Օրվա լրահոսը

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող

Լեռնային փոքրիկ Խծաբերդ գյուղը կանչում է Արցախ. The New York Times

Ցուցահանդեսն ավարտվել է նախատեսվածից շուտ, որովհետև մերձակայքում արածող կովերը մոտեցել են ցուցահանդեսի տարածքին և սկսել են ուտել լուսանկարները։

Ներիշխանական ցեմենտի տոկոսը. «Ժամանակ»

Այսօր կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում օրակարգային հարցերի թվում է նաև մեկը, որն ըստ էության անակնկալ ձևով տապալվել էր մի քանի օր առաջ ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում: Խոսքը «Հրազդան-ցեմենտ» ընկերության պարտքերը, այսպես ասած, ներելու մասին օրենքի նախագծի մասին է, որը խորհրդարանում տապալվեց, և որը կառավարությունը հերթական անգամ է ներկայացնում ԱԺ դատին:

«Քառօրյա պատերազմից սկսած՝ հակառուսական տրամադրությունները ԼՂՀ-ում հասել են աննախադեպ մասշտաբների». Տիգրան Գրիգորյան. «Հրապարակ»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ոչ թե իր օֆիսում նստած է վերլուծություններ անում, ինչպես այս օրերին մեր վերլուծաբաններից շատերը, այլ՝ առաջնագծում դիրքավորված։ – Ժամանակին Ղարաբաղում մեծ վստահություն կար Ռուսաստանի եւ Պուտինի հանդեպ, հիմա, կարծես թե, այդ վստահությունը կորել է։ Ճի՞շտ եմ նկատել։ – Ղարաբաղի ռուսապաշտության մասին լեգենդը չգիտեմ ում կողմից է հորինված։ Ղարաբաղում կան մարդիկ, ովքեր իրենց

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին. կան զոհեր

Մայիսի 10-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոն» գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Bora» մակնիշի 34 NL 167 (վարորդ՝ 1983 թ. ծնված

ԱՍԵԿՈՍԵ

Եթե երկրորդ նախագահն էլ միանար առաջինին ու երրորդին, լավ ձեւաչափ կստացվեր. Հայաստանի եռանախագահությունն՝ ընդդեմ Մինսկի խմբի եռանախագահության: ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Սովորելը երբեք ուշ չէ

Այս օրերին մոդայիկ են Հայաստանի եւ Իսրայելի համեմատությունները: Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ է, որքան հրաժարվել որեւէ զուգահեռներից: Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում: Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետեւ՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատեւ պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն

«Պանամական արխիվում» փաստաթղթեր են բացահայտվել Պուտինի մերձավորների մասի. Slon.ru

«Պանամական արխիվի» փաստաթղթերում տեղեկություններ են հայտնաբերվել, որոնք փաստում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մի շարք մերձավորներ օֆշորային ընկերությունների սեփականատերեր են։ Այս մասին տեղեկացնում է Slon.ru կայքը։ Մասնավորապես ի հայտ եկած փաստաթղթերից հայտնի է դարձել, որ օֆշորում գործող մի շարք կազմակերպություններ են գրանցված Պուտինի մերձավոր շրջապատի անդամ համարվող երաժիշտ Սերգեյ Ռոլդուգինի անունով։ Օֆշորային այդպիսի

ՀՀ ՊՆ. ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ԼՂՀ ՊԲ. Իրադրությունն առաջնագծում չի փոխվել

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 մմ ականանետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: — ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՀՅԴ «Դրո» կոմիտէն 101,000 դոլար հանգանակեց Արցախի համար. «Ասպարեզ»

Հանգանակուած ամբողջ գումարը պիտի յատկացուի Ապրիլի քառօրեայ պատերազմին ընթացքին Արցախի աւերուած շրջաններու վերականգնումին եւ նահատակուած զինուորներու ընտանիքներուն աջակցութեան նպատակին

Արմենչիկը Քարվաճառում է (Տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան) Քարվաճառում է, երգում է զինվորների և կամավորականների համար: Տեսանյութը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Վահան Բաբայան. «Մեր կուսակցությունը լինելու է կայացած մարդկանց կուսակցություն». «Հայոց աշխարհ»

Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի՝ մենք առանց «դաբրոների» ու առանց փողերի ենք սկսում:

Օֆշորային հաշվետերերի մասին նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ: Բազան ամբողջությամբ հասանելի է https://offshoreleaks.icij.org կայքէջում: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ «Պանամական փաստաթղթերը», որոնք բացահայտեցին ավելի քան 140 քաղաքական գործիչների, միլիարդատերերի, քրեական հեղինակությունների եւ թմրանյութերի խոշոր վաճառքով զբաղվող հանցագործների անուններ, արդեն

Կամավորականներին զրահաբաճկոններով եւ սաղավարտներով ապահովելու խնդիր կա

Մանրամասներ պատգամավորների եւ փորձագետների փակ քննարկումից

Վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ տղան. shamshyan.com

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 9-ին, կեսօրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 32-ամյա Արթուր Սարոյանը: Վերջինս, ըստ ֆոտոլրագրողի` վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս: Նա կամավորական հիմունքներով ապրիլի 3-ից գտնվում էր Օմարի լեռնանցքում: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Սարոյանը Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ տղան է: Մանրամասներին կարող

«Որոշ դիրքեր գրավելը Ադրբեջանը համարում է մեծ ձեռքբերում». «Ջեյմսթաունի» հոդվածագիր

«Բաքվի պատկերացրած «բովանդակային բանակցությունները» դարձյալ կսահմանափակվեն «տարածքի 20% օկուպացիան» դադարեցնելու պահանջով»:

Հանրային վստահություն ունեցողների տասնյակն ըստ` «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության կողմից կազմակերպված քվեարկության արդյունքներով Հանրային վստահության խորհուրդ կազմավորելու համար առավել հանրային վստահություն ստացած առաջին 10 անհատներն են Արթուր Մեսչյան, Արա Պապյան, Արգիշթի Կիվիրյան, Անդրեաս Ղուկասյան, Արթուր Սաքունց, Գարեգին Չուքասզյան, Զարուհի Փոստանջյան, Ժիրայր Սեֆիլյան, Լևոն Բարսեղյան և Նիկոլ Փաշինյան: Այս հայտարարությունը նաև այս նախաձեռնության առաջարկությունն է վերը նշված անձանց հրապարակայնորեն

Խաշթառակում մայիսի 9-ը տոնվեց շուքով

Մեծ Հայրենականի մասնակիցներից միայն մեկն է կենդանի

Հերոս զինվոր Ադամի գերեզմանի հուզիչ նամակը՝ անծանոթից. «Երբ մեծանամ, տղա ունենամ, քո անունով եմ կնքելու»

Չնայած ուրիշի նամակները չեն կարդում, բայց հերոսին հասցեագրված նամակն ընթերցելու գայթակղությունը մեծ էր: Եռաբլուր այցելած մայրերը մեկը մյուսի հետեւից սկսեցին բացել այն, կարդալ ու մի կուշտ լացել:

Քերրին ու Լավրովը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հնարավոր քայլերը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության` երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ նրանք քննարկվել են միջազգային արդիական հարցեր, ներառյալ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը եւ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը:

Միշել Պլատինին ֆուտբոլից հեռացվեց չորս տարով, բայց Նիկիտա Սիմոնյանը նրան մեծ հարգանքով է վերաբերվում

Մարզական արբիտրաժային դատարանը մասնակի բավարարեց Միշել Պլատինիի բողոքարկումը՝ ֆուտբոլից վեց տարով նրան հեռացնելու որոշումը կրճատելով երկու տարով: Ռուսաստանի ֆուտբոլային միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, անդրադառնալով այդ թեմային, նշել է, որ այսօր ֆուտբոլը ղեկավարում են դրա հետ քիչ առնչություն ունեցող մարդիկ: Նրա խոսքերով դա Պլատինիին, Բլատերին, Ինֆանտինոյին չի վերաբերվում: Նիկիտա Սիմոնյանի համոզմամբ, ՈՒԵՖԱ-ի նախագահի լավ թեկնածու

«Մինչեւ Wikileaks չլինի, դժվար է ասել՝ արդյոք ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել, թե՝ ոչ». Կարեն Վրթանեսյան

«Ադրբեջանը վերջին օրերին փորձում է տպավորություն ստեղծել, որ ինչ-որ մեծ քանակությամբ զինատեսակներ է գնում».Կարեն Վրթանեսյան

Ծանր վիրավոր Ռուբենի ու Արմանի ծնողներն ուզում են նրանց Գերմանիա տեղափոխել. մնում է նախարարությունը թույլ տա

Գերմանացի բժիշկները վիրավորների փաստաթղթերը նայելուց հետո ասել են՝ «Շտապ տեղափոխեք այստեղ»

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին 2016թ. մայիսի 11-12-ին կայցելեն Հայաստանի Հանրապետություն։ Համազեկուցողների՝ Հայաստան գալու առաքելության հիմնական նպատակը կլինի տեղում հետևել, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽԽՎ առջև ստանձնած իր պարտավորությունները։ Նրանց ուշադրության կենտրոնում հատկապես կլինեն սահմանադրական բարեփոխումները, ընտրական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը։ Սպասվում է, որ Հայաստան կատարելիք

«Պաշտոնապես չեն ասի՝ ինչու երեք պաշտոնյաները պաշտոններից ազատվեցին, բայց պատասխանատվություն չկրեցին». Դանիել Իոաննիսյան

Զինված ուժերում արդարադատության համակարգը շատ վատ է, առհասարակ ամենավատ արդարադատության համակարգով կառույցն է». Դանիել Իոաննիսյան

Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ անկախության ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխե՞լ է

ՀԱԿ անդամները համամիտ չեն, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ անկախության ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխել է: Հիշեցնենք, որ 2008-ի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում հնչեցրած իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե պատեհ պահն է, որ ՀՀ ԱԺ-ն հանդես գա ԼՂՀ անկախության ճանաչման նախաձեռնությամբ: ՀՀ առաջին նախագահը, մասնավորապես, հայտարարել էր. «Թերեւս ժամանակն

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ։ Իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ  ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման

«Ադրբեջանը զորքեր է կուտակել նաև Նախիջևանի սահմանին» լուրը փակ քննարկման օրակարգից չէ». Խ. Քոքոբելյան

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը անպարկեշտություն է համարում ՊՆ նախարարի հետ փակ քննարկման մասին պատմելը

ՊՆ արդեն նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը Մոսկվայի էկոնոմ կարգի ավիատոմսը գնել է 205 հազար դրամով, երբ այն 126-136 հազար դրամ է

Պաշտպանության նախարարության երկու աշխատակցի համար Մոսկվայի էկոնոմ կարգի ավիատոմսը պաշտպանության նախարարի արդեն նախկին տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, որը նաեւ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն էր, գնել է յուրաքանչյուրը 205 հազար դրամով: Երկու ավիատոմսի համար ՊՆ-ն վճարել է 410 հազար դրամ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության մեկ անձից գնումներ բաժնից, ավիատոմսը պարոն Միրզաբեկյանը ձեռք է բերել «Ավիատուր Գրուպ» ընկերությունից:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930