Օրվա լրահոսը

Եռատոնի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպեց  ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ

Մայիսի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպեց ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում ուսանող և վերապատրաստում անցնող ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված հանդիպմանը դեսպան Եսայանը ներկաներին շնորհավորեց Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա առթիվ: Դեսպան Եսայանն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի համար եռատոնի նշանակությանն ու խորհրդին

Հայաստանում հաշմանդամություն ունեցող բարձրակարգ շախմատիստներ կան. նրանց աջակցել է պետք

Մայիսի 18-ին մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկելու է խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը «Առավոտի» հետ զրույցում անչափ կարեւորեց, որ վերջին տարիներին ավելի կանոնավոր կերպով են այդ խմբի մեջ ընդգրկվող շախմատիստների համար աշխարհի, Եվրոպայի առաջնություններ կազմակերպվում, որոնց մասնակցում են նաեւ կույր, տեսողության եւ առողջական այլ խնդիրներ ունեցող շախմատիստները: «Դուք տեղյակ

Հաղթանակի զբոսայգում կրկին ծաղիկներ խոնարհվեցին Անհայտ զինվորի շիրմին

Մայիսի 9-ը Հաղթանակի և Խաղաղության օր է, և Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ, ավանդույթի համաձայն, Հաղթանակի զբոսայգում կրկին ծաղիկներ խոնարհվեցին Անհայտ զինվորի շիրմին՝ ի նշան երախտագիտության և ի հիշատակ մեծ հաղթանակը կռած և հանուն խաղաղության իրենց կյանքը զոհաբերած զինվորների: Ոստիկանության պատվիրակությունը՝ կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ ու վետերաններ, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին

Իվան Վոլինկին. Ես պատասխանատու չեմ Ադրբեջանի գործողությունների համար (Տեսանյութ)

«Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, մենք  զենք ենք մատակարարում նաեւ այստեղ»

«2 բարձունքը հետ վերցնելու համար հայկական կողմը նոր պատերազմ չի սկսելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Քաղաքագետը կարծում է, որ այդ դիրքերի նշանակությունը հասարակական ընկալման տեսանկյունից գերագնահատված է

Ուրուգվայի ԱԳ նախարար Նին Նովոան նշել է, որ իրենց համար ակնհայտ է, թե ով է խախտել զինադադարը

Մայիսի 2-4-ը Արգենտինայում և համատեղության կարգով Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանն աշխատանքային այցով գտնվում էր Ուրուգվայում: Այցի ընթացքում դեսպան Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի, արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, արտգործնախարարի տեղակալ Լուիս Կանսելայի, ինչպես նաև ուրուգվայահայ համայնքային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչների

Ինչպե՞ս ընտրել եւ պատրաստել տավարի միսը

Մանանեխով մշակված միսը ավելի համեղ է լինում Տավարի միսը շատերի կերակրատեսակների բաղկացուցիչ մասն է, ուստի այն պետք է ճիշտ ընտրել եւ եփելուց էլ հետեւել հմուտ խոհարարների առաջարկած խորհուրդներին: Թարմ միս ընտրելու համար նախ պետք է իմանալ, որ հոտը լինում է հաճելի, գույնը՝ բաց վարդագույն կամ կարմիր: Լավորակ միսը կտրելիս համարյա չոր է լինում, փչացածը՝ մոխրագույն,

Էդվարդ Նալբանդյան. Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրին Հարց. Պարոն նախարար, ի՞նչ կասեք մայիսի 9-ի խորհրդի կապակցությամբ։ Էդվարդ Նալբանդյան. Շնորհավորում եմ Հաղթանակների տոնի կապակցությամբ։ Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում և միգուցե պատահական չէ, որ ձեռք բերված Հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ։ Այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է

Եղեռնազոհ գործչի հոդվածները՝ մեկ ժողովածուում

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հրաշալի նախաձեռնությունը շարունակվում է: Ընթերցողի սեղանին է «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած հերթական գիրքը՝ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուն: Ինչպես նախորդ՝ Միսաք Գոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ» եւ Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» գրքերը, այնպես էլ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածները» լույս են տեսել բանասեր եւ խմբագիր Սեւան Տէյիրմենճեանի աշխատասիրությամբ: Դրանք այն հոդվածներն են, որ հրապարակվել էին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 9-ին,13-ին առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, 10-12-ին շրջանների մեծ մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում`

«Առաքել Մովսիսյանը շատ դուխով հրամանատար ա, շատ կարգին մարդ ա, խելացի, գրագետ». Եռաբլուրում՝ Շմայսի մասին

Զինվորականները անխնա գովեստի խոսքեր ասացին Շմայսի հասցեին՝ Առաքել Մովսիսյանը մնում է Առաքել Մովսիսյան. «Ես համոզված եմ, վստահ եմ, որ ինքն էսօր էլ իր ջոկատը կազմած՝ առաջնագծում կլինի: Թե որ հատվածում է՝ չեմ հանդիպել, բայց 100 տոկոսով համոզված եմ, որ ինքը սահմանում է»:

ԱԳ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ «Հաղթանակ» զբոսայգում

Հարց. Պարոն Նալբանդյան, Հանրապետության Նախագահը նախապայմաններ առաջադրեց, որոնց դեպքում կվերսկսվեն բանակցությունները: Ցանկանում ենք իմանալ` միջազգային հանրությունից արդեն կա՞ն որոշակի արձագանքներ։ Էդվարդ Նալբանդյան. Մեկ օր առաջ արտգործնախարարությունում ես հանդիպում ունեցա Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպման մասին հաղորդագրության մեջ հստակ նշվեց այն, ինչ բազմիցս ասվել էր մեր կողմից. այն, որ այս փուլում հանդիպումները և

Գերմանիայի ԱԳ նախարար. Մենք՝ գերմանացիներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում խաղաղության հաստատման համար. LNR Media

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը հայտարարություն է տարածել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 71-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է LNR Media-ն։ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 71-ամյակին, մասնավորապես ասել է, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում աշխարհի խաղաղության և համաձայնության մթնոլորտի համար։ Շտայնմայերի հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկիրը, որը

«Վիտալի Բալասանյանը չլինի՝ էսօր թուրքը կնստի Ստեփանակերտում». Մայոր Արկադի Մանգասարյան

Զինվորականի խոսքերով Վիտալի Բալասանյանը 1 ժամ, մի քայլ առաջ տվեց ու հակառակորդի լրիվ զորքը ոչնչացրեց: Գրադով լրիվ տվեց ջարդեց թուրքերին: Ինքը պատասխանատվությունը վերցրեց իր վրա՝ առանց վերեւների թույլտվության:

Միասին ենք ու հաղթած, որովհետև արդարության կռիվը պարտություն չունի. ՀՀ ոստիկանություն

Մայիսի 9-ի՝ ֆաշիզմի ջախջախման խորհուրդը քառորդ դար առաջ կրկնապատկվեց Շուշիի ազատագրմամբ, ապա եռապատկվեց Արցախի զինված ուժերի կազմավորումով… Պետություն, զորք, ժողովուրդ. այս միասնությամբ եղավ Արցախի ազատագրումը, հայ պետականության կայացումը, թշնամուն պարտադրված խաղաղությունը: Քառորդ դար առաջ պատերազմ էր մեր հայրենիքում: Հիմա՛ էլ: Քառորդ դար առաջ, երբ բանակը դեռ կազմավորվում էր, սահմանին ուս ուսի կռվում էին աշխարհազորային ջոկատներն

«Չի եղել մարտերում, բայց ինտերնետում կտենաս ձեռքը զենք՝ ինքը բոյեվիկ ա, Ռեմբո ա, բայց կոպեկ չարժի». Մայոր Մանգասարյան

Քանի տղամարդ է՝ պետք է ծառայի՝ կլինի օլիգարխի երեխա, թե ինչ՝ կապ չունի: Բոլորի կյանքն էլ տրված է մեկ անգամ, պետք է ծառայի ինքը հայրենիքին, որ մաքուր սրտով լինի: Չասի՝ ես գնացել եմ դիրքեր, կանգնի ավտոմատով, զենքով, պարզվի՝ ինքը եղել է, բայց չի եղել էնտեղ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց,  ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության Նախագահը հարգանքի ու

Գագիկ Խաչատրյան. «Երկու որդիներս էլ առաջնագծում են» (Տեսանյութ)

«Կարծում եմ՝ ցանկացած մեկը Ղարաբաղի հարցում պետք է օժանդակություն ունենա»

Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ Ֆրանսիան նշել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 71-ամյակը. The New York Times

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նշվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 71-ամյակը, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։ Փարիզում տեղի ունեցած հաղթանակի 71-ամյակին նվիրված արարողությունների հանձնաժողովը գլխավորել է Ֆրանսուա Օլանդը, որին ուղեկցել են նաև երկրի վարչապետ Մանուել Վալսը, պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ մի շարք հրամանատարներ։ Միջոցառումների

Սեյրան Օհանյան. «Խախտումները արժանի հակահարված են ստացել»

Հայաստանի զինված ուժերը համապատասխան գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են մեր անվտանգության հաստատմանը

Մեր համեստ ընտանիքների հերոս զավակները

Արցախյան այս վերջին՝ քառօրյա պատերազմը հարաբերական դադարի մեջ է: Որոշ քաղաքագետներ գտնում են, որ պատերազմը չի կրկնվի: Շատերն էլ համոզված են, որ սա ընդամենը հարաբերական դադար է, եւ հետագա պատերազմն անխուսափելի է: Կարծիքները տարբեր են: Մեր արեւմտամետների եւ մեր ռուսամետների կարծիքներն էլ են, ինչպես միշտ, հակադիր ու տարբեր: Արեւմտամետները գտնում են, որ ռուսները մեզ համար

Գալուստ Սահակյան. Հաղթանակն ու խաղաղությունը երբեք շատ չեն լինում

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա եւ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են: Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու եւ խաղաղություն հաստատելու

Պետք է ամեն ինչ անել, որ ապահովվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ իրացումը

Բանակցությունների գլխավոր հարցը նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է

Տարոն Մարգարյան. Այսօր նաև երախտիքի ու խոնարհումի օր է մեր հերոսների հիշատակի առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ,  Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի, մեր փառահեղ հաղթանակների կրկնակի տոնի առթիվ: Նախորդ դարի ամենադաժան պատերազմի, Մեծ հայրենականի տարիներին, հազարամյակների փորձություն տեսած մեր ժողովուրդը անօրինակ սխրանքով ապացուցեց, որ հայրենի երկիրը, հողը, օջախը պաշտպանող զինվորն իսկապես անպարտելի է:

Պուտինը շնորհավորել է վրաց ժողովրդին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կապակցությամբ. Sputnik

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բաց շնորհավորական նամակ է հղել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վրացի վետերաններին և ամբողջ վրաց ժողովրդին։ Այս մասին հաղորդում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական տարբերակը։ Իր շնորհավորական նամակում ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ պատերազմի դաժան տարիներին հիմնված ավանդույթի շնորհիվ` կամրապնդվեն ռուս-վրացական հարաբերությունները և ապագա սերունդների համար կապահովեն ամուր և

Ես տեսել եմ Շուշիի հաղթանակը

Իսկ մեկ անգամ էլ տեսա, թե ինչպես է մեր կողքի հարեւան մի կին մերկացրած կուրծքը փորձում դնել իր զոհված զավակի՝ Կառլենի բերանում՝ խնդրելով որդուց նորից մանուկ դառնալ եւ նորից կաթ ուտել…

ՌԴ մայրաքաղաքում մեկնարկեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-ամյակի կապակցությամբ զինվորական շքերթը. «ՏԱՍՍ» (Ուղիղ եթեր)

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, տեղի ժամանակով ժամը 10:00-ին մեկնարկեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-ամյակի կապակցությամբ զինվորական շքերթը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ավանդույթի համաձայն՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում քայլերթով կանցնեն ՌԴ ԶՈւ բոլոր տեսակի զորքերը, ընդհանուր առմամբ, ավելի քան 10.000 մարդ, հրապարակով կանցնի 135 միավոր զինվորական տեխնիկա, իսկ Մոսկվայի երկնքով կանցնի 71 ինքնաթիռ

BBC-ի թղթակիցն արտաքսվել է Հյուսիսային Կորեայից՝ Կիմ Չեն Ընին քննադատելու համար. The Guardian

Բրիտանական BBC հեռուստառադիո հաճախականություն ապահովող լրատվական ընկերության թղթակից Ռուպերտ Ուինգֆիլդ Հեյզը ձերբակալվել է և հարցաքննության է ենթարկվել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում՝ ռեպորտաժի համար, որտեղ քննադատել էր երկրի նախագահ Կիմ Չեն Ընին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Իր պատրաստած ռեպորտաժում բրիտանացի լրագրողը մասնավորապես արտահայտել էր հետևյալ միտքը. «Բարդ է ասել, թե ինչ է արել Կիմ Չեն

Քյարամ Սլոյանին գլխատած դիվերսանտներից մեկը ոչնչացվել է

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է  Սիրողական տեսանկարահանումներից հանված այս կադրը հայտնվել է համացանցում ապրիլի 2-ին , որից հետո այն շուտափույթ կերպով ջնջվել է ( հայտնի պատճառներով)..Կադրում ՝թշնամու դիվերսիոն հրոսակախմբի անդամներն են , որոնք լուսանկարվել են հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի գլխի հետ.. Այս պահի դրությամբ հայտնի է, որ հանցագործներից մեկը «ֆոտոսեսիայից» հետո, մեր տղաների

ՀԷՑ-ը բնակարան է նվիրել Արցախում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արհեստակցական կազմակերպությունը բնակարան է ձեռք բերել Գյումրիում բնակվող, Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքի համար։ Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 3֊-ին Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ Թալիշ գյուղում զոհվեց գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը։ Երիտասարդի ընտանիքը սպասում էր իր առաջնեկին։ Գալստյանների ընտանիքի ճակատագիրը 1988 թվականի երկրաշարժից հետո շատերի նման ողբերգական է։ Այն ժամանակ Հրաչի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930