«Ապառաժ». Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 12-ին, այսպես կոչված «էկոակտիվիստների շարժման» անվան տակ փակվեց Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Արցախի ժողովուրդը հայտնվեց տոտալ շրջափակման մեջ։ Ցրտաշունչ ձմեռվա շեմին Արցախում հովհարային անջատումներով փորձում էին ապահովել էլեկտրաէներգիան, գազամատակարարումը դադարեցված էր՝ Ադրբեջանը փական էր դրել, սկսվեց սպառվել առաջին անհրաժեշտության ապրանքները, կենսաապահովման համար կարեւոր անհրաժեշտ նյութերը, ժողովուրդը հայտնվեց սովի ու հուսահատության մեջ, սակայն դիմադրեց, դիմադրեց՝ սպասումով, որ աշխարհի կույր աչքերը կբացվեն, իսկ Մայր Հայաստանը թիկունք կկանգնի։ Տասը ամիս շարունակ աշխարհի որեւէ երկրից կամ միջազգային կառույցից արդյունավետ քայլ չձեռնարկվեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։
Ներկա աշխարհաքաղաքական դասավորումներն ակնհայտորեն բացահայտում են, որ աշխարհում չի գործում արդարության օրենքը, աշխարհը թքած ունի մարդկային ողբերգությունների, ճակատագրերի վրա, միջազգային օրենքներն էլ պարզապես թղթի կտորներ են։ Բազմաթիվ անգամ Արցախի իշխանությունները, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը՝ ուղերձներով դիմել են միջազգային հանրությանը, նաեւ Արցախում միակ մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպության՝ «Կարմիր խաչ»-ի գրասենյակի միջոցով, բարձրաձայնել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Սակայն, անարդյունք, նույնիսկ ՄԱԿ-ի ընդունած որոշման վրա՝ Ադրբեջանը թքած ուներ։
Ցավոք, շրջափակմանը հաջորդեց մեկօրյա պատերազմը, որը նոր մարտահրավեր էր սովի եւ հուսահատության մեջ հայտնված արցախցիների համար, ովքեր մնացել էին առանց թիկունքի, դեմ հանդիման՝ մինչեւ ատամները զինված թշնամու։
«Կյանքի ճանապարհը» բացվեց՝ Արցախը հայաթափվեց, եւ ո՞ւր են այսօր այդ բնապահպանները, վերջացան արդյո՞ք «բնապահպանական» խնդիրներն Արցախում, թե՞ առաքելությունն ավարտված է։
Հ․Շ․
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































