Օրվա լրահոսը
Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի չեմպիոնին ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 77-րդ առաջնության վեցերորդ տուրում կենտրոնականը առաջատարներ՝ Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի եւ մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունն էր: Պատանի Հայկը կրկին աչքի ընկավ հասուն խաղով եւ 47-րդ քայլում կարեւոր հաղթանակ տարավ՝ 4,0 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կարող է շահավետ լինել Հայաստանի համար
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ և հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ և հավանություն չտալ որևէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին և
Ծառուկյանի, այսպես ասած՝ վերադարձով իր շրջանին է վերադառնում հայաստանյան քաղաքականությունը. «Ժամանակ»
Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած՝ վերադարձով իր շրջանին է վերադառնում հայաստանյան քաղաքականությունը, թեև մեծ հաշվով այն իր ավանդական և արատավոր շրջանից դուրս չէր էլ եկել: Այդ տեսանկյունից, տեղի ունեցածն իրադարձություն է միայն առերևույթ, իսկ խորքային առումով Հայաստանում ծավալվում է հերթական ավանդական նախընտրական շրջանը, ավանդական դերակատարումներով: Այս միջավայրում, ինչ խոսք, գերդժվար է հանդես գալ որևէ նոր հայտով
Պարոն Մարգարյան, ախր սիրուն չի, վտանգավոր է
Դեռ 1 շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր խստորեն վերահսկել բակերի եւ միջբակային տարածքների ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները: Հունվարի 16-ին էլ քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քաղաքապետին զեկուցվել է, որ ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաեւ բակերի եւ միջբակային տարածքների աղի եւ ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Շրջելով
Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին. shamshyan.com
Այսօր` հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մելքումյանը,
Գագիկ Սուրենյան. «Անտիցիկլոնը թուլանում է»
Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ:
Զորացրվածների զինգրքույկներում ապրիլյան պատերազմը չի նշվում. «Հրապարակ»
Այժմ զորացրված երիտասարդը ոչ մեկին չի կարող ապացուցել, որ ինքն ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը եղել է Մատաղիսում եւ պաշտպանել ԼՂՀ հյուսիս-արեւմտյան սահմանը։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Amnesty International-ն ընդդեմ եվրոպական հակաահաբեկչական նոր օրենքների (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
Amnesty International-ի կարծիքով Եվրոպայում ընդունվող հակաահաբեկչական նոր օրենքները վտանգավոր են կիրառվող սահմանափակումների պատճառով: Այդ սահմանափակումներն ապահովում են անվտանգությունը, սակայն ի հաշիվ քաղաքացիների իրավունքների: Եվրոպան արձագանքում է վերջին երկու տարիների մի շարք ահաբեկչական գործողություններին: Փարիզում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունը ստիպել էր Ֆրանսիային հայտարարել արտակարգ դրություն: Այն թույլ է տալիս պետական կառույցներին արգելել բողոքի ցույցերը,
Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի, Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
Ինչ դեր կխաղան «այլընտրանքային փողատերերը»
Հայաստանյան քաղաքական ուժերը արդեն ավարտում են «խորհրդակցությունները»՝ ով ինչ դաշինք է կազմելու եւ ով որ ցուցակի մեջ է մտնելու: Իրականում իշխանական ճակատում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է: Չնայած լրագրողներն այստեղ փորձում են ինչ-որ լուրջ հակասություններ տեսնել, շտկումները զուտ մարտավարական են լինելու: Կարեն Կարապետանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցը երկրորդական է՝ անկախ այդ հանգամանքից նա
ԼՂՀ ՊՆ. Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն
Ձերբակալվել են oրենքով գողեր. Pastinfo.am
Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ քրայմ» լրատվական գործակալությանը, Կրասնոդարում ձերբակալվել է երեք օրենքով գող տխրահռչակ Շաքրո Քուրդի մերձավոր շրջապատից: Նրանցից երկուսը՝ Դաթո և Շալվա (Կուսո) Օզմանովները նրա արյունակից ազգականներն են, իսկ երրորդը նրանց կողմից առաջ քաշված հավատարիմ հայ Արա Արմավիրսկին (Արա Մուրադյան): Վերջինս մյուս երկուսի՝ Մոսկվայից արտաքսվածների համար հանդիսանում է պատվար՝աշխարհում նրանց համար ամենաանվտանգ տարածքում՝
Պատժից խուսափելու հույս՝ էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի համա՞ր
Ո՞ր փուլում է Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը
Աշտարակում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ԱԻՆ
Բազմազավակ ընտանիքների գումարները՝ բանկերում, իրենք կարիքների մեջ են
Չեն կարողանում գումարները կանխիկացնել
«Պիտի մեկով հիացած լինես, որ հիասթափվես, ինքը ինձ համար քաղաքական գործիչ չի». Հայրիկյանը՝ Ծառուկյանի մասին
Այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքական գործունեության փակված էջը բացելու մասին: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը, որն արտամղել էր Գագիկ Ծառուկյանին, ասել էր, որ նա քաղաքականության մեջ անելիք չունի. «Ես ողջունում եմ, որ ինքը, փաստորեն, Սերժ Սարգսյանի կամքն այլեւս չի կատարում: Ես դա ողջունում եմ»: Մենք հիշեցրինք՝ ժամանակին հիասթափված էիք Գագիկ Ծառուկյանից՝ Հայրիկյանը հերքեց.
Լեւոն Արոնյանը ոչ հաղթում է, ոչ պարտվում
Վեյկ-ան-Զեեում շարունակվում է շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Լեւոն Արոնյանը: Այսօր կայացած չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը միավորը բաժանեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիի հետ: Սա հայ գրոսմայստերի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կայացած չորս տուրերում: Այնպես որ, Արոնյանը Նիդերլանդներում առայժմ ոչ հաղթում է, ոչ էլ պարտվում: Աշոտ Հակոբյան
Հայաստանի չեմպիոնուհին դուրս եկավ 1-ին հորիզոնական
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ կանանց բարձրագույն խմբի 72-րդ առաջնության վեցերորդ տուրը: Հայաստանի գործող չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը սեւ խաղաքարերով հաղթեց Արփինե Գրիգորյանին եւ 4,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Սիրանուշ Ղուկասյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով նա երկրորդ տեղում է: Առաջատարների եռյակը 4,0 միավորով եզրափակում է երկրի նախկին չեմպիոն
Պատերա՞զմ, թե՞ պատերազմ եւ խայտառակություն
Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կատարած դիվերսիոն ներթափանցման փորձը Տավուշում Հայաստանի առաջ դնում է շատ կարեւոր հարց. ո՞ւր է տանում դեպքերի այսպիսի ընթացքը: Հայկական «ակտիվում» ունենք երեք զոհ, ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարի անիմաստ հայտարարություն, որը հիշվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությամբ, Մինսկի խմբի «բալանսավորված» հայտարարություն, որտեղ «երկու կողմերին» կոչ են անում ձեռնպահ մնալ բռնի գործողություններից եւ արագացնել
Արմեն Աշոտյանի արձագանքը` Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց և առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն
Հայրիկյանը նամակ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել
ԱՄՆ-ից Պարույր Հայրիկյանի ընկերները նրան անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ դու Լեւոնի հետ չես, չէ՞ որ դուք փորձառու գործիչներ եք, ինչի՞ չես խոսում Լեւոնի հետ: Հայրիկյանն էլ նամակ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ միասնական ճակատ ստեղծելու առաջարկով:
«Սերտ հարաբերությունների մեջ եմ Սեյրան Օհանյանի հետ». Պարույր Հայրիկյան
Հայրիկյանը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ եւ հնարավոր է նրա հետ մասնակցի առաջիկա ընտրություններին: Նա ասաց, որ առանց ԱԻՄ-ի որեւէ ուժ հաջողության չի հասնի: Հայրիկյանն ասաց, որ այս պահին ոչ իր անցած ճանապարհն է էական, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները: Էականն այն է, որ կարողանան համախմբել ժողովրդին երկրի տերը դառնալու հարցում:
Բուռն քննարկումներ ԳԱԼԱ-ում՝ ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու թեմայով. մեծ մասը դեմ է մասնակցությանը
Քիչ առաջ ավարտվել է ԳԱԼԱ կուսակցության վարչության նիստը, որն ընթացել է բուռն քննարկմամբ, նիստի օրակարգում եղել է ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Այս նիստին ևս ԳԱԼԱ կուսակցությունը հստակ, վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին մեզ տեղեկացրեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը: «Քննարկվեցին բոլոր հարցերը, վարչության բոլոր անդամները ներկայացրեցին իրենց տեսակետները՝ կապված առաջիկայում խորհրդարանական ընտրություններին ԳԱԼԱ
«Ծառուկյանի հայտարարության ձգձգումը պայմանավորված չէր իշխանությունների հետ այլ պայմանավորվածություններ ձեռքբերելով»
Խոսրով Հարությունյանը գիտեր՝ Ծառուկյանի հայտարարությունը վաղ թե ուշ լինելու է
Վարչապետը Կարայանի՞ն էլ «նեղը» կգցի
Կառավարությունը արտոնություն կտա այն ընկերությանը, որի համար վարչապետը հանդիմանել էր Արծվիկ Մինասյանին
Պարույր Հայրիկյանը հիշեց Սովետի անկախ դատավորներին
Պարույր Հայրիկյանին դատը հիշեցրել էր մի դրվագ՝ Սովետի դատավորների հետ կապված: Ըստ նրա, անգամ Սովետի ժամանակ դատավորներն ավելի անկախ են եղել, քան հիմա: Օրինակ, դատավորներից մեկը հանել է իր դեմ մեղադրանքի կարեւոր մի մաս՝ գտնելով, որ հակասովետական չի կարող որակվել Հայրիկյանի քայլը: Այսօր Կարո Եղնուկյանի դատին ներկա էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ինչպես տեղեկացրել
«Համախմբումը», «Երրորդ հանրապետությունը», ՀԴԿ-ն համագործակցության համաձայնագիր հրապարակեցին
Համագործակցության համաձայնագիր Սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, արձանագրելով, որ մեզանում առկա համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը մեր պետության հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են, համոզված լինելով, որ հասարակական–քաղաքական ու սոցիալ–տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ
Սերժ Սարգսյանը` Վլադիմիր Գասպարյանին. Սա բավարար չէ: Հայեցակարգը կարիք ունի ամբողջականացման և կատարելագործման
Նախագահին ոստիկանապետը զեկուցել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին


















































