Օրվա լրահոսը

Սուրբ-Մանուկն ապօրինի հատել է Դեբեդը

Նա կալանավորված է

Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար

Հարգելի համաքաղաքացիներ, հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը և Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են

Եղիշե Պետրոսյանը՝ զինված հարձակում գործած եւ պատանդներ պահողների մասին. «Ռոմանտիկ, ապստամբ տղաներ են»

Իշխանությունները պետք է փոխզիջման գնան,-ասում է Եղիշե Պետրոսյանը

Սյունիքի մարզում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր մոտ 12 հա անտառային տարածք և հրդեհի գոտին մոտենում էր «Արևիկ» ազգային պարկի սահմաններին: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին

«Հայհոյանք եւ նետվող քարեր». Աշոտ Ահարոնյանը` Սարի թաղի միջադեպի մասին

Ըստ նրա` կոմունալ խնդիրների հետ միջադեպը կապ չուներ

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ ի դեմս ռեկտոր Ժան-Փոլ դե Գոդեմարի, այսօր Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական և տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների շարժունությանը,

«Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին՝ թո՛ղ տա իմ երեխուն՝ գա՝ գոնե ինձ տեր կանգնի»

«Ձայնից զգում էի, որ ցանկանում էր դուրս գալ»

Տեղի ունեցավ «Հերոս մարտիկ» երգի պրեմիերան` նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Հուլիսի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ՝ «Ապրել խաղաղ» նախագիծը և Hi-Am բարեգործական հիմնադրամը ներկայացրին «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը: Միջոցառման ընթացքում հնչեցին բանակին, զինվորին և հայկական երկու պետության միասնությանն ու խաղաղությանը նվիրված երգեր, ինչպես նաև տեղի ունեցավ «Հերոս մարտիկ» երգի պրեմիերան` նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ծրագրի նպատակն էր` ընդգծել հայրենիքի պաշտպանի առաքելության կարևորությունը, երախտապարտ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է 1 անձ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի

Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում եւ կարեւորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը:

Սեֆիլյանին պետք է ազատեն, «Սասնա ծռերն» էլ` հանձնեն զենքը. Ազատ Արշակյանի առաջարկը (Տեսանյութ)

«Այս պայքարում մենք ենք կորցնելու, նրանք կորցնելու բան չունեն»,-ասում է նախկին պատգամավորը

ԱԱԾ. Մինչ այժմ ազատվել է հինգ պատանդ

ՀՀ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհարժեշտ նախադրյալներ չկան:

Ինքնասպանության փորձ

Հուլիսի 20-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   ՀՀ ԱԻՆ

Բերման է ենթարկվել «ԴԵՄ ԵՄ»-ի անդամը. նրան ինչ-որ մեկին են նմանեցրել. «Ա1+»

Առավոտյան իրավապահները ոստիկանության Էրեբունի բաժին են բերման ենթարկել «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Սեւակ Ծատուրյանին: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սեւակ Ծատուրյանը՝ ոստիկաններն իրեն ասել են, որ գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների տեսանյութերում ինչ-որ մեկին են նմանեցրել եւ հիմա ուզում են պարզել՝ այդ անձը Սեւակ Ծատուրյա՞նն է, թե՞ ոչ:   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Մարզային ուսուցիչները կդասավանդեն միջազգային չափանիշներին համապատասխան

Եթե մայրաքաղաքում անգլերենի լեզվի ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու վերապատրաստման դասընթացներին և զարգացնել իրենց հմտությունները, ապա մարզային ուսուցիչների համար շատ հաճախ դասընթացներին մասնակցելը դժվարությունների է հանգեցնում: Այս բացը լրացնելու նպատակով Բրիտանական խորհուրդը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը նախաձեռնել են «Զարգացնելով մարզային ուսուցիչների անգլերենի դասավանդման հմտությունները» ծրագիրը: Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզի ուսուցիչները կմասնակցեն շուրջ մեկ տարի տևող

Գեղամ Գրիգորյանի «օպերային» երազանքն իրականացվում է

Շուրջ մեկ տարի առաջ՝ պաշտոնավարման առաջին օրերին, «Առավոտի» հետ զրույցում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ներկայացնելով իր ծրագրերը, առաջինը նշեց Պուչինիի «Տոսկա» օպերան, որն իրականացնելու էր ինքը, մյուսը Չայկովսկու «Եվգենի Օնեգինն» էր: Հետո վրա հասած անբուժելի հիվանդությունը խաթարեց արվեստագետի ծրագրերը: Մեզ հասած տեղեկություններով, «Տոսկան» բեմադրելու է

Արցախի սահմանամերձ շրջանների երեխաներին կայցելի շրջիկ տիկնիկային թատրոնը

«Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունն Արցախի Հանրապետության մի քանի բնակավայրերում իրականացնում է «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագիրը։ ՀԿ-ի ղեկավար Հայկ Պապյանը նշում է, որ իրենց նախաձեռնության միջոցով կբեմադրեն Երվանդ Մանարյանի «Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը։ Արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները՝ էսքիզների, տիկնիկների պատրաստման գործընթացը։ Այս աշխատանքի ընթացքում ներգրավված են նաև երեխաները։

Տիգրան Եգորյան. Պետության դրական պարտավորությունն է չդիմել ծայրահեղ միջոցի

«Թե՛ մահվան հանգամանքի, թե՛ դրան նախորդող հանգամանքների վերաբերյալ իրավական փաստերը այս պահի դրությամբ բավարար չեն դատողություններ անելու համար»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ջիմ Կոստան ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Ջիմ Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահներից մեկում, դիտել Հայոց

Տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր վնասվածքներով 5 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը տուն են գնացել։ Ամբուլատոր պայմաններում ևս 2 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Հուլիսի 17-ից «Հերացի» թիվ 1 համալսարանական

Տիգրան Եգորյան. Այս արարքները հնարավոր չէ որակել ահաբեկչություն

Տիգրան Եգորյանի կարծիքով՝ շենքեր, շինություններ զավթելու հանցակազմի տարրերն ամբողջական չեն

Գագիկ Սարուխանյանը՝ զինված հարձակման մասին. «Համոզվա՞ծ եք, որ նման քայլի դիմողների քանակը չի ավելանա»

«Հիմնադիր խորհրդարանի» անդամի կարծիքով՝ եթե հարձակում լինի, շատ զոհեր կլինեն

Մռայլ երկնքի ու շանթահարված երկրի մասին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում լույս տեսավ գրող Հենզել Եղիազարյանի «Մռայլ երկինք – Շանթահարված Երկիր» գիրքը, որը 2015թ. լույս տեսած «Վերածնության հրաշքը Ներքին Բազմաբերդում» գրքի տրամաբանական շարունակությունն է: Հեղինակի կատարած հսկայածավալ աշխատանքը լուրջ ուսումնասիրություն է բնաջնջումից մազապուրծ մի ժողովրդի, որը հետագայում ուժ ունեցավ կրկին վառել օջախի կրակը: Հավաքագրելով բոլոր հայտնի եւ մոռացության մատնված պատմությունները՝ հեղինակը

Անվանի պոետի, մեծ մտավորականի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում

Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Ծնվել է 1945 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում (մեկնակետը «Կայծ» թերթի խմբագրությունն էր), «Հայֆիլմ» կինոստուդիայում,

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը,

Հայթայթված զենքը կրակեց ոչ թե Արցախում, այլ Երեւանում

Այժմ պարզվում է, որ մեկ այլ կառույց, որի առաջնորդը Ժիրայր Սեֆիլյանն է՝ կարողացել է այս ընթացքում զենք հայթայթել, սակայն այն գործադրել է ոչ թե Արցախում, այլ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա

Լրահոս
Տանը նստել չլինի

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930