«Մենք այժմ գտնվում ենք Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»: Սա ասում է ոչ թե ինչ-որ քաղաքագետ կամ վերլուծաբան: Սա մեջբերում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցից: Եվ դեսպանի ասածն, իհարկե, 100 տոկոսանոց ճշմարտություն է: Բալայանն առաջարկում է, որ Եվրամիությունն Ալիեւի առաջ վերջնաժամկետ դնի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից իր զինուժը դուրս բերելու համար, իսկ եթե դա տեղի չունենա, պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ:
Իհարկե, հրաշալի կլիներ, եթե Բրյուսելի բյուրոկրատները մեր դեսպանի առաջարկն ընդունեին, բայց դա ինձ, ճիշտն ասած, ֆանտաստիկայի ոլորտից է թվում: ԵՄ-ի համար շատ ավելի կարեւոր է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը, քան Հայաստան պետության ճակատագիրը: Առաջին դեպքում նյութական շահեր են, երկրորդ դեպքում ՝ «լիրիկա»: ԵՄ-ն, ինչպես չկանխեց Արցախի հայաթափումը (ի հեճուկս Շառլ Միշելի «փայլուն» գործունեության), այնպես էլ չի կանխի ՀՀ տարածք ներխուժումը, առավել եւս չի նպաստի այդ տարածքի 150 քառակուսի կիլոմետրի ազատագրմանը: Դուք կասեք՝ այնտեղ «միջազգայնորեն ընդունված» Ադրբեջանի տարածք էր, այստեղ «միջազգայնորեն ճանաչված» Հայաստանի տարածք է: Բայց մի՞թե մենք վերջին տասնամյակներում չենք համոզվել, որ այդ «միջազգայնորեն ճանաչված»-ը միայն բառեր են:
Արդյոք Ադրբեջանի սպասվող հարձակումը կարո՞ղ է կանխել Ռուսաստանը: Եթե ուշադիր կարդանք ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հարցազրույցը (ոչ միայն տեքստը, այլեւ ենթատեքստերը), ապա նրա ասածներից հնարավոր չէ լավատեսական հետեւություններ անել: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորականի, ապա Գալուզինի ասածն այն է, որ 2021-22 թվականների՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը հետեւանք էր Հայաստանի իշխանության դիրքորոշման, այդ թվում՝ 2020-ին ամրագրված սկզբունքներից շեղվելու, ՀԱՊԿ դիտորդներին մերժելու եւ ԵՄ դիտորդներին հրավիրելու:
Նման դեպքերում անիմաստ է քննարկել, թե որքանով են նման եզրահանգումներն «արդար» կամ «բարոյական»: Դա Ռուսաստանի դիրքորոշումն է, որը Ադրբեջանի ներխուժման պարագայում մեզ համար որեւէ լավ բան չի խոստանում: Ռուսաստանն, իմ տպավորությամբ, ուզում է, որ «Հայաստանի Հանրապետություն» անունով միավոր գոյություն ունենա, բայց այն լինի ամբողջությամբ իր վերահսկողության տակ: Եթե «ֆորպոստ» չլինի, ապա ՌԴ-ն չի ունենա որեւէ շահագրգռվածություն: Արեւմուտքին, վերջին հաշվով, մեկ է: Իրանը տեսականորեն ցանկանում է, որ մենք անկախ պետություն ունենանք, բայց թե ինչի է հանուն դրա պատրաստ, դժվարանում եմ ասել:
Կարդացեք նաև
Այս պայմաններում մենք ունենք Հայաստանի Հանրապետության ղեկավար, որը Ադրբեջանին է հանձնել Արցախը, ինչպես նաեւ 150 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքից: Պատրաստվում է հանձնել նաեւ այդ նույն տարածքում, այսպես կոչված, «անկլավները»: Դա միջազգային խաղացողների համար որոշակի ուղերձ է: Մեզ համար՝ խիստ անբարենպաստ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ


















































ՀՀ ոչ մի ղեկավար չի կարող զիջել այն, ինչ երբեք չի “ընդունել”, ինչի վրա չի տարածվում իր իշխանությունը երկրի Սահմանադրության համաձայն։ Սա աբսուրդ է։ ՀՀ իրավասությունը տարածվում է միայն երկրի ինքնիշխան տարածքի և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց վրա։ ՀՀ քաղաքացիներն այս պահին լքել են Արցախը և գտնվում են իրենց երկրում։
Ինչո՞ւ եք կարծում, որ ինչ-որ մեկը 150 քառակուսի կիլոմետր է տվել մեկ ուրիշին: Կա՞ ստորագրված փաստաթուղթ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է այս տարածքից։ Դուք կարող եք պնդել, որ մեր երկիրը չի վերահսկում այս 150 քառակուսի կիլոմետրը։ Այո իսկապես. Բայց հարևան երկիրը երեք տասնամյակ չի վերահսկել հարյուրապատիկ ավելի մեծ տարածք, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ զիջել է այն։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ տարածքների շուրջ բանակցությունները կարող են տևել մի քանի տասնամյակ։ Եթե ինչ-որ մեկի համար փոս ես փորում, չպետք է հույս ունենաս, որ դրա դիմաց նույնը չես ստանա: Եթե ոչ ավելի խորը:
Ուրեմն, եթէ լաւ հասկացայ՝ որպէսզի կարելի լինի թուրքերը դուրս հանել Հայաստանի տարածքից, հարկաւոր է որ Փաշինյանը մնայ վարչապետ, յաջորդող 30 տարիներին:
Մօտեցում է…
Nimar անունով օգտատիրոջը կարդալով, տպավորություն եմ ստանում, որ նա ադրբեջանի շահերի պաշտպանն է «Առավոտ»-ի կայքում: Տեսք ինչ է գրում. «ՀՀ քաղաքացիներն այս պահին լքել են Արցախը և գտնվում են իրենց երկրում»: Ստացվում է, որ Արցախում ապրող հայերը, որոնք ունեին ՀՀ քաղաքացու անձնագրեր, իրենց երկրում չէին ապրում և այլ ապրում էին ադրբեջանում և Արցախը լքելուց հետո՝ նոր միայն նրանք գտնվում են իրենց երկրում:
Կարդալով մեկնաբանության շարունակությունը մինչև վերջ, տպավորություն եմ ստանում, որ Nimar անունով հենց նիկոլն է հանդես գալիս, որովհետև լրիվ իր մտքերն: Ուրեմն 150 քառ. կմ-ը «վարչապետ» կոչվածը չպաշտպանելով, հեշտությամբ զիջում է «քաղաքակիրթ» իլհամին և դրանից հետո մի քանի տասնամյակ պետք է բանակցենք թուրքի հետ, որ հեշտ զիջածը միգուցե դժվարությամբ ետ վերցնենք հա՞: Հետո էլ դավաճանը անկլավները տա և այնտեղից հայերին հանի ու Nimar-ը նորից գրի, որ անկլավներում ապրող ՀՀ քաղաքացիները վերադաձել են իրենց երկիրը:
Ժողովուրդ ջան արթնացեք, զգոն եղեք, ներկա պահին վտանգավոր անդորր է, Արցախի հետ կատարվածը նորից վերապրեք և հիշեք, թե որքան արագ այն հայաթվեց: Դեռ ինչքա՞ն պետք է կորցնենք, որ հասկանանք, թե ներկայիս իշխանությունը մեզ դեպի ուր է տանում:
Համաձայն եմ *Հայ Մարդ*-ու հետ: Բայց ի՞նչ: Այսօր նիկոլը ողջունեց Երևանի նոր քաղաքապետին ասելով *հեղափողութունը հաղթեց*: Սա դեմագոգիա չէ, այլևս: Սա նշան է, որ ժողովուրդ_ջանը ոչ թե քնած է կամ հիասթափված…. այլ պարզապես վախկոտ է ու նյութապաշտ: Ինչ հայրենիք, սուպերմարկետներ, բուտիկներ ու վերջ: Լավ էլ արթուն վիճակում հանձնեցին Երևանը նիկոլականներին=ադրբջնցիներին: Ինչ մնաց Սյունիքը:
Տիկին Հարությունյան, Երևանում “հեղափոխությունը” հաղթեց, որովհետև ընդդիմության դաշտում միանգամից երկու “Տրոյական ձի” ներդրվեց – “ընդդիմադիր” խաղացող Հայկոն և թունդ հայհոյանքներով ժողովրդի ցասման գոլորշին մշտապես հանող իբր թունդ “հականիկոլական” Դոգը, որոնք ըստ նախնական պլանի, իրար հետ լեզու չպետք է գտնեին և “սիրունով” իրենց շանսը զիջեին “հեղափոխականներին”: Ձայների հաշվարկից անմիջապես հետո Հայկոն ասեց ինչ? կոալիցիոն համաձայնագրի ստորագրում, առանց նախապայմանների եկեք բոլորով ինձ կրկին Երեանի թագավոր ընտրեք։ Դոգն էլ “Երևանի վերահսկիչ պալատի նախագահի” պաշտոն ուզեց, որ մի քանի օրում Հայաստանը “փրկի”։ Պարզ էր, որ երկու ապուշ պայմանն էլ չէր աշխատելու, ուստի աշխատելու էր նիկոլի պլան “բ”-ն։
Ամբողջ խնդիրն այն է, որ, այսպես կոչված, «Ադրբեջանի շահերը», այս դեպքում, քարոզչական պիտակ է։ Իրականության վրա աչք փակելու պատրաստակամություն, եթե այն ճանաչելն անշահավետ է, եթե դա չի համապատասխանում սեփական ցանկությունների առաջխաղացմանը: Եվ կարևոր չէ, թե իրականում ինչ է, բավական է համառորեն կրկնել «հալվա» բառը և հավատալ, որ քաղցրություն ես զգում, պարզապես այն պատճառով, որ դա իսկապես ուզում ես:
Նրանց համար, ովքեր սերունդներ ապրել են Արցախում, սա իրենց հայրենիքն է։ Նույն հայրենիքը, ինչ քրիստոնյա Պոլիսի ժամանակներից ի վեր այնտեղ ապրած պոլսահայության համար։ Բայց հայրենիքն ու պետությունը նույն բանը չեն։ Մենք կարող ենք համառորեն և եռանդով առաջ տանել մեզ և արցախցիների համար հաճելի և հարմար Արցախի Հանրապետության հայեցակարգը, բայց դա մեզ չի մոտեցնելու այս պետության գոյության ճանաչմանը։
Այն իրականում կշարունակի գոյություն ունենալ այդ մասին երազողների երեւակայության մեջ, ոչ ավելին։ Իսկ ՀՀ քաղաքացիների անձնագրերն անվիճելի փաստ են, հեշտությամբ ստուգելի։
Նույն յուրօրինակ տրամաբանությունից ելնելով՝ պետք է մտածել, թե կոնկրետ ով չկարողացավ պաշտպանել և «թուրքերին տվել է» Շահումյանի շրջանը, Արծվաշենը, ինչո՞ւ մանրուքներով անհանգստանալ, Բաքուն, Կիրովաբադը, մի խոսքով, բոլոր այն վայրերը,
որտեղ կոմպակտ ապրում էր հայ բնակչությունը։ Կարելի է հիշել նաև Վանը, Էրզրումը և այլն, ամբողջ Արևմտյան Հայաստանը, բռունցքով հարվածել սեղանին և հայհոյել բոլոր «սրիկաներին, որոնք թույլ են տվել նման այլանդակություն»։ Ի սեր Աստծո, եթե սա կարող է մխիթարել մարդկանց տառապանքն ու վիշտը, ապա թող մխիթարվեն: