Օրվա լրահոսը
Շուրջ 1,7 մլրդ դրամի հատկացում պետական բյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման նպատակով
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում քննարկվում է պետության հոգածության և ուշադրության հարցը հուշարձան հանդիսացող եկեղեցիների նկատմամբ, ներկայացնում ենք 2018 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված եկեղեցիների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կրոնական-մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու պահպանմանն ուղղված քայլերը: 2018 թվականից մինչ օրս ՀՀ պետական բյուջեի միջոցներով պատմամշակութային հուշարձանների նորոգման և ամրակայման
«Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված». Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրում է. «Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված։ Բայց սրա մասին, ըստ որոշ կեղծ բարեպաշտների, չպետք է խոսել, չպետք է բարձրաձայնել։ Ինչու՞։ Եթե չենք ուզում ունենալ այս վիճակը, պետք բաց խոսել այս ամենի մասին՝ անկախ նրանից, թե դա դուր կգա որոշ սրբազանների,
Երբ պետությունը ձեռք է մեկնում դեպի Աթոռ՝ դա արդեն ոչ թե աշխարհիկության մասին է, այլ՝ իշխելու նկրտում հայրապետի վրա. Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր կարդացի Նիկոլի վերջին գրառումն, ըստ որի՝ «պետությունը պետք է էական դերակատարություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում»։ Բացատրեմ՝ սա ինչ է նշանակում. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 4 գլխավոր աթոռ՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ և Պոլիս։ Սրանցից միայն մեկում է պետությունը որոշիչ միջամտություն ունենում, և դա՝ Թուրքիան է։ Թուրքիան հստակ
ՀՀ վարչապետի խոսքը չի կարող դրվել նույն նժարի վրա, ինչ որևէ բլոգերի կամ անհայտ ստատուսագրի խոսքը. Անդրանիկ Շիրինյան
Տիկին Հակոբյանն ասում է, որ նաև իրեն են թիրախավորել, բայց ՀԿ ները լռել են: Տիկին Հակոբյանին թիրախավորելը քննադատելի է, ՀԿ-ները բազմիցս խոսել են կին քաղաքական գործիչներին թիրախավորող խոսքի դեմ, բայց ՀՀ վարչապետի այսօրվա խոսքը միայն ամրապնդելու ու նորմալիզացնելու է քաղաքական դաշտում նման խոսույթը:
Հանդիպումը առիթ եղաւ լայնօրէն քննարկելու հայկական ազգային վարժարաններուն օժանդակութեան հետ աղերս ունեցող ծրագիրներ
Երկրորդ օրն ըլլալով, Ուրբաթ, 30 Մայիս 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Աթէնքի մէջ շարունակեց իր պաշտօնական հանդիպումները պետական ու եկեղեցական բարձրաստիճան պատասխանատուներու հետ։ Արդարեւ, իր իջեւանած պանդոկին մէջ, Վեհափառ Հայրապետը առաւօտեան ընդունեց այցելութիւնը Յունաստանի անվտանգութեան ընդհանուր պատասխանատուին։ Հանդիպման քննարկումները ընդգրկեցին ընդհանրապէս Միջին Արեւելքը, յատկապէս քրիստոնեայ համայնքները։ Ապա, Հայրապետին այցելեց Յունաստանի կրթութեան, կրօնական հարցերու ու
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով: «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեն հրավիրում է մշակույթի և արվեստի բնագավառների գործիչների, հռետորության և ճարտասանության մասնագետների և շահագրգիռ այլ անձանց մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության հանձնաժողովի» աշխատանքներին: Հանձնաժողովի նպատակներն են. – Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցության և հանրային խոսքի մշակույթի հաստատումը, հանրային
Դու ես մեղավոր, որ երեխադ զոհվել է, գնայիր հետը կռվեիր, կանխեիր էս ամեն ինչը. Ջալալ Հարությունյանի եղբայրը մեղադրել է զոհվածի հորը
«Ռադդ քաշի….բոշաներ». զոհվածների հարազատները հունից դուրս եկան
«Ռուբենը խորը բացահայտումների ուղի է անցնում նաև ինքն իր համար»․ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
Ռուբեն Վարդանյանի գործընկեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանն էլ փաստեց․ «Սրանք կարևոր պահեր են մեզ համար, որ ուժեղ կանգնած լինենք ներկայում, նայենք դեպի անցյալ և ճիշտ գնահատենք այն, ու, ամենակարևորը, նայենք դեպի ապագա»։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է թվային տեխնոլոգիաների կարևորությունը փոքր պետությունների համար
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը «Թվային հանրային ենթակառուցվածքները դիմադրողականության և ներառականության համար. խթանելով մարդու իրավունքներն առցանց» բարձրաստիճան քննարկմանը
«Երբ Ռուբենի հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ՝ քեզ բարևում են, քեզ համար աղոթում են, ինքն ինձ ասում է՝ Մարին, ես դա զգում եմ»․ Մարինե Ալես
«Մեր ընտանիքից միայն Ռուբենն է Երևանում ծնվել»․ Մարինե Ալեսը՝ Ռուբեն Վարդանյանի մասին։
Գրառումը` Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն է, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է. Հայտարարություն
Հայտարարություն Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ.-ի գրառումը։ Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։ Այսպիսով, նշված անձը թույլ
«Իմ հայրն էլ է նստել Շուշիի բանտում․ ինչպես հայրիկիս եմ սպասել, սպասում եմ Ռուբեն Վարդանյանին, մեր գերիներին»․ Նարինե Գրիգորյան
Նարինե Գրիգորյանը չի կարծում, որ բոլոր քայլերն են արվում մեր գերիներին ետ բերելու համար։
«Դպրոցը միայն երեխաների համար սովորելու տեղ չէ, դպրոցը ինձ համար էլ է սովորելու տեղ». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Աննա Հակոբյանի գրառումից կարող ենք ենթադրել, որ Արցախի հարցի բարձրացումը խուճապի է մատնում ներկա իշխանությանը․ Նարինե Դիլբարյան
Նարինե Դիլբարյան․ «Թերևս այն, որ այսօր Բաքվի բանտերում այդ ապօրինի դատավարությունների ընթացքում խոշտանգման են ենթարկվում մեր հայրենակիցները, դրա պատճառը հիմնականում այն է, որ ՀՀ-ն կամ Պոնտոս Պիղատոսի պես լվացել է իր ձեռքերը կամ էլ փորձում է այսպես լռության մատնել՝ դրանով նպաստելով այդ դատավարությունների շարունակությանը»։
Սենատոր Դեյնզը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը
Վարչապետն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը
Էդգար Ղազարյան. «Փաստորեն, ՔՊ պատգամավորների համար իմ հետ շփումը ամենամեծ դժբախտությունն է, ամենամեծ սարսափը, ամենավատ երազը, քան դատախազի, քննիչի կամ դատավորի առջեւ կանգնելը»
Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության պաշտոնական օրը հերթական անգամ հրաժարվեցին հյուրընկալել: Այս անգամ էլ առանց որեւէ հիմնավորման նրա հետ հանդիպելուց հրաժարվեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, օրվա «հերթապահ», ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչը մերժումների այս ամբողջ շարքի մասին
«Հայաստանում ընտրովի արդարադատությունն անպատժելիության հետևանք է»․ Անի Չատինյան
Հայաստանի Հանրապետությունում կա ընտրովի արդարադատություն։ Դա տեսանելի է տարբեր բնագավառներում՝ և քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով, և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, և հիմնարար իրավունքների խախտումների գործերով։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ «Մինչդեռ օրենսդրությունը, կոնվենցիաները, պրակտիկան և, առհասարակ, արդարադատության իրականացման
«Անվտանգությունը խաղաղություն ապահովում է, խաղաղությունը անվտանգություն չի ապահովում»․ Վահան Զանոյան
Ըստ սփյուռքահայ գրող, տնտեսագետ Վահան Զանոյանի՝ Ռուբեն Վարդանյանը թույլ չի տվել, որ բանտն իր վրա ազդեցություն ունենա հոգեկան և մտային առումով։
Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»։
Հայհոյախառն գրառում կատարած վարչապետն ախուրյանցի փոքրիկ տղային հարգալից խոսելու խորհուրդ տվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն այսօր հոգևոր դասին ուղղված սկանդալային գրառումներ էր կատարել, սրբազաններից մեկին էլ հայհոյախառն խորհուրդ տվել, Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ մանկահասակ տղաներից մեկին խորհուրդ տվեց տրակտորիստին դիմել հարգալից ձևով։ Վարչապետը Արթիկի, Գյումրիի, Ախուրյանի սուբվենցիոն ծրագրով վերանորոգված մանկապարտեզներ այցելելուց, երեխաների հետ շփվելուց, նրանց կոնֆետներ հյուրասիրելուց հետո հետո եղավ Ախուրյանի Հ․ Հովսեփյան փողոցում։ Ինչպես
Կատակի չվերածել, սա լուրջ է
Կառավարության ղեկավարի ձևակերպումները շոկի մեջ են դրել բոլոր նորմալ մարդկանց։ Իրավիճակը և արվելիք հետևությունները կարիք ունեն ոչ թե էմոցիաների, այլ՝ սառը բանաձևերի։ Ինչո՞ւ է նա (նրանք) իրեն այդպես պահում։ Այս պայմաններում նա վերընտրվելու որևէ շանս չունի։ Ինքը շատ լավ հասկանում է։ Բայց մտածում է ոչ թե հեռանալու մասին, այլ՝ պայմանների փոփոխության։ Նա անելու է ամեն
«Սա բամբասանք է, որը վարչապետը օգտագործում է ամբողջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վարկաբեկելու, պետական, ազգային այս ինստիտուտը, փչացնելու, պղծելու համար». Էդմոն Մարուքյանը արձագանքել է Փաշինյանին
Էդմոն Մարուքյանը նշեց, որ կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքեր են արձանագրվում եւ չկա մի ինստիտուտ, որտեղ պրոբլեմներ չլինեն: «Հիմա ՔՊ-ում չկա՞ մարդ, որը կոկաին է օգտագործում: Բայց չենք ասում չէ՞, որ ամբողջ ՔՊ-ն կոկաին է օգտագործում: Իշխանության մեջ մարդ չկա՞, որ ինչ-որ պիղծ բաների մեջ է ներգրավված: Բայց չենք ասում չէ՜, որ ամբողջ իշխանությունը պիղծ է: Այս իմաստով, կարող է ինչ-որ մի կուսակրոն գայթակղվել է, ոչ ֆորմալ ամուսնացել է: Ու Նիկոլ Փաշինյանը մտել է այդ թեմայի մեջ ու ամբողջ եկեղեցին վարկաբեկում է:
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները
Հայաստան է ժամանել սենատոր Սթիվ Դեյնզը
Ուրախ ենք Հայաստանում ընդունել սենատոր Սթիվ Դեյնզին` Մոնթանա նահանգից: Սենատոր Դեյնզը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկի մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման և ընդհանուր առաջնահերթություններն առաջ մղելու հարցերը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ. Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը
Հրազդանի կիրճում արդեն 4-րդ անգամ են փոսալցում կատարում. ահազանգում է ավագանու անդամը
Սա բյուջեի դասական թալան է։
Վստահ եմ՝ մեր միասնական ուժերով կարող ենք ոչ միայն արձագանքել բռնության դեպքերին, այլև նախևառաջ կանխել դրանք. Նարեկ Մկրտչյան
ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը։ Նախարարը ողջունել է խորհրդի անդամներին՝ վստահություն հայտնելով, որ այս հարթակը կդնի համագործակցային նոր ձևաչափի սկիզբ՝ ի նպաստ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման։ Խոսելով խորհրդի նոր կազմի ձևավորման անհրաժշտության մասին՝ վերջինս ընդգծել է, որ այս տարվա հունվարի 30-ին
«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 16 թիմ դուրս է եկել եզրափակիչ
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի շրջանակում ավարտվել են նաև 2-րդ տարիքային խմբի՝ 3-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև միջմարզային փուլի մրցումները, որոնց արդյունքներով 16 թիմ դուրս է եկել եզրափակիչ: 2-րդ տարիքային խմբից եզրափակիչ փուլ են դուրս եկել Քաջարանի թիվ 2 դպրոցի, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի, Երևանի թիվ
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել,
Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։ «Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի


















































