Քանի որ հրադադարի պահն արդեն եկել է, կարծում եմ, ինչպես միշտ, մեզանում լինելու են ծայրահեղ կարծիքներ արտահայտող մեկնաբանություններ: Մեկն այն է, որ ոչ մի դեպքում պետք չէր համաձայնել զինադադարի, որ պետք է հասնել Քուռ, նույնիսկ գրավել Բաքուն ու կապիտուլյացիայի պայմանագիր պարտադրել Ալիեւին: Իհարկե, Երեւանում կամ աշխարհի այլ խաղաղ քաղաքներում համակարգչի մոտ նստելով նման «սուպեր-հայրենասիրական» առաջարկներ անելը հեշտ է: Այդ բարձունքներից, հավանաբար, պետք է իջնել իրական հողի վրա եւ սթափ հաշվարկել բոլոր քաղաքական եւ ռազմական գործոնները:
Մյուս ծայրահեղությունն այն է, որ պետք է խաղաղության հասնել «ամեն գնով»: Դա, իմ կարծիքով, նույնքան անհարգալից վերաբերմունք կլինի մեր կռվող ժողովրդի, մեր նահատակված զինվորների հանդեպ, որքան «ուռա»-հայրենասիրական կոչերը: Ես, բնականաբար, չգիտեմ, թե զինադադար կնքելու պահին ի՞նչ դիրքերում են մեր կամ ադրբեջանական բանակը, եւ արդյոք դրանից հետո դարձյալ խոսակցություն չի՞ լինի «հեկտարների» մասին, բայց հուսով եմ, ոչ մեր դիվանագետները, զինվորականների հետ համագործակցելով, ամրագրեցին հնարավորինս օպտիմալ «status-quo»-ն, որպեսզի, համենայնդեպս, մոտ ապագայում մարտական գործողությունները չվերսկսվեն: «Ամեն գնի» մեջ չպիտի մտնի նաեւ որեւէ երկրի խաղաղապահների տեղադրումը շփման գծում, որն, ինչպես արդեն գրել եմ, Ռուսաստանի նպատակներից մեկն է այս պատերազմում: Խաղաղապահները «խաղաղություն կպահեն» ճիշտ այնպես, ինչպես նրանք «պահում էին», օրինակ, 1988 թվականին Սումգայիթում եւ 1990 թվականին Բաքվում:
Բոլոր դեպքերում հրադադարը, ցավոք սրտի, չի հանգեցնի կայուն խաղաղության, եւ այստեղ նույնպես պետք չէ պատրանքներ ունենալ: Որովհետեւ մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի, ինչպես նաեւ ահաբեկչական «ինտերնացիոնալի» հետ, որի դեմ «քաղաքակիրթ աշխարհը» պայքարում է առնվազն 30 տարի եւ նշանակալից հաջողությունների չի հասել: Իսկ դրա պատճառն այդ աշխարհի ու դրա հիմնական խաղացողների անմիաբանությունն է. մասնավորապես, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը դեռեւս չեն հասկացել, որ ամեն ինչ պետք է մի կողմ դնել եւ վերջ տալ մարդկությանը սպառնացող այդ ուժերին: Դժվարանում եմ ասել՝ արդյոք այս պատերազմը մոտեցրել է վերոհիշյալ պետություններին միավորվելու անհրաժեշտության գիտակցմանը:
Այնպես որ՝ սա մեր վերջին պատերազմը չէ: Լավ նորությունն այն է, որ մենք պատրաստ ենք նոր պատերազմների: Եվ, ինչպես միշտ, հաղթելու ենք:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Որպէս վերլուծութիւն ըսելիք չկայ ,սակայն խորքին մէջ յուսահատութեան առաջնորդող կարծիք է … ուրեմն անձնասպան ՞ ըլլանք – հրաժարինք մեր հայութենէն, քանի ինչ ելք ունենայ համաձայնութիւնը կամ խաղաղութեան դաշինքները ,անկարող պիտի ըլլանք տէր կանգնիլ մեր հողերուն որովհետեւ գործ պիտի ունենանք բացի ազէրիներէն ,թուրքիայի և տաէշի ահաբեկիչներու հետ և հզօր Ռուսաստանը ձեռքերը ծալլած պիտի սպասէ որ կարգը իրեն ալ հասնի … քիչ մը չափազանց յոռետես կեցուածք է ։ Եթէ Եւրոպական Միութեան երկիրները ճանչնան Արցախի անկախութիւնը ,կըւ համարիմ որ շատ բան կրնայ փոխուիլ ։
եւրոպական երկիրներն ա՜լ, տասնեակներով այլ երկիրներ ալ աշխարհի տարածքին, թող ճանաչե՜ն ու ճանաչեն Արցախը, այդ միջոցաւ չի լուծուիր Արցախի խնդիրը – նոյնիսկ կրնայ վատթարանալ –
միմիայն մէկ հատիկ երկրի ճանաչումը կը լուծէ խնդիրը, այդ երկիրն ալ կը կոչուի՝ Ազրպէյճան
որեւէ երկիր եթէ այս պատերազմի ընթացքին մեզի պիտի զօրակցի, կրնայ այդ կատարել միայն՝ ռազմական միջամտութեամբ. բացայայտ, կամ թաքուն.
որովհետեւ, այո, հայկական բանակը շատ զօրեղ է, մեր Ազգի վեհագոյն պատիւն ու հպարտութիւնն է, սակայն ներկայիս, միս-մինակը չի կրնար յաղթել՝ Թուրքիոյ բանակին
Մեզանից յուրաքանչյուրը իր հասկացածի չափով իրավունք ունի կարծիք ունենալ ստեղծված իրավիճակի մասին, սակայն առաջին անգամը լինելով վստահ եմ, որ ներկայիս կառավարությունը, ժողովրդի, մեր փայլուն զինվորական հրամանատարության, հերոսական բանակի հետ ուս-ուսի տված անում են ամեն ինչ, որ ճիշտ լուծումներ գտնեն թե մարտի և թե դիվանագիտական դաշտում: Աստված հոգին լուսավորի մեր զոհված զինվորների, հրամանատարների և խաղաղ բնակիչների: Նրանք են Հայաստան երկիր պահողները:
սակայն առաջին անգամը լինելով վստահ եմ, որ ներկայիս կառավարությունը,?????????????
մեր փայլուն զինվորական հրամանատարության,?????????????