Օրվա լրահոսը
Ոստիկանությունը հրաժարվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամի դեմ դատական հայցից
Դատարանը գտավ, որ առկա է գործի վարույթը կարճելու հիմք
Օսկանյանի «Համախմբումը» միանշանակ ողջունում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
«Համախմբում» կուսակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Քաղաքական ընթացիկ գործընթացների հետ կապված մի քանի նկատառում. ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համատեղ գործունեության ձևաչափի մասով։ Երկուստեք հնչել են տեսակետներ, որ պետք է հնարավորինս
Իրականացվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը
2014 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում մեկնարկեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որը շինարարական աշխատանքներն իրագործվել է փուլային սկզբունքով: Ադոնց փողոցի N 6/1 հասցեում ընդհանուր թվով 266 բնակարանների բաշխումն իրականացվել է վիճակահանության երեք փուլերի իրագործմամբ (I փուլ՝ 105,II փուլ՝ 135 և III փուլ՝ 26): Հաշվի
«Հայկական խալի տեսա, որի գինը 280 հազար դոլար էր, ցավոք, հիմա վարի է գնում». իրանցի գործարար (Տեսանյութ)
Այսօր Արթիկում «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնի բացմանը հրավիրված էր նաև Հայաստանում Իրանի ավտոմոբիլային գործարանի՝ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռեզա Նաֆեզին: 1993 թվականից Հայաստանում բնակություն հաստատած իրանցի գործարարը լրագրողների հետ զրույցում (ի դեպ, նա տիրապետում է հայերենին և հարցազրույցը հայերենով է), տեղեկացրեց, որ հայ-իրանական համագործակցության շրջանակներում պատրաստվում են հիմնել հայ-իրանական գորգագործության կենտրոն: Այս նպատակով Իրանից Հայաստան
Նոր մանրամասներ` Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձից. «Տուժողը բռնաբարության փորձի համար ինքնասպանության էր դիմել»
«Բժիշկը չորս երեխա ունի, այդ տղան խելագար վիճակում է». Սմբատ Օրբելյան
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է բարեփոխումների ծրագրի իրականացման առաջնահերթությունը
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը
Մահացել է գերմանացի հակաիսլամիստ լրագրող Ուդո Ուլֆքոթեն
«Գերմանիան կորցրեց ամենահամարձակ լրագրողին»,- գրում է հեռուստալրագրող, «Թագեսշաու»-ի նախկին հաղորդավարուհի Էվա Հերմանը Ուլֆքոթեի մահվան վերաբերյալ: «Կան լրագրողներ, որոնք զվարճանում են Ուդո Ուլֆքոթեի մահվան առիթով: Սրանից նողկալի բան չկա», ասում է նա նկատի ունենալով «Շպիգել»-ի թրքուհի լրագրող Հաթիջե Ինջեին, որը ցինիկաբար «տոնել» է Ուլֆքոթեի մահը թվիթերում: Ուլֆքոթեն դասակարգվում էր կառավարության կողմից որպես աջ ծայրահեղական գործիչ: 56-ամյա
Ներկայացվել են բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016թ. ընթացքում իրականացված ծրագրերը
Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ամփոփել է նաև բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016թ. համայնքային բյուջեի միջոցներով կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև խոսել 2017թ. ծրագրերի մասին: Բնապահպանության ոլորտում իրականացված աշխատանքների առումով, մասնավորապես նշվել է, որ 2016թ. 2 փուլով կազմակերպված համաքաղաքային ծառատունկերին մայրաքաղաքում 45 հազար ծառ և թուփ է
Արա Այվազյանը` Կուբայում եւ Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ
Զվարճալի միջադեպ Արթիկում՝ գործարարների ելույթի ժամանակ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Արթիկում բացվեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնը: Բացմանը մասնակցում էին մի քանի խոշոր գործարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ներկա էին հոլանդահայ գործարար Քրիստիան Գերիջին, Գերմանիայի Քյոլն քաղաքի «Դրայմփունգ» ընկերության սեփականատեր Հանս Յոհախին Հայնեն, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի մեծահարուստ եղբայրը՝ Դավիթ Վարագյանը, որը մտերմություն ունի Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հետ: Վերջինս
Գաբրիել Սարգսյանը կխաղա Իրանում, Գրիգոր Սեւագ Մխիթարյանը՝ Բրազիլիայում
Հայկական շախմատի առաջատարներից գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մեկնել է Իրան, որտեղ վաղը մեկնարկում է «Խազարի գավաթ 2015» միջազգային մրցաշարը: Ուժեղագույնների «Masters» խմբում, որտեղ վարկանիշային առաջատարը Հայաստանի ազգային հավաքականի անդամն է, մասնակցելու հայտ ներկայացրած 88 շախմատիստներից 16-ը գրոսմայստեր է: Նույն օրը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կտրվի 3-րդ «Floripa Open»-ի մեկնարկը, որի մասնակիցների շարքում է բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ
Կոմունալ ոլորտի հիմնական ծրագրերը շարունակական կլինեն նաև 2017 թվականին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է նաև կոմունալ տնտեսության ոլորտի 2016 թվականին իրականացված ու 2017-ին նախատեսված ծրագրերը: Առանձնացնելով բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման խնդրին՝ որպես ծրագրային առաջնահերթություն, Կամո Արեյանը նշել է, որ այս ուղղությամբ 2016-ին իրականացվել են տանիքների, մուտքերի, վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես՝ 3050 շենքերում կատարվել է շենքերի
«Հայաստանը հայ մայրերը պիտի կառուցեն՝ համ երեխա բերեն, համ տուն պահեն, համ էլ ամուսին». սփյուռքահայ գործարար (Տեսանյութ)
Այսօր Արթիկում բացվեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնը, որտեղ 4- ամսյա դասընթացներ անցնելուց հետո մոտ 350-400 արթիկցիներ աշխատելու են ֆաբրիկայում: Արթիկում տեքստիլ ֆաբրիկան հիմնվելու է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ: Ծրագրի ղեկավարը հոլանդահայ Քրիստիան Գերիջին է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սա Շիրակի մարզում կառուցվող երրորդ ֆաբրիկան է՝ Ամասիայից ու Գյումրիից
Կամո Արեյան. ինչպես է ծայրամասային թաղամասը քայլ առ քայլ փոխվում և ներգրավվում քաղաքային բնականոն կյանքին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, նաև խոսել 2017թ. նախատեսված ծրագրերի մասին: Անդրադառնալով շինարարության և բարեկարգման ոլորտին` նշվել է, որ շարունակվել են փողոցների, կառուցման և վերակառուցման
Զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայտնի լեզվաբանը՝ սպանված ամուսնու դատի մասին. «Բոլոր նիստերին պարտադիր ներկա եմ լինելու»
Դատարանում ասեղ գցելու տեղ չկար:
Արծվիկ Մինասյան. «որևէ ընդվզում՝ ներքևից կլինի, միջին օղակում, թե ամենավերևում, չեմ ընդունելու և չեմ հանդուրժելու»
Մենք փակում ենք անտառը և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք: Ով պատրաստ չէ այս հանձնարարականը կատարելու՝ հենց հիմա թող հրաժարական տա և դուրս գա: Պատասխանատվություն կրելու են բոլորը՝ անտառապահներից, տեսուչներից մինչև փոխտնօրեն և տնօրեն:
Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՀՀԿ խորհրդի անդամը
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, որը մինչ այդ հանդիսանում էր «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռ.Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն
Հայերը մուայթայ նորընտիր օլիմպիական մարզաձեւում իրենց լավ են զգում
Անցած տարվա վերջին ՄՕԿ-ը արեւելյան IFMA MUAYHAY մարտարվեստն ընդգրկեց օլիմպիական ընտանիք: Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի հիմնադիր եւ նախագահ Արտակ Բրուտյանը խոսեց 2017 թվականի անելիքների եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցության ծրագրերի մասին: Նրա ներկայացմամբ, IFMA մուայթայը Հայաստանում գործունեությունը սկսել է 2010 թվականին որպես ակումբ, իսկ մեկ տարի անց
Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2016թ. ընթացքում տրանսպորտի բնագավառի բարեփոխման ուղղությամբ իրականացվել են զգալի աշխատանքներ։ Մասնավորապես, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ մի շարք իրավական ակտերում փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ, որոնց թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ
Սերժ Սարգսյան. «Մարդկության բոլոր չարիքների արմատը տգիտության մեջ է»
Հանրապետության Նախագահին ՀՀ ԿԳ նախարարը զեկուցել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին
Ռուսաստանի հիբրիդային պատերազմը ԱլԳ երկրների նկատմամբ
Արմեն Վարդանյան ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ ՆԱԽԱԲԱՆ Երեկ Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Ռուսաստան և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հույս հայտնեց, որ Եվրամիության հետ այդ երկրի ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը կլուծարվի Մոլդովայում կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչպես հայտնել է Մոլդովայի նախագահը` իր երկիրը պլանավորում է
Ավարտվել է ավազակային հարձակման գործով նախաքննությունը. բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները
«Բրավո» տաքսի ծառայության տնօրեն, գործարար Լևոն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են հանցագործության կատարման բոլոր հանգամանքները: Մասնավորապես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Մանուկյանը և ՀՀ ոստիկանության աշխատակից Հրաչյա Ֆալանջյանը նախնական համաձայնության են եկել ավազակային հարձակում կատարելու հարցում
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Վիգեն Սարգսյանը
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Դանիոյ խորհրդարանին մէջ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու վերաբերեալ բանաձեւ մը պիտի քննարկուի
Յունուար 19-ին Դանիոյ խորհրդարանի լիագումար նիստին Հայոց ցեղասպանութեան ընդունման վերաբերեալ բանաձեւ մը պիտի քննարկուի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ բերեւած է «Enhedslisten», «Liberal Alliance» եւ «Alternativet» կուսակցութիւններուն կողմէ Դանիոյ հայ համայնքի ջանքերով, կը տեղեկացնէ ermenihaber.am-ը: Ըստ թրքական «Milliyet» թերթի կայքին` Դանիոյ թրքական կազմակերպութիւնները լայնածաւալ արշաւ սկսած են այս նախաձեռնութիւնը տապալելու նպատակով: Կը նշուի, որ Դանիոյ խորհրդարանի պատգամաւորներուն
Հրանուշ Հակոբյանը՝ միասեռական սփյուռքահայի խնդրի մասին
Սփյուռքի նախարարի խոսքերով՝ «Եթե մարդը իր վարքով, բարքով, իր գործունեությամբ չի աղավաղում այն միջավայրը, որտեղ հայտնվում է եւ կատարում է իր պրոֆեսիոնալ կամ սիրողական գործունեությունը, պետք է պայմաններ ստեղծել, որ կատարի: Մնացածն արդեն մարդու անձնական խնդիրներն են, ինձ համար փակ արկղ է, երբեք չէի ուզենա այդտեղ մտնել»:
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը
Հունվարի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Ասուլիսի մեկնարկին Աշոտ Ղուլյանը բնորոշելով անցած տարին` նշել է. «Տարին բարդ էր, փորձություններով լեցուն, նաև հարուստ՝ քաղաքական նշանակալի իրադարձություններով», – նշել է ԱԺ նախագահը: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն առանձնացրել է մի շարք կարևոր իրադարձություններ՝ Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը և գործընթացը,
Պոլսոյ հայկական «Քամփ Արմէն» ճամբարը պիտի դառնայ երիտասարդութեան կեդրոն
Պոլսոյ Թուզլա շրջանին մէջ գտնուող հայ որբերու «Քամփ Արմէն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է: Թրքական «Sondakika-24» լրատուական կայքի տեղեկացմամբ` ճամբարը համայնքին պիտի ծառայէ իբրեւ երիտասարդութեան եւ արուեստագիտութիւններու կեդրոն` միաժամանակ մնալով որբանոց: Գետիկփաշայի հայակական աւետարանական եկեղեցւոյ եւ դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղապելօղլուն յայտնած է, որ աշխատանքները պիտի սկսին, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարի ճամբարի բարեկարգման նախագիծին


















































