Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ է խորհրդակցում Լեւոն Մկրտչյանը

ԿԳ նախարարը հիմնավորում է իր բարեփոխումները «Առավոտը» ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ իրեն, որպես նախարարի, բավարարո՞ւմ է, օրինակ, հայագիտության վիճակը, երբ բազմաթիվ երիտասարդներ գիտական աստիճան ունեն, բայց գիտությամբ չեն զբաղվում: «Նախ պետք է գիտությունը, հատկապես հասարակագիտությունը գրավիչ դարձնել երիտասարդների համար, պետք է կարողանալ մասնագիտական որակը փոխանցել, թե չէ՝ երբ քանակից ձեւավորվում է որակ, շատ մեծ

«Եթե արդար ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն առաջին տեղում է լինելու». Լյովա Խաչատրյան

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ի հնարավորությունը մեծ է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու. «Վերջին սոցիոլոգիական հարցումներով երկրորդն էր, կարծում եմ, առաջինը կլինենք, եթե լինեն նորմալ ընտրություններ, արդար ընտրություններով, ոչ թե խաղի կանոններով, պարարտանյութով եւ ընտրական պրոցեսի մյուս ատրիբուտներով»:

Ծառն ընկել է և փակել ճանապարհը

Հուլիսի 6-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Պուշկինի փողոցի թիվ 70 հասցեում գտնվող Հակոբ Կոջոյան պատկերասրահի մոտակայքում ծառն ընկել է և փակել մուտքի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Կենտրոն» կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ համատեղ հեռացրել են ծառը մուտքի մոտից:   ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-11-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 7-8-ը, 11-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 9-10-ը`

«Լծակն ավելանալն ինչ է, ի՞նչն են լծելու». Լյովա Խաչատրյանը՝ համայնքների խոշորացման մասին

Մեր դիտարկմանը, որ Վաչե Տերտերյանն ԱԺ-ում ասում էր, որ համայնքապետերը դժգոհություն չունեն, կողմ են դրան՝ Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Հավանաբար նա եղել է այն համայնքներում, որտեղ ոչ ասելն արգելված է եղել:

Միխայիլ Շվիդկոյը բարձր է գնահատել Ռուսաստանում բնակվող հայերի ներդրումը գործարարության, շինարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին եւ ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարություններով խորհրդական Օլեգ Շապովալովին: Արտակ Դավթյանը ողջունել է Միխայիլ Շվիդկոյի այցը Հայաստան եւ կարեւորել երկու երկրների մշակութային կապերի սերտացմանն ուղղված քայլերը:

Հենրիխ Մխիթարյանի ճանապարհը Դոնեցկի «Մետալուրգից» մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հզորացումը ամառային տրանսֆերի պատուհանի ընթացքում մասնագետների համոզմամբ արդեն լուրջ սպառնալիք է ԱՊԼ-ի մրցակիցների համար: Սարսափելի եւ անտանելի Զլատան Իբրաիմովիչից հետո «կարմիր սատանաները» հայտարարեցին անցած մրցաշրջանում գերմանական բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստին՝ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին: Մխիթարյանի տեղափոխումը բավականին երկար ձգձգվեց: Նրանով հետաքրքրված էին եվրոպական մի քանի գրանդ

Դիվանագետները գովեցին «Ոսկե ծիրանը»

Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հավատարմատարն ասաց, որ ուղղակի հաճույք է փառատոնին մասնակցելը

Ստեփան Մարգարյանը՝ ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի՝ տրակտորների, կարտոֆիլի դերի մասին

Ստեփան Մարգարյանն արդարացնում է ԲՀԿ-ի ընտրակաշառքը՝ երբ երկրում կան այնպիսի խաղի կանոններ, որ համարվում է, որ տրակտորը, գարին ու ցորենն էլ են գործոն, հետագայում դու կռվից հետո բռունցքներ ես թափահարում, կամ փորձում ես անել ինչ-որ բան, որ գոնե նվազագույն չափով հաղթահարես դիմացինի արածները:

Սուրիկ Խաչատրյանի ընկերությունը տուգանվեց. Մարզպետը ՀԷԿ-է կառուցում լիցենզիայի պահանջները խախտելով

ՀԾԿՀ-ն չնչին գումարով տուգանեց ու որոշեց ընդառաջել մարզպետին՝ ՀԷԿ-ի շինաշխատանքներում կատարված խախտումներին հավանություն տվեց

Խոսրով Հարությունյան. ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Հարավային Կովկասից «ձեռք չեն քաշի»

Ի՞նչ սպասել Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումից

Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. զոհեր չկան

06.07.2016թ.` ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կիլոմետր հատվածում՝ Կարմրաքար համայնքի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Ավտոմեքենայում գտնվող 15 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ վարորդն ու ավագը, տեղափոխվել են Կապանի ԲԿ՝ հետազոտման համար։ Զոհեր չկան։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ բարելավել է իր դիրքը աշխարհում 2 տեղով՝ զբաղեցնելով 56-րդ հորիզոնականը

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2016 թ.-ի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցը, ըստ որի Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56-րդն է 139 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով դիրքը 2 տեղով: Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության հենասյունով՝ լայնաշերտ ինտերնետի սակագներ և բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում:

Գնացքի տակ ընկած կինը որպես անհայտ կորած որոնվողն էր

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հունիսի 30-ից որպես անհայտ կորած որոնվում էր 1974 թ. ծնված Անուշ Գասպարյանը /բնակվում էր Շրջանցիկ թունել 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, տառապում էր «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հիվանդությամբ/: Նաև հայտնվել էր, որ հուլիսի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ

«ՀՕՊ-ի հանձնումը դավաճանական երևույթ է». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Վահան Բադասյանի հետ (Տեսանյութ)

«Սև տառերով պիտի գրվեն այդ հարյուր պատգամավորների անունները», բարձրաձայնեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին հրամանատար Վահան Բադասյանն՝ անդրադառնալով ԱԺ որոշմանը՝ «2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին: Արցախում մտահոգված են. այս որոշումը համարում են դավաճանական, առավել

Կիրո Մանոյան. Եթե ազատ քվեարկություն թողնվի, Հայոց Ցեղասպանության բանաձեւը Քնեսեթում կընդունվի

ՀՅԴ-ական գործիչը նաեւ ակնկալում է, որ հեռանալուց առաջ ԱՄՆ նախագահը «մի բան կասի»

Ժամկետային զինծառայողներ տեղափոխող ԳԱԶ 33-081-ը (Սադկո) վթարի է ենթարկվել. կա 15 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 33-081 (Սադկո) մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի տարբեր աստիճանի

Պաշտոնատար անձը ծեծել է քաղաքացուն և անցել լիազորությունները. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մկրտչյանը ծեծի է ենթարկել քաղաքացի Արմեն Խ.-ին, ինչպես նաև դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Մասնավորապես՝ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վ. Մկրտչյանը

«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային խորհուրդը որոշեց Գյումրիում բացել ևս երկու գրասենյակներ ու հինգ նախընտրական շտաբ

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց մեկ շաբաթվա ընթացքում անցկացնել քաղաքում վարկանշային հարցումներ և ըստ արդյունքների կազմել «Ալյանս»-ի տարածքային խորհրդի անդամներից բաղկացած Գյումրու ավագանու անդամների թեկնածուների ցուցակն ու ներկայացնել հաստատման: Միևնույն ժամանակ խորհուրդը որոշեց Գյումրիում բացել ևս երկու գրասենյակներ ու հինգ նախընտրական շտաբ: Նիստի ժամանակ քննարկվեցին Գյումրի քաղաքում առկա

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 6-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սարո Ծատուրյանը չի մեկնաբանում առողջարանային կեղծ ուղեգրերի գործի հանգամանքները. «Հայկական ժամանակ»

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը հրաժարվում է մեկնաբանել, թե ինքն ինչ կապ ունի առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու հետ, որի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նա նախ ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ «Բնականաբար չեմ կարող որեւիցե մեկնաբանություն տալ, որովհետեւ այդ գործը դեռ

Ինչո՞ւ են մարդիկ ոչ միայն հեռանում Հայաստանից, այլեւ իրենց տունը լքում նեղացած ու վիրավորված. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանում, այո, արտագաղթի թեման միշտ էլ ամենադյուրագրգիռներից է եղել, բայց ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ ապրել ու որտեղ մեծացնելու իր զավակներին։ Այսօր արդեն ներգաղթյալների մասին ակնհայտ դրական տոնայնությամբ խոսողները անհասկանալիորեն հայհոյում են հեռացողներին, եւ սա ոչ թե հայրենասիրության դրսեւորում է, այլ հիվանդության նախանշան։ Սթափությունը, մինչդեռ, ենթադրում էր վերլուծել Հայաստան վերադարձողների եւ Հայաստանից հեռացողների թվերի

Փակել են տվել «զոն նայողների» խցերը, որոնց դռները միշտ բաց են եղել. «Հրապարակ»

Ասում են՝ կալանավայրերում կատարվող խստացումները, «զոն նայողների» արտոնությունների կրճատումն ԱԱԾ նոր պետ Գեորգի Կուտոյանի նախաձեռնությունն է, որը որոշել է պայքարել կալանավայրերում տասնյակ տարիներ կուտակված թերությունների դեմ։

Հայաստանում անշարժ գույքի գործարքները նվազել են. «Ժողովուրդ»

Վերջին տարիներին անշարժ գույքի գործակալություններում ավելի շատ են դժգոհում գործարքների քանակի կտրուկ նվազեցումից։ Այս շուկայում գործունեություն ծավալած տնտեսվարողները որպես հիմնական խնդիր մատնանշում են գնորդների բացակայությունը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մայիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14658 գործարքներ։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 15400։ Ստացվում

«Ալաշկերտը» հաղթեց «Սանտա Կոլոմային» եւ անցավ ՉԼ որակավորման երկրորդ փուլ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ՉԼ որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում ընդունեց Անդորրայի «Սանտա Կոլոմային» եւ հյուրերի կողմից հրահրված նյարդային պայքարում 3-0 հաշվով հաղթելով՝ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով (առաջին խաղը մրցակցի հարկի տակ ավարտվել էր 0-0) անցավ հաջորդ փուլ: Այստեղ «Ալաշկերտի» մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» է: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» 06.07.2016

Կոռուպցիան առաջվա պես շարունակում է քայքայել երկիրը. «Հայկական ժամանակ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից անցել է գրեթե երկու ամիս։ Չենք մոռացել, չէ՞, թե ինչ էր ասում վարչապետը։ Դե, մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքար, պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացում… Եթե չխորանանք դետալների մեջ, ապա այդ ելույթը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին էր։ Ի՞նչ է արվել այս երկու ամիսների ընթացքում։ Կառավարությունը պետական գերատեսչությունների հաշվեկշռում

Ժողովուրդը իր ղեկավարութեան մօտ չէ նկատած համապատասխան լրջութեամբ ու հետեւողականութեամբ աշխատելու վարքագիծ. «Ասպարեզ»

Վերջին տարիներուն կամ նոյնիսկ վերջին ամիսներուն, քանի՞ անգամ ազգովին դէմ առ դէմ եկած ենք այնպիսի կացութիւններու, որոնց դիմագրաւումը մեզմէ իւրաքանչիւրէն կը պահանջէր գերլարուած աշխատանք, առաւելագոյն ներդրում: Այդ կացութիւնները բնութագրելու համար յաճախ օգտագործած ենք «կենաց մահու», «ճակատագրական» կամ ատոնց հաւասար եզրեր: Եթէ գնահատենք մեր հաւաքական անդրադարձը նման կացութիւնները միասնաբար եւ առաւելագոյն նուիրումով դիմագրաւելու կոչերուն, ապա վստահաբար

Յուրա  Մովսիսյանը՝ ՄԼՍ-ի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

MLS-ի կանոնավոր առաջնության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ «Ռեալ Սոլթ-Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվողի օգտին քվեարկել է ֆուտբոլասերների 36,77 տոկոսը: Յուրա Մովսիսյանը, որին «Ռեալ Սոլթ-Լեյքը» անցած տարվա ձմռանը վարձակալել է «Սպարտակից», անցած ամիս իր ներկայիս թիմում աչքի է ընկել երեք գոլով՝ մեծապես

«Քաղաքական առեւտրականներ». Արմեն Մարտիրոսյանը՝ ԸՕ-ն ստորագրած ընդդիմադիրների մասին. «Հրապարակ»

Այն, ինչ ընդունվեց, դա ընդամենը կեղծիքները քողարկելուն եւ պատասխանատվությունն իշխանության վրայից վերցնելուն, նրա շուրջ կոնսոլիդացիա ցույց տալուն, ապագա խորհրդարանում տեղեր ունենալուն ու քաղաքական առեւտուր իրականացնելուն միտված քայլ է։

Կարեն Գրիգորյանը Իսպանիայում մեկնարկեց հաղթանակով

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը եւ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը մասնակցում են երեկ Իսպանիայի Բարբերա դել Վալյես քաղաքում մեկնարկած շախմատի 39-րդ շախմատային փառատոնին: Նրանք հանդես են գալիս ուժեղագույնների խմբում, որտեղ ընդգրկված է 97 շախմատիստ: Խաղացվել է մեկ տուր, որից հետո Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարած 39 շախմատիստների շարքում է: Ցավոք, Հայկ Մարտիրոսյանի մեկնարկը անհաջող ստացվեց: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930