Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Մեր պետական այրերը պետք է ծնկի գան էս երեխեքի ծնողների առաջ». Զինվորի մայր

Կինը պատմեց, որ որդին դեռ դիրքերում է. «Ինչ ասես՝ տեսան մեր երեխեքը: Նրանց աչքերը ինչ դաժանություն, վայրագություն ասես չտեսան, խեղաթյուրված կյանք են ապրելու: Բոլորի մեջ վրեժ կա՝ վրեժ, վրեժ, իրենց ընկերներն են զոհվել: Իմ տղան ասում է՝ չեմ գա»:

Ժայռի մեջ` ինչպես տանը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ հերթական ուխտագնացությունը դասվեց հիշարժան օրերի թվին

Սուրիկ Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ առաջնագծում լինելու մասին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջնագծում շատ պաշտոնյաների զավակների է տեսել, բայց անուններ չի ցանկանում թվարկել

«Եթե թողնեն, մենք էս զինտեխնիկայով էլ կհասնենք Բաքու». Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ Մրդո (Տեսանյութ)

Այսօր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում Aravot.am-ը Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներից մեկին՝ Մրդոյին, խնդրեց մի դրվագ վերհիշել հերոսամարտից: «1992 թվականի մայիս 7-ի լույս 8-ի գիշերը, երբ իրենց «Ուազիկ»-ը մոտեցավ մեր դիրքերին, մենք խփեցինք, ու պատերազմը սկսվեց… Մեզ սպասում էին այդ տարածքում, տեխնիկան վրեքս էկավ, ու մենք սկսեցինք պատերազմել մոտ 6-7 ժամ: Իրենք մոտ 2000 հոգի էին,

Մանրամասներ` Սլոյանի գլխի հետ լուսանկարված դիվերսանտի մասին. նա «Գորշ գայլերի» ազգայնական էր

«Գորշ գայլերի» գաղափարական ազդեցության տակ գտնվող զինվորականներն, անշուշտ, առկա են ադրբեջանական բանակում»,-նկատում է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը

Սերունդները՝ իրենց պապերի նկարներով. «Անմահ գունդ» ակցիան. «Ա1+»

Առաջին անգամ Հայաստանում այսօր անցկացվեց Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակին նվիրված՝ «Անմահ գունդ» հասարակական ակցիան: Այն ամեն տարի անցկացվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս ակցիաներում հենց պատերազմի վետերանների սերունդներն են՝ իրենց պապերի նկարները բարձրացրած անցնում են տոնական երթով: Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՀ Պատերազմի վետերանների միությունը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, ռուսական մշակույթի «Հարմոնիա»

Մարգարիտ Եսայան. «Օբյեկտիվ չէ միայն ֆրանսիացի համանախագահին քննադատելը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ օբյեկտիվ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի միայն ֆրանսիացի համանախագահին քննադատելը: Նշենք, որ այսպիսի քննադատությամբ էր հանդես եկել https://armlur.am/524400/ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում մասնավորապես նշել էր. «Շատ կարևոր է Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահի աշխատանքը. օրինակ՝ ինձ թվում է, որ ֆրանսիացի

Հայ աշակերտները ևս մեկ անգամ համոզեցին, որ իրենք են այս հողի տերը և պատրաստ են հասնել սահմանագիծ

Անցել է 24 տարի, սակայն կարծես երեկ էր, որ ազգովի հպարտությամբ տոնեցինք Շուշիի ազատագրումը: Իրականացավ մեր ժողովրդի իղձերից մեկը: Հայոց պատմական բերդաքաղաքի ազատագրումը նաև եղավ երաշխիք, որ 10 օր անց կայացավ Բերդաձորի ազատագրումը, ապա՝ Մայր հայրենիք-Արցախ միացումը: Արցախյան շարժման մեր նպատակը Միացումն էր, և այն կայացավ: Կայացավ մարտիրոսների կյանքի գնով, կայացավ բազում ազատամարտիկների մաքառումների, հերոսացման

«Ինչքան թուրքի տեխնիկան շատ լինի, մեր օգուտն է. մեր էրեխեքը ձեռքներից կվերցնեն». Նորայր Հովհաննիսյան (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիսյան հաղթանակներն այսօր ռազմական շքերթով նշվեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում: Շուշիի ազատագրման 24-րդ ու Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձն այս հուշահամալիր էր բերել ինչպես արցախյան պատերազմի մասնակիցներին, այնպես էլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին ու հասարակ քաղաքացիներին: Նշենք, որ շքերթին մասնակցող Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թվաքանակը գնալով նվազում է: Արցախյան

ՏՏ ոլորտի ընկերություններն ինչ կարճաժամկետ լուծումներ են առաջարկում զինվորների անվտանգությունը բարձրացնելու համար

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Լուսինե Բուդաղյան– Ապրիլի 1-2-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ սկսված եւ մինչ օրս շարունակվող պատերազմը վեր հանեց մեր պաշտպանական բանակի ուժեղ եւ թույլ կողմերը: Մի շարք մասնագետներ, այդ թվում եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի, մտահոգություն

Կարող ենք օլիմպիական խաղերում նաեւ կին բռնցքամարտիկ ունենալ

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մեր աղջիկները մարզիչ Հարություն Նազարյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են մայիսի 15-ից 28-ը Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը: ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, հավաքին մասնակցում է ութ աղջիկ, սակայն մրցավայր մեկնելու են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Աստանայի աշխարհի առաջնությունում խաղարկվելու են նաեւ

«Շուշիից վերադարձած զինվորներին ծաղիկներով էին դիմավորում». Հրանտ Մելիք Շահնազարյան

«Ստեփանակերտում սով էր. ամեն բնակչին ամսական 400գր ալյուր էր հասնում»,-պատմում է Մելիք-Շահնազարյանը

Վազգեն Սարգսյան. «Շուշիից հետո գեղեցիկ է գարունը Ղարաբաղում»

1995-ի մայիսի 9-ին ի նշանավորումն Շուշիի ազատագրման երրորդ տարեդարձի եւ Հայրենական մեծ պատերազմի 50-ամյակի՝ Ստեփանակերտում զորահանդես տեղի ունեցավ, անպատմելի մի իրադարձություն, որին ներկա էր Վազգեն Սարգսյանը: Երկու տարի անց դարձյալ Վերածննդի հրապարակում հանդիպեցի Սպարապետին, Շուշիի ազատագրման 5-րդ տարեդարձն էր, մինչ զորահանդեսը կսկսվեր՝ մի քանի հարց ուղղեցի նախարարին: Այդ օրվանից 24 տարի է անցել, Ղարաբաղի գարունը

ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանականները «սուր հարցեր» են քննարկել

Թեւան Պողոսյան. Արցախում ընկճվածություն չկա

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հիմա Ադրբեջանի` պատերազմ սկսելը սխալ քայլ կլինի» (Տեսանյութ)

«Այն օրերին, երբ սպասում էինք ադրբեջանական հարվածին, դա տեղի չունեցավ»,-նկատում է քաղաքագետը

«Ասում էր՝ պա՛պ, կգամ, ուս ուսի կտանք, մեջք մեջքի կտանք ու կտեսնես՝ ինչքան լավ կլինի…»

Ընտանիքը՝ Մարտակերտում զոհված զինծառայող Անդրանիկ Զոհրաբյանի մասին Վեդի քաղաքի բնակելի շենքում ենք, աստիճաններով բարձրանալիս՝ ինձ ուղեկցողն ասում է՝ այս քաղաքի ամենահամեստ ու պարկեշտ ընտանիքներից են, գլխով եմ անում, մտածում՝ ներս մտնելիս՝ ինչպե՞ս եւ ի՞նչ պետք է ասել տան միակ տղային կորցրած ծնողներին: Իսկ այնտեղ գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, որ նա հնարավորինս իրեն հարմարավետ ու ազատ

«Ես իմ տղերքից անգամ սեր չեմ մուրացել, ուր մնաց՝ պաշտոնյաներից». Դուշման Վարդանի մայրը՝ Եռաբլուրում

Զարիկ մայրիկն ասաց, որ Երեւանի 12 դպրոցների սաներ որոշել են Վերջին զանգից հետո քեֆ չանել, դրա փոխարեն այցելել Դուշման Վարդանի թանգարան: Քեֆ չեն անելու, որովհետեւ մենք կորուստներ ունենք: Գտնում են, որ իրենց եղբայրներն են զոհվել:

Գագիկ Ջհանգիրյան. Տեսնում եմ Մինսկի խմբի գործունեության արդյունքը (Տեսանյութ)

«Նամանավանդ, ռազմական գործողությունների կասեցումը»

Հոբելյանների հրավառություն՝ Թալալյանական փառատոնում

Մայիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով արդեն 7-րդ անգամ կմեկնարկի Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան երաժշտական փառատոնը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի գործադիր տնօրեն, «Արս Լունգա» դուետի դաշնակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանը, թեեւ փառատոնը հանրապետական է, բայց ավանդույթի համաձայն՝ միշտ էլ հյուրեր են ունենում «դրսից»: Այս տարի

«Ադրբեջանն այսօր պատերազմ վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի». Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Ըստ քաղաքագետի` դա պայմանավորված է ագրեսոր երկրի ներքին եւ արտաքին լուրջ խնդիրներով

Արցախի սահմանամերձ տարածքներում նշվում է մայիսյան քառատոնը

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ առաջնագծում պարտականություն իրականացնող երկրապահ կամավորականները ծաղկադրումներ արեցին ամբողջ Արցախի տարածքում Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձաններին, 1989-94-ի պատերազմում նահատակված քաջերի պատվին կանգնեցված հուշարձաններին:

Նաիրա Զոհրաբյան. Իշխանություններից որեւէ մեկը ԼՂՀ հարցում չի դավաճանել Հայաստանի ազգային շահերին

Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ Հայաստանը պետք է միջազգային հանրության հանդեպ իր դիրքորոշումը կոշտացնի

«Պատարագ առ Կոմիտաս» եւ «Անուշ» օպերան՝ մանուկների մեկնաբանմամբ

Կոմիտասը երբ հավաքչությամբ համակարգում էր հայ երգը, այդ թվում՝ մանկական, գիտակցում էր, որ դա հայ պրոֆեսիոնալ երաժշտության հիմքն էր դառնալու: Մինչդեռ դժվար է ասել՝ 1912թ. Արմեն Տիգրանյանը, երբ Ալեքսանդրապոլում իր ռեժիսուրայով բեմադրում էր «Անուշը» (դիրիժոր՝ Գ. Բուրկովիչ), մտածո՞ւմ էր, որ այդ օպերան կարժանանար նույն ճակատագրին: Փաստորեն՝ այո. «Անուշը» 1935 թվականից տարբեր ռեժիսորական լուծումներով չի իջնում

Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արկադի Ղուկասյանն այցելել են Շուշի

Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Նույն օրը Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արցախ

ՀՀ կառավարության պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 8-ին առաջնագիծ այցից հետո երեկոյան հանդիպում է ունեցել ԼՂՀ ԳՆ ղեկավարության հետ: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում շոշափվել են համագործակցության և երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հարցեր: Հանդիպման ընթացքում ԼՂՀ գործընկերները կարևորել են այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ գյուղնախարարությունը մշտական

Գիտպետկոմի նախագահը՝ «Փի էս Այ»-ի ղեկավարին. «Թող ինքն ասի, թե ինչու է հրաժարվել սենսորները ՊՆ-ում փորձարկելուց»

Ըստ Սամվել Հարությունյանի, պետք է հարգել համագործակցության պայմանները

Նրանց հետ ճանապարհ չունենք անցնելու. Սեյրան Օհանյանը՝ փակ հանդիպման մասին բարձրաձայնած պատգամավորների մասին

«Կարծում եմ՝ պատգամավորների մեծամասնությունը իրենց պարտականությունները կատարում են»

Վարչապետն Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930