Ինչպես տեղեկացրել էինք, «Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցներն այսօր բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ՝ կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Նրանք կառավարությանն այսօր մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով կբացեն այն։
Քիչ առաջ ցույցի մասնակիցները փակեցին Տիգրան մեծ պողոտան՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, որպեսզի գնան Կոռնիձոր ու ուժով բացեն Բերձորի միջանցքը։ Ոստիկանությունը նախ նախազգուշացրեց, ապա ցուցարարներին ուժով հեռացրեցին ճանապարհից։ Ցույցի մասնակիցներից ոմանք բերման ենթարկվեցին։ Ցույցի մասնակիցներից մեկն ասաց․ «Ոստիկանները շակալի պես 20 հոգով մի հոգու ծեծեցին»։ «Եթե մենք սկսենք կռվել, իրենց զենքն իրենց չի օգնի»,- հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Clashes between the participants of the Artsakh war and policemen took place during a protest action on the Republic Square of Yerevan, Armenia

Նախքան այդ գործողությունները, ջոկատի անդամներից մեկը հայտարարել էր․ «Եթե մեզ այստեղ մատով կպան, դիրքերում համար մեկ է հայտարարված, մեր տղերքը սպասում են հրամանի, պատերազմ է սկսելու»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ․ Գ․ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ցույցից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք:

Կարմիր բերետավորները դրանք բոլորը թուրքահպատակ նիկոլի լավ կերակրվող ենիչերիներն են, որոնք փաստացի սպասարկում են թուրքական շահերը։ Այդ տականքները, որոնք պատերազմի օրերին երկրի պաշտպանությանը բնավ չեն մասնակցել և թիկունքում իրենց ստամոքսներն են առատորեն լցրել, չեն կարող գնահատել ոչ զոհվածի ծնողին, ոչ կռված զինվորին, որովհետև չունեն բարոյական արժեհամակարգ, դրանք կարող են գնահատել միայն իրենց ստամոքսը լցնողին, քանի որ ենիչերի են։