Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը Վահե Հակոբյանին կոչ է անում ռիսկ ունենալ եւ բռնել «շնաձկանը», ոչ թե մանր ձկնիկներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2013 18:52

Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ մարզպետարանը ստուգումներ էր կատարել Սիսիանի քաղաքապետարանում եւ հայտնաբերել օրինախախտումներ՝ կապված հողատարածքների բաշխման հետ:

Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ողջունեց մարզպետի այդ քայլը եւ հորդորեց նրան շարունակել սկսած գործը. «Ես, վերջին օրերին հրատարակած մի քանի տասնյակ հանցագործությունների մեջ, որոնք հեղինակել են Սյունիքի տխրահռչակ նախկին մարզպետ Լիսկան եւ նրա բանդան, բերել եմ ճչացող փաստեր ոչ միայն Գորիսում, Գորիսի տարածաշրջանի գյուղերում, այլ Սյունիքում տասնյակ հազարավոր, հարյուրավոր հեկտարներ հողատարածքների, պղնձով եւ մոլիբդենով հարուստ հանքերի, շատ կարեւոր ձեռնարկությունների, շինությունների հափշտակության հետ: Այս առումներով հետաքրքիր է, որ առայժմ ոչ միայն քրգործ չի հարուցված, ոչ միայն Լիսկան եւ նրա կամակատարները, նրա բանդայի անդամները չեն կանգնել պատասխանատվության առաջ, այլ պարգեւների են արժանացել:

Երբ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետ է եղել եւ պատգամավոր, դրանից հետո ավելի քան 9 տարի մարզպետ է աշխատել, Գորիս քաղաքում երեւի չկա արդեն 1 քմ տարածք, որ Լիսկան ու նրա կամակատար քաղաքապետը վաճառած չլինեն այս կամ այն անձին բավականին կլորիկ գումարներով: Իսկ այդ տարածքների մի զգալի մասը, գուցե եւ մեծ մասը պարզապես հափշտակել են: Ինչպես ժողովուրդն է ասում՝ սատկած շան գնով ձեւակերպել են, հետո դրանց մի մասը տասնապատիկ ավելի մեկ-երկու ամիս հետո վաճառել այս կամ այն քաղաքացիներին:

Ես ուզում եմ, որ Սյունիքի նորանշանակ մարզպետն իմ կողմից ներկայացված այս հայտարարությունների հետ կապված նախանձախնդիր վերաբերմունք դրսեւորի եւ կտեսնի, որ Սուրիկ Խաչատրյանի կատարածը հազարապատիկ ավելին է, քան Սիսիանի քաղաքապետարանում իրենց իսկ խոսքերով կատարված օրինախախտումները: Եթե նա քրեական պատասխանատվության առաջ կանգնեցնի Սուրիկ Խաչատրյանին, ապա ոչ միայն ես, այլեւ վստահ եմ՝ շատ շատերը կողջունեն Սյունիքի նորանշանակ մարզպետի գործունեությունը»:

Սամվել Հարությունյանն ասաց, որ վստահ չի, որ համակարգի ներկայացուցիչը կգնա դրան. «Մեզ մոտ ընդունված է փոքրիկ ձկներին բռնել, իսկ գիշատիչ շնաձկներին ազատ թողնել, պարգեւների արժանացնել եւ այլն: Տեսնենք, թե Վահե Հակոբյանի վճռականությունը ինչքան կբավարարի: Կբավարարվի նա միայն այդ փոքրիկ ձկնիկներո՞վ, թե՞ քաջություն կունենա ձեռնոց նետել մեր ժամանակների խոշորամասշտաբ ոճրագործներից մեկի՝ Լիսկայի դեմ: Հետո ինչ, որ առայժմ կուսակիցներ են: Լիսկան, հայտարարում եմ, արտասովոր ոճրագործ է եւ վաղ թե ուշ կանգնելու է հայոց արդար եւ ահեղ դատաստանի առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nelli says:

    տեսաք որ ձեզ էլ բանի տեղ դնող չկա հույսդ դրեցիր նոր մարզպետի վրա? մեկաեեեեեեեեեե քեզ մեդալ կամ հողաբաժին չեն տալու Գորիսում հազիվ ենք քեզանից ազատվել……

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունիքում այսօր ձևավորված է մի դասական ՀԱՆՔԱՅԻՆ-մաֆիոզ կլան:Սա ուղղակի ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ մի խումբ է.ՄԱՖԻԱ: Ուրիշ բառ չկա այս կլանին անվանելու համար:

    Ուրեմն այս հանքային կլանը գերհարստացել է և ԳՆՈՒՄ է Սյունիքի ԲՈԼՈՐ պետական կարևոր աթոռները:Այս մարդիկ ԳՆՈՒՄ են և՛ ընտրություններ,և՛ պաշտոններ: Հանքային այս կլանին ՁԵՌՔ ՉԻ ՏԱԼԻՍ արդարադատ,դեմոկրատական,զարգացող,բազմաճյուղ ու մաքուր Սյունիք:Այս հանքային կլանին պետք է աղքատ,հուսահատ,ընկճված ու ջլատված սյունեցի,որպեսզի իրենց կլանին ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԼԻՆԵՆ: Սա ՀՍՏԱԿ պիտի հասկանալ:

    Սյունիքում ԻՍԿԱԿԱՆ փոփոխություն ՄԻԱՅՆ հնարավոր կլինի ան դեպքում,երբ մարդիկ ՊԱՅՔԱՐԻ ելնեն ու ՊԱՀԱՆՋԵՆ հանքարդյունաբերության ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ և/կամ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԱՑՈՒՄ.այսինքն՝հանքերը խլեն էդ մաֆիոզ 3-4 մարդուց:

    ՀԳ. Սամվել Հարությունյանին խորհուրդ կտայի միանալ «Ժառանգությանը»:

Պատասխանել Վարազ Սյունի (Ամստերդամ)

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031