Օրվա լրահոսը

Խախտումներ են բացահայտվել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում

Մարտի 19-ին Վայոց ձորի մարզում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ՎՊ աշխատակիցներ: Խորհրդակցության ընթացքում Վերահսկիչ պալատի մասնագետները զեկուցել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների նախնական արդյունքներն ու բացահայտված խախտումները: ՎՊ

Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է գյուղացուն

Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ: Պարզվել է,

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են, մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, ինչպես նաև Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի, Կապանի, Մեղրու և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ամալյա Շառոյանը Փորթլանդում վարկանիշային նորմ չլրացրեց

ԱՄՆ-ի Փորթլանդ քաղաքում ավարտված ծածկած մրցատարածությունների աշխարհի առաջնությունում, որը Ռիոյի վարկանիշային կարգավիճակ ուներ, հայաստանցի վազորդ Ամալյա Շառոյանը 400 մետր մրցատարածությունում 55,13 արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը: Նա չի կարողացել լրացնել Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային նորմը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ all-afhletics.com-ի

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ)

Առաջատարները ոչ-ոքի խաղացին եւ մրցաշարային աղյուսակում փոփոխություն չարձանագրվեց

Մոսկվայում այսօր կայացավ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրը: Լեւոն Արոնյան-Անիշ Գիրի եւ Պյոտր Սվիդլեր-Սերգեյ Կարյակին պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Կեսական միավոր վաստակեցին Վեսելին Տոպալով-Վիշվանաթան Անանդ զույգի կողմերը: Միակ հաղթանակը տարավ Ֆաբիանո Կարուանան, որը պարտության մատնեց Հիկարու Նակամուրային: Արոնյանն ու Կարյակինը 5,0-ական միավորով բաժանում են 1-ին եւ 2-րդ հորիզոնականները, Կարուանան ու Անանդը նրանցից ետ

Ծաղկազարդը՝ տեսախցիկի երկու կողմերից

Ծաղկազարդի առթիվ Դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ շարքում կարելի էր տեսնել ինչպես հայ առաքելական եկեղեցու հետևորդների, այնպես էլ այլակրոն օտարերկրացիների, ովքեր խաչակնքվում ու եկեղեցի էին մտնում: Եկեղեցի տանող աստիճանների մոտ հավաքված վաճառականները հիմնակնում ծերեր և երեխաներ էին: Նրանք  ժպիտով առաջարկում էին պսակ, ծաղիկներ, երեխաների ձեռքով պատրաստված արձանիկներ գնել: Եթե անցորդը մի քիչ երկար էր նայում ինչ-որ

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է` գլուխը տոպրակի մեջ, պարանոցին պարանով կնոջ դի. Shamshyan.com

Shamshyan.com. Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 6-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների ներկայությամբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am. Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերները կնվազի 4-6 աստիճանով, 23-25-ին առավելապես ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում՝ Մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում Վանաձորում. Hcav.am.

Hcav.am. 2016 թ. մարտի 18-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպել էր «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում Վանաձորում: Քննարկումը վարում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, բանախոսներն էին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը

Ժողովուրդը Քրիստոսին որպես թագավոր էր դիմավորում, իսկ մեկ շաբաթ անց` խաչը հանում

Քառասունօրյա պահքը այս կիրակի ավարտվում է Ծաղկազարդի տոնով եւ նրան հաջորդում է եւս մեկ պահոց շրջան` Ավագ Շաբաթը «Առավոտի» հետ զրույցում տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը նշեց, քանի որ Քրիստոս Ղազարոսին մեռելներից հարություն էր տվել եւ բազում այլ հրաշքներ էր գործել, նրա հեղինակությունը բարձր էր եւ երբ նա եկավ Երուսաղեմ, նրան դիմավորեցին թագավորին վայել: «Զատկի տոնախմբության

Վարուժան Ավետիսյան. «Այդպիսի մարդկանց ի հայտ գալը հասարակական հիվանդության դրսեւորում է»

«Հայաստանում փոփոխություն կատարելու նպատակներից մեկն էլ պետք է լինի այդ կատեգորիայի մարդկանցից (խոսքը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի մասին է) հասարակական իմաստով զերծ մնալը , ժողովուրդը կարողանա պետք է իր քաղաքական մշակույթը առողջացնել եւ  միջավայրը այնպես կազմակերպել, որ նման մարդիկ չկարողանան ասպարեզ դուրս գալ, այսինքն, ոչ թե ֆիզիկապես արգելել, այլ, որ դուրս գան` չընդունվեն, չընկալվեն»,-Аravot.am-ի

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձնաբուք է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Մարտունու, Մեղրու, Ապարանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ավտոճանապարհներին ձնաբուք է: Ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց

Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կարող է տեւել շուրջ 1 ամիս. РИА Новости

«Ճշգրիտ ժամկետները կախված կլինեն ինքնագրիչ սարքերի վիճակից»

Աշխարհի կործանման վերաբերյալ Վանգայի հայտարարություններն արդեն իսկ   իրականություն է դարձնում Իսլամական պետությունը

Արդեն տարիներ են, ինչ Իսլամական պետություն կոչվող խմբավորումն իր գործողություններով դրել է աշխարհի կործանման սկիզբը, իսկ մոլորակի բոլոր  պետությունների ղեկավարները, բացի Թուրքիայից, քնած են և խորքային կերպով չեն պատկերացնում Իսլամական պետության կողմից նետված մարտահրավերի լրջությունը: Իսկ ինչու բացի Թուրքիայից, քանզի գաղտնիք չէ, որ Թուրքիան ամեն կերպ սատարում է նրանց, եթե չասենք՝ ինքն է կառավարում այդ

Վիլեն Խաչատրյան. Moody’s-ը Հայաստանի տնտեսական զարգացումների մեջ ռիսկ է տեսել

Վիլեն Խաչատրյանը չի կարծում, որ դա էական ազդեցություն կթողնի մեզ վրա՝ այս պահի դրությամբ

Հովհաննես Թումանյանի Օսկարը.Պետերբուրգյան դատավարությունը

Հովհաննես Թումանյանի Պետերբուրգյան դատավարությանն առաջին անգամ ծանոթացել եմ այն ժամանակ, երբ Հայաստանյան մամուլում ակտիվ քննարկումներ էին սկսվել Հոկտեմբերի 27-ի գործով դատական նիստերի դատամատչելիության, դատական արարողակարգի շուրջ: Իմ ուսումնասիրած քրեական գործերից սա ամենատարողունակն է եղել : Հրապարակմանս հիմքում Ամենայն Հայոց բանաստեղծի դստեր՝ Աշխենի հուշագրությունն էր՝ 1911թ.քրեական գործի մասին, որը կազմել է 135 հատոր: Թումանյանին Պետերբուրգ են

Սպանության եւ դանակահարության պատճառը փողի  հետ կապված խնդիրնե՞րն են

Գրիգոր Մաթեւոսյանը նախկինում 3 անգամ դատապարտված է

Ինչ անել – 2

Կապիտալիստական ուղին ընտրած երկրներում տնտեսության հիմնական շարժիչ ուժը հանդիսանում է տվյալ երկրի հարուստների խավը, այսպես կոչված օլիգարխիան։ Հենց նրանք էլ, տիրապետելով հսկայական նյութական միջոցների, հանդիսանում են տվյալ երկրի բյուջեի հիմնական ձևավորողները, հանդիսանալով ամենամեծ և հիմնական հարկատուները։ Անկախանալով Հայաստանն ընտրեց զարգացման կապիտալիստական ուղին։ Բնականաբար նորածին պետության հաջող գոյատևման համար անհրաժեշտ էր ունենալ այսպես կոչված իր հարուստների խավը։

Աղցան չինական կաղամբով

Չինական կաղամբը, որը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր եւ վիտամիններ (մասնավորապես 4-5 անգամ ավելի շատ վիտամին C, քան սովորական կանաչ սալաթի՝ հազարաթերթիկի մեջ), արդեն մի քանի տարի է՝ հայտնվել է հայկական շուկայում, եւ պարզապես աններելի է այդ բույսը չընդգրկել խոհանոցում: Ճիշտ է, սովորական մառոլի համեմատ այն թանկ է, սակայն, նկատենք, որ մեկ հատ չինական կաղամբից

Յուրա Մովսիսյանը առաջին գոլը խփեց MLS-ում (տեսանյութ)

MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ռեալ Սոլթ Լեյքը» ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Պորտլենդ Թիմբերսի» հետ: Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որ «Ռեալում» խաղում է վարձավճարով, խաղադաշտում անցկացրեց 64 րոպե եւ առաջին գոլը խփեց MLS-ի լիգա վերադառնալուց հետո: Տեսանյութն ՝ այստեղ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ GettyImages-ի  

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մարտի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Մարտունիում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում և Մեղրիում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում

Անաստասիա Գալուստյանն աշխարհի առաջնությունում ի վերջո գրավեց 16-րդ տեղը

Հայաստանցի մենասահորդ Անաստասիա Գալուստյանը ավարտեց մրցելույթները Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի պատանիների առաջնությունում: Կարճ ծրագրից հետո 16-ամյա աղջնակը 9-րդն էր, իսկ հաջորդ օրը, երբ ավարտվեց նաեւ ազատ ծրագիրը, Անաստասիան պայքարն ավարտեց 16-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հայերէնը անաղարտ պահենք. Yerakouyn.com

 Yerakouyn.com. Հայերէնի մէջ ամէն բառ իր յատուկ իմաստն ունի: Կան բառեր, որոնք բազմիմաստ են: Սակայն հայերէնը այնքան հարուստ է նորակերտ բառակերտումի համար, որ օտար լեզուներէ անտեղի փոխառութեան պէտք չունի: Հայաստանի մէջ վերջին 100 տարիներուն այնքան անպատշաճ բառեր ներմուծուած, մխրճուած են հայերէնի մէջ, որ մարդուս զայրոյթը կը բորբոքի այսքան այլասերում եւ օտարամոլութիւն նկատելով: Հայերէնը առանձին մասնաճիւղն

Աղվեսը գոլֆիստի մարզական պայուսակից գողացել է դրամապանակը

Գոլֆի մրցումներից մեկի ժամանակ մի աղվես հանգիստ միացել է հանդիսատեսների խմբին եւ մասնակից գոլֆիստներից մեկի մարզական պայուսակից հանել դրամապանակը: Մինչ ականատեսներից մեկը տեսանկարահանում էր տեղի ունեցողը, կենդանին հանգիստ վերցրել է դրամապանակը ու հեռացել: Եվ միայն այն բանից հետո, երբ տուժողը վազել է նրա հետեւից, աղվեսը գցել է գողոնը եւ փախել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ mirfactov.ru-ի

Մեղրու լեռնանցքը բացվել է, փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 19-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, բացվել է Մեղրու լեռնանցքը: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի արեցին ու պահպանեցին առաջատարի դիրքերը

Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի առաջատարներ Սերգեյ Կարյակինը եւ Լեւոն Արոնյանը հանդիպեցին յոթերորդ տուրում ու 31-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի ու պահպանեցին առաջատարի դիրքերը: Մրցաշարը հատեց միջնագիծը եւ երկրորդ հատվածում գրոսմայստերները միմյանց հետ խաղալու են հակառակ գույնի խաղաքարերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հայաստանին 50 հազար եվրոյի վնաս տվողների պաշտոնները բարձրացրել են (Տեսանյութ)

Երկու օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մատաղիսի գործով կայացրեց վճիռ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 50 հազար եվրո վճարել Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս զորամասի այս երեք ժամկետային զինծառայողները  տարիներ շարունակ՝ 2004 թվականից սկսած  դատական քաշքշուկների մեջ էին, 3 տարի շարունակ անտեղի ազատազրկվեցին, քանի որ այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031