Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի վերադարձը՝ ՀՀԿ-ին վտանգից փրկելու միջոց. քաղաքագետի մեկնաբանությունը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը որակեց որպես պլանավորած օպերացիա իշխանությունների կողմից: «Իշխանությունները հասկացան, որ Գագիկ Ծառուկյանին դուրս մղելով քաղաքական դաշտից, իրենք ավելի մեծ խնդիրներ կստեղծեն իրենց համար: Այն ընդդիմադիր ընտրազանգվածը, որը միավորվել էր Գագիկ Ծառուկյանի շուրջը, կարելի է ասել չբաշխվեց մյուս ընդդիմադիր ու նաև իշխանամետ ուժերի միջև, ամուլ մնաց, անտարբեր

«Ներողություն եմ խնդրում, սխալ արտահայտություն եմ արել». Եղնուկյանը դատարանում կնոջից ներողություն խնդրեց. (Ֆոտոշարք)

Կարո Եղնուկյանը, ոստիկանների արդարացմանը, որ ձեր կնոջ տունն է, պատասխանեց՝ «Հետո՞ ինչ, որ ինքը իմ կինն ա, էսօր կինս ա, վաղը կարող է էլ կինս չի»: Սա հարուցեց դատարանում ներկաների, այդ թվում՝ դատավորի, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանի դստեր ծիծաղը:

Հաշմանդամությամբ երեխա ունեցող ընտանիքներում սեր էլ կա, հոգատարություն էլ. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հաշմանդամությամբ երեխա ունեցող ընտանիքը մյուս ընտանիքներից ոչնչով չի տարբերվում

Ինչո՞ւ են ԼՂՀ-ի ՀՅԴ-ականները դեմ

Դավիթ Իշխանյանը`Սահմանադրական հանրաքվեի քվեարկության մասին

ՊՆ-ն կոչ է անում շինարարական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցել հայտարարվող մրցույթներին

Զինված ուժերի համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման գործընթացը այսուհետ ևս լինելու է բաց և թափանցիկ, դաշտը՝ ազատ, մրցութային ընթացակարգը՝ միայն օրենքի պահանջներին համապատասխան: Այս հարցերի շրջանակում հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանի և ՊՆ կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին

Հունվարի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Յոուզաս Բեռնատոնիսին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նրան բեղմնավոր գործունեություն։ Յուոզաս Բեռնատոնիսն իր հերթին նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և որ պատմականորեն լիտվացի

Թաղման արարողության պատճառով Խաշթառակի դպրոցի տնօրեն չի ընտրվել

Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 3-ը բացակա էր

Մամեդյարովը դարձյալ խոսել է ԼՂ-ին ինքնավարություն տալու մասին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իրենք պատրաստ են փոխզիջման գնալ: Այս մասին նա ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում: ««Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հստակություն է մտցրել կարգավիճակի հարցում: Մեր պետության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի

«Ծառուկյանի ընտրազանգվածը վերահսկողությունից կամ դուրս կգա, կամ հիասթափություն կապրի». Վիգեն Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը դեռ չի շտապում գնահատել՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր թեւում քաղաքականություն վերադարձող Գագիկ Ծառուկյանը կհանգրվանի: -Դուք դեռ երեկ հայտարարեցիք, թե կարծես թե, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնալու, այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին, զարմացա՞ծ եք: – Զարմացած եմ այն առումով, որ բավականին բարդ է լինելու Ծառուկյանի համար այս իրավիճակում, եթե ընդդիմադիր

«Հրավեր ուղարկողը ԿԸՀ-ն չէ». Տիգրան Մուկուչյանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկության մասին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումները

«Մարզային TV-ներն ընտրությունների նախաշեմին կանգնելու են փակման եզրին». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)

«Իշխանությունների հետ բանակցություններ են ընթանում»,-ասում է նա

Հանրային խորհուրդը բոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի հարցով նամակ է պատրաստել Բելառուսի նախագահին

Երկու կարծիք չկա, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում:

«Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում.». Ավետիք Իշխանյան. (Տեսանյութ)

Ըստ իրավապաշտպանի՝ դժվար է ասել, թե իշխանությունն ինչ նպատակներ ունի այդ «թույլտվությունից»

Հայ զինվորականները զորավարժությունների են մասնակցում Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում

Վրաստանում հայ զինվորականները ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում մասնակցում են 25-օրյա զորավարժությունների, որոնք մեկնարկել են Սախչերեի (Իմերեթի շրջան) լեռնային պատրաստության դպրոցում: Ինչպես հաղորդում է «Սպուտնիկը», հայ զինվորականների՝ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ որոշումն ընդունվել էր դեկտեմբերին՝ Հայաստանի պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ: Զորավարժություններին մասնակցում է նաև 14 զինծառայող Ֆրանսիայից և Լիտվայից: Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցը հիմնվել

Ինչպե՞ս է, որ ով հրապարակից ժողովրդին տարավ ՊՊԾ գունդ, չի մեղադրվում, իսկ միջնորդը մեղադրվում է. Կարո Եղնուկյան

Կարո Եղնուկյանը դատարանում հայտարարեց. «Ես մեղադրվում եմ, որ միջնորդի դեր եմ կատարել ռադիոկապ հաստատելու համար, բայց անձը, ով ենթադրյալ հաստատել է այդ կապը, նա չի մեղադրվում: Փոխանցողին են մեղադրում, բայց կատարողին չեն մեղադրում»:

ԱԻՆ-ը կիրականացնի հետազոտություն հարյուրից ավելի բենզալցակայաններում

Առաջիկա օրերին, ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարությամբ, նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետազոտություններ և ուսումնասիրություններ կիրականացնի կարգադրագրեր ստացած 100-ից ավել բենզալցակայաններում, հետազոտությունները կմեկնարկեն Երևանում, այնուհետև՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով մեկնարկած հետազոտությունների արդյունքում կազմվել էին արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները

«Երբեք էլ արգելանք չի եղել, որ վերանա». Սուքիաս Ավետիսյանի պնդումը հակասում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Ըստ նրա, Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ն լուրջ դերակատարություն քաղաքական դաշտում չի ունենա. «Գլխավոր դերակատարը քաղաքական դաշտում ՀՀԿ-ն է»:

«Հայրենիք» կինոթատրոնի հրապարակում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույց է կառուցվելու

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ, ՃՈ Երևան քաղաքի վարչության և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի

Եղնուկյանը «Սասնա ծռերին» ռադիոկապով չի ապահովել, այլ՝ ռադիոկապից օգտվելու մասին տեղեկություն է փոխանցել

Դատարանում բացատրեցին, որ Եղնուկյանը չի հրապարակել իրավապահների տեխնիկայի շարժի մասին տեղեկությունը, ինչի մեջ մեղադրվում է: Նա ասել է մեկին, այդ մեկը գնացել է Ազատության հրապարակ, մեկը մյուսի միջոցով տարածվել է: Հիմա այս օղակում որեւէ մեկը չի մեղադրվում, իսկ Կարո Եղնուկյանը մեղադրվում է եւ նրան սպառնում է 8-10 տարի ազատազրկում. «Իր բախտը չի բերել, ինքն անցանկալի անձ է ՀՀ-ի համար»:

«16 նոր դատական գործերի մեծ մասն ընդդեմ լրատվամիջոցի է». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)

«Նախորդ տարին լրագրողների համար ծայրահեղ լարված էր»,-ասում է ԽԱՊԿ նախագահը

Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ

Հայկ Գաբրիելյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ   ՆԱԽԱԲԱՆ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ. փետրվարի 18-ին` Դաշինքի ստեղծումից 3 տարի անց։ Անկարայի տվյալ քայլը թելադրված էր Արևմուտքի հետ համագործակցության օգտին պատմական ընտրության կատարմամբ, տարածաշրջանում կոմունիստական գաղափարների տարածմանը հակազդելու ցանկությամբ և այլ հանգամանքներով։ Այն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ դեմ էին Թուրքիայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ նա

Փոստանջյան. Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը չէ. «Ազատություն» ռադիոկայան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ընտրությունների գնալու տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ։ «Կուսակցության ղեկավարը իրավունք ունի հանդիպելու, ինչպես նաև ցանկացած կուսակցության անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ դա պաշտոնական տեսակետ է, որովհետև այսպիսի որոշում

Եղանակի կանխատեսման համաշխարհային բոլոր կենտրոնները արդեն 1 ամիս է՝ Երևանում կանխատեսում են արևային երկինք

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Եղանակի կանխատեսման համաշխարհային բոլոր կենտրոնները արդեն 1 ամիս է՝ Երևանում կանխատեսում են արևային երկինք, օդի ջերմաստիճանն էլ՝ 8-10 աստիճանով սխալ: Խեղճերը գլխի չեն, թե ինչ է կատարվում:

Կարեն Խաչանովը Australian Open-ում հաղթահարել է առաջին շրջանը

Մելբուռնում մեկնարկած «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարում՝ թենիսի Ավստրալիայի առաջնությունում, Կարեն Խաչանովը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, 6:4, 3:6, 7:6, 6:3 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին: Վաղը հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեկ Սոկը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ eurosport.com-ի

Հայկական անձնագիրն աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերի ցանկում 66-րդն է

Հայկական անձնագիրն աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերի 2017թ. վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Աղյուսակը հրապարակել է Passport Index-ը: Անձնագրի հզորությունը որոշվում է նրանով, թե դրանով քանի երկիր է հնարավոր այցելել առանց այցագրի: Հայաստանի դեպքում այդ երկրների թիվը 58 է: Հայաստանի հետ նույն հորիզոնականը կիսում են Զիմբվաբեն, Ղրղըզստանը և Չինաստանը: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը Բելառուսի, Բոլիվիայի և Պապու

Կասպարովը ադամանդակուռ թագը վաճառել՝ գումարը բաժանել է Բաքվի հայ փախստականներին. aniarc.am

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Կոմերսանտ թերթի հետ զրույցում (3 դեկտեմբեր, 2015թ)՝ անդրադառնալով իր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովիհարաբերություններին, պատմել է մի դեպք անցյալից: «1990-ին Կասպարովը աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց Կարպովին: Ոսկերչական Կառլոֆ ֆիրման Կասպարովին նվիրեց ադամանդակուռ թագ, որի վրա կար 1118 հատ սև ու սպիտակ ադամանդ: Նա որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել հայ փախստականներին: Անգամ գնորդ

Հստակ առաջարկություններ` բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների

Բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և կրթական գործընթացի բարեփոխումներին միտված ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳ նախարարության և բուհերի ներկայացուցիչներ: Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովը համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան: Օրակարգը, Կանոնակարգի համաձայն, առաջարկել են նախաձեռնողները և դրանում ընդգրկված էր մեկ հարց. Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկումը: Նախագծի քննարկումը ընդմիջվել էր 2016թ.-ի դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում: Արտահերթ նստաշրջանի բացման խոսքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ստամբուլում ձերբակալել են ամանորի գիշերը 39 մարդու սպանած ԻՊ ահաբեկչին (տեսանյութ). Ermenihaber.am

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեինա» ակումբում ահաբեկչություն իրականացրած անձին: Նախնական տվյալների համաձայն՝ նա ազգությամբ ուզբեկ Աբդուլքադիր Մաշարիպովն է, որը հանդես էր գալիս Աբու Մուհամմադ Ալ Հորասանի ծածկանունով: Ձերբակալվել է Էսենյուրթում գտնվող  բնակարանում, որտեղ էլ թաքնվում էր: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն ցույց չի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930