Օրվա լրահոսը

«Տղեդ խելք ունենար, չէր գնա զոհվի». Ադրբեջանում զոհված զինվորի հորը փող չեն տվել

Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկացել զոհված զինվորի ծնողին փոխհատուցել գումար՝ գոյատեւելու համար: Նրան նետել են, թե՝ որդիդ խելք ունենար՝ կմնար քեզ կպահեր, միակ որդիդ էր:

«Որեւէ մեկը գիտի՞, որ Թալիշի հյուսիս-արեւելքում եղած դիրքերից մի երկու հատը տվել ենք, մի ուրիշը վերցրել ենք». Արծրուն Հովհաննիսյան

«Ապշում եմ՝ ինչպես կարող է մարդը լուրջ պնդել, որ այսքան տարածք կորցրել ենք, ընդորում թիվը նշել, հետո ասել, որ այնտեղ չեմ եղել: Եթե հրամանատարը տեղում չի եղել, իրավիճակը չի կարող գնահատել»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը Ժիրայր Սեֆիլյանի մասին:

Արթուր  Բաղդասարյանն՝  ընդդեմ Արա Աբրահամյանի

Արթուր Բաղդասարյանը Ռուսաստանում համահայկական զուգահեռ կառույց է ստեղծում

Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցից դուրս չեկավ. երթը նորից գնաց Բաղրամյան 26 (Տեսանյութ)

Նախագահին դուրս գալու համար 10-15 րոպե ժամանակ էին տվել

Իրադրությունն առաջնագծում. երեկոյան արկակոծումը ակտիվացել է

Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի  հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ: Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է

Հետազոտություն. Հայ դեռահասների 4%-ը միշտ քաղցած է քնում կամ գնում դպրոց

Որ տարիքում են հայ դեռահասները սկսում խմել, ծխել եւ սեռական կյանք վարել. պարզել է երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը

23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար։ 2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը, և պարզվել է, որ այրվել է

Ռուսական ինքնաթիռները ծանր զինատեսակներ են տեղափոխում Գյումրիի ավիաբազա՝ հայկական բանակի համար. Կոլերով. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու: «Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի

Իրենց բնակարանում սպանվել են քույր և եղբայր Արմենակյանները. պարզվել է կասկածյալի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շավարշ և Շողիկ Արմենակյանների սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց բնակարանում դանակահարվել են քույր և եղբայր Շողիկ

Հարուցվել է 79 քրեական գործ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ

Մայիսի 13-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Հարուցվել է 79 քրեական գործ, 46 քրեական գործ 49 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 53 քրեական գործով 56 անձիք ներգրավվել են որպես մեղադրյալ, 30 քրեական

Հեռակոնֆերանս՝ Ռուսաստանի Օրենբուրգի մարզի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի հետ

Մայիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Օրենբուրգի մարզի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի մասնակցությամբ հեռակոնֆերանս, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հեռակոնֆերանսին Օրենբուրգից կապ հաստատեցին «Տերյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Աննա Օսեփյանը, ղեկավարներ և ձեռնարկատերեր՝ Սամվել Հովհաննիսյանը, Գևորգ Սարգսյանը, Հարություն Վանյանը, Աշոտ Օրդուխանյանը, Միխայիլ Մարությանը, Արմեն Բաղդասարյանը, Արմեն Հովհաննիսյանը,

Արցախում մարդկային և տարածքային կորուստների մասին ճշմարտությունը. aniarc.am

aniarc.am. Երբ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին խոսում էր Արցախում 18 զոհի և 35 վիրավորի մասին, շատերը չհավատացին: Ես էլ չհավատացի: Սարգսյանի ելույթից որոշ ժամանակ անց Ստեփանակերտում ունեի տեղեկություն, որ հայկական կողմի կորուստները՝ զինվորական, քաղաքացիական, 104 է: Այդ տեղեկությունը, համոզված էի, որ ճշմարտությունն է կամ՝ շատ մոտ է ճշմարտությանը: Սակայն դրա մասին չգրեցի ոչ իմ հոդվածներում,

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում. մարզն առաջատար է գրեթե բոլոր ցուցանիշներով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են: Այսօր նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախորդ տարվա ցուցանիշներն ամփոփելու և ընթացիկ տարվա գերակա անելիքները նախանշելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ:

ՀՀ ՊՆ-ում հյուրընկալել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինին

Մայիսի 13-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նրան ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թվականի հունիսին Ռուսաստանի

Ավարտվել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 100 երեխաների մասնակցությամբ կայացած Ֆուտբոլի մրցաշարը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ ֆուտբոլի մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին` մարզիչներին և կրթադաստիարակչական հաստատությունների տնօրեններին, Արամ Սուքիասյանը նշել է, որ մարզամշակութային այդպիսի միջոցառումներն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մեր հասարակությանը լիարժեք մերվելու լավ նախադրյալներ են ստեղծում, ինչի

«Նոր Հայաստանը» վերսկսում է Ազատության հրապարակում ասուլիսները, ինչպես նաև դիտարկում է հանրահավաք անցկացնելու հարցը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը Կարգավորման գործընթացից Արցախին դուրս թողնելու վտանգի մասին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքի և դրա հետագա զարգացումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի վարչախումբը որդեգրել է համազգային ներուժի մոբիլիզացիայից խուսափելու և մեր ժողովրդին ու Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող միջազգային սուբյեկտներին մոլորեցնելու գործելաոճ՝ որպես միակ նպատակ ունենալով հայության շահերի հաշվին երկարաձգելու իր իշխանությունը: Հատկապես մտահոգիչ է

«Ռուսաստանը հիմա էլ շարունակում է գաղտնի զենք վաճառել Ադրբեջանին»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը վստահեցնում է, որ շուտով այդ տվյալները հայտնի կդառնան լայն հասարակությանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հավաստիացնում է, թե շատ շուտով տվյալներ կհայտնվեն այն մասին, որ այժմ էլ Ռուսաստանը գաղտնի կերպով շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: «Առավոտի» հետ զրույցում տիկին Սեդրակյանը նշեց, թե չի կարող այդ աղբյուրը բացահայտել, բայց ինքը տեղեկություններ

Գողացել է շենքի մուտքում կայանված հեծանիվը (տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեծանիվի գողություն կատարած անձի ինքնությունը։ 2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:30-ը, առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է Երևան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մուտքում կայանված՝ 650 հազար դրամ արժողության հեծանիվը՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Երթ դեպի կառավարական ամառանոցներ

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն ու իրացման գոտու բնակիչները շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ:

ԱԺ հանձնաժողովն արտագնա նիստ է անցկացրել  Հայաստանի հանրային հեռուստաընկերության շենքում

Հանձնաժողովի անդամները լսել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի ամենամյա հաղորդումը՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության 2015 թվականի գործունեության վերաբերյալ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Արտագնա նիստն անցկացվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության շենքում: Մինչ ամենամյա հաղորդումը լսելը ՀՀ ԱԺ պատգամավորները

ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ընտրվել է ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նոր նախագահը։ Այնուհետեւ տեղի է ունեցել քննարկում եւ ԲՀԿ ակտիվը ներկայացրել է սահմանամերձ համայնքի հրատապ խնդիրները՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ակնկալելով նշյալ խնդիրների նաեւ օրենսդրական լուծումներ։ Քննարկվել են ինչպես ներկուսակցական, այնպես էլ

Բեռլինից Թեհրան` Արցախին աջակցելու համար

Օրերս տենոր և երգահան Մասիս Առաքելյանը Բեռլինից մեկնել էր Թեհրան` մեներգությամբ հանդես գալու համար: «Ես հրավեր ստացա Թեհրանի հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի տնօրինության կողմից և բնականաբար չէի կարող մերժել այն, որովհետև միջոցառումն իրականացվելու էր Արցախին զորակցելու նպատակով: Մասնավորապես այս օրերին կարևորը հայրենիքին օգուտ տալն է»,- մեզ հետ զրույցում նշեց Մասիս Առաքելյանը: «Կռունկ` հայկական դասական երգեր»

Դիտեք «Եվրատեսիլ 2016» մրցույթի եզրափակիչ փուլը բացօթյա էկրանին

Հարգելի´ համաքաղաքացիներ, Սիրով տեղեկացնում ենք, որ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի եզրափակիչ փուլն ուղիղ հեռարձակմամբ դիտել մեծ էկրանին՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունը նախատեսել է հատուկ հարթակ՝ Կասյան փողոցի հարակից հատվածում: Սպասում ենք Ձեզ մայիսի 14-ին ժամը 22:30-ին: Միասի´ն երկրպագենք Հայաստանը ներկայացնող մեր մասնակից Իվետա Մուկուչյանին:   Երևանի քաղաքապետարանի

«Ամեն ինչ լուծվում է Մոսկվայից զանգով»

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման շուրջ բանավիճում են ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 1988-ին Հայկական ՍՍՀ գերագույն սովետի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտել է Հայկական ՍՍՀ կազմի մեջ: 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքներով ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն: Առայսօր տարբեր իրավիճակներում

«Մենք ենք տերը մեր երկրի». երթ դեպի Բաղրամյան 26. ուղիղ միացում

Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար

Տ. Ուրիխանյանի բաց դիմումը ՀՀ Ոստիկանապետին և հայտարարությունը ցուցմունքի վերաբերյալ

Հարգելի պարոն ոստիկանապետ, շորթման մեղադրանքով Analitik.am կայքի տնօրենի ձերբակալությունից, քրեական գործ հարուցելուց և կալանավորելուց հետո տեղեկատվական դաշտում ստոր ու ագրեսիվ արշավ է սկսվել մեր երկրում կարգով, օրենքով, իրավապահների ու դատական համակարգի միջոցով բոլոր խնդիրները լուծելու կողմնակիցների դեմ: Գիտեմ, որ համամիտ եք՝ բոլոր խնդիրները, վեճերը պիտի լուծվեն օրինական ճանապարհով, հանցագործներով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ

Թշնամու արկակոծությունից վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը երկուշաբթի դուրս կգրվի. գլխավոր բժիշկ. Artsakhpress.am

Ադրբեջանական զինուժի կողմից արկակոծության հետևանքով Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքում բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանն ապաքինման փուլում է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը և հավելել, որ Վարդանի առողջական վիճակը բավարար է: «Հենակների օգնությամբ ազատ քայլում է:Երկուշաբթի Վարդանը դուրս կգրվի»,-ասել է Մ.

Դասասենյակը կանվանակոչվի Միշա Աղաջանյանի անվամբ

Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի դպրոցի դասասենյակներից մեկը կանվանակոչվի ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, դպրոցի շրջանավարտ Միշա Աղաջանյանի անունով: Կսահմանվի նաեւ հերոսի անվան կրթաթոշակ, որը կտրվի դպրոցական խորհրդի որոշմամբ լավագույնը ճանաչված աշակերտին: Նախաձեռնության իրականացման ընթացքի քննարկման նպատակով համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանին մայիսի 13-ին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ով իր

Պատերազմական այս լարված օրերին Քաշաթաղում կատարվել են ճանապարհաշինական, ոռոգման ջրատարների կարգավորման և այլ աշխատանքներ

Մայիսի 13-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցեցին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, վարչությունների ու բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը: Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախօրեին ԼՂՀ Նախագահի մոտ և կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ կապված հիմնականում գարնանացանի և հացահատիկի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ: Շրջանի հարավային թևում մայիսի վերջից սկսվում

Արագածոտնից Արցախ մեկնեց բժիշկների հերթական խումբը

Մայիսի 13-ին դեպի Արցախ ուղեւորվեց Արագածոտնի մարզի բժիշկների հերթական խումբը: Վիրաբույժ, վնասվածքաբան, այլ ուղղվածության մասնագետներ ընդգրկող խումբն իր հետ վերցրել է նաեւ դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Բժիշկները փոխարինելու են Արցախում գտնվող մարզի բժիշկների նախորդ խմբին, որն այնտեղ աշխատում է արդեն 10 օր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ մարզի բժշկական կենտրոնների բժիշկների խմբերը, հերթափոխելով մեկմեկու, շուրջ 15

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930