Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթության վարչության նոր պետը` ես կեղծ դիտորդ չեմ եղել, Մուկուչյանն էլ ասաց (Տեսանյութ)

Հունիս 12,2017 14:48

Ի՞նչ եք կարծում, կեղծ դիտորդի հետ կապված պատմությունը ինչպիսի՞ հետք թողեց ձեր վարկանիշի վրա, հարցին, այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը մասնակցելու եկած Երեւանի քաղապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը պատասխանեց, որ վստահ է, որ որեւէ կերպ չի ազդելու:

Այն հարցին, թե ասում են` պաշտոնը ստացել եք ընտրություններում լավ ծառայություն մատուցելու համար, տիկին Ստեփանյանը պատասխանեց, որ իր պաշտոնը շնորհակալություն չէ` «Ծառայությունը մատուցել եմ իմ հայրենիքին եւ 25 տարվա իմ մանկավարժական գործունեությունը դրա վառ ապացույցն է»:

Ճշտող հարցին, թե հենց քաղաքապետին ծառայություն մատուցելու համա՞ր, հանրակրթության նորանշանակ պետը պատասխանեց`«Քաղաքապետին ծառայություն մատուցելու խնդիր չի եղել»:

Հարցին, թե դուք հերքո՞ւմ եք, որ կեղծ դիտորդ եք եղել, ասաց` հերքում եմ, պարոն Մուկուչյանը եւս հերքել է:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ԿԸՀ-ն հաստատեց, որ ձեր անուն ազգանունով դիտորդ չկա գրանցված, տիկին Ստեփանյանը պատասխանեց` ես դիտորդ եմ եղել, պարզվեց եւ դրա պատասխանը տրվել է, այս մասին այս պահին այլեւս խոսել չեմ ուզում:

Մանրամասները` տեսանյութում

Հարցին, թե ինչ կարծիքի է ընտրություններին ներգրավված տնօրենների, մանկավարժների մասին, որոնք աշխատում են ՀՀԿ-ի օգտին, Աննա Ստեփանյանն ասաց` կրթական համակարգի ներկայացուցիչը պետք է քաղաքականացված չլինի. «Եթե աշխատանքից հետո զբաղվեն այդ գործունեությամբ, դա որեւէ կերպ չի անդրադառնա: Ես, որպես դպրոցի տնօրեն, երբեւէ չեմ խառնվել` լինելով Հանրապետական կուսակցության անդամ, բայց միշտ իմ գործունեության ընթացքում հեռու եմ մնացել եւ ինչ-որ բան արել եմ իմ աշխատանքից հետո, ինչը, որեւէ կերպ չի խանգարել իմ իրականացրած գործունեությանը»:

 

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930