Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ

Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։

Սաղին սատկացնել ա պետք (պատմվածք)

-Տո շատ էլ ճիշտ են արել, դրանց սաղին գյուլլել ա պետք, էդ պ…ի վաստակները բոլորիս արյունը ծծեցին, կոռումպացված անասունները… թող սատկացնեն սաղին,- հարկային նախկին աշխատակիցը, որ հիմա թոշակառու էր, բայց ՊԵԿ-ում աշխատած տարիներին հասցրել էր երկհարկանի տուն սարքել Երեւանի կենտրոնում, իր, կնոջ, զոքանչի, որդու եւ դստեր համար մեքենաներ գնել, աղջկան՝ «բյութի սալոն», կնոջը՝ մանկապարտեզ, հարսին՝

Երբ մարդկանց պահանջմունքներն անտեսվում են, տրվում է պատասխան ռեակցիա. «Չորրորդ իշխանություն»

Կախված նրանից, թե ինչ աստիճանի են արհամարհվում այդ պահանջները, նույն աստիճանի էլ լինում է ռեակցիան։

Դատելով, որ երեք օր է, ինչ բանակցությունները շարունակվում են, նշանակում է՝ ելքեր գտնելու եզրեր կան. Իվան Կոնովալով. «Ժողովուրդ»

Եթե կարելի է կանխել արյունահեղությունը, ապա բանակցությունները կարող են նույնիսկ մեկ շաբաթ շարունակվել։

Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, որ լարված այս իրավիճակը հաղթահարվի առանց ցնցումների

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 19-ին տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրության և հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով: ՀԽ անդամները միակարծիք են եղել, որ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների և երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետևանքները: Հանրային

Սերժ Սարգսյանը ոչ հրաժարական կտա, ոչ էլ ազատ կարձակի քաղբանտարկյալներին. «Չորրորդ իշխանություն»

Բայց իշխանությունները կարող են, չէ՞, գոնե ինչ-որ դասեր քաղել այս ամենից ու «խելքները գլուխները հավաքել»։

Կարո Եղնուկյանի պաշտպան. «Այդ տրամաբանությամբ՝ բոլորին պետք է ձերբակալեն»

Նրան ձերբակալել են «Սասնա ծռերին» օժանդակելու համար

Ո՞ւր են չքացել ժողովրդի ցավով տառապող քաղաքական գործիչները

Արդեն չորրորդ օրն է, ինչ Հայաստանում տիրում է աննախադեպ, վերջին 25 տարիներին նմանը չունեցող պայթյունավտանգ վիճակ, որն առաջացել է «Սասնա Ծռեր» նախաձեռնության կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո: Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ ինչքան լարված էր այդ անցած օրերի ամեն վայրկյանը, քանզի դրանցից յուրաքանչյուրը կարող էր դառնալ աննկարագրելի իրադարձության՝ հայկական յաթաղանի սկիզբը: Այս

Այդ ամենը ոչ միայն ապօրինի է, այլեւ Քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն. «Հայկական ժամանակ»

Հատկանշական է, որ ոստիկանության զորքերի զորամաս տարված քաղաքացիները պատմում են, որ այդտեղ իրենց նկատմամբ վերաբերմունքը կոնցլագերային էր՝ բոլորին պահում էին մի դահլիճում, ծեծում էին, զանգելու ու փաստաբանի հետ հանդիպելու հնարավորություն չէին տալիս… Կարիք չկա բացատրելու, որ այդ ամենը ոչ միայն ապօրինի է, այլեւ Քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն։ Կարեւոր է ընդգծել, որ նշված բոլոր իրավունքները

Ինչպե՞ս իշխանությունը օգտագործեց այդ դրական աուրան, եւ արդյունքում ինչ ստացան պայքարողները. «Ժողովուրդ»

Եվ պատահական չէ, որ նախօրեին նույն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն արդեն վանկարկում էին հեղափոխական կոչեր։

Սերժ Թանկյանը՝ երևանյան իրադարձությունների մասին

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառաում է արել հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Հայաստանին անհրաժեշտ է հաղթահարել կառավարման խորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքը, որը որքան իշխում, այնքան քանդում է երկիրը` անկախությունից ի վեր: Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասարական միջավայրում: Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-ից-90, Շիրակի փող. 2/1, 2/2, 286-ից-322 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», համար 32822 Զինվորական Մասի, «Ռենեսանս» ռեստորանի ջրամատակարարումը: Ընկերությունը

Այն, ինչ որ տեղի է ունեցել քաղաքացիների հետ վերջին օրերին, ոտքից գլուխ ապօրինություն է. «Հայկական ժամանակ»

Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադառնալով քաղաքացիներին ոստիկանության զորքեր բերման ենթարկելուն՝ ասաց, որ ոստիկանության զորքերը այն վայրը չէ, որտեղ կարող են ապահովել անազատության մեջ գտնվող անձի մինիմալ իրավունքները։ «Այստեղից բխում է, որ քաղաքացիներին այդ վայրում պահելն անհասկանալի է։ Ես կարծում եմ, որ իրենց տարածքային բաժիններ չեն տեղափոխել հենց այդ նպատակով, որպեսզի հնարավորինս այլանդակ ձեւով ոտնահարեն բերման ենթարկվածների

Տնակային ավանի ևս 12 ընտանիք սեփական տուն կունենա

Հուլիսի 23-ին մարզկենտրոնի Տարոն 3 թաղամասում շահագործման կհանձնվի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից կառուցված հերթական բազմաբնակարանը: Քսան տարուց ավելի տնակներում գոյատևած ևս 12 ընտանիք վերջապես հարմարավետ բնակարան կունենա: Հուլիսի 19-ին այս թաղամասում մեկնարկեց «Հաբիթաթ ֆոր հյումենիթի» և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» կազմակերպությունների հիմնադիր Միլարդ Ֆուլերի հիշատակին նվիրված «Հիշատակի կառույցը» միջոցառումը: Ավելի քան

Ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ գրոհի պահին չիմացաք այդ մասին ու չկարողացաք դեմներն առնել. «Հրապարակ»

«Սասնա ծռերի» այս քայլից տեղյակ չեն եղել շատերը։ Մասնավորապես նրանք, ովքեր «Նոր Հայաստան» շարժման շրջանակներում համագործակցում էին նրանց հետ, փողոց դուրս գալիս, պայքար մղում։ Օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության անդամները, նաեւ այլ համակիրներ կամ աջակիցներ։ Ըստ Սեֆիլյանի՝ տեղյակ չի եղել նաեւ ինքը։ Ասում են՝ սա մեկ-երկու օրվա ընթացքում հապճեպ կայացրած որոշում է եղել։ Բայց մի կառույց կա,

Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում. 7-րդ օր

Հուլիսի 20-ին, ժամը 06.30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.20-ին, մարվել՝ 08.40-ին: Այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք: *** Հուլիսի 19-ին, ժամը 09.42-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 10.28-ի սահմաններում հրդեհն ամբողջությամբ

Սարի թաղում տուժած ոստիկանների առողջական վիճակի մասին դեռ հստակ տեղեկություն չկա

ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ

Խուճա՞պ, թէ սովորութիւն. «Ասպարեզ»

Մտահոգ կը հետեւինք մայրաքաղաքի իրադարձութիւններուն: «Սասնայ Ծռեր» անունով հանդէս եկած զինեալներու կողմէ գրաւուած ոստիկանական շէնքին ու անոր յարակից տարածքին վրայ մեր ուշադրութիւնը կեդրոնացնելով՝ կը միանանք բոլոր անոնց, որոնք կ՛աշխատին առանց յաւելեալ արիւնահեղութեան լուծում մը բերելու ստեղծուած ծանր իրավիճակին: Մտահոգութեամբ կը հետեւինք նաեւ ոստիկաններու կողմէ ցուցարար քաղաքացիներու դէմ գործադրուած բռնութիւններուն, որոնք առաւել եւս կը շեշտեն հասարակական

Աշոտ Աղաբաբյան. «Էդ զենքերը որտեղի՞ց էդ տղաներին». «Հրապարակ»

Չի կարելի երկրում քաղաքական խնդիրները զենքով լուծել։ Կան քաղաքական ակցիաներ։

Կիեւում մեքենայի պայթյունից զոհվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը. Medusa.io

«Մեդուզան», հղում անելով «Ուկրաինսկայա պրավդային», գրում է,   որ առավոտյան, տեղական ժամանակով  7:45-ին, մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է հայտնի լրագրող , 45- ամյա Պավել Շերեմետը: Նա մեքենայի ղեկին էր, իսկ մեքենան պատկանում էր «Ուկրաինսկայա պրավդայի» ղեկավար Ալյոնա Պրիտուլին: Պավել Շերեմետի կյանքի եւ գործունեության մասին՝ այստեղ:  

Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը

Հուլիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են

Լիցքաթափելու իմ տարբերակը

Իհարկե, կողքից խորհուրդներ տալը հեշտ է, եւ քանի որ ես, բնականաբար, չեմ տիրապետում ողջ տեղեկատվությանը, իմ մոտեցումները կարող են թվալ միամիտ կամ անիրազեկ: Բայց հարյուրավոր մարդիկ իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում, ես էլ իմ համեստ լուման եմ փորձում ներդնել այս գործում: Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ: Ես կխոսեի: Գլխավոր թեման, իմ կարծիքով,

ԵԱՀԿ-ն շփման գծում դիտարկում կանցկացնի

Հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/: ԼՂՀ իշխանությունները

ԼՂՀ ՊՆ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 380 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 45 անգամ

Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 22 անգամ:

Սա «Էլեկտրիկ Երևանը» չէ, մի շփոթեք, իշխանություններ

Զինված գործողության դեպքում ամեն ինչ լինելու է շատ ավելի վատ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել:

Վերին Լարսում իրավիճակը մնում է անփոփոխ

06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Եվս մի պնդում հերքվեց. գիշերը գազային գրոհ չեղավ (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը հուլիսի 17-ին գրաված եւ պատանդներ պահող «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամները տարբեր ահազանգերով պարբերաբար կոչ են անում մարդկանց դուրս գալ փողոց. երեկ առավոտյան էին լուրեր տարածել, թե իրենց վրա հարձակում է սպասվում, նաեւ երեկոյան: Վերջին պնդումը «Սասնա ծռեր»-ից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հիմնավորել էր այսպես, թե իրենք

Կարող Եղնուկյանին ձերբակալել են. «Նոր Հայաստան»

Արդեն քանի ժամ է խուզարկություն էր տիրում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարանում: Բնակարանի, ավտոտնակի, մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Առգրավվել է նրա բնակարանում գտնվող թվով 5 համակարգիչ, 2 հեռախոս: Կարո Եղնուկյանին ձերբակալել են: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ՖԲ էջ:

Լրահոս
Տանը նստել չլինի

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930