Օրվա լրահոսը

«Բուժքույր լինելու համար նախեւառաջ պետք է լինել մարդասեր»

«Բուժքույրն ավարտելով ու դիպլոմ ստանալով չի դառնում բուժքույր, այլ դու տարիների ընթացքում ես որպես բուժքույր կայանում: Բուժքրոջ մասնագիտությունը շատ բարդ է, եւ ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ բուժքույր, այն, կարելի է ասել, կոչում է, բուժքույր դառնալու համար դու պետք է հոգեպես պատրաստ լինես, մասնագիտությունդ շատ սիրես, լինես մարդասեր, մեծահոգի, հոգեբանորեն տրամադրված»,-«Առավոտի» հետ զրույցում

Բակո Սահակյանն այցելել է Մատաղիս

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին եւ

Մոնթեի անունով փողոց դեռևս չի լինի. «Ա1+» (տեսանյութ)

«Փողոցների եւ այլ օբյեկտների վերանվանում եւ անվանում» նախաձեռնության անդամ, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ Լենինգրադյան-Իսակով փողոցներին հարող պողոտան Մոնթեի անունով անվանակոչելու համար, սակայն բացասական պատասխան է ստացել: «Ասել են, քանի որ այդ փողոցը բնակելի չի լինելու, մարդկանց անձնագրերի մեջ չի նշվելու հասցեն, նպատակահարմար չեն գտել եւ մերժել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին

Դասակի հրամանատարն ու իր զինվորները դիրքն ազատագրելու ժամանակ մոտ 40 ադրբեջանցու են ոչնչացրել. Artsakhpress.am

ԼՂՀ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Գագիկ Հակոբյանը, հետախուզության պետ, կապիտան Յուրի Հովասափյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հովհաննիսյանը, շարքայիններ Մուշեղ Թովմասյանն ու Տիգրան Պապանյանը քառօրյա պատերազմում ցուցաբերած արիության համար պարգեւատրվել են ԼՂՀ «Արիության համար» մեդալով: Գագիկ Հակոբյանն ու Յուրի Հովասափյանն ապրիլի 2-ին N պահպանության տեղամասի դիրքի ազատագրման համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ խմբի կազմով հակառակորդին հասցրել

Նիկա Բաբայան. «Հայաստանում 3,5 միլիոն մշակույթի գործիչ կա, մի այդքան էլ նախագահ»

«Կադանսի» հիմնադիր. «Հանրահայտ «Քովենտ Գարդեն» օպերայի ամենամեծ ֆինանսավորողը բրիտանացի գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանն է, բայց Հայաստանին փող չի ուզում տալ, զզվել-գնացել է»

Բժիշկների հավաստագրում․նոր համակարգը դեռ ամբողջությամբ կայացած չէ

13 մայիս, Երեւան – Հայաստանի բուժաշխատողների մասնագիտական հավաստագրման մասին նոր կարգը, որն ուժի մեջ է մտել մայիսի 4-ից, գաղափարական նոր մոտեցումներ է առաջադրում առողջապահության ոլորտում շարունակական մասնագիտական զարգացմանը։ Նոր կարգին վերաբերող մարտահրավերներին ու առաջիկա անելիքներին էր վերաբերում մայիսի 13-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը, որի ընթացքում պարզաբանվեցին «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»

Ապրիլյան քառօրյա պատերազմն Արսենի տեսած «կինոն» իրականություն դարձրեց

«Առավոտի» զրուցակիցը Արցախի բանակի սպա Արսեն Առաքելյանն է, որը «կարմիր դիպլոմով» ավարտել է Ռուսաստանի ռազմական ավտոմոբիլային ինստիտուտը հետո վերադարձել է հայրենի Ստեփանակերտ՝ իր հմտությունները պաշտպանական բանակում ներդնելու: Սպան հակառակորդին չի թերագնահատում, բայց գտնում է, որ հայերը գենետիկորեն զինվորներ են՝ պատրաստ կյանքի գնով պաշտպանելու հայրենի հողը: – Պատերազմից գրեթե 40 օր անց, երբ պատերազմը քո միջով

Արտեմ Ասատրյան. «Եթե պետք լինի՝ ծառայողական մեքենայից էլ կհրաժարվեմ» (Տեսանյութ)

Սոցապնախարարը խնդիր է դրել կոռուպցիան իր ոլորտում հասցնել նվազագույնի

Պլանային ջրանջատում Շենգավիթում, Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. Ս.թ. մայիսի 16-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ

Մալթացի փորձագետ. «Դու Ֆեյսբուքում կարող ես ասել զզվում եմ սրանից, բայց մշակույթը զգացմունքներով չի կառավարվում»

Ըստ Թոնի Աթարդի, չնայած մշակույթի կարեւորությանը, ոլորտը դեռ չի համախմբել աշխարհի հզորներին

Ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածների երթևեկը

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի ծրագրով Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածը, իսկ մայիսի 15-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Մյասնիկյան-Աճառյան ուղետարի հարակից տարածքից ներքև իջնող հատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան

Սարգիս Հացպանյանի եւ լրատվամիջոցների դեմ գործով մինչ դատը նոր միջնորդություններ են արվել

Մայիսի 25-ին Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը նշանակել է Բ.Խ.-ի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների անդամ Արտուր Հարությունյանի հայցադիմումի հիման վրա նախնական դատական նիստը: Ազատամարտիկ, փորձագետ Սարգիս Հացպանյանի հետ պատասխանող էին ճանաչվել մի քանի լրատվամիջոցներ՝ «Առավոտ» օրաթերթ» ՍՊ ընկերությունը, «Նյուս.Ամ» լրատվական վերլուծական գործակալությունը, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը: Մայիսի 5-ին հայցվորի

Հույս ունենք, որ կլինեն գործնական քայլեր. Հերիքնազ Տիգրանյանը՝ վարչապետի հայտարարության մասին

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» կփորձի իր առաջարկությունները ներկայացնել

15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Ովքեր որևէ տեղեկություն ունեն Նելլի Մարգարյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Բաղրամյանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 0233-2-21-51,

«Ճիշտ կլիներ՝ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարին ընտրեր կոլեկտիվը»

Համոզված է օպերային թատրոնի գլխավոր խմբավար Ռադիկ Մելիքյանը Մայիսն օպերային թատրոնի համար խիստ հագեցած է լինելու. խիտ խաղացանկ, ներկայացումներ։ Այստեղ նշում են, որ վճռել են կյանքի կոչել այն ամենը, ինչ ժամանակին մտադրվել էր իրագործել Գեղամ Գրիգորյանը։ Օպերային թատրոնի գլխավոր խմբավար Ռադիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչ գնով էլ լինի, պետք է շարունակեն այն

Անօդաչու թռչող սարք է չեզոքացվել. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Այսօր ժամը 14։00 ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ երի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել Է հետախուզական ԱԹՍ։ Սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո։

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ 8 առաջարկ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ Կառավարություն և Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով է ուղարկել մի շարք առաջարկություններ՝ կապված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ: Փաստաթղթում տեղ են գտել նախկինում հիմնականում չքննարկված, ինչպես նաև կոնկրետ ձևակերպում պահանջող առաջարկությունները: Մասնավորապես, թվով 8 առաջարկությունները հետևյալի մասին են՝ Քվեարկության մասնակցած անձանց ցուցակների հասանելիությունը: Համաձայն մեր առաջարկի, քվեարկության հաջորդ օրը տարածքային ընտրական

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ սոցիալական աշխատողի ինստիտուտն ավելի կայացած պետք է լինի. (Տեսանյութ)

«Հայաստանն ունի բավարար միջոցներ բոլորի տուն մտնելու համար»

«Երևան Ջուր ՓԲԸ». ջրի անբավարարության խնդիր ամռանը Երեւանում չի լինի

Երևան Ջուր ՓԲԸ գործունեության արդյունքներ, աշխատանքներ, նախագծեր, հեռանկարներ Այսօր` Peoplemeter մամուլի սրահում կայացավ Երեւան Ջուր ՓԲԸ ներկայացուցիչների հերթական հանդիպումը ԶԼՄ-ների հետ: Հավատարիմ հրապարակային աշխատանքի իր գործելաոճին` ասուլիսի ընթացքում բանախոսները խոսեցին ընկերության գործունեության արդյունքների, ընթացիկ աշխատանքների, առաջիկա նախագծերի եւ հեռանկարների մասին: Ջրամատակարարում Ապրիլին Երեւանում ջրամատակարարման շարունակականությունը կազմել է 97,8%, իսկ շուրջօրյա ջուր է ունեցել սպառողների 86%-ը: Թե

Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է հանդիպումները Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինությունների ղեկավարների հետ

  Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայայի, Ժողովրդավարության գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Արման Թաթոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավապաշտպան եւ ժողովրդավարական հաստատությունների մասնակցության կարեւորությունը միջազգային մակարդակի հանդիպումներին ու

«Ի՜նչ լավ բան է, որ ձեր որդին զոհվեց». Ադրբեջանում զինվորի թաղմանը շնորհավորում են մորը

Ադրբեջանի ՊՆ-ն մասնագետ ունի՝ գնդապետ Աբդուլլահ Ղուրբանը, որը գնում է զինվորների թաղումներին ու բարձր գոռալով, նույնիսկ ժպտալով սկսում է շնորհավորել ծնողներին: Չեն թողնում նույնիսկ մորը լացի, հայրը լացում է, ինքը գալիս է կողքից սկսում է գոռալ:

Ամերիկահայ երաժիշտը նաեւ հասարակական գործունեություն է սկսել

Ամերիկաբնակ 30-ամյա դաշնակահար Կարեն Հակոբյանի՝ 17 տարեկանում բեմելը «Քարնեգի հոլլում» մամուլն իսկույն փաստեց՝ կանխորոշելով երաժշտին փայլուն ապագա: Եվ իսկապես դաշնակահարն արդեն 15 տարեկանում լուրջ հայտ էր ներկայացրել ամերիկյան դասական երաժշտության ասպարեզում՝ մասնակցելով մրցույթների, արժանանալով միայն առաջին մրցանակների: Շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո, 2015թ. Կարեն Հակոբյանը ներկայացավ նաեւ հայաստանցի հանդիսատեսին, մեկնաբանելով Շոպենի առաջին դաշնամուրային կոնցերտը՝ Էդուարդ

«Նորմա՞լ էր, երբ մենք էն մութ տարիներին սեւ ու ցեխոտ հաց էինք ուտում». Ռուզաննա Մուրադյան

ՀՀԿ պատգամավորի խոսքերով՝ ես ձեզանից շատ խնդիրներ կարող եմ թվարկել, անընդհատ խնդիրների կույտ պետք չի ստեղծել: Իհարկե, խնդիրներ միշտ են եղել: Ես հիշում եմ, երբ ես ուսուցիչ էի, էն մութ տարիներին ամիսներով աշխատավարձ չէի ստանում, դա նորմա՞լ էր: Նորմա՞լ էր, երբ մենք սեւ ու ցեխոտ հաց էինք ուտում:

«300 զոհ հանգիստ Ադրբեջանն ունի». Կարեն Վրթանեսյանը՝ Ադրբեջանի ինտերնետ հերոսների եւ կորուստների մասին

Զոհվածների մեջ շատ են հատուկ ջոկատայինները: Իրենց հարազատներն էլ շատ պատրաստված են: Իրենք նաեւ կորցնելու բան ունեն՝ թոշակների հարց կա, պետության կողմից վճարվող գումարների հարց կա, դրա համար լուռ են մնում, երբ հարազատին կորցնում են:

Վախթանգ Դարչինյան. «Ուզում եմ չորրորդ քաշային կարգում էլ չեմպիոնական գոտիներ նվաճել»

Վանաձորցի բռնցքամարտիկը WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտի նախապատրաստությունը սկսում է Ծաղկաձորում Երեք քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի եւ մեկ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած Վախթանգ Դարչինյանը պատրաստվում է գրոհել չորրորդ՝ 55.5 կգ, քաշային կարգը: Նա մտադրություն ունի նաեւ այս քաշային կարգի գոտիները միավորել: Հերթական մրցակիցը WBC վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Հուգո Ռուիսն

«Ինքը կարող էր խոսել 7 մլրդ քառակուսի սանտիմետրի մասին». Կարեն Վրթանեսյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին

Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ Ադրբեջանում մեր մեկ-երկու բարձունքն այնպես են ներկայացնում, իբր գրավել են ամբողջ Արցախը: Դիտարկմանը, որ մեկ-երկու բարձունքի մասի՞ն է միայն խոսքը՝ Կարեն Վրթանեսյանն արձագանքեց. «Եկեք չխառնենք դիրքն ու բարձունքը»:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930