Օրվա լրահոսը
Այն անձինք, որոնք քաղաքականությամբ են զբաղվում, փորձելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով իրենց համար քաղաքական կապիտալ ձևավորել․ Միհրան Բուլղադարյան. «Ա1+»
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ դատախազությունը հետաձգում էր նիստերը, որպեսզի հասկանա, թե այն որ գործի վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված հարցազրույցի ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն ապրիլի 16-ին սահմանադրական էր ճանաչել «Ապօրինի
Անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը. Առողջապահության նախարարություն
Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։ Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և
Լևոն Մնացականյանն ասել է, որ առաջին անգամ է լսում «այն, ինչ ներկայացվել է»
Հայտնի են դարձել Բաքվում հայ գերիների նկատմամբ այսօրվա «դատական» նիստի որոշ մանրամասներ
Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 29-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ «Մուրացան» մանկական հիվանդանոցում 1,7-ամյա տղա երեխան մահացել էր: Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը ահազանգեր ստացավ, որով քաղաքացիները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան մեջ, հայտնելով նաև, որ երեխայի ընտանիքի անդամները
Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը
Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը: Նա Ավշարի Արայիկի եղբայրն է։ Նախկին համայնքապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։
Ամուսնալուծությունների աճ՝ 2021 թվականից սկսած․ ինչո՞ւ են մարդիկ ամուսնալուծվում
Ըստ վիճակագրության՝ 2022 և 2023 թվականներին գրանցվել են ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշները։
Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տակավին տարիներ առաջ բարձրաձայնել էր. Հայր Ասողիկ Կարապետյան
Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքը շենացնել պարտավոր է ամեն ոք՝ բարոյապես և նյութապես: Իսկ այդպիսի գիտակցություն ձևավորվում ու զարգացվում է ընտանիքում, բայց մանավանդ՝ դպրոցում: Հայրենիքի ժառանգության ամենամեծ մասն են կազմում հայ հավատքի կոթողները՝ սուրբ տաճարներն ու եկեղեցիները, որոնց ճանաչելիության և պահպանության սուրբ գործն էր նաև կյանքի կոչում հայոց դպրոցներում ավանդվող «Հայ
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է Հայաստանի կրոնական համայնքների ղեկավարների հետ
Հայաստան այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին հանդիպեց Հայաստանի կրոնական համայնքների ղեկավարների հետ։ Քննարկման ընթացքում կարևորվեց կրոնական համայնքների միջև երկխոսությունը՝ որպես կրոնական ազատությունների պաշտպանության և փոխըմբռնման խթանման միջոց։ ՀՀ ԱՄՆ դեսպանատուն
«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան Ջհանյան
Արդյո՞ք բիզնեսն ունի հայրենիք: Անդրադառնալով այդ հարցին՝ ԶՊՄԿ փոխտնօրենը նշում է, որ ինքնին բիզնեսը չունի հայրենիք, բայց քանի որ տվյալ ընկերությունն աշխատում է կոնկրետ երկրում, դրա մենեջմենթի ու աշխատակիցների մեծ մասը որոշակի ազգի ներկայացուցիչներ են եւ որոշակի պետության քաղաքացիներ, այդքանով բիզնեսն ազգային է:
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին: Միջոցառմանը հատուկ մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայումս ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուս»-ի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող
«Միտումն ակնհայտ է, ինքը և′ վարութային գործողություններին չի մասնակցում, և′ կարգապահական վարույթի նիստերին չի ներկայանում, ու այս ամենն այդ միջադեպից հետո»․ Էդգար Ղազարյանը՝ իրեն հայհոյած փաստաբանի մասին
Էդգար Ղազարյանը միջնորդություններ էր ներկայացրել, որ դատախազին, դատավորին, դատական նիստերի քարտուղարին, նիստերին ներկա գտնվող ծառայողին, մյուս պաշտպաններին, որոնք ներկա են եղել նիստին, հրավիրեն՝ որպես վկա։ Այս միջնորդությունները բավարարվեցին։
«Ստեղ փողով բանակից ազատվելու մասին չէ խոսքը, մեր երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը վերաբերող հարցեր ենք քննարկել»․ Անդրանիկ Քոչարյան
«Կարծում եմ, որ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարող են կյանքի կոչվել։ Եվ քանի դեռ այդ կենսենսուսը կաղում է կամ բացակայում է, պետք է անցնենք քննարկումների բավական երկար ճանապարհ»։
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ
«Հիմնական տարընկալումները գումարով կարճ ժամանակով ծառայելու նորմի հետ են կապված»․ ի՞նչ են քննարկել Սուրեն Պապիկյանն ու ՔՊ պատգամավորները
«Նաեւ հանրային կարծիքն է հաշվի առնվում։ Եվ մինչեւ նախագծի հետ կապված բոլոր մտահոգությունները չփարատվեն, նախագիծը դեռեւս քննարկման փուլում կգտնվի»։
Հայաստանը հետաքրքրված է հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ավելացմամբ, ինչպես նաև Ղազախստանից բարձրարժեք տոհմային կենդանիների ներմուծմամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։ Շնորհակալություն հայտնելով AIF-ի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ «Հայաստանը Ղազախստանի Հանրապետությունը համարում է տարածաշրջանում հուսալի և խոստումնալից գործընկեր: Մենք համոզված ենք,
«Ադրբեջանից հրաժարվել են, որ իրենք են արել»․ Սուրեն Պապիկյանը՝ Խոզնավարի ուղղությամբ կրակոցների մասին
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Բարձր պաշտոն՝ Շիրակի փոխմարզպետի որդուն
Շիրակի փոխմարզպետ, Ախուրյան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ (նախկին ղեկավար), Առափիի նախկին երկարամյա գյուղապետ Ալբերտ Այվազյանի որդին՝ Արթուր Այվազյանն այսօր նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ։ ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնել է Արթուր Այվազյանի նշանակման մասին՝ նրա կենսագրության ու աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով։ Ինչպես տեղեկանում
Մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 560 հազար ԱՄՆ դոլար արժեքով երկու հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը. Գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այսօր ընդունված երկու որոշումներով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացվեցին մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մոտ 1 հա մակերեսով «անտառային» նշանակության և մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող մեկ այլ տարածքի՝ 661 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 254 միլիոն դրամ արժեքով,
Եթե որևէ մեկի աչքին եկեղեցին կորցրել է իր վեհությունը, ապա դա իր աչքերի, ոչ թե եկեղեցու մեղքն է. Արմեն Հարությունյան
ՀՀԿ ՈւԿ ղեկավար Արմեն Հարությունյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթում հերթական անգամ ոտնահարեց հոգևոր արժեքները և նսեմացրեց եկեղեցու դերը մեր ազգային կյանքում։ Այս անգամ էլ նա փորձեց ներկայացնել մեր սրբավայրերը որպես ՉՈւԼԱՆՈՑՆԵՐ: Բայց եկեղեցին երբեք մոռացված չէ։ Այն ժողովուրդ պահող ուժ է: Եվ եթե որևէ մեկի աչքին այն կորցրել է իր վեհությունը, ապա
Շենգավիթում և Կենտրոնում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ մայիսի 21-ին ◾️ Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին,
Տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան
Մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան։ 1918 թվականի պատմական այս օրը դարեր տևած մարտահրավերներից հետո սկիզբ դրվեց հայկական պետականության վերականգնմանը։ Համերգին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ։ Խորհրդանշական երեկոյի ընթացքում նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ
Ֆրանսիայում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողները
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով: Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։ Այս տարվա հաղթողների ցանկում Հայաստանից ընդգրկվել էր «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը, որը ներկայացրել են Հասմիկ Սիմոնյանը և
Հովնան եպիսկոպոս Հակոբյան. Երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»: Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով: Միայն ցանկանում
TOON EXPO-ն արդեն նաև Մոսկվայում
Հունիսի 27-ից 29-ը Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում կկայանա անշարժ գույքի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը՝ TOON EXPO Մոսկվա 2025-ը։ Մոսկվայում կայանալիք էքսպոն Հայաստանում արդեն չորս անգամ մեծ հաջողությամբ անցկացված և բազմաթիվ այցելուների սիրված ցուցահանդեսի՝ TOON EXPO-ի, միջազգային շարունակությունն է։ Ցուցահանդեսին իրենց տաղավարներով ներկայանալու են ավելի քան 50 կազմակերպություններ՝ Հայաստանի խոշորագույն կառուցապատող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, արտերկրում անշարժ
«Վտանգված ժառանգություն». մատենաշարում համապարփակ անդրադարձ կլինի Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությանը
Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության արդյունավետ համագործակցությունում նոր իրադարձություն է հանդիսանում Արցախի թեմի մատենաշարի հիմնումը, որի առաջին թողարկումը ներկայացված է «Արցախ․ վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքով։ «Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագրքի կազմողներն են պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։ Հրատարակությունը ներառում է տեղեկատվական և լուսանկարչական նյութեր 2020-2023 թթ. Ադրբեջանի
Կարծես ձայնակցելով Ադրբեջանի քարոզչությանը, վարչապետը նույնպես իր դժգոհությունն է արտահայտում Հայ Առաքելական Եկեղեցուց, անարդարացիորեն մեղադրելով Հայ Եկեղեցուն
Թերևս տեղին կլիներ դատապարտել Ադրբեջանի «հոգևոր առաջնորդի» վերջերս արած այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր, որ իբր Հայ Եկեղեցին տարածաշրջանի հարևան պետությունների համար վտանգ է ներկայացնում։ Ավելորդ չէր լինի նաև այս թշնամական հայտարարություններին անդրադառնալով կոչ անել հարևան պետություններին, այսինքն` Վրաստանին, Պարսկաստանին ու Թուրքիային արձագանքել այդ շինծու հայտարարությանը։ Սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից էր
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ
Մայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: ԱԽ քարտուղարը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են
Արման Եղոյանը և Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբանները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններ Ստեֆանիա Կոլաշին եւ Վոյցեխ Վոյտասեւիչին: Արման Եղոյանը հյուրերի խնդրանքով խոսել է Հայաստան-Եվրամիություն բազմակողմ եւ խորացող հարաբերություններից: Այս համատեքստում կարեւորվել է Լեհաստանի հետ փոխգործակցության խորացումը, փորձագիտական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր: ԱԺ
Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը. «Առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն»
Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է
Գրիշա Թամրազյանը ոչ հեռակա, ոչ էլ առկա չի հայհոյել Վահրամ Դումանյանին. Փաստաբան
Գրիշա Թամրազյանի շահերի ներկայացուցիչ փաստաբանը նաեւ հավելեց, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարվել է մասնակի, եւ այժմ իրենք իրավական հնարավորություններ են որոնում, որոնցից մեկը քրեական հաղորդում ներկայացնելն է ՝օրինական ուժի մեջ մտած վճռի չկատարման հիմքով:


















































