Օրվա լրահոսը
Բախում ոստիկանների ու ցուցարարների միջև
Քիչ առաջ բախում սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջև: Տարածքում շատ էին նաև սադրիչները: Մինչ այդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորել էր ոչ մի բան չձեռնարկել, մինչև ինքը հանդիպի Սարի թաղի բնակիչների հետ ու պարզի, թե ինչու են տարել նրանց զավակներին: Նա կոչ արեց ոստիկանության ղեկավարությանը, քննչական կոմիտեի նախագահին ու պաշտոնատար այլ անձանց, որ ավելորդ
Պահանջում են Հռչակագիր կազմել եւ ներառել «Սասնա ծռերի» պահանջները. (Տեսանյութ)
Իրավապահներին էլ կոչ են անում միանալ ժողովրդին
Իրավիճակը Խորենացի փողոցում. ուղիղ միացում
Դիտեք «Ազատություն» ռադիոկայանի, «Սիվիլնեթի» եւ «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումները Խորենացի փողոցից:
Հաշմանդամություն ունեցող մարզական ընտանիքները որոշում են լավագույններին (Ֆոտոշարք)
Այսօր Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի մասնակից ընտանիքների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է երեքով՝ հասնելով 22-ի, որոնց մի զգալի մասն առաջին անգամ է մասնակցում: Երեկ երեկոյան մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նրանց հետ հանդիպմանը ասաց, որ անձամբ
Ցուցարարները սնունդ հավաքեցին ՊՊԾ գունդը գրավածների համար. (Ֆոտոշարք)
Նաև հայտնեցին, որ Բրյուսելում էլ ցույց կանցկացվի
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցները տարեցտարի ավելի պատրաստված են գալիս եզրափակիչ փուլ
Ծաղկաձորի մարզաբազայում «Լավագույն մարզական ընտանիք 2016» եզրափակիչ փուլի մասնակից 144 ընտանիքները շարունակեցին պայքարը: Նրանք չորս տարիքային խմբերում մրցեցին երկու համալիր փոխանցումավազքերում՝ 30 մետր եւ 80 մետր, որոնց ընթացքում ընտանիքի անդամները վազքի հետ միասին պետք է հաղթահարեին նաեւ այլ արգելքներ: Հարկ է նշել, որ պայքարը մասնակիցների միջեւ տարեցտարի ավելի հետաքրքիր է դառնում: Հատկապես այն ընտանիքները, որոնք
«Զինված հարձակման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն». Ներքին գործերի նախկին նախարար
Aravot.am-ը Լենինականի նախկին միլպետ, 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անդամ Լևոն Գալստյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգուցալուծում է տեսնում ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռերի» ու ոստիկանության միջեւ ծավալվող հակամարտության: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե իր պրակտիկայում նման դեպք եղե՞լ է ու ինչպե՞ս է կարողացել հարթել այն: «Այո, իմ՝ ներքին գործերի
Նախկինում հսկա կոմբինատը սնանկ է ճանաչվել
Դատարանի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել
Կոչ են անում կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն
Մտահոգված 2016 թ-ի հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններով, Վերլուծելով ՀՀ-ում իշխանություն-ընդդիմություն պայքարի ժամանակագրական դրսևորումները, Բացառելով կոնֆլիկտի ուժային լուծումը, Փաստելով, որ. 1) ՀՀ-ում առաջին անգամ բացահայտ զինված ընդհարում է գրանցվել իշխանությունների դեմ, 2) ԼՂՀ շուրջ բանակցային գործընթացները հարցականի տակ են դրել Հայ ժողովրդի 25 տարվա զոհողությունները, 3) Իշխանական ուժերն Հայությանը պարտադրում են պատերազմ կամ տարածքների
Չխանգարել բանակցություններին
Դրական պետք է ընկալել երկկողմանիորեն` իրավապահ մարմինների եւ զինյալ գործողությունը իրականացնողների դրությունը: Երեւույթը չպետք է վերագրել անպայման կապի խզմանը, նոր դավադրությունների մշակմանը կամ գործողությանը վերջ տալու նպատակով նախապատրաստվող հարձակմանը: Ոչ էլ` հյուծել – հանկարծակիորեն գրոհելու տարբերակին: Երբ կողմերը համեմատաբար լուռ են, նշանակում է, որ բանակցություններ կան, իսկ այդ բանակցությունների փակագծերը չեն բացվում, որովհետեւ մարդկանց ճակատագիրը
Հասունացել է պահը ժողովրդի հետ դեմ առ դեմ խոսելու. «Ոտքի՛ Հայաստան»
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Սահմանների ապաշրջափակումը ֆանտաստիկ է թվում. Ալեքսանդր Կռիլով
Ըստ Ալեքսանդր Կռիլովի` «ղարաբաղյան բանակցային գործընթացը վաղուց է փակուղի մտել»
«Բա էլ ովքե՞ր են հերոսներ` Մանվե՞լը, Սեյրանը». Վահան Արծրունի
«Եթե Ժիրայր Սէֆիլյանը, ազգային հերոս լինելով, այս որակական նիշի վրա կանգնած տղերքը, որոնց ազգն ընդունել է`որպես ազգային հերոս, պատմական իրադարձությունների որոշակի գնահատականների ներքո որակվեն որպես տեռորիստ, ապա ո՞վ է ազգային հերոսը` Մանվե՞լը, Սեյրա՞նը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վրդովվեց երգահան Վահան Արծրունին: Ըստ նրա` «Սասնա ծռերի»` նման արմատական քայլերի դիմելու որոշումը ձևավորվել է երկար տարիների
ՀԽ-ի համակիր Վահրամ Պետրոսյանը հենց Խորենացի փողոցում ԱԱԾ-ից ծանուցում ստացավ
Աշոտ Կարապետյանն ու Լեւոն Երանոսյանը Խորենացի փողոցում են
«Իմ տղուն ո՞նց տարաք ինձանից, էս ի՞նչ զուլում եկավ մեր գլխին». Գնդապետ Վանոյանի հուղարկավորությունը. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գնդապետ Վանոյանին հետմահու պարգեւատրել է ամենաբարձր պարգեւով՝ Սխրագործության համար մեդալով: Նաեւ գնդապետ Վանոյանի կրծանշանը՝ նրա անձնական համարը հանձնվեց հարազատներին, նման քայլն առաջին անգամ է արվում ոստիկանական համակարգում:
Հայ մտավորականների կոչը Սեֆիլյանին. Հորդորեք Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին
Հարգելի Ժիրայր, Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը։ Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի՝ զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ։ Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք
«Իշխանավորներին եք լսում, ոչ թե ժողովրդին». քաղաքացին` պատգամավորին
ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը արդեն քանի ժամ է` գտնվում են Խորենացի փողոցում եւ բանակցություններ են ում ոստիկանների հետ, որպեսզի մտնեն արգելափակված տարածք եւ հանդիպեն «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ, լուծումներ առաջարկեն երկու կողմին: Ոստիկանները նրանց պատասխանեցին, որ թույլտվության պատասխանատվությունը պատկանում է քննչական մարմնին, որին էլ պատրաստվում են պատգամավորները դիմել: «Մենք ասում ենք՝
Հանրային խորհրդում ՔԱԳՎ նոր ղեկավարի հետ քննարկել են քաղավիացիայի խնդիրները
Հանրային խորհրդում այսօր` հուլիսի 20-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, ենթահանձնաժողովի անդամներ, ավիատորներ: Հանդիպման սկզբում Վազգեն Մանուկյանը նշել է, որ քաղավիացիայի
«Կուզենայի, որ էս հողերը հետ չտայինք, վսյո՛». Դուշման Մելոյի բողոքը՝ գնդապետ Վանոյանի հուղարկավորությանը
Ժիրայր Սեֆիլյանն իմ հրամանատարն է եղել, եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը: Դա մեծ բան է, որ Լիբանանից եկել է, մինչեւ հիմա հլը իրան քաղաքացիություն չեն տալիս:
Մեղադրանք է առաջադրվել սպանության համար
Լոռու մարզի բնակիչ Կարեն Քոչարյանի սպանության մեղադրանքով 2008 թվականի հունվարի 5-ից հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է և կալանավորվել: 2008 թվականի հունվարի 4-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Քոչարյանը` կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վնասվածքով, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական
Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ կարող է «Սասնա ծռերի» հետ բանակցելով՝ խաղաղ լուծում գտնել (Տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության ղեկավարն արդարանում է, թե ինչու է միայն 3-րդ օրը հայտնվում Խորենացի փողոցում
«ԱԱԾ-ն և ոստիկանությունը պատրաստ չեն նման գործողությունների». Լարիսա Ալավերդյան
«Սասնա ծռեր» խմբավորման գործունեության և ծրագրերի մասին վաղուց էր հայտնի, բայց, փաստորեն, ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը պատրաստ չեն նման գործողությունների, քանի որ դրանք չկարողացան կանխել»: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, հիշեցրեց, թե «Սասնա ծռեր» խմբավորման
«Հիմնադիր խորհրդարանի» համակիրը կալանավորվել է՝ իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով. «Ազատություն» ռադիոկայան
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով այսօր 2 ամսով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։ Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով։ Փաստաբանը պարզաբանեց, որ Գիչյանը, ըստ մեղադրանքի, իր սեփական բեռնատար
«Պատրաստ էին հող հանձնել». Ազատամարտիկ Մելիքսեթ Մանուկյան
Հիմնադիր խորհրդարանի արածը ապստամբություն չի, ահաբեկչություն չեմ կարող համարել, քանի որ Ջաբրայիլը իրենց օրինակ է, իրենք թող մտածեն ինչի համար է: Ջաբրայիլը, Թալիշը, Մարտակերտը, Մատաղիսը, թող իրենք գնահատական տան: Ես չունեմ տալու ոչ մի բան:
Օրիգամիի հավաքածուի ցուցադրություն՝ նվիրված Հիրոսիմա քաղաքի ռմբակոծման 71- ամյակին
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ օրիգամիի հավաքածուի, խաղաղության լապտերների և կռունկների ցուցադրություն՝ ի հիշատակ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծմանը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ համատեղ: Ցուցադրվող նմուշները Գեղագիտության ազգային կենտրոնին կից «Հիկարի» կենտրոն հաճախող հայ երեխաների ձեռքի աշխատանքներն էին: Իր խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ողջունեց կազմակերպիչներին,
Ինչ սենսացիոն փաստաթուղթ են գտել Դեմիրճյանի արխիվից
Պարզվում է դեռեւս 50-ականներին Դերենիկ Դեմիրճյանն անդրադարձել է Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի խնդիրներին: Ավելին՝ առաջարկել է կոնկրետ լուծումներ: Այս ամենին կարելի է ծանոթանալ «Անտարես» հրատարակչության՝ վերջերս լույս ընծայած Դերենիկ Դեմիրճյանի «Դատողություններ Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցի շուրջ» գրքույկում, որը կազմել, հրատարակության է պատրաստել Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես
Հայ խաղաղապահները մեկնել են Գերմանիա նախապատրաստական վարժանք անցնելու
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։ Մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը
Աշոտ Մանուչարյան. «Այդ տղաները չեն եկել երկիրը Սերժից ազատելու» (Տեսանյութ)
Մտավորականների ֆորումի ավագանին փորձում է կանգնել իշխանության եւ «Սասնա ծռերի» միջեւ
Նանոր Սեֆիլյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին
Քիչ առաջ Նանոր Սեֆիլյանը Ժիրայր Սեֆիլյանին այցելություն կատարելու նպատակով գնացել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, սակայն նրան թույլ չեն տվել տեսակցել պատճառաբանելով, որ քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: Հայտարարում ենք, որ սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»


















































