Օրվա լրահոսը
Մոդեստ Կոլերովը «շուտափույթը» թողնում է Մարիա Զախարովայի խղճին
Ռուսաստանի` բազմիցս արտահայտած դիրքորոշման հիմքում ավելի սթափ ու ճշգրիտ բանաձեւը` «մոտալուտ հնարավորն» է, ասում է «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Հենրիխ Մխիթարյանը խաղալով ՄՅՈՒ-ում հարգում է հոր՝ Համլետ Մխիթարյանի հիշատակը
Հենիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրեց՝ այն հետագայում եւս մեկ տարով երկարացնելու հեռանկարով: Հայաստանի ազգային հավաքականի ավագը այդ առիթով հայտարարել է, թե սա իր համար իրականացած երազանք է: Նշելով, որ հպարտ է այսպիսի հարուստ պատմություն ունեցող թիմում հանդես գալու հնարավորություն ստանալով՝ Մխիթարյանը ավելացրել է, որ խաղալով այս թիմում, ինքը հարգում է հոր՝ հայկական
Ինչպե՞ս կես ժամում խոցեց թշնամու 3 տանկը. բանակից վերադարձած գյումրեցի հերոսի պատմությունը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր բանակից վերադարձավ քառօրյա պատերազմում կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ խոցած հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի 20-ամյա հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը: Նա ապրիլի 4-ին 1200 մետր հեռավորությունից «Ֆագոտով» խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով վերջինիս առաջխաղացումը ու նախագահի կողմից պարգեւատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Գյումրեցիները նրան դիմավորեցին քաղաքի մուտքի
Ինչ են քննարկել երեկվա փակ հանդիպման ժամանակ վարչապետն ու գործարարները
Արսեն Ղազարյանն ասում է վարչապետին են ներկայացրել ՀՕ-ի հետ կապված իրենց առաջարկները
ԲՀԿ-ն ՀՀԿ-ի թեկնածուին չի սատարելու
Հենց նոր կայքերից մեկում կարդացի, որ հնարավոր է Գյումրիում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն սատարի ՀՀԿ-ի թեկնածուին: Կուսակցության անունից լիազորված եմ հայտարարելու, որ ո՛չ Գյումրիում, ո՛չ էլ որևէ այլ դեպքում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին չի սատարելու: Սա՝ ի գիտություն այն քաղաքական անհանգիստների, ովքեր հերթական անգամ փորձում են իրենց մտասևեռումները ներկայացնել որպես իրականություն: ԲՀԿ խոսնակ
«Ես միշտ հայ-ռուսական բարեկամության կողմնակիցն եմ եղել». Լեռնիկ Ալեքսանյան
Ես ուղղակի ուզում էի ասել, որ հայերը ավելորդ ակնկալիքներ պետք է չունենան, որ հենց պատերազմը սկսեց՝ պիտի մեր կողքին կանգներ Ռուսաստանը, օգներ մեզ: Կան պահեր՝ ՌԴ-ն առաջնորդվում է իր շահերով:
Ֆրանսահայ գործիչն ընդդեմ ԱԱԾ-ի գործով դատաքննությունն ավարտվեց, բայց մի շարք հարցեր մնացին անպատասխան
Վարչական դատարանում ավարտվեց Շանթ Ոսկերչյանի գործով դատաքննությունը
Հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության դեպքի առթիվ։ 2016 թ. հուլիսի 04-ին՝ ժամը 21:15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապ օգնության թիվ 74-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել 1995թ. ծնված Ջուլիետտա Կարապետյանին, ով ինքնասպանություն կատարելու նպատակով Երևան քաղաքի Անդրանիկի
Հրաչյա Ռոստոմյան. «Երազում եմ այս հաջողությունն ավելի զարգացնելու մասին»
Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականը նվաճեց փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը: Սա հայկական բասկետբոլի պատմության բացառիկ նվաճում է, որը ձեռք բերվեց ՀՖԲ-ի եւ ՀԱՕԿ-ի երկար տարիների աշխատանքի արդյունքում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասեմ՝ մենք հաջողության հավատում էինք, որի համար աշխատել ենք շատ երկար, թերեւս, այն
«800 հեկտարը մեր հողերն են. ցանկացած վայրկյանի, երբ հրաման եղավ, հետ կբերենք». Ամարասի Արթուր
«Եթե մենք ունենք հաղթանակ 20 տարի առաջ և 20 տարի հետո կորցնում ենք այդ հաղթած հողը, որ հետ ենք վերցրել Ադրբեջանից, ապա կարևոր չէ 800 հա է, 50, թե 1500»,-դերասան Հայկ Մարությանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքի մասին: Նրա խոսքով մենք շատ-շատ հողեր ունենք, որ այսօր անմշակ են
«Ռեմբոն» ազատ է արձակվել. «Ա1+»
Այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել փետրվարի 21-ից կալանավորված, Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի մեղադրյալներից, ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը՝ Ռեմբոն: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը, նրան արդարացրել են: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 6-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ: Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Եթե արտահայտություն ես անում, որի համար չես կարող պատասխան տալ, ավելի լավ է՝ չանես». «քոսոտ երկրի» մասին
Դերասան Հայկ Մարությանի կարծիքով` Հայաստանում պաշտոն զբաղեցնող մարդկանց ընտրությունը կախված չէ իրենց գործունեությունից: Aravot.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վերընտրվելու փաստին: Նրա խոսքով`յուրաքանչյուր կայացած պետությունում, որտեղ մի փոքր ժողովրդավարություն կա, երբ ինչ-որ մեկը պաշտոնում ընտրվում է, կապ չունի, թե որ ոլորտում, այդ պաշտոնավարման տարիներին աշխատում է տրված ժամանակում
Սամվել Բաբայան. «Ղարաբաղը էսօր տենց հեշտ պրյանիկ չի, մեծ բեռ ա, տակը մտնողը պիտի կարողանա պատասխան տա». Tert.am
Tert.am-ի հարցերին պատասխանում է օրերս կրկին Արցախ վերադարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: -Պարո՛ն Բաբայան, այժմ Դուք Արցախում ի՞նչ հանդիպումներ եք ունենում և ի՞նչ ծրագրեր ունեք: – Առանձնապես ոչ մի հանդիպում չեմ ունենում, զուտ անձնական գործերով եմ եկել: Ծանոթ մարդիկ կան, եթե գալիս են, բարևում են, բարևում եմ, եթե չէ, չէ:
Սեյրան Օհանյանը հանդիպել է սփյուռքահայ ուսանողների հետ
Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» (ՀԲԸՄ) ուսանողական ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Սեյրան Օհանյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ մեծ ներդրում և գործունեություն ծավալող կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը: «Իր գործունեության ողջ ժամանակահատվածում ՀԲԸՄ-ն տարբեր
Գելափ. Հայրենիքի համար կռվելու պատրաստակամություն հայտնածների թվով Հայաստանը 15-րդն է աշխարհում
Սոցիալական հարցումներ իրականացնող միջազգային «Գելափ» ընկերությունը տվյալներ է հրապարկել, որոնցից պարզ է դառնում, թե որ երկրի քաղաքացիներն են ամենապատրաստակամը սեփական երկրի համար կռվելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։ Ըստ հրապարակված տվյալների՝ սեփական երկրի համար պատերազմելու համար ամենապատրաստակամը Մարոկկոյի բնակիչներն են, որոնց 94%-ը պատրաստ է կռվել սեփական հայրենիքի համար։ Նրան հաջորդում են Ֆիջիի,
Երկու կարկտահարություն երկու օրում
Հուլիսի 2-ին Շիրակի մարզում տեղի ունեցած կարկտահարությունը բավականին լուրջ վնասներ էր պատճառել մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Հովունի, Մայիսյան համայնքների ցանքատարածություններին: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատանքային խումբը չէր հասցրել ճշգրտել կարկտահարության պատճառած վնասների չափը, երբ հուլիսի 4-ին կրկին նույն համայնքների ցանքատարածությունները կարկտահարվեցին: Հուլիսի 5-ին հուսահատված բնակիչները դիմեցին ծայրահեղ միջոցի` փակելով Գյումրի-Ամասիա հանրապետական նշանակության
Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակը կգլխավորի Քրիստ Մարուքյանը
Սույն թվականի հուլիսի 6-ին Լուսավոր Կուսակցության Լոռու մարզային խորհրդի նիստով որոշվեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն։ Խորհուրդը միաձայն որոշեց, որ ցուցակը կգլխավորի Լուսավոր Հայաստան Կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային Խորհրդի անդամ Քրիստ Հրաչիկի Մարուքյանը։ Կից ներկայացնում ենք թեկնածուի կենսագրությունը և լուսանկարը։ Քրիստ Հրաչիկի
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար. Անթալիայի հյուրանոցներն ամբողջությամբ լիքն են. «Անադոլու»
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն անդրադարձել է Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում զբոսաշրջիկների քանակին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ըստ նախարարի՝ մուսուլմանական տոների կապակցությամբ Թուրքիայում հայտարարված 9 օրյա արձակուրդը դրական ազդեցություն է ունեցել Միջերկրական ծովի թուրքական ափի հյուրանոցների համար, որովհետև օրինակ Անթալիայի, Մուղլայի և Չեշմեյի բոլոր հյուրանոցները ամբողջովին լցված են հանգստացողներով։ Անդրադառնալով
Հայաստանի վերաբերյալ դասախոսություն «Բեռլինյան արվեստի սրահում»
Հուլիսի 4-ին «Բեռլինյան արվեստի սրահում» Հայաստանի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի հնագույն պատմությունը, մշակույթը, երկրի արդի քաղաքական, տնտեսական զարգացումներն ու մարտահրավերները: Ելույթում հանգամանալից անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի ու Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին
Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի թվով 26 աշակերտների` ուղեկցությամբ ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց Ֆրանսիայում գործող այս երկու հայկական դպրոցների աշակերտների` Հայրենիք և Մայր Աթոռ Ս. Էջմիածին կատարված այցի առիթով: Նորին Սրբությունն
ՌԴ-ն խայտառակություն է համարում ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստի պահվածքը. Lenta.ru (Տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պավել Մամայեվը և Ալեքսանդր Կոկորինն իրենց հանգիստն անցկացնում Մոնտե Կառլոյի գիշերային ակումբներից մեկում։ Այս մասին հաղորդում է ռուսական Lenta.ru-ն։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մամաևն ու Կոկորինը նարգիլե ծխում, շամպայն խմում և զվարճանում Ռուսաստանի Դաշնության
Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Ստեփան Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոց: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մշակութային օջախն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ծրագրի արդյունքում երաժշտական դպրոցի շուրջ 420 սաների
«Մենք դրական պատասխանի չենք էլ սպասում». «Գրադարան» նախաձեռնության անդամ
Նախաձեռնության անդամները Արամ Մանուկյանի տան վերաբերյալ բաց նամակ են հղել
Լարսի ճանապարհը բացվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 15։00-ից Լարսի անցակետը բացվել։ Այսօր այն բաց կլինի մինչև ժամը 20։00-ն։ Վաղը՝ հուլիսի 7-ին, ճանապարհը բաց կլինի առավոտյան ժամը 06։00-ից մինչև 20։00-ն։ Ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում վերակառուցվում է «Չինարի» այգին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Չինարի» այգի, ծանոթացել հանգստի գոտու վերակառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները` պատասխանատուները նշել են, որ ցուցաբերվում է համալիր մոտեցում, ինչի շրջանակում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հանգստի գոտում արդեն իսկ
Վրաստանն ու ԱՄՆ-ը խորացնում են ռազմական համագործակցությունը. Грузия Online
2016թ. հուլիսի 6-ին Վրաստան կատարած այցի շրջանակներում Ջոն Քերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ստորագրել է հուշագիր «Վրաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին»։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։ Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, որի հետ հանդիպումը տևել է շուրջ մեկ և կես
«Հարձակվեցին ինձ վրա` գոռալով` «ո՞վ են այս թուրքերը, ի՞նչ են ուզում». Հակոբ Դեխնավի
Դեխնավիի խոսքով` 2015թ. Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ու ՀՀԿ-ական վստահված անձը հարվածել են իրեն
Մեսսիին դատապարտել են 21 ամսվա ազատազրկման. BBC
Իսպանական դատարանը 21 ամսվա ազատազրկման է դատապարտել Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական Բարսելոնայի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և նրա հորը՝ Խորխե Մեսսին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Հայր և որդի Մեսսիները մեղադրվում են հարկերը վճարելու պարտավորությունից խուսափելու համար։ Դեռևս 2013թ. ֆուտբոլիստին և նրա հորը մեղադրանք էր ներկայացվել 4.1 միլիոն եվրո հարկ վճարելուց խուսափելու համար։ Բարսելոնայի
Թուրքիան ձգտում է Իրանի հետ համատեղ պայքարել ահաբեկչության դեմ. «Թասնիմ»
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակից Հասան Ռուհանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի պնդմամբ՝ նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իրանի առաջնորդին 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Թուրքիային աջակցելու համար և նշել, որ իր երկիրը կողմ


















































