Օրվա լրահոսը
Այս պայմաններում եկեղեցու հրապարակային վարկաբեկումը ոչ թե բարեփոխման ժեստ է, այլ փորձ՝ մարգինալացնելու մի բարոյական հեղինակություն, որը շարունակում է վայելել հասարակական վստահություն. Տիրատուր քահանա Սարդարյան
Իհարկե, հայտարարությունը զգացմունքային առումով արդյունավետ էր, բայց ռազմավարական տեսանկյունից՝ կործանարար; աստվածաբանական առումով՝ մակերեսային; հոգեբանորեն՝ նվաստացնող և հասարակական մակարդակով՝ պառակտող։
Լեւոն Քոչարյանի գործով միջնորդություն է ներկայացվել բերետավոր ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահանջով. Էրիկ Ալեքսանյան
Ստացվել է Լեւոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը,
«Սրտի կանգ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է. Ե.-ն է, որը մայիսի 28-ի ժամը 07։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան սանհանգույցը և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ՀՀ ՊՆ
Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ, ու ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ։ Ու ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից։ Դու էլ ստանայիր սոցիոլոգիական հարցման տվյալներ, որոնց համաձայն Հայ առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է, իսկ բնակչության 78.9%-ն իրեն համարում է
10 միլիոնից Հայաստանում մեկուկես միլիոն մարդ է ապրում, էլ ի՞նչ ապագա կարող ենք ունենալ. Ռաիսա Մկրտչյան. «Հրապարակ»
Վախեցնում են, այո, եւ մարդիկ վախենում են, բայց ինչո՞ւ պետք է մեր երկրի բանակն այսքան թույլ լինի, որ վախենանք, ինչո՞ւ պետք է այսքան անպատրաստ լինեինք, դրան գումարած` գաղափարապես այսքան տկար, հայրենիքի գաղափարը շրջանցող:
Իշխանության նպատակը պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացմամբ ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը՝ դրանով իսկ արագացնելով երկրի հանձնումը. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց:
Անցել է 2 ամիս, եւ ցմահների ծեծի գործով մեղադրյալ չկա. «Հրապարակ»
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում ապրիլի 3-ին ցմահ դատապարտյալների հանդեպ իրականացված ծեծուջարդը եւս անհետեւանք է մնալու: Մեր հարցին, թե դեպքի հետ կապված կա՞ վարույթ, Քննչական կոմիտեի խոսնակը պատասխանեց. «Քրեական վարույթ կա նախաձեռնված: Այս պահին մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է»: Հայտնի է, որ ցմահներին ծեծի են ենթարկել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները,
Հանցագործը նախկինում բնակվել եւ ուսանել է Բաքվում. Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման գործը կարելի՞ է փակված համարել. «Ազգ»
Մայիսի 21-ի լուսաբացին իրականացվեց ԻԻՀ քաղաքացի Յասին Հոսեյնզադեի՝ 2023 թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի մահապատիժը: Դեպքից անմիջապես հետո, թեեւ Բաքուն այդ հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն, Իրանի քաղաքական եւ դատական իշխանության ներկայացուցիչները շտապեցին հավաստիացնել, որ հարձակումը տեղի է ունեցել անձնական եւ ընտանեկան դրդապատճառներով: Նշենք, որ Հոսեյնզադեի հարձակումն Ադրբեջանի դեսպանատան
Եթե քո ԳՇ պետը հայտարարում է, որ քո տարածքից 200 ք/կմ օկուպացված է, երբ քո արտաքին գործերի նախարարը ընդունում է դա, ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը. Միքայել Մալխասյան. «Հրապարակ»
Եթե դու չես վերահսկում քո ողջ տարածքը, ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը
«Հիմա կրթվե՞լն է նորաձեւ, թե՞ ամեն դեպքում «քրֆելը», «Էջիցդ «ՀՀ վարչապետ» նշումը հանի», «Գնաք իսլամ ընդունե՞ք, որ մեզ ու մեր սրբություններն էլ հանգիստ թողնեք». Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանի գրառմանը
«Բայց ինչո՞ւ զարմանալ, «մարդը» իր բնական խոսույթով ու իսկական բառամթերքով ԱՆԿԵՂԾ շփվում է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ…»,-հեգնել է մի օգտատեր:
Հայաստանում կան մարդիկ, ովքեր 8 տարի է՝ կալանավորված են: Դա նշանակում է, որ այդ մարդիկ ո՛չ մեղավոր են, ո՛չ անմեղ եւ այսպես 8 տարի շարունակ.. Նաիրի Սարգսյան. «Իրավունք»
Նմանատիպ գործերը թողած՝ եկել են ինձ են դաս տալի՞ս: Ո՞վ եք դուք:
Միքայել Վարդանյանը նորածնային 3 ռեանիմոբիլ և բուժսարքեր է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին
Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, բարերար Միքայել Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրին նվիրել է նորածնային շտապօգնության 3 մեքենա՝ վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով, արհեստական շնչառության սարքավորումներ և ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ: Նորագույն սարքավորումներով հիվանդանոցը համալրելու շնորհիվ հնարավոր կլինի բուժման գործընթացը կատարելագործել և արդիականացնել: Նշված սարքավորումների և նորածնային 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռք բերման համար
Նիկոլ Փաշինյանին օգնության են շտապում նրա կողակիցն ու աթեիստ Արսեն Թորոսյանը
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է. «Ժողովուրդ»
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,075,800 մարդ, ինչը 84,600-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տեղեկագրում։ Հիշեցնենք, որ համաձայն մինչեւ 2050 թվականի զարգացման ռազմավարության՝ Հայաստանը պետք է ունենա 5 մլն բնակչություն։ Հարկ է նշել, որ մշտական բնակչության աճը պայմանավորված է նաեւ
Միակ սրբությունը կուշտ ուտելն է
Այն եկեղեցիներում, որտեղ ես եմ հաճախ լինում՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եւ Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցիներում, ես երբեք «հին կռավաթներ» եւ «աբալովկի կտորներ» չեմ տեսել: Չեմ բացառում, սակայն, որ հեռավոր, լքված գյուղերում կան գործող եկեղեցիներ, որոնք բարվոք վիճակում չեն: Եթե Հայաստանի վարչապետը տեսել է այդպիսի եկեղեցիներ, նա պետք է անուններով թվարկի դրանք՝ հակառակ դեպքում կառավարության
«Փաստորեն նա դեռ շարունակում է ամեն ինչ չուլանացնելու իր մասնագիտությամբ զբաղվել». Տեր Գաբրիել Վարդանյան
Ցավն այն է, որ նրա խոսքն ընդամենը կարծիք չէ։ Նա երկրի ղեկավար է, և նրա խոսքը ուղղակի հետևանքներ է ունենում։ Նրա հայտարարությունը օժանդակում է այն հակաեկեղեցական հռետորաբանությանը, որն աշխատում է մեր միակ ազգային-հոգևոր հիմնասյունը խարխլելու ուղղությամբ։
Մանկական երկաթուղին կրկին երեխաների զվարճանքի վայր դարձնելու հարցը քաղաքապետարանի առաջիկա պլաններում ներառված չէ
Մանկական երկաթուղու տարածքը հունիսի 18-ից կանցնի Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ, քանի որ Ձորափի փողոց 130 հասցեում գտնվող Մանկական երկաթուղու վարձակալ հանդիսացող «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում է հենց այդ ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակաեկեղեցական քարոզչությունը
Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։
Իրականում ի՞նչ պետք է ակնկալի հայ մարդը խաղաղության պայմանագրի կնքումից հինգ րոպե հետո (եթե, իհարկե, այդպիսի պայմանագիր ընդհանրապես ստորագրվի). «Ազգ»
Երեւում է` ամեն մեկն իր սպասումն ունի խաղաղության պայմանագրի կնքում-չկնքումից: Ես, օրինակ, այդպիսի պայմանագրի կնքման չեմ սպասում, ավելին` դրա կնքման հավանականությունը զրոյական եմ համարում, նկատի ունենալով Ալիեւի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ, այդ թվում ամենավերջին` թարմ խոսույթը մայիսի 28-ին, երբ Լաչինում օդանավակայան էր բացում Պակիստանի եւ Թուրքիայի ներկայությամբ գոտեպնդված եւ կրկին Հայաստանի տարածքն Արեւմտյան Ադրբեջան էր անվանում:
«Ապրում ենք այնպիսի օրեր, երբ ամեն վայրկյան կարիք կա անընդհատ վերահաստատելու մեր կողմը, մեր ինքնությունը, մեր հավատամքը, սեր խոստովանելով Քրիստոսին»
Հստակ է օրվա վարչապետի աթոռը զբաղեցրած զանգվածի ջղաձգումների պատճառը՝ այս օրերին Վեհափառ Հայրապետը զբաղված է հայրենաշինությամբ արցախահայերի տուն վերադարձի հարցով և խնդիրներով: Ինչպես միշտ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հանձն է առել պետականաշինության հարցերը: Կհիշեք Հայոց Պատմությունից մեր Սուրբ Եկեղեցին ինչպիսի օրերին է հանձն առել զբաղվելու և լուծելու պետության ազգային խնդիրները: Հիշեցման կարգով ասեմ, թե ինչպիսի
Քննարկվել են ՏԿԵՆ-ի և ՀՀ կառավարության այլ մարմինների հետ Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում։ Նախարարը կարևորել է Դըվինազի հետ հանդիպումը ս․թ․ հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ընդառաջ, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող մեծաթիվ պատվիրակներ։
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը շրջել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին հանդիպեց Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ և շրջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի հոգևոր կենտրոնում։ Այցը հնարավորություն տվեց խորությամբ ծանոթանալու Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանն ու Սուրբ Էջմիածին տաճարի դարավոր նշանակությանը հայ ժողովրդի համար։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակ» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան ինքնակառավարումը կորցրած լինել. Տեր Փառեն Առաքելյան
Տեր Փառեն Առաքելյանը գրում է․ «Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակ» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան ինքնակառավարումը կորցրած լինել։ Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի’ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր
Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի պարզած աշխարհաքաղաքական կացութիւնը եւ անդրադարձան Հայաստանի, Լիբանանի ու Սուրիոյ
Հինգշաբթի, 29 Մայիս 2025-ի կէսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Յունաստանի մայրաքաղաք Աթէնք։ Ժամանումէն անմիջապէս ետք, առաջին հերթին, Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ վարչապետ Քիրիաքոս Միթսոթաքիսի փոխանցեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ զօրավար Ժոզէֆ Աունի եւ վարչապետ Նաուաֆ Սալամի ողջոյնները եւ անոնց կողմէ կատարուած կարգ մը առաջարկները: Ապա, Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի
«Հենց Լաչինը օկուպացվելուց մեկ ամիս անց նրանք հասան իրենց նպատակին և եկան իշխանության, ինչը մեր երկրի համար մեծ աղետ դարձավ». Քաղաքական իրավիճակն Ադրբեջանում այս օրերին
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Ադրբեջանի քաղաքական մթնոլորտում կա լարվածություն, որը գուցե առաջին հայացքից նկատելի չէ, բայց դրա հիմքերը կան և սկսում են աստիճանաբար երևալ։ Դրանց թվում ամենահեշտ տեսանելիները քաղաքական ու կրոնական գործիչների և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց ձերբակալություններ են։ Ստացվել է այնպես, որ վերջին 2 տարվա ընթացքում ձերբակալվածների գերակշռող մասը երիտասարդներ են,
Կուզենայի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն». Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հատուկ տեղադրում եմ Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը, ոչ թե ընդհանուր թիվը: Անվանական ու տարեթվերով ծանոթացեք, թե ինչ ահռելի հայկական հոգևոր ժառանգություն ու արժեք է դավաճանել ու հանձնել ու հիմա էլ ոչ կարգինը անվանում է «չուլան»: Խնդիրը այո հենց այն է, որ ոչ կարգին և պատշաճ եկեղեցու համար ջանք
Հայաստանում Կանադայի դեսպանության քաղաքական խորհրդականը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» հանձնառությանը՝ բռնի տեղահանվածների իրավունքների ոտնահարման դեմ հետևողական պայքարում
Այսօր «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանության քաղաքական խորհրդական պարոն Ահարոն Քոուի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։ Միության նախագահը զրույցի ընթացքում շեշտել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանության ներգրավվածության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով դեսպանության ներդրումը ռասայական խտրականության, էթնիկ ատելության և անհանդուրժողականության
Բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման համար Հայաստանում չկան համապատասխան պայմաններ. «Ա1+»
ՀՀ ում ռադիոակտիվ թափոնների հարցը լուծում է պահանջում
Ուժեղ պտտահողմի և կարկտահարության հետևանքով տուժվել են Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ բնակավայրերը
Նախօրեին պտտահողմի, ուժեղ քամու և կարկտահարության հետևանքով առաջացած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի մասնագետներն այցելել են Արթիկ համայնք, շրջել քամուց տուժած բնակավայրերում: Պատասխանատուները դիտարկել են տուժած տներն ու ցանքատարածքները, գույքագրումից և տվյալներ հավաքագրելուց հետո կկազմվի ամբողջական փաթեթ՝ խնդիրների հետագա լուծման տարբերակներ քննարկելու և գտնելու նպատակով։


















































