Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն դեպքում՝ խստորեն դատապարտելու են ագրեսիան ու կոչ են անելու անհապաղ զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից․ «ՉԻ»

Փետրվար 02,2024 09:00 Share

Ռուսաստանը բաց տեքստով սպառնում է Հայաստանին՝ խորհուրդ տալով «ՆԱՏՕ-ի հետ մերձենալուց առաջ» ուշադիր նայել քարտեզին ու տեսնել, թե ո՛ր երկրներով է շրջապատված, ապա հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման փորձեր արած երկրները, որպես կանոն, հայտնվում են արյունալի հակամարտությունների մեջ և կորցնում ինքնիշխանությունն ու անկախությունը։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին ողջունում է Հայաստանի «անշրջելի որոշումը»՝ հեռանալ Ռուսաստանից ու մերձենալ Արևմուտքին, և կարծիք է հայտնում, որ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացվի՝ իրենք անպայման կարձագանքեն, ընդ որում՝ կարձագանքեն ոչ այնպես, ինչպես արձագանքեցին 44-օրյա պատերազմին ու Արցախի հայաթափմանը (որովհետև այն ժամանակ հարցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթում էր, իսկ հիմա իրավիճակն այլ է լինելու)։

Իսկ ինչպիսի՞ն է լինելու Արևմուտքի (պարզ ասած՝ ՆԱՏՕ-ի) այդ «այլ արձագանքը», եթե Ադրբեջանն իսկապես էլ որոշի հարձակվել ու կարողանա ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Լավագույն դեպքում՝ խստորեն դատապարտելու են ագրեսիան ու կոչ են անելու անհապաղ զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից։

Իսկ ահա Ռուսաստանն այլ կերպ է վարվելու։ Մի քանի օր ուշացումով՝ երբ այնտեղ արդեն հայկական բնակչություն չլինի, «խաղաղապահ զորակազմ» է մտցնելու և փաստացի վերահսկելու է միջանցքը։ Արդյունքում՝ այնտեղ հայկական բնակչություն չի լինելու, բայց լինելու են «ռուս խաղաղապահներ» (այս մասով՝ ճիշտ և ճիշտ Արցախի նման), բայց միջազգային քարտեզների վրա Սյունիքը ներկված է լինելու Հայաստանի գույնով, Հայաստանում էլ հակառուսական տրամադրություններն ուժգնանալու են (այս մասով էլ՝ ճիշտ և ճիշտ Աբխազիան ու Հարավային Օսիան կորցրած Վրաստանի նման)։

Հասկանո՞ւմ է արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե հասկանում է։ Բայց դա նաև իրեն է ձեռնտու, որովհետև մեղավոր են հռչակվելու ագրեսիվ թուրքերն ու դավաճան ռուսները, իսկ ինքը միջազգային հարթակներում դառնալու է «սեփական երկրի ինքնիշխանության առաջամարտիկ» ու «ռուսական կայսերապետության զոհ», մի խոսքով՝ «Արևմուտքի սիրելին»։ Իսկ եթե կարողանա նաև իշխանությունը պահպանել ու մնացած Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազաները՝ արդեն «մեկին մեկ» կդառնա հայկական Սաակաշվիլի։

 

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829