Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի հուզված պատասխանը՝ Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Փետրվար 23,2013 17:08

IMG_1904[1]IMG_1907[1]«Ժառանգության» առաջնորդը գտնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է

 

Այսօր Սպիտակում Րաֆֆի Հովհաննիսյանն իր որդու՝ Կարինի հետ գերեզմանատուն մտավ եւ  հուզված դուրս եկավ, որովհետեւ Ալվարդի գերեզմանն էր այցելել ու չէր կարողացել զսպել անգամ արցունքները: Գերեզմանատան մուտքի մոտ լրագրողները շատ անպատեհ պահի հարց ուղղեցին, թե ինչպես կմեկնաբանի այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ առայժմ Րաֆֆի  Հովհաննիսյանը միայն խոսում է, գործ չի անում:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինքը ճիշտ է ասել ամեն ինչը»: Լրագրողների զարմանքին՝ ո՞րն է ճիշտ ասել, որ դուք գործ չե՞ք անում, նա պատասխանեց. «Ես նոր Ալվարդի գերեզմանից իջա, եւ եթե ձեզնից հասնում է այդ հարցը ինձ տալ, ես պատասխանում եմ Ալվարդի գերեզմանի շուքի ներքո, որ ժողովուրդն է պահանջում: Իսկ խոսքի եւ գործի տարբերությունը դա ինքը թող մտածի: Ես իմ ճանապարհն եմ բռնել ժողովրդի հետ միասին: Ինքը ճիշտ է, որ սա ժողովրդի պահանջն է»:

Հռիփսսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728