Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմությո՞ւն. Թաթուլ Հակոբյանի հարցը ԱԳՆ-ին

Ապրիլ 13,2026 17:11 Share

Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ թիվ 1 դիվանագետին
Հարգարժան պարոն նախարար,
այսօր մի հոդված եմ պատրաստում Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների մասին: Այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի 16-ամյա ղեկավարումն ավարտվում է ընտրություններում նրա կրած պարտությամբ:

Պարոն Միրզոյան,
ՀՀ ԱԳՆ էջում, որտեղ համառոտ տեղեկանք է դրված Երևան-Բուդապեշտ հարաբերությունների շուրջ, մի խմբագրում է կատարվել և ուզում էի տեղեկանալ՝ դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմություն:

Խոսքը հետևյալի մասին է: Մեջբերեմ ՀՀ ԱԳՆ կայքից.
«2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն լիարժեք վերականգնվել են դիվանագիտական հարաբերությունները»։

Հասկանալի չէ, թե ինչու է 2012-ին ՀՀ-ն խզել հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ 10 տարի անց վերականգնել:

Հրապարակային այս հարցմանը, ակնկալում ենք Ձեր, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կամ այլ պաշտոնյայի պարզաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930