Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Հարկեր վճարում ենք, հարկերով մենք ապահովում ենք երկրի անվտանգությունը, բայց սա անվտանգությանը չի վերաբերում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 11,2016 11:16 Share

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից երեկ կառավարություն ներկայացված նախագիծը, որ վերաբերում է զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին ամեն ամիս ապահովագրական վճար հատկացնելուն, բուռն քննարկումների առիթ է տվել։

Ինչպես հայտնի է՝ այդ նպատակով բացվելու է հիմնադրամ, իսկ հիմնադրամի գումարները գոյանալու են նաեւ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ պարտադիր պահելու միջոցով։ Եթե շատերին թվում էր, որ զինվորների հետ կապված յուրաքանչյուր հարց, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, մարդիկ ընդունելու են աչքերը փակ, ապա ներկայացված նախագծի շուրջ քննարկումները հակառակն են ապացուցում։ Խնդրի շուրջ զրուցել ենք ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Նախարարը վստա՞հ է, որ առաջարկող տարբերակը խնդրի լուծում է:

– Ես, ու ընդհանրապես, մենք այս ամենը համարում ենք շատ կարեւոր,  առանցքային  լուծում  տվյալ պրոբլեմի, որ մեր հաշմանդամները, զոհվածները, վիրավորները հետայսու ունենան արժանապատիվ փոխհատուցման մեխանիզմներ, որոնք

ընդունված են աշխարհի առաջատար պետություններում։ Եվ իհարկե, դրանով կարեւորում ենք նաեւ հայ քաղաքացու մասնակցությունը այս գործին։ Ես կարծում եմ, որ դա ըստ էության օրինաչափ է աշխարհի բոլոր պետություններում, որոնք անվտանգության նման խնդիր ունեն, նման երեւույթներ կան եւ սա ընդհանուր առմամբ ազգ-բանակ հայեցակարգի մի բաղադրիչն է։

Մարդիկ դեմ չեն, որ այդ երեւույթը կայանա, քննարկումներից հասկացվում է, որ դեմ են միայն նրան, որ առանց այն էլ ցածր աշխատավարձից պարտադիր պահում լինի։ Մանավանդ որ քաղաքացիները այսպես թե այնպես հարկ են վճարում, որ բանակը պահվի։

– Օրինագիծը, նորից եմ կրկնում, դեռ կյանք ունի ապրելու։ Կարող է լինել այնպես, որ որոշակի աշխատավարձերի պարագայում դա չլինի, դա կարող է չվերաբերել ինչ-ինչ կատեգորիայի։ Դեռ պետք է քննարկվի։

Երկրորդ՝ հարկերի վերաբերյալ։ Հարկեր վճարում ենք, հարկերով մենք ապահովում ենք երկրի անվտանգությունը, բայց սա անվտանգությանը չի վերաբերում, սա հետագա գործընթացին է վերաբերում։ Այսինքն` այն մարդիկ, որոնք անցնելու են այս ճանապարհով, չեն շարունակելու չէ՞ ծառայել, դառնալու են ՀՀ քաղաքացի, որին մենք վճարելու ենք։ Իրենց տեղը գալու է մարդ, որը մեր տված հարկերով շարունակելու է ծառայություն իրականացնել։ Դրանք տարբեր բաներ են, մենք չպիտի խառնենք իրար հետ։

Ս.Պ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930