Օրվա լրահոսը
«Միացյալ հայեր»-ը միացել է «Համախմբում»,, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին
«Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների նախաձեռնած նախընտրական դաշինքի ստեղծման գործընթացին` կարևորելով բոլոր կարող ուժերի համախմբումը՝ հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի: «Միացյալ հայեր» շարժման խորհուրդ
«Ես հավատում եմ իմ երկրին»՝ նախագահ Օբամայի վերջին ասուլիսը (Տեսանյութ) . «Ամերիկայի Ձայն»
«Ես հավատում եմ իմ երկրին, հավատում եմ Ամերիկյան ժողովրդին, հավատում եմ, որ մարդկանց մեջ գերակայում է բարին»,- այս բառերով ավարտեց նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսը Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման: Իր ասուլիսին նախագահը որոշել էր անդրադառնալ ոչ թե ձեռքբերումներին, այլ խոսել ընթացիկ հարցերի շուրջ: Օբամայի նախագահության ձեռքբերումների թվում է վերջին ութ տարիների ընթացքում տնտեսական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգը կատարելագործվում է
Հունվարի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այդ ոլորտում նկատված բացթողումներին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին: Նա նշեց, որ ինչպես բոլոր առցանց համակարգերը, այնպես էլ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը պարբերաբար կատարելագործվում է, և
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Ստեփանավանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,
ԱՍԵԿՈՍԵ
Մենք մյուս քաղաքական ուժերից տարբերվում ենք իրանով, որ կարող ենք 1 միլիոն դրամով 100 միլիոնանոց էֆեկտ ստանալ: ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
24 ժամվա սկզբունքը
20-րդ դարի ամենաինքնատիպ մտածողներից մեկը՝ Գեորգի Գուրջիեւը, խորհուրդ է տալիս կիրառել «24 ժամվա սկզբունքը»: Այստեղ ոչ մի արտառոց կամ միստիկ բան չկա, ամեն ինչ շատ պարզ է: Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել: Ներքուստ որոշում ընդունեք, որ պատասխանելու եք 24 ժամից: Հետո գնացեք ու մտածեք. եթե ձեզ «նեղացնողը»
Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ
Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝
Մենք Լոռու մարզը 2017 թվականից հայտարարում ենք, որպես Սմարթ մարզ. Արթուր Նալբանդյան
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց մարզի համայնքապետերի, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարը ոլորտ առ ոլորտ ծանոթացավ մարզի խնդիրներին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի զարգացումը կապում է տուրիզմի եւ ՏՏ ոլորտի հետ: -Մենք Լոռու մարզը 2017 թվականից հայտարարում ենք, որպես Սմարթ մարզ: Բառը մի փոքր ամպագորգոռ է, բայց ես ձեզ վստահեցնում
Բանկային մենաշնորհի հետեւանքը՝ Բագրատաշենի անցակետում
Սահմանային անցակետում միայն «Արարատ» բանկը տարադրամի փոխանակման կետ ունի
«Վանաձոր-քիմպրոմի» նախկին աշխատակիցներին մտահոգում է ընկերության հետագա ճակատագիրը. Վարչապետը խորհուրդներ է տալիս. (Տեսանյութ)
Հետո, եթե պետք է էդ փաթեթը բիզնես-առաջարկ դառնա՝ իրեն կփաթեթավորեն, բանտիկ կկապեն, կթրաշեն, կսանրեն, նենց, որ ներդրողի համար նորմալ լինի»,- խոսքը եզրափակեց վարչապետը:
Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ են ունենում. 168.am
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը և ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննարկում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության հնարավորությունները։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ ի թիվս մի շարք այլ քաղաքական ուժերի, հանդիպումներ է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի հետ։ «Գագիկ Ծառուկյանի հետ ևս եղել
Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի հետ: Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է նախարարի տեղակալին և նշել, որ հանդիպումը լավ առիթ է` քննարկելու թե՛ երկկողմ առևտրատնտեսական կապերը, թ´ե ՀՀ վարչապետի ` ՌԴ առաջիկա այցի օրակարգային կետերը: Ալեքսեյ Գրուզդևը շնորհակալություն է հայտնել նախարարին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի
Ազատամարտիկը հացադուլը դադարեցրել է
«Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը 20 օր տեւած հացադուլը դադարեցրել է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից: Վարդան Վարդանյանն հացադուլով երկրի նախագահից պահանջում էր հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, համաներմամբ ազատ արձակել համաներման սպասող բոլոր բանտարկյալներին։ Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ
ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն
Արսեն Բաբայան. ԵԱՀԿ-ին հրավեր է ուղարկվել. Panorama.am
Ազգային Ժողովն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկել չորս միջազգային կազմակերպությունների: Panorama.am-ին հայտնեց ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Հրավերներ են ուղարկվել ԵԽ-ին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային»,-ասաց նա: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Panorama.am»-ի կայքում:
Աշտարակ և Եղվարդ քաղաքներում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ -տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ոստիկանությունը հրաժարվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դեմ դատական հայցից
Դատարանը գտավ, որ առկա է գործի վարույթը կարճելու հիմք
Օսկանյանի «Համախմբումը» միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
«Համախմբում» կուսակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում. ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձևաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս
Իրականացվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը
2014 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում մեկնարկեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որը շինարարական աշխատանքներն իրագործվել է փուլային սկզբունքով: Ադոնց փողոցի N 6/1 հասցեում ընդհանուր թվով 266 բնակարանների բաշխումն իրականացվել է վիճակահանության երեք փուլերի իրագործմամբ (I փուլ՝ 105,II փուլ՝ 135 և III փուլ՝ 26): Հաշվի
«Հայկական խալի տեսա, որի գինը 280 հազար դոլար էր, ցավոք, հիմա վարի է գնում». իրանցի գործարար (Տեսանյութ)
Այսօր Արթիկում «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնի բացմանը հրավիրված էր նաև Հայաստանում Իրանի ավտոմոբիլային գործարանի՝ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռեզա Նաֆեզին: 1993 թվականից Հայաստանում բնակություն հաստատած իրանցի գործարարը լրագրողների հետ զրույցում (ի դեպ, նա տիրապետում է հայերենին և հարցազրույցը հայերենով է), տեղեկացրեց, որ հայ-իրանական համագործակցության շրջանակներում պատրաստվում են հիմնել հայ-իրանական գորգագործության կենտրոն: Այս նպատակով Իրանից Հայաստան
Նոր մանրամասներ` Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձից. «Տուժողը բռնաբարության փորձի համար ինքնասպանության էր դիմել»
«Բժիշկը չորս երեխա ունի, այդ տղան խելագար վիճակում է». Սմբատ Օրբելյան
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է բարեփոխումների ծրագրի իրականացման առաջնահերթությունը
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը
Մահացել է գերմանացի հակաիսլամիստ լրագրող Ուդո Ուլֆքոթեն
«Գերմանիան կորցրեց ամենահամարձակ լրագրողին»,- գրում է հեռուստալրագրող, «Թագեսշաու»-ի նախկին հաղորդավարուհի Էվա Հերմանը Ուլֆքոթեի մահվան վերաբերյալ: «Կան լրագրողներ, որոնք զվարճանում են Ուդո Ուլֆքոթեի մահվան առիթով: Սրանից նողկալի բան չկա», ասում է նա նկատի ունենալով «Շպիգել»-ի թրքուհի լրագրող Հաթիջե Ինջեին, որը ցինիկաբար «տոնել» է Ուլֆքոթեի մահը թվիթերում: Ուլֆքոթեն դասակարգվում էր կառավարության կողմից որպես աջ ծայրահեղական գործիչ: 56-ամյա
Ներկայացվել են բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016թ. ընթացքում իրականացված ծրագրերը
Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ամփոփել է նաև բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016թ. համայնքային բյուջեի միջոցներով կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև խոսել 2017թ. ծրագրերի մասին: Բնապահպանության ոլորտում իրականացված աշխատանքների առումով, մասնավորապես նշվել է, որ 2016թ. 2 փուլով կազմակերպված համաքաղաքային ծառատունկերին մայրաքաղաքում 45 հազար ծառ և թուփ է
Արա Այվազյանը` Կուբայում եւ Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ
Զվարճալի միջադեպ Արթիկում՝ գործարարների ելույթի ժամանակ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Արթիկում բացվեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնը: Բացմանը մասնակցում էին մի քանի խոշոր գործարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ներկա էին հոլանդահայ գործարար Քրիստիան Գերիջին, Գերմանիայի Քյոլն քաղաքի «Դրայմփունգ» ընկերության սեփականատեր Հանս Յոհախին Հայնեն, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի մեծահարուստ եղբայրը՝ Դավիթ Վարագյանը, որը մտերմություն ունի Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հետ: Վերջինս

















































