Օրվա լրահոսը
«Ռոբերտ Քոչարյանն ում հետ և երբ ցանկանում է՝ հանդիպում է Հայաստանում, ու գաղտնի ձևաչափերի կարիք չունի»
2rd.am. Երեկ մենք դիմեցինք ՀՀ 2րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` խնդրելով արձագանքել մամուլում վերջերս հայտնված այն տեղեկություններին, համաձայն որոնց` Ռոբերտ Քոչարյանն իբր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Հետաքրքրվեցինք նաև, թե երբ կհրապարակվի նախագահ Քոչարյանի խոստացված հարցազրույցը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այսօր պրն. Սողոմոնյանից ստացանք հետևյալ պատասխանը: Ինչպես երևում է այս օրերի հրապարակումներից, մամուլի տարբեր
92-ամյա Ջորջ Բուշ ավագը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տեղափոխվել է Տեխաս նահանգի հիվանդանոց: Այս մասին հայտնում է CBS News-ը ՝ վկայակոչելով Բուշի ներկայացուցիչ Ջին Բեքերին: Բերքերի խոսքով՝ Բուշի վիճակը գնահատվում է կայուն, նա «իրեն լավ է զգում: Նախկին նախագահը հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օր հետո: Այնուամենայնիվ, հիվանդանոց տեղափոխելու պատճառը Բեքերը հրաժարվել է հայտնել: Ջորջ Բուշ ավագը
Չինարիի դեպքի առիթով ՄԻՊ գրասենյակը զեկույց է պատրաստել (Տեսանյութ)
Փաստահավաք առաքելության արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին
Գևորգ Կոստանյանը նոր պաշտոնի նշանակվեց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
«Գևորգ Սաֆարյանը դասական խղճի բանտարկյալ է». Ավետիք Իշխանյան
Հիմնադիր խորհրդարանի» անդամի գործը կհասնի Եվրոպական դատարան
Նախարարին ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին` Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները: Որպես առաջնային հիմնախնդիր` կողմերը քննարկեցին եղանակային պայմանների հետևանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետի փակման հարցը: Նախարարը հայտնեց,
Աղեստամոքսային տրակտը մաքրող պարզ միջոցներ
Անկանոն սննդակարգը հաճախ կարող է տարբեր տեսակի խնդիրներ առաջացնել: Դրանցից մեկը՝ աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի եւ դիմադրողականության անկումն է, որի կարգավորման համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է օգտագործել հետեւյալ դեղամիջոցը: Նախապես գազը հեռացրած 1 բաժակ հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ թարմ կիտրոնահյութ եւ խմել նախաճաշից 30 րոպե առաջ: Երեկոյան՝ ընթրիքից առաջ, հանքային ջրի բաժակը տաքացնել, ավելացնել
Փաստաբանների պալատը գտնում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության հարցման հիման վրա Ալեքսանդր Լապշինի հանձնումն անթույլատրելի է
Լապշինի արարքը, հավանաբար, պետք է որակվեր Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից որպես Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը:
Քաղաքապետարանը աղբամաններն ու նստարանները գնում է քաղաքաշինության նախկին նախարարից. «Ժողովուրդ»
Սակայն ամենաուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցած «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ն նստարանների համար առաջարկել է 78 մլն 900 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 82 մլն 250 հազար դրամ։ Աղբամանների համար վերոնշյալ ԱՁ-ն առաջարկել է 44 մլն 220 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 46.5 մլն դրամ։ Բայց ԱՁ-ի ներկայացրած հայտը մերժվել է։
Վերջին տարիներին օտարերկրյա կապիտալի հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ անընդհատ կրճատվում են. «Հայոց աշխարհ»
Դրանք հասել են այնպիսի կրիտիկական մակարդակի, որ այլեւս որեւէ հնարավորություն չեն ապահովում տնտեսության հեռանկարային զարգացման համար։
Եվրասիական երազներ Իրանի հետ հարաբերություններում
Իրան-Հայաստան երկաթուղու թեման փակվե՞ց 2016թ. արտաքին քաղաքականության, թերեւս, թիվ մեկ իրադարձությունը կարելի է համարել դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի սպասված այցը Հայաստան: 2015թ. ապրիլի 2-ին պատմական համաձայնություն կայացավ Իրանի եւ վեց երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Գերմանիայի միջեւ: Աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկի կարգավորման ուղին գտնվեց։ Մի քանի օր տեւած երկարատեւ
Ինչպես են գոյանում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ֆինանսական միջոցները. «Ժողովուրդ»
Եթե հավատալու լինենք իշխանության կազմող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հաշվետվություններին, ապա նրանց ֆինանսական միջոցների առյուծի բաժինը գոյանում է անդամավճարներից, մի մասն էլ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումն է։ Ըստ այդմ, 2013թ. ՀՀԿ անդամավճարները կազմել են 97 մլն 838 հազար դրամ, 2014թ. անդամավճարները պակասել են 71 մլն 693 հազար դրամ, իսկ ահա 2015թ. ընթացքում հանկարծ անդամավճարների
Հյուսիսային համալսարանի ռեկտորը՝ դիպլոմներ կեղծած ռեկտորների մասին. «Հայկական ժամանակ»
Ոչ պետական երեք բուհերում կեղծ հիմքերով դիպլոմներ տրամադրելու դեպքերի մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ օրերս տարածած անանուն հայտարարությունը որոշակի դժգոհություն է առաջացրել մասնավոր բուհերի ղեկավարների շրջանում։ Նրանք համարում են, որ կեղծիք թույլ տված բուհերն անվանական չնշելով՝ ստվեր է ընկնում բոլորի հեղինակության վրա։ Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն այդ մասին
Դատախազը վերացրել է «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՔԿ որոշումը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության միջոցով 23.12.2016թ.-ին ուղարկվել են ՀՀ ՔԿ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով համապատասխան ընթացք տալու հանձնարարությամբ: 2016թ. դեկտեմբերի 30-ին ՔԿ-ի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով
Փոքր ՀԷԿ-երի համար կսահմանվեն տեխնիկական նոր պահանջներ
Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության վրա։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անցած տարվա վերջին կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով նախատեսվում է սահմանել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների
ԿՀՎ-ն հրապարակել է 50 տարվա գաղտնի փաստաթղթեր
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է շուրջ 12 մլն էջ փաստաթուղթ, որոնք վերաբերում են 1940-1990թթ. ընկած ժամանակահատվածում ԿՀՎ գործունեությանը, հաղորդում է Bloomberg-ը: Փաստաթղթերը հասանելի են գերատեսչության կայքում: Գաղտնազերծված փաստաթղթերի թվում են, մասնավորապես, զեկույցներ գերատեսչության քաղաքականության և հետախուզական գործողությունների վերաբերյալ: Բացի այդ, դրանց մի մասը որոշակիորեն լույս է սփռում Վիետնամի և Կորեայի, ինչպես նաև սառը պատերազմի
«Մեր քաղաքական դաշտում սկզբունքայնությունը, որպես կատեգորիա, բացակայում է, հատկապես՝ օլիգարխիայի դեպքում». Սարո Սարոյան. «Հրապարակ»
Ինձ թվում էր, որ մեր հանրությունը վաղուց պետք է սովորած լիներ նման երեսփոխություններին, որքանով որ այդ բառն ասոցացվում է «երեսփոխան» բառի հետ։
ԱՄՆ պետդեպը՝ Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցում խոսել է Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին: Ճեպազրույցն ամբողջությամբ տեղադրված է Պետդեպի պաշտոնական կայքում: «Նախ, ես կասեի, որ այս հարցով պետք է խոսեն համապատասխան երկրները, հատկապես երբ խոսքը վերաբերում է արտահանձնմանը… Ակնհայտորեն խոսքի ազատությունը կարևոր է մեզ համար, և մենք պարբերաբար խոսում ենք այդ
Առանց հավելագրումների Հայաստանի տնտեսությունում աճ արձանագրել հնարավոր չէ. «Հայկական ժամանակ»
Ենթադրվում էր, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո որոշում է կայացվել փոքր-ինչ կարգի բերել վիճակագրությունը, այն մի որոշ չափով ազատել հավելագրումներից։
Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-18թթ. Գործողությունների ծրագրի իրականցմանը նվիրված միջոցառում Ստրասբուրգում
Հունվարի 16-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ ԵԽ քարտուղարության հետ համատեղ Ստրասբուրգում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը։ Հայկական կողմից միջոցառմանը մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով հանդես եկավ բացման խոսքով։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին, ով ամփոփեց նիստի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ԵԽ անդամ պետությունների
Եվրախորհրդարանի նախագահ է ընտրվել Բերլուսկոնիի նախկին խոսնակը
Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Անտոնիո Տայանին, որը ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցություն խմբակցությունը, հաղորդում է Reuters-ը: Նա ընտրվել է քվեարկության 4-րդ փուլում, որը տեղի է ունեցել հունվարի 17-ին Ստրասբուրգում: Հիշեցնենք, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը ավելի վաղ հայտարարել էր, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո երրորդ անգամ չի առաջադրվի, քանի որ պատրաստվում է մասնակցել Գերմանիայի
Մոսկվան զգուշացնում է Մինսկին եւ վիժեցնում արտահանձնումը
Ադրբեջանի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը հատուկ դիտարկման եւ վերլուծման անհրաժեշտության առաջ է կանգնել. «Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»։ Սա պաշտոնական Բաքվի կողմից մեղադրանք եւ ամբաստանություն է ուղղված Մոսկվային, հետեւյալ պարզ տրամաբանությամբ։ Նախ այն, որ ՌԴ-ն մինչ այժմ
Իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 23-ից գործարկվելու է Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում (Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման
Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի չեմպիոնին ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 77-րդ առաջնության վեցերորդ տուրում կենտրոնականը առաջատարներ՝ Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի եւ մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունն էր: Պատանի Հայկը կրկին աչքի ընկավ հասուն խաղով եւ 47-րդ քայլում կարեւոր հաղթանակ տարավ՝ 4,0 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կարող է շահավետ լինել Հայաստանի համար
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ և հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ և հավանություն չտալ որևէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին և
Ծառուկյանի, այսպես ասած՝ վերադարձով իր շրջանին է վերադառնում հայաստանյան քաղաքականությունը. «Ժամանակ»
Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած՝ վերադարձով իր շրջանին է վերադառնում հայաստանյան քաղաքականությունը, թեև մեծ հաշվով այն իր ավանդական և արատավոր շրջանից դուրս չէր էլ եկել: Այդ տեսանկյունից, տեղի ունեցածն իրադարձություն է միայն առերևույթ, իսկ խորքային առումով Հայաստանում ծավալվում է հերթական ավանդական նախընտրական շրջանը, ավանդական դերակատարումներով: Այս միջավայրում, ինչ խոսք, գերդժվար է հանդես գալ որևէ նոր հայտով
Պարոն Մարգարյան, ախր սիրուն չի, վտանգավոր է
Դեռ 1 շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր խստորեն վերահսկել բակերի եւ միջբակային տարածքների ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները: Հունվարի 16-ին էլ քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քաղաքապետին զեկուցվել է, որ ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաեւ բակերի եւ միջբակային տարածքների աղի եւ ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Շրջելով
Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին. shamshyan.com
Այսօր` հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մելքումյանը,
Գագիկ Սուրենյան. «Անտիցիկլոնը թուլանում է»
Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ:
Զորացրվածների զինգրքույկներում ապրիլյան պատերազմը չի նշվում. «Հրապարակ»
Այժմ զորացրված երիտասարդը ոչ մեկին չի կարող ապացուցել, որ ինքն ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը եղել է Մատաղիսում եւ պաշտպանել ԼՂՀ հյուսիս-արեւմտյան սահմանը։


















































