Օրվա լրահոսը

Վստահ եմ՝ մեր միասնական ուժերով կարող ենք ոչ միայն արձագանքել բռնության դեպքերին, այլև նախևառաջ կանխել դրանք.  Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը։ Նախարարը ողջունել է խորհրդի անդամներին՝ վստահություն հայտնելով, որ այս հարթակը կդնի համագործակցային նոր ձևաչափի սկիզբ՝ ի նպաստ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման։  Խոսելով խորհրդի նոր կազմի ձևավորման անհրաժշտության մասին՝ վերջինս  ընդգծել է, որ այս տարվա հունվարի 30-ին

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 16 թիմ դուրս է եկել եզրափակիչ

 ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի շրջանակում ավարտվել են նաև 2-րդ տարիքային խմբի՝ 3-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև միջմարզային փուլի մրցումները, որոնց արդյունքներով 16 թիմ դուրս է եկել եզրափակիչ: 2-րդ տարիքային խմբից եզրափակիչ փուլ են դուրս եկել Քաջարանի թիվ 2 դպրոցի, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի, Երևանի թիվ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել,

Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։ «Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի

Ուրտեխե. կրթարանի Անվանումը վերցված է ուրարտական սեպագիր աղբյուրներից, որտեղ նաև այդ անունով է հիշատակվում Արցախը. «Ապառաժ»

«Ապառաժ». Զինա Գասյանն Արցախից է տեղահանվել, բնակություն հաստատել Երևանում: 2024 թվականի սեպտեմբերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 27/3  հասցեում հիմնել է կրթարան՝ անվանելով այն  «Ուրտեխե», որը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև պատմական հիշողության և ազգային ինքնության խորհրդանիշ։ Անվանումը վերցված է ուրարտական սեպագիր աղբյուրներից, որտեղ նաև այդ անունով է հիշատակվում Արցախը։ Զինայի խոսքով՝ անվանման ընտրությունն

Բավարիայի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին

Մենք ձգտում ենք հաստատվել աշխարհում որպես գիտելիքահեն հարթակ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա. Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Վարչապետին կոչ ենք անում հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը. հայտարարություն

Անկախ նրանից՝ վարչապետի խոսքերը պարունակում են ճշմարտություն, թե ոչ, խստորեն դատապարտելի է նման բառապաշարն ու սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը:

Փաստաթուղթը հստակ վկայում է, որ եկեղեցին ընկալվում էր ոչ թե որպես սովորական կառույց, այլ որպես պետության ռազմավարական գործընկեր. Շիրազ Խաչատրյան

Երբ կար պետություն, կար նաև պետական մտածողություն, ինստիտուցիոնալ շարունակականություն ու արժեհամակարգային հստակություն…

«Արհեստական սիրտ» ծրագիրը միակն է կյանքեր փրկելու տեսակետից՝ հաշվի առնելով ՀՀ-ում սրտի փոխպատվաստման հնարավորության բացակայությունը

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Կրթաշրավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքերով և պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ…

Ով ում հետ է քնում՝ դա իշխանության խնդի՞րն է. Արթուր Սաքունցը՝ Փաշինյանի աղմկահարույց գրառման մասին

Դա անթույլատրելի խախտում է, ամենաբարձր պաշտոնատար անձի կողմից՝ մարդու անձնական կյանքի ոչ իրավաչափ միջամտություն

Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները. դեսպան Կոպիրկին

Sputnik Արմենիա. «Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները: Ահա թե ինչու հիմա, ավելի քան երբևէ, պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչն են իրենցից ներկայացնում Հայաստանը ու հայի ինքնությունը», – ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում կայացած հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ։ «Սա կարևոր է նաև մեր երկրները միավորող

Կազիմիրովը վկայում է, որ 2 դեպքում էլ ստորագրող կողմերը, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, համաձայնել են զինադադարի անժամկետ լինելու բնույթի հետ. Լևոն Զուրաբյան

Սամվել Բաբայանը կեղծում է պատմությունը եւ, վկայակոչելով Կազիմիրովին, կեղծում է նաեւ Կազիմիրովի պնդումների էությունը։

Եթե հասարակությունը պահանջում է իշխանություն ունեցողներից լինել պարկեշտ, ապա իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից էլ պահանջել բարեպաշտություն.Վահե Հովհաննիսյան

«Եթե հասարակությունը արդարացիորեն պահանջում է իշխանություն ունեցողներից լինել պարկեշտ և ոչ կոռումպացված, ապա իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից էլ պահանջել բարեպաշտություն»: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան      

Միջադեպի հետևանքով շտապօգնության 4 աշխատակից է տուժել

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով՝ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Գագիկ Խաչատրյանը Գերմանիայում վիրահատության կարիք ունի․ ստացվել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները

Փաստինֆո. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով ստացվել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացած դատական նիստում նախագահող Գիվի Հովհաննիսյանն ընթերցեց եզրակացությունը, ինչից պարզ է դարձել, որ Խաչատրյանը սեղմ ժամկետներում Գերմանիայում վիրահատության կարիք ունի։ Նշենք, որ դատարանը դեռևս ապրիլի 4-ին թույլատրել էր Խաչատրյանին վիրահատության նպատակով մեկնել Գերմանիա, բայց դատարանի որոշումից անմիջապես հետո Գագիկ Խաչատրյանը

Փաշինյանի այս բոլոր ելույթները ադրբեջանական դիվանագետների ու քարոզչության ձեռքի գործիքն են դառնալու. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական կողմը հիմա ռեսուրս ու գումար է ծախսում ցույց տալու, թե իբր քրիստոնեության դեմ ոչինչ չունեն, բայց այնքան էլ չեն հաջողում։ Դրա համար էլ թեմային միանում է տեղական կոլաբորանտը, որի նպատակն է մի կողմից ներհայաստանյան թշնամանքի հերթական դոզան սրսկել, մյուս կողմից էլ՝ հարվածել Հայոց առաքելական եկեղեցուն ու նրա սպասավորներին արտաքին հարթակներում։

«Մենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործիքն այս պահին համարում ենք ամենաիրատեսականը եւ ամենահավանականը»․ Հայկ Մամիջանյան

«Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու ինչ-որ կետով, չի գալու ինչ-որ պահ, որ Ադրբեջանն ասի՝ բավարար է։ Ադրբեջանը ինչ պահանջել է, Փաշինյանը կատարում է, եւ անընդհատ նոր պահանջներ են գալիս»։

Սինանյանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետարանի հետևողական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 27-ին Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիո քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների և երիտասարդների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը (Denis Djorkaeff), Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Ռոբերտ Տեր-Արսենյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի և Հայ դատի

Կհիշե՞ք, թե 2023թ․ սեպտեմբերի 22-ի հավաքին մարդիկ ինչի համար էին դուրս եկել. Լեւոն Քոչարյանի փաստաբանը՝ տուժող ոստիկանին

Կարծում եմ՝ իմ հայրենակիցը, 20 տարվա ոստիկանության ծառայողը չի կարող անտարբեր լինել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին

ԵՄ-ն առաջարկում է նոր ռազմավարություն՝ հանուն անվտանգ, բարգավաճ եւ դիմակայուն Սեւծովյան տարածաշրջանի

Մայիսի 28-ին ԵՄ-ն հայտարարեց կայուն եւ անվտանգ Սեւծովյան տարածաշրջանի նոր ռազմավարության մասին, որը ներառում է Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը։ ԵՄ ռազմավարությունն ուղղված է կապերի ու տնտեսական աճի խթանմանը՝ Եվրոպան կապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ դրանից դուրս գտնվող տարածաշրջանների հետ։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում ռազմավարությունը նպատակ ունի նաեւ ամրապնդել ԵՄ-ի

«Մենք թե եկեղեցական, թե եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատռելու ենք»․ ՔՊ-ական

ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց․ «Վարչապետի խոսքը ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիներին, բայց ինչո՞ւ հոգեւորականությունը հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ»։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ստեղծարար ոլորտի քարտեզագրում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների շրջանում

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը մեկնարկել է նոր նախաձեռնություն, որի նպատակն է քարտեզագրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ստեղծարար ոլորտների ներկայացուցիչներին։ Քարտեզագրումը հետագայում օգտագործվելու է ստեղծարար ոլորտների մասնակիցների ներուժը զարգացնելու, նրանց մրցակցային առավելություններով զինելու եւ այդպիսով նրանց կայուն եկամտի աղբյուր ապահովելու համար։ Նախաձեռնությունը փնտրում է տարբեր ոլորտների մասնագետների,

Մարմինս դողում է, էս խաղեր են գնում. Ցորի զորամասի զոհված զինծառայողի հայր

Ջալալ Հարությունյանը, ըստ պաշտպանական կողմի, հանցանք չի կատարել, որ ակնկալի վաղեմության ժամկետ. փաստաբան

Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Նորագավիթ փ․)։ Մասնավորապես՝ – հատակների, առաստաղի, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031