ՝ ո՞ր փուլում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, և ինչպե՞ս ապագայում կարող է զարգանալ բանակցային գործընթացը։ – ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն այն նույն փուլում

Կրոնական կազմակերպությունները Սահմանադրական իրավահավասարություն են պահանջում. armenian-community.ge

Վրաստանի Սահմանադրական Դատարանը ընթացիկ տարվա փետրվարի 6-ին ուսումնասիրության տակ է առել երկրում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների՝ Վրաստանի Խորհրդարանի դեմ ուղղված դատական հայցը։ Կրոնական կազմակերպությունները երկրի Սահմանադրական Դատարանից պահանջում են հաստատել՝ խտրականություն չէ՞ արդյոք հանդիսանում այն փաստը, որ երկար տարիների ընթացքում միայն Վրացական եկեղեցին է նվերի տեսքով պետությունից ստանում տարբեր պետական սեփականություններ։ «Վրաստանի Սահմանադրական դատարանը

ՀՀԿ-ն խնդիր չունի այլ ուժերի հետ միավորվելու. «Ժողովուրդ»

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցող ակտիվ վերադասավորումների արդյունքում բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ փոխում են իրենց ճամբարները։ Մինչեւ վերջերս բարձրագույն պաշտոններ զբաղեցնողներն ու տարիներ շարունակ ՀՀԿ-ի գործողությունները գովերգողները մեկեն դառնում են ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր դաշտի որոշ խաղացողներ էլ, իրենց համար նոր հնարավորություններ տեսնելով, համալրում են իշխանական ուժի գովերգակների շարքը։ Ինչպե՞ս են հանրապետականները վերաբերվում ճամբարափոխ եղած քաղաքական

Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնը կը սատարէ Թրամփի հրահանգէն տուժած համայնքի անդամներուն. «Ասպարեզ»

ԿԼԵՆՏԷՅԼ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հաղորդագրութեամբ մը կը դատապարտէ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի կողմէ Յունուար 27-ին ստորագրուած այն հրահանգը, որ մեծամասնութեամբ իսլամ բնակչութիւն ունեցող 7 երկիրներէ քաղաքացիներուն Ամերիկա մուտքը կ՛արգիլէ, եւ որուն իբրեւ հետեւանք՝ անընդունելի խոչընդոտներ դրուած են գաղթականներու եւ ապաստանեալի իրաւունք խնդրող քաղաքացիներուն դիմաց։ Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»–ի  կայքում

Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին

Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ  մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն: Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն

Նախարար Ռոստոմյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել 2016 թվականին կատարված աշխատանքները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել 2016 թվականին կատարված աշխատանքները։ Հաշվետու տարում մշակել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք որոշումներ և հայեցակարգեր: Իրականացվել են բնակչության տարբեր խմբերի շրջանում սպորտային մասնակցությունը խրախուսող մի շարք միջոցառումներ: Երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման և մասնակցային գործընթացների խթանման նպատակով

Վարչապետը շախի է գցում. «Հայկական ժամանակ»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շաբաթօրյա այցը Գյումրի, պետք է նկատել, հիշարժան է։ Եվ ոչ այնքան այն պատճառով, որ վարչապետը խորհուրդ տվեց լրագրողներին «դիլխոր» չմնալ, կամ վերցրեց լրագրողի խոսափողը ու նրան հորդորեց պատասխանել իր տված հարցին։/ Այդ այցի ժամանակ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թերեւս աննախադեպ է Հայաստանի համար։ Գործող վարչապետը հաստատեց, որ ինքը պատրաստվում է

Խոսքը ոչ թե նոր հրամանագիր հրապարակելու, այլ հրապարակված հրամանագրում փոփոխություն կատարելու մասին է

Ընտրական գործընթացը դեռ իր մեկնարկային փուլում է, սակայն արդեն ի հայտ եկան առանձին իրավական հարցադրումների վերաբերյալ խիստ իրարամերժ հայտարարություններ, խնդրահարույց մեկնաբանություններ: Հարցազրույց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ: – Ինչպես առանձին իրավաբաններ, այնպես էլ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել են, որ ընտրության օրը սխալ է նշանակվել, խախտվել է Սահմանադրությունը: Այդ կապակցությամբ կառավարության

Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են. Մարգվելաշվիլի

Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են «ռազմավարական համբերության» ռեժիմում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն ռեժիմում են, ինչ որ նախկինում, այսինքն` ռազմավարական համբերության ռեժիմում, որն ունի իր բարդ կողմերը: Ես նկատի ունեմ այն համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի շրջանի հետ ռազմավարական

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. Նախաձեռնությունը հինգ տարեկան է

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ ի  փետրվարի 7-ին,  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արվածմեկ գրառումով, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր, այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաև ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր վարչակազմի օրոք (Տեսանյութ) . «Ամերիկայի Ձայն»

Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին: Փոխարենը, խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների` Ռուսաստանն ու Իրանի հետ հարաբերությունները: Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի համար: Փորձագիտական շրջանակները առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ: «Այս պահին դժվար է ինչ որ բան ասել, քանի որ վարչակազմում

Հզոր պայթյուն՝ Վայոց Ձորի մարզում գործող գազալցակայանում. shamshyan.com

Քիչ առաջ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և մի քանի գազաբալոններն էլ շպրտվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Թե ինչն է

ԱՍԵԿՈՍԵ

Անցած տարիներին Վաշինգտոնը ծաղկել է, բայց մարդիկ չեն օգտվել այդ հարստությունից: ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում, Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930