Օրվա լրահոսը
Արփինե Հովհաննիսյանը` Ռիչարդ Միլսին. «Հուսով եմ, ամբողջությամբ փարատեցի դեսպանի մտահոգությունները»
«Ես չեմ կիսում դեսպանի գնահատականը, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջընթաց չի ունեցել: Չեմ կարծում, որ արդարացված է չնկատելը, որ մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից՝ խորհրդարանական բոլոր ուժերի միաձայն քվեարկության արդյունքում, ըստ էության Հակակոռուպցիոն խորհրդում են քննարկվել, հանձնարարականները հնչել են հենց այդ խորհրդում և դրա գործունեության արդյունքում են ծնվել և
ՀՀ եւ Կանադայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիա Ֆրիլանդը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում հաջողվել է ամուր կապեր հաստատել մեր պետությունների միջև՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, և պահպանել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Միջպետական դինամիկ հարաբերությունները կառուցվել են մեր
Հայաստանի չեմպիոնը Իրանի մրցաշարում առաջատարների խմբում է
Իրանում ընթացող շախմատի 25-րդ «Fajr Sabalan Cup» միջազգային մրցաշարի ավարտին մնում է երկու տուր: Մասնակցում են ինը երկրների 54 շախմատիստներ: Հայաստանի նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը ինը հնարավորից 6,0 միավորով բաժանում է 2-ից 10-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ հաշվարկներով 5-րդն է: Հրայր Սիմոնյանը 5,5 միավորով 14-րդն է, Մամիկոն Ղարիբյանը (5,0)`19-րդը, իսկ Սեդրակ Մաթեւոսյանը վաստակել է 4,5
ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը ներկայացել է որպես գործարար. մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողություների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ 2016թ. սեպտեմբերին քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ խաբեությամբ հափշտակել են իր՝ «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենան: Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ
«Մշակվել է հետաքրքիր և տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կստեղծի նոր աշխատատեղեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, շրջայցի ընթացքում ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին: Օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային
«Նույն Անահիտը մնում է Անահիտ, նույն Ստյոպիկը մնում է Ստյոպիկ, ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն է այդպիսին». Րաֆֆի Հովհաննիսյան
«Մեզ մոտ եղել է անհատականությանը թեւեր տալու սովորությունը». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ինչքան ջղայն եք սաղդ նայում, այ մարդ». Գյումրեցի լրագրողները բարկացրեցին վարչապետին (ձայնագրություն)
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բազմաթիվ գործարարների հետ այս քաղաքի ներդրումային զարգացման ծրագիրը քննարկելուց հետո, գյումրեցի լրագրողները վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեցին, թե ինչքանո՞վ է ռեալ այս ծրագիրը, գյումրեցիները բազմաթիվ նման խոստումներ են լսել նախորդ վարչապետերից, որոնք անկատար են մնացել: Ի պատասխան՝ վարչապետը սաստիկ բարկացավ. «Այսօրվա մեր ներկայացումը տեսե՞լ եք, դա էլ մեր խոստումն է, մենք ստեղծելու ենք
Քաղցկեղով հիվանդ ունեցող ընտանիքն աղքատանում է
Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճել է 35-ից բարձր տարիքային խմբերում
Լրագրողի ընտանիքն ապրում է ահաբեկման մթնոլորտում (Տեսանյութ)
Արդեն 1,5 տարի է, ինչ «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն եւ լրագրող Մհեր Ղալեչյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ ահաբեկման, շանտաժի եւ քրեական հետապնդման քաղաքականություն է իրականացվում ՀՀ Արաբկիրի դատախազության եւ նրանց հովանավորյալ` Վարդան Հովնիկյանի կողմից: Բացահայտ շինծու գործով Մհեր Ղալեչյանին անհիմն, առանց որեւէ ապացույցի, մեղադրանք են ներկայացրել: 2015թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ մարմնական
Վարչապետի ընտանիքը 500 հազար դոլարի ներդրում կանի Գյումրիում. (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմաթիվ գործարարների հետ Գյումրի էր եկել՝ քաղաքի պատմական հատվածում՝ «Կումայրի» արգելոցում ներդրումներ կատարելու, հանրապետության հին, ամենակոլորիտով քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու նպատակով: Ներդրումները պետք է սկսվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող երկու փողոցների՝ Շիրազի ու Ռուսթավելու վերանորոգմամբ: Ընդհանուր առմամբ նախատեսված է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել «Կումայրի» արգելոցում, 10
ԱՄՆ դեսպանատունը սատարում է ներդրումների ավելացման խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծմանը
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
Araratnews.am կայքի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու գործով դատական երկրորդ նիստը եւս հետաձգվեց
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի եւ Վանաձոր քաղաքի բնակչուհի Մարիամ Ավագյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով դատական երկրորդ նիստը: Հիշեցնենք, որ Մարիամ Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների օրը կոտրել էր Շ. Գալստյանի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս: Դատական նիստին ներկայացել էին մեղադրյալ Մարիամ
Ռուբեն Մելիքյանն այցելել է դիվերսիայի փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացուն
Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քրեական գործը հարուցվել էր 2017 թվականի հունվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության
Ալեքսանդր Արզումանյան. Իմ մասնակցությունն ընտրություններին չեմ պատկերացնում. 1in.am
«Տձև, ոչ գաղափարական դաշինքներ են ձևավորվում»
Խաչատուր Սուքիասյան. առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու
Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ: Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել: Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական
Վարչապետը ոտքով շրջեց Գյումրու պատմական փողոցներով ու բացականչեց՝ «ֆանտաստիկ են» (Տեսանյութ, ֆոտոշարք, ձայնագրություն)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելեց Գյումրի: Նա նախ եղավ «Շիրակ» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորելու էին եկել բազմաթիվ պաշտոնյաներ, գործարարներ: Չնայած սառնամանիքին՝ նրանք դողալով կանգնել էին դրսում՝ րոպե առ րոպե սպասելով ուշացող վարչապետին: Նկատենք, որ վարչապետի հետ հանդիպման էին եկել ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակը գլխավորող թեկնածուներից շատերը: Կարեն Կարապետյանը շրջեց օդանավակայանում, ուսումնասիրեց պայմանները,, այնուհետ եղավ
Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված աշակերտական գիտական ընթերցումների մրցույթն ամփոփվել է
Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ մասնակցել է Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված «Բաց նամակ Գարեգին Նժդեհին», «Նժդեհի գաղափարական դասերը» և «Գ. Նժդեհի «Առյուծածին մայրեր» հոդվածը և արդիականությունը» թեմաներով աշակերտական գիտական ընթերցումների մրցույթին: Միջդպրոցական մրցույթի արդյունքներն ամփոփվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ, որին ներկա են գտնվել Երևանի
Ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանն ազատամարտիկ է, մի քանի անգամ վիրահատվել է. պաշտպան (Տեսանյութ)
Առողջական խնդիրները սրվել են, քանի որ Բարսեղյանը մինչեւ կալանավորվելը հատուկ սննդակարգ է պահպանել
Հայաստանից Ռուսաստան արտահանման իրական աճ չկա
Դեռևս անցյալ տարվա ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» անրադարձել էր Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման կտրուկ աճի բնույթին և դրա պատճառներին: Արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ այն եզակի ցուցանիշներից է, որի ուղղությամբ միության շրջանակներում առաջընթաց է գրանցվել, ուստի այն շարունակաբար մատնանշվում է որպես ապացույց այն բանի, որ Եվրասիական տնտեսական միությունը դրական տնտեսական էֆեկտ է ապահովում անդամ
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործով որոշ նյութեր չեն տրամադրվել պաշտպաններին. (Տեսանյութ)
Այս առնչությամբ նրանք միջնորդություն ներկայացրեցին, որը դատարանը բավարարեց
Քաղցկեղ ունեցող կանայք ուռուցքաբանի կրծքից բռնում են ու ստիպում` ինչ կա, չկա հեռացնել (Տեսանյութ)
Կանանց օրգաններից ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է
Թուրքիոյ հայ կին պատգամաւորը մեկնաբանած է Ցեղասպանութեան մասին Կարօ Փայլանի ելոյթը
Թուրքիոյ քրտական Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան հայ պատագամաւոր Կարօ Փայլանի վերջին ելոյթին հետ կապուած Պոլսոյ հայկական «Ակօս»–ին մէջ իր կարծիքը յայտնած Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցութեան հայ կին պատգամաւոր Սելինա Տողան: Սելինա Տողան նշած է, թէ Կարօ Փայլանի բարձրացուցած խնդիրը նախապէս եւս Թուրքիոյ խորհրդարանին մէջ քննարկուած էր: «Աւելի առաջ ալ ցեղասպանութիւն բառը օգտագործուած էր, սակայն ատոր համար պատիժ
Մինչև 4 մլն դրամ հարկային խախտումները կապաքրեականացվեն
Նախատեսվում է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն–ի։ Փետրվարի 3-ին, ներկայացնելով ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա
Քրիստիան Դանիելսոն. «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Դա չիրագործված մարդկային ներուժ է»
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը և ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը ավարտեցին Հայաստան կատարած իրենց երկօրյա այցը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ս.թ. փետրվարի 2-3-ն այցով գտնվում էին Հայաստանում: Երկօրյա աշխատանքային գործուղումը Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած պաշտոնական այցի շրջանակում էր: Փետրվարի 3-ին գլխավոր տնօրեն
Շաբաթվա ընթացքում հաշվարկվել 1,082 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.01-03.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել 1,082 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝
Ըստ հաղորդման՝ քննիչն ապացույց է կեղծել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ: Այսպես, 28.12.2016թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով խուլիգանության մեջ մեղադրվող Նաղաշ Ե.-ի հարևանուհի, քրեական գործով վկա Անահիտ Շ.-ն հայտարարել է, որ 21.05.2016թ.-ին իրեն հարցաքննած` Վայոց ձորի մարզային քննչական վարչության


















































