Օրվա լրահոսը
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: — ԼՂՀ ՊՆ
Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել. Radikal
Ահաբեկչական նոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է թուրքական Radikal լրատվական կայքը։ Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով կան վիրավորներ։ Հաղորդվում է 2 զոհի և 7 վիրավորի մասին։ Ոստիկանությունը փակել է հրապարակ տանող փողոցը։ Առկա է երկրորդ պայթյունի վտանգը։
«Երեւանի թատրոնի բալետային խումբը իսկապես մեկ ընտանիք է»
Կարելիայի երաժշտական թատրոնում աշխատելուց հետո ընդմիշտ Հայաստան է վերադարձել Հայկ Քյուրջյանը: Երկարատեւ ընդմիջումից հետո օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետային ներկայացման մեջ (խորեոգրաֆիան՝ Վ. Գալստյանի) տորեադորի դերապարով կրկին հանդիպեցինք մենապարող Հայկ Քյուրջյանին: Նա թատրոն է եկել 2009թ.: Չենք կարող ասել, թե զբաղված է խաղացանկային համարյա բոլոր նեկայացումներում,
ԵՄ-Թուրքիա բանակցությունների ավարտին ստորագրվել է համաձայնագիր. «Անադոլու»
Եվրամիության երկօրյա հերթական գագաթնաժողովը վերածվել էր Թուրքիա-Եվրամիություն հերթական խիտ հագեցած բանակցությունների, որոնց արդյունքում կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, ինչն էլ ամփոփված է նրանց միջև ստորագրված համաձայնագրում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ ԵՄ-Թուրքիա բանակցությունների գլխավոր թեման փախստականների հարցն էր, որը վերջին շրջանում Եվրոպային և Թուրքիային մտահոգող ամենակարևոր հարցերից մեկն էր,
«Յունիգրաֆ իքս»-ը՝ «Դինգոյի» մասին. «Իրենք խոսում են, մենք գործ ենք անում»
«Անհիմն մեղադրանքներ են, անիմաստ աղմուկ է»
Հետաքրքիր փաստեր՝ Սիքստինյան Կապելլայի մասին
Սիքստինյան Կապելլան համարվում է Վատիկանի մարգարիտը: Նրա թագն ու պսակն էլ առաստաղին Միքելանջելոյի կողմից արված որմնանկարներն են: Ասում են՝ Միքելանջելոն ատում էր Սիքստինյան Կապելլան, քանի որ այն խլել էր իր առողջությունը եւ լավագույն տարիները: Այժմ մի քանի փաստ Սիքստինյան Կապելլայի մասին՝ ըստ kulturologia.ru-ի: 1. Սիքստինյան Կապելլան ի սկզբանե ամրոց է եղել: Այն կառուցվել է 1473-1481
Թուրք դիվանագետները հարգել են ԱՍԱԼԱ-ի գործողություններին զոհ գնացած դիվանագետների հիշատակը. «Հաբերլեր»
Ֆրանսիայում հավատարմագրված թուրք դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել ԱՍԱԼԱ-ի գործողություններին զոհ գնացած թուրք դիվանագետների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Հիշատակման արարողությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Միջոցառմանը ներկա Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին տեղակալ Ալի Օնաները իր խոսքում նշել է. «Մենք այստեղ ենք Փարիզում զոհված մեր գործընկերների և
Բերդ-Ճամբարակ և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները փակ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Բքի պատճառով շարունակում է փակ մնալ նաև Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Լեյշմանիոզ վարակը տարածվում է. աղքատի հիվանդություն. «Հայկական ժամանակ»
Մեր երկրի իշխանությունների թեթեւ ձեռքով երկիրն աղքատության ճիրանները նետելու, կանաչ տարածությունները անխնա ոչնչացնելու դառը պտուղներն արդեն կարելի է քաղել վարակիչ հիվանդությունների տեսքով: Վերջին տարիներին Հայաստանում տարածում է գտնում լեյշմանիոզ հիվանդությունը, որը մարդուն է փոխանցվում մլակների միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը: Մասնագետների հավաստմամբ, եթե 1969 թվականից մինչեւ
Աերոբիկայի եւ ֆիթնեսի ակումբները կհամախմբվեն մեկ ասոցիացիայում
Նորաստեղծ «Հայաստանի աերոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիան», որի շնորհանդեսը կայացավ երեկ, համախմբելու է հանրապետությունում գործող ակումբները: «Առավոտը» զրուցել է ասոցիացիայի նախագահ Մարիամ Վարդանյանի հետ: -Ինչո՞վ է պայմանավորված ասոցիացիայի ստեղծումը: -Առաջին հերթին՝ պրոպագանդել առողջ ապրելակերպը: Մենք միավորում ենք պրոֆեսիոնալ մարզիչներին, նրանց ապահովում լիարժեք գիտելիքներով ու հմտություններով՝ այդպես մեր քաղաքացիների համար երաշխավորելով լավագույն ֆիթնես ծառայություն: Քանի որ
Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի մեջ ՀՀ քաղաքացիներ չկան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս վայրէջքի ժամանակ կործանվել է: Ըստ նախնական տվյալների ինքնաթիռում գտնվել է 62 մարդ (55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ): Վթարի հետևանքով ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի
Վթարի է ենթարկվել Դուբայ-Դոնի Ռոստով թռիչքն իրականացնող օդանավը, զոհվել է 62 մարդ. «ՌԻԱ Նովոստի»
Fly Dubai ավիաընկերությանը պատկանող Boing 737-800 օդանավը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել է 62 մարդ։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, օդանավը վթարի է ենթարկվել Մոսկվայի ժամանակով 3:40՝ երկրորդ անգամ վայրէջքի փորձի ժամանակ։ Հետաքննություն իրականացնող կոմիտեն հայտնել է, որ օդանավը պայթել է երկրին
Մոսկվան ո՞ւմ արցունքներին է հավատում
Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա` ՌԴ նախագահ Պուտինին հանդիպելու, այդ հանդիպումից հետո քննարկվում են ամենատարբեր վարկածներ հանդիպման մթնոլորտի, բանակցություններում հնարավոր արդյունքների ու հետեւանքների մասին: Դատելով ռուսաստանյան պարբերականների հրապարակումներից՝ Մոսկվան փոքր-ինչ հանկարծակիի է եկել պաշտոնական Երեւանի առաջ քաշած պահանջներից: Նույնիսկ հոդված հրապարակվեց՝ «Հայաստանի իշխանությունները շարունակում են ճնշումը ռուս ներդրողների վրա» վերնագրով` «Կոմերսանտում», որում
«Յունիգրաֆ իքսը» բաց թողեց ամլացված թափառող կենդանիների (Տեսանյութ)
Ստերիլիզացված կենդանիները մի շարք հիվանդությունների դեմ պատվաստված են
Այս պրիմիտիվ հնարքն առաջ էին կիրառում. «Հրապարակ»
Ապրիլի 17-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Թալին, Սպիտակ եւ Հրազդան քաղաքների ընտրությունները։ Բնականաբար, ամենաակտիվը Հանրապետական կուսակցությունն է, որը գրեթե բոլոր տեղերում առաջադրում է գործող համայնքապետերին։ Ակտիվությամբ երկրորդը Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդն» է, որը թեկնածուներ է առաջադրել Հրազդանում եւ Թալինում։ Հրազդանում թեկնածու է առաջադրել նաեւ
Բենզինի գինը արձագանքում է քննադատություններին. «Հայոց աշխարհ»
Վերջին օրերին Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարեկան ծրագրի քննարկումների շրջանակներում հայաստանյան շուկայում հեղուկ վառելանյութի թանկ լինելու վերաբերյալ հնչած քննադատություններից հետո, անցած օրը բենզինի եւ դիզելային վառելիքի գները մի փոքր նվազեցին։ Վերջին շրջանում նման երեւույթ հաճախ է դրսեւորում ստանում։ Այդպես եղավ նաեւ շուրջ մեկ ամիս առաջ, երբ նման բուռն քննադատություններից հետո վառելանյութի շուկայի մասնակիցները
Մազերը «չեն սիրում» շաքար, աղ եւ կոֆեին
Ըստ հետազոտության, մազն ունի 2-4 տարվա կյանք: Այն տարվա մեջ աճում է 12 սմ, իսկ ամբողջ կյանքում` 8 մետր: Հիմնականում գլխամաշկը ծածկված է 90-150 հազար մազով: Որպեսզի մազերը միշտ առողջ եւ ամուր լինեն, անհրաժեշտ է համակողմանի սնուցում, որոնց մեջ մտնում են սպիտակուցները, օգտակար ճարպերը, վիտամինները, միկրոտարրերը, ամինաթթուները: Մեծ քանակությամբ շաքարավազը արյան մեջ վերածվում է թունավոր
Նաիրա Զոհրաբյան. Դավադրություններ չեն ծրագրվել
Վստահեցնում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը – Տիկին Զոհրաբյան, մամուլը գրել էր, որ նախօրեին դուք, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը, Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ մոտ երկու ժամ եղել եք Կասկադի հարեւանությամբ գտնվող ռեստորաններից մեկում։ Եղե՞լ է նման հանդիպում։ -Գիտեք, ինձ շարունակում է զարմացնել ամենուր
Սարգսյանը ձեռնամուխ է եղել արտաքին կենտրոնների հետ հարաբերությունները հստակեցնելու գործին. «Ազգ»
Չնայած առաջին հայացքից մեր կյանքում մեծ փոփոխություններ կարծես թե չկան, այնուամենայնիվ` վիզուալ առումով ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում իրադարձություններն այնքան արագ են հերթագայում մեկը մյուսին, որ երբեմն չես հասցնում նկատել դրանց հեռագնա նշանակությունը: Մինչդեռ ակնհայտ է, թե որքան արդիական օրակարգերում է հիմա Հայաստանը` ուզենք, թե չուզենք, ու որքան կարեւոր է ժամանակին նկատել հետեւելիք իրադարձությունների ուրվագիծը: Միայն
Ինչո՞ւ են մոսկովյան օդանավակայաններում ՀՀ քաղաքացիներին հարցաքննում. «Ժողովուրդ»
Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որեւէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում: «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), որքան ժամանակ են մնալու
Հեռացված պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվե՞ն. «Հրապարակ»
Օրերս հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում բացահայտումների պատճառով իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի պետ Սասուն Ադամյանը, Թալինի պետ Արթուր Կարապետյանը։ Մեր տեղեկություններով, արդեն նախկին պաշտոնյաները սոցիալական հատկացումների ծրագրում ընդգրկել էին իրենց ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնց
ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի կոչը
ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում: Միաժամանակ ակնկալվում էր՝
Վահրամ Բաղդասարյանի ակնարկը Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե այնքան էլ ճիշտ չէ լրիվ քաղաքականացված խորհրդարան ունենալը, և այնտեղ պետք չեն միայն ճառեր ասող մարդիկ, քանի որ, եթե հարցնենք ժողովրդին, ապա կտեսնենք, որ խորհրդարանում չխոսող շատերը ժողովրդի համար տեղերում ավելի շատ գործ են անում, քան ճարտասանները: Հանրապետական խմբակցության ղեկավարից այլ բան լսելը և խորհրդարանի
Ինչքանո՞վ է հավանական ընդդիմադիրների մոբիլիզացիան. «Հայոց աշխարհ»
Եվ այսպես. Ժիրայր Սեֆիլյանը խոստանում է առաջիկայում մոբիլիզացիայի երրորդ ու վերջին փորձն անել: Ո՞ւմ է ուզում մոբիլիզացնել «Նոր Հայաստանի» առաջնորդը: Իր իսկ ասածից դատելով՝ Ստեփան Դեմիրճյանին, Աշոտ Մանուչարյանին, ՀԱԿ-ին ու Նիկոլ Փաշինյանին… Դեռ հանգիստ թողնենք Ստեփան Դեմիրճյանին ու Աշոտ Մանուչարյանին, ովքեր միասին շատ էկզոտիկ կնայվեն: Մանավանդ որ միմյանց շատ նման են. երկուսն էլ քաղաքական առումով
«Բնակչության մի զգալի հատվածի եկամուտների նվազում կա». «Ազգ»
Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գնաճը Հայաստանում բացասական է: Այսինքն, արձանագրվում է գների նվազումՙ գնանկում: Շատերը գուցե սովորության համաձայն չհավատան այս ցուցանիշին, բերելով մեկ կամ մի խումբ ապրանքների գներ, չիմանալով, թե ո՞րն է կոչվում գնաճ եւ ինչպե՞ս է այն հաշվարկվում: Տեղեկացնենք, որ գնաճի ցուցանիշը հաշվարկվում է զանգվածային սպառման 470 ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գներիՙ նախորդ
Դեսպան Ռ.Միլզ՝ «Հայաստանի առջև մի շարք կարևոր մարտահրավերներ կան» (Տեսանյութ). VOA
Արդի դարաշրջանում յուրահատուկ մարտահրավերներ են առաջ եկել, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրներին, ինչպիսիք են օրինակ ահաբեկչությունը, տնտեսական աճի, մարդկանց բարեկեցության ու կրթական մակարդակի ապահովումը: Սակայն մեր խնդիրն է պարզել այն կարևորագույն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև պետականաշինության այս փուլում: «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը
«Պետք է, այլ ՀՀ նախագահը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը Ռուսաստանի առջև». «168 ժամ»
«Ոչ թե պետք է, այլ ՀՀ նախագահը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը Ռուսաստանի առջև, լինելով ՀԱՊԿ անդամ, նրանք բոլորը պարտավոր են բարձրացնել։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Ռազմավարական գործընկերն իր գործընկերոջ հակառակորդին տրամադրում է հարձակողական զինամթերք, մենք չենք կարող այս հարցը բարձրացնել, դա նրանք պետք է անեն։ Կամ նրանք անհրաժեշտ չեն համարում բարձրացնել այս հարցը,
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց: Ինքն առաջվա պես ինձ շատ ա հարգում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էդ Վարդգես Գասպարին ինչի՞ ա պառկում:
Մեր մեղքի բաժինը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ սկսում է ժողովրդի «երրորդ մոբիլիզացիան»: Առաջին հարցը, որն այս առիթով առաջանում է` իսկ ի՞նչ արդյունքների են բերել առաջին երկու «մոբիլիզացիաները»: Տրամաբանական է, չէ՞, հարցնել` եթե նախորդ «մոբիլիզացիաների» արդյունքում «ռեժիմը» չհեռացավ, իսկ ձեր հանրահավաքներին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, ապա ինչո՞ւ դուք չեք արձանագրում, որ դա ժողովրդի
Արաբկիրի թաղապետն իր ճկույթը կտրելու և Վլադիմիր Գասպարյանին ուղարկելու մասին. 1in.am
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին մասնակցում էր նաև Արաբկիր համայնքի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանը, որը հանրությանն ավելի հայտնի է Լիդեր Հովո մականունով։ Նիստի ավարտից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նորանշանակ թաղապետին, որն իր ֆեյսբուքյան էջը նշանակման օրվանից ողողում է աշխատանքային լուսանկարներով։ -Պարոն Վարդանյան, Դուք մի քանի օր է ինչ թաղապետ եք նշանակվել, բայց


















































