Օրվա լրահոսը

«Ում փող է հետաքրքրում, կգնա Ծառուկյանի մոտ, ում պաշտոն՝ վազ կտա դեպի ՀՀԿ». Սուրեն Սարգսյան

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի վերադարձը լավ հաշվարկած քայլ է համարում:

Արարատ Խանդոյանի գործով ցուցմունք տվեց ոստիկանության ներքին զորքերի սպան

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով նիստին հարցաքննվեց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա Ռաֆայել Մնացականյանը` որպես վկա:  «Երեկոյան եղավ խուլիգանություն, մենք կանգնած էինք, ժողովուրդը կոշտ իրեր էր նետում, հայհոյանքներ էր լսվում»,-պատմեց վկան: Նա ասաց, որ նշված օրը Երեւանի Խորենացի փողոցում ոչ

Կարեն Ավագյան. «Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, նշել է. «Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ մեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի մասով ասեմ հետևյալը. իհարկե և՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, և՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է։ Հիմա չեմ

Կոմպոզիտորների միությունը չի օտարի Դիլիջանի ստեղծագործական տունը

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը մտահոգ է շենքի վերանորոգման ճակատագրով Հայաստանի կոմպոզիտորների միությունն ամենաակտիվ գործող կառույցներից է, սակայն, ինչպես մյուս ստեղծագործական միությունները, այն եւս խնդիրներ ունի: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին այսօր մտահոգում է Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան ճակատագիրը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սաթյանն ասաց, որ նախագահի հետ մտավորականների հանդիպման ժամանակ եւս բարձրաձայնել

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրին և առանձնակի կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի

Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող ռեկտոր. «ԱԱԾ-ն լավ է արել, մեզ ստուգել է»

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը հաստատեց, որ  7 ուսանողի գործ է ուսումնասիրվել

Հայաստանում կայացավ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան

2016թ․-ին առաջին անգամ Հայաստանում կայացավ ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից  մեկը՝ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան։ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան անցնում էր «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ։ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան (ՌՀՕ) նպատակ ունի

Եղնուկյանի փաստաբան. «Դատարանի որոշումը ակնհայտ հակասության մեջ է մեկ այլ որոշման հետ»

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի՝ 2016-ի հունիսի 30-ին ոստիկանների կողմից իր բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստով քրեական գործ չհարուցելու քննիչի որոշման դեմ բողոքը : Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը, համարելով, որ քննիչի որոշումը բողոքարկման ենթակա չէ, հիմքերը պարզ չեն,

Հարուցվել է քրեական գործ՝ 34-ամյա Դ.Մելքումյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։ 2017 թվականի հունվարին 18-ին՝ ժամը 01.15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ եղբայրն ինքնասպանություն է գործել` նետվելով 12-րդ հարկից: Դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա 11 Ա շենքի բակում, հայտնաբերվել է 1982

«Եթե ՌԴ-ն թույլ չտա, Թուրքիան Արցախի հարցում վտանգ չի ներկայացնի». Հակոբ Չաքրյան (Տեսանյութ)

Ռուսաստանը պետք է զիջի, այդ դեպքում միայն Թուրքիան իր նպատակներին կարող է հասնել

ՀՀ ՄԻՊ. «Մարդիկ դաժանաբար սպանվում են հայ լինելու համար»

Արման Թաթոյանը`Ադրբեջանի հետ «խաղաղության պլատֆորմի» եւ Ալեքսանդր Լապշինի մասին

Նուբարաշենում կհիմնվի աղբի վերամշակման կենտրոն

Երևանի ավագանու 2016-ի աշխատանքները խմբակցությունները հիմնականում դրական են համարում:

Միջազգային վարպետները մոտ են գրոսմայստերի նորմա լրացնելուն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնություններում խաղացվել է հինգ տուր: Տղամարդկանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է հանրապետության գործող չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել եւ առաջատարների եռյակում են միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը եւ մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

Նիդերլանդների դեսպան Դաուման նախարար Իգնատի Առաքելյանին է ներկայացրել առաջարկություններ կարկուտի հետևանքների վերացման մեխանիզմների վերաբերյալ,

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-հոլանդական համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները: Բարձր գնահատելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներուժը` դեսպան Յոհաննես Դաուման հայտնել է հոլանդական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել այն առավել արդյունավետ իրացնելու գործում: Միևնույն ժամանակ Հայաստանում

Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր կատարել ԵԱՀԿ տարածությունում ճգնաժամերի լուծման հարցում. Կուրց

Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱՀԿ տարածությունում ճգնաժամերի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: «Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ՝ նպաստելով առկա ճգնաժամերում խաղաղ կարգավորմանն ուղղված կառուցողական երկխոսությունների ձևավորմանը»,- ասել է Կուրցը «Սպուտնիկի» հետ զրույցում: Ավելի վաղ Ռուսաստանի

Կողոպուտ փողոցում, որին հաջորդել է գողացված քարտով գումար կանխիկացնելու փորձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում քաղաքացուն բռնության գործադրմամբ կողոպտելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ Երևան քաղաքի փողոցներից մեկում մոտեցել է քաղաքացուն, վերջինիս անհիմն մեղադրել մի

«Ելք» դաշինքը ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով

«Ելք» (անգլ․՝ Way out, ռուս․՝ Исход) դաշինքը (Լուսավոր Հայաստան Կուսակցություն, Հանրապետություն Կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով և հաղորդագրությանը կցված  տարբերանշանով:   Մամլո հաղորդագրություն

ՄԻՊ-ն ամբողջական տեղեկություն չի՞ ներկայացրել Human Rights Watch-ին (Տեսանյութ)

ՄԻՊ-ը ՊՊԾ գնդի գրավման մասին զեկույցը կներկայացնի առաջիկայում

Կարեն Վարդանյան. «Զինատեսակների արտադրությունում հաջողություններ ունենք, մնացածը կառավարությունը պետք է որոշի» (Տեսանյութ)

«Որպեսզի մինչեւ 2025 թվականը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 40 հազար աշխատող լինի, պետք չէ հատուկ ռազմավարական ծրագիր մշակել, բնականոն էլ կլինի: Ռազմավարություն պետք է 70-80 հազար աշխատատեղի համար»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս վարչապետի մոտ տեղի ունեցած ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը եւ կառավարության այս ոլորտի

Բաց նամակ. Կապանի Բժշկական կենտրոնում ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել

Կապանի Բժշկական Կենտրոնի աշխատակիցները դիմել են ՀՀ նախագահին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Ձեզ ենք դիմում Կապանում ստեղծված իրավիճակի հետ կապված: Վահե Հակոբյանի մարզպետ նշանակելուց հետո հույսեր էինք փայփայում առավել հանգիստ հետագա աշխատանքները կազմակերպելու մասով: Սակայն, ցավոք սրտի, մարզպետի գործողությունները կրում են դեստրուկտիվ բնույթ: Մարզպետը փորձում

Երբ նույն հարկի տակ են Օբաման, Դալին եւ աստղերը (Ֆոտոշարք)

Մոմե քանդակագործության արվեստին տիրապետող Մարիա Տյուսոյի թանգարանը հիմնադրվել է 1835-ին` Լոնդոնի Մերիլեբոն թաղամասում: Մադամ Տյուսոյի թանգարանն այժմ 19 մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում, դրանք զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից են: Ինչ վերաբերում է Ամստերդամում գտնվող մոմե արձանների թանգարանին, այն բացվել է 1971-ին, իսկ 20 տարի անց տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը` Դամ: Թանգարանի մուտքի մոտ մշտապես

Մեկ տարում գրանցվել է տասը հազարը գերազանցող անհատ ձեռնարկատեր

ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016 թվականի ընթացքում գրանցել և հաշվառել է 3417 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 68 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն, 10 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 3 արտադրական կոոպերատիվ, 32 համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 54 գյուղատնտեսական կոոպերատիվ և 13095 անհատ ձեռնարկատեր, որից 1818-ը վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը

Հունվարի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: «Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն

Ստեփանակերտ մեկնելուց առաջ զորակոչիկներն այցելեցին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին (Ֆոտոշարք)

Հունվարի 16-ին Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից եկած զորակոչիկները Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրից մեկնեցին հանրապետական հավաքակայան: Հայրենիքի վաղվա պաշտպաններին բանակ ուղարկեցինք երգ ու պարով, բարձր տրամադրությամբ: Առավոտյան շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներն ընդունում էին զորակոչիկներին, զրուցում նրանց հետ, լրացնում փաստաթղթերը: Մայոր Ստեփան Օհանջանյանը 1995-ից աշխատում է շրջանային զինկոմիսարիատում, 2015թ. մայիսից զինկոմն է. տեղեկացրեց, որ 2017-ի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 19-20-ը և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Հունվարի 19-20-ը և 22-ին սպասվում է թույլ ձյուն: 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա

Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեծ համալսարան. Լ. Մկրտչյան

Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  «Կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից: Ֆինանսավորման գործող մեխանիզմն այսօր հնարավորություն

ՄԻՊ-ը չի մեկնաբանում Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ վճիռը (Տեսանյութ)

Դա իր իրավասության շրջանակից առայժմ դուրս է

Նիհարեցնող եւ գիրացնող մթերքներ` ըստ արյան խմբերի

Հայտնի է, որ սնունդն ու առողջությունը փոխկապակցված են, որին մասնագետները միացնում են նաեւ արյան կարգը: Արյան (I) Օ խումբ ունեցողներն ունեն մարսողության ամուր համակարգ, որն արտադրում է բավարար քանակությամբ ստամոքսահյութ: Այն կարեւոր է նաեւ միսը մարսելու համար։ Այս խմբի մարդիկ պետք է ուշադիր լինեն հացահատիկ, հաց եւ ընդեղեն օգտագործելիս, քանի որ դրանք այնքան էլ լավ

Մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից Կապանի բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները

Այսօր՝ հունվարի 18-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին: Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին: Նշենք, որ 2017 թվականի հունվարի 17-ին լուծվել է «Կապանի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930