Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնչին գումար կտա՞ս»․․․ «Չկա մոտս, չեմ կարող»․ Փաշինյանը Գյումրու «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում մերժեց իրենից գումար խնդրող կնոջը

Մարտ 07,2026 22:15 Share

Գյումրի այցելած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր մտան «Սուրբ Յոթ վերք» եկեղեցի, որտեղ այդ պահին ժամերգություն էր։

Նրան  եկեղեցում մոտեցավ մի կին ու ականջին շշնջաց․ «Եկեք էն կողմ, բան եմ ասելու»։

«Էստեղ ասա»,- ասաց վարչապետը։

«Խնդրում եմ` չնչին գումար տաք»,-խնդրեց կինը։ Վարչապետը, սակայն, մերժեց․ «Չէ, հիմա գումար չկա մոտս, չեմ կարող»։

Մի քանի րոպե մնալով եկեղեցում՝ նրանք շարժվեցին դեպի իրենց գրասենյակ, որը եկեղեցուն հարակից է․ ապակեպատ այդ շենքում բանկ էր գործում։

Փաշինյանը, տեսնելով պայմանները, զարմացավ, չկարողացավ թաքցնել հիացմունքը․ «Մալադեց, սա մե՞րն է, էն հին գրասենյակը չկա՞, հանձնե՞լ ենք»։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պարզաբանեց, որ սա լինելու է ՔՊ-ի Շիրակի մարզի նախընտրական կենտրոնական շտաբը։ Փաշինյանը շրջում էր սենյակներով ու հիանում՝ ասելով․ «Լավն  է, շնորհավոր, մարզպետի ասածը պիտի տեղում արվի»։

Բարձրանալով երկրորդ հարկ՝ ասաց․ «Չբռնենք կենտրոնական շտաբը ստեղ տեղափոխենք»։

Դուրս գալով գրասենյակից՝ թիմակիցների հետ կանգնեց Գյումրու քաղաքապետարանի ֆոնին ու սրտիկ արեց Գյումրիին և գյումրեցիներին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քույրիկ ջան, դա կարիքավորներին գումար չի տալիս, դա կարիքավորներին հասանելիք գումարներից պարգևավճարներ է ստանում։

  2. Զավեն says:

    Ասֆալտին պառկեցված, հերիք եղավ, վեր կա՛ց, չմրսես:

    • Ասֆալտին պառկեցված says:

      Զավեն, իսկ քո ձայնը կարծես տաք տեղից է դուրս գալիս, բայց երբ նիկոկին մի թթու խոսք եմ ասում, ոնց-որ թե «մրսում ես» ու ինձ «կարեկցում»։

Պատասխանել Զավեն

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031