Օրվա լրահոսը
Հրանուշ Հակոբյան. «Եթե հեղինակազրկվածներ կան, պետք է հեռանան». (Տեսանյութ)
«Միշտ էլ լավից լավը կա: Կարծում եմ պետք է կրկնապատկենք մեր ուժն ու եռանդը»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն առաջիկայում եւս տեսնում է Սփյուռքի նախարարի պաշտոնում: «Նախագահը շատ
Պարգևատրվել են «Մեկ դար և ավելի…» մրցույթի հաղթողները
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Մեկ դար և ավելի…» խորագրով փառատոնն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման ներկաներին ողջունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: «Հայ ժողովրդի ներկայիս գոյությունը ևս մեկ ապացույց
ՀՀ արդարադատության խորհրդի նիստում
2016 թվականի փետրվարի 12-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը` Քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Վազգեն Ռուբենի Ռշտունու թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները: Քննարկելով
Շարմազանով. «ԲՀԿ-ն չի հեռացել քաղաքական դաշտից, Նաիրա Զոհրաբյանը ներկա էր նախագահի հետ հանդիպմանը». (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Նախագահը հանդես է եկել ծրագրային-հայեցակարգային ելույթով: Խոսք է գնացել ավելի գլոբալ հարցերի մասին՝ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, անելիքներ, պաշտոնյաների գործունեություն, նրանց աշխատանքի արդյունավետություն, կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն, չի եղել մի ոլորտ, որին նախագահն անդրադարձած չլինի»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին
«Նախապատվությունը պիտի տրվի ազգայինին». Տեր Հակոբ քահանա
«Հայ ժողովրդի առաջ այսօր արևմուտքից եկող բազմաթիվ գայթակղություններ են ծառացած, իսկ Տեառնընդառաջն իր խորհրդով պիտի մարդկանց ուղղի դեպի ազգային մշակույթը և եկեղեցին»: Այս գաղափարով առաջնորդվելով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ասուլիսում պատմեց Տեառնընդառաջի ձևավորման հիմքերի մասին և բացատրեց դրա խորհուրդը: Նա հայտնեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես
Արագածոտնի մարզպետի պաշտոնանկության հարցը չի քննարկվել. (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնանկության մասին չի քննարկվել: «Ոչ մի բան չի որոշվել այդ մասին ազիզ ջան, այլ քննարկում էր»,-ասաց մարզպետը:
Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին
Փետրվարի 12-ին մեկնարկեցին Մյունխենի անվտանգության 52-րդ համաժողովի աշխատանքները, որին ներկա են երեք տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ յոթանասուն պետությունների արտգործնախարարներ։ Համաժողովին մասնակցում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ ՀՀ ԱԳՆ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի մասին
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է գալիս սույն հայտարարությամբ` ԵՄ անդամ պետությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ: Հիշատակում ենք 2015թ․ դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ դեկտեմբերի 10-ին արված հայտարարությունը։ Եվրոպական միությունը ողջունում է 2016թ․ փետրվարի 5 –ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, հատկապես ներկայիս դիտարկումները և առաջարկությունները, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի
Սահմանամերձ Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները բողոքի նամակ են ուղարկել վարչապետին
Հրդեհի գործով դատը Վերաքննիչ դատարանում է
Սերժ Սարգսյան. Մենք ուղղակի հարկադրված ենք ունենալ ուժեղ, ոտքի վրա ամուր կանգնել կարողացող, իր ուժերին վստահ պետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ Հարգելի՛ գործընկերներ, Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները
Հայ շախմատիստները մեկնարկեցին Խազարի գավաթում
Երեկ Իրանում մեկնարկած շախմատի Խազարի գավաթ 2016 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը մեկնարկային պարտիայում հաղթանակ են տարել, Հովհաննես Հակոբյանը բաժանել է միավորը, իսկ Սարգիս Մկրտչյանը պարտվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵԱՏՄ-ում քննարկվել է գազի համար ազգային արժույթով վճարելու կոնցեպցիան
Եվրասիական տնտեսական միության երկրները ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման կոնցեպցիայի շրջանակում մշակում են ազգային արժույթով փոխադարձ վճարումներ կատարելու հարցը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Դանիլ Իբրաևին: «Այդ կոնցեպցիայի շրջանակում նախատեսվում է քննարկել փոխադարձ վճարումներում ազգային արժույթի կիրառման հարցը»,- ասել է Իբրաևը լրագրողներին: Այսօր Մոսկվայում տեղի
Պերմյակովի ոտնահետքերը որոնող շանը տարել են Գյումրու Շիրակացի փողոցի տներից մեկը (Ֆոտոշարք)
Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ ռուսական սահմանապահ զորքերի կինոլոգ Սերգեյ Սլյուսրը, որը նրա ձերբակալությանը մասնակցած անձանցից է, ասաց, որ ինքը մասնակցել է նաեւ Պերմյակովի որոնողական աշխատանքներին: Ըստ նրա, 2015 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշեր, ժամը 4-ին կապիտան Խաչատրյանի հրամանով շանը վերցրել, եկել է Գյումրու «Մայր Հայաստանի» տարածք, որտեղ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազան: Նրան
Մադրիդի «Ռեալում» փնտրում են «մատնիչին»
Արքայական ակումբի ներկայացուցիչները փնտրում են այն մարդուն, որը որոշ ֆուտբոլիստների հետ պայմանագրերի մասին փակ ինֆորմացիան փոխանցել է լրատվամիջոցներին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Football Leaks կայքում հրապարակվել են Գարեթ Բեյլի, Թոնի Կրոոսի, ինչպես նաեւ Դավիդ դե Խեայի հետ ուժի մեջ չմտած պայմանագրերի մանրամասները: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտահոգված է: Նա կարծում է, որ գաղտնի ինֆորմացիան տարածել
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Զորավար Անդրանիկին նվիրված ցուցահանդես՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Երևանի քաղաքապետարանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված 130
Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր անցյալի սխալները կուղղենք
«Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց, թե անհավասար պայքարում ինչպես կարող ես բոլոր դեպքերում պայքարել (նկատի ունի ՄԻՊ թեկնածուի ընտրությունն – Ա.Ի.) եւ ամեն մեկն իր դեմքը ցույց տվեց այդտեղ: Եթե Դաշնակցության ղեկավարությունն ի կատար ածի մեղսագործության իր որոշումը ես այն ժամանակ դրա գնահատականը կտամ»,- «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Օրինախախտում թույլ տված ուսուցչուհին դասեր տվեց լրագրողներին. «Մի քիչ կուլտուրա ունեցեք»
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 15-ին կհրապարակի կեղծարարության մեջ մեղադրվող 104 դպրոցի Ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Աթայանի գործով վճիռը: Այսօր ուսուցչուհին միջնորդեց արագացված դատաքննության կարգով անցկացնել դատաքննությունը: Անահիտ Աթայանին մեղադրանք է առաջադրվել 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` հանրաքվեի ընթացքում թիվ 104 հիմնական դպրոցում տեղակայված 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ լինելով՝ այլ անձանց
Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր կհրատարակվի (Տեսանյութ)
Շուտով տեխնոլոգիական նոր տեղեկագիր կհրատարակվի, որը հավակնում է մտնել Scopus-ի շրջանակների մեջ: «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի հրատարակման վերաբերյալ փետրվարի 12-ին հուշագիր են ստորագրել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ակադեմիկոս Ի Վ. Եղիազարյանի ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը եւ Հիդրավլիկայի հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիան: Տեղեկագրի թողարկման պատասխանատուն Շուշիի տեխնոլոգիական համալսարանն է, որի ռեկտորի պաշտոնակատարն
Գարեգին Չուգազսյան. Իրանական պատժամիջոցների վերացումը Հայաստանին օգուտ չի տա
«Այսօր մենք ականատես ենք Իրանի հետ բացված ահռելի հնարավորությունների: Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում մենք շրջափակված ենք եղել եւ համարյա նույնքանն էլ Իրանն է եղել: Բայց քաշերի իմաստով մենք գործ ունենք մի հսկա քաղաքական, տնտեսական երկրի՝ շրջանառության մտնելու հետ»,- «Նոր Հայաստանի» հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգազսյանը: Նա կարծում է, որ Իրանն այնպիսի
Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը կկոչվի Հնչակյան մեծ հերոս Փարամազի անունով
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի հրամանագրով, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը որոշվել է անվանակոչել Հնչակյան մեծ հերոս Մաթևոս Սարգիսյանի՝ Փարամազի անունով: Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ հուլիսին, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը և իրեն ուղեկցող պատվիրակությունը հանդիպում էր ունեցել քաղաքապետ տիկին Աննա Օլիվյերայի հետ: Մամլո հաղորդագրություն
«Շիրակ կենտրոն». ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրաբերվեց
Ծխի ու մրի մեջ կորած կացարանը, որտեղ երիտասարդ ընտանիքը բնակվում էր 3 մանկահասակ երեխաներով, նույնիսկ տնակ էլ չէր, այլ փոքրիկ կրպակ էր: Առնվազն վերջին տասնամյակում այս ընտանիքի ահավոր ծանր կենցաղային և կացարանային պայմանները, Գյումրի ժամանող լրագրողների և հյուրերի համար, կարծես թե դարձել էին, այսպես կոչված «քաղաքի այցեքարտը»: Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հանգանակված
Սերժ Սարգսյան. «Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը օրենքի շրջանակներում ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տարիքը լրանալու կապակցությամբ և Հայրենիքին իր ծառայությունը կշարունակի ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում: Հանրապետության Նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել
Շարմազանով. «Տեղյակ չեմ նախագահի հետ հանդիպման օրակարգից» (Ֆոտոշարք)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրումը: Այս պահին նախագահական նստավայր են ժամանել պետական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլք: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց,
Անդրիաս Ղուկասյան. «Քրեական ռեժիմը դեկտեմբերի 6-ին մեծ պարտություն է ունեցել»
«Մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում առանցքային քաղաքական խնդիրն է պատասխանատվության հարցը: Այդ խնդիրը մեր երկրում ավանդական է: 2008 թվականի մարտի 1-ն առ այսօր չի ստացել իր պատշաճ իրավական գնահատականը, եւ բոլորս գիտենք, որ քաղաքացիների դեմ ուժ գործադրած, սպանություններ կատարած մարդիկ առ այսօր անպատիժ են մնացել»,- այս մասին Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հորդանանի արտգործնախարարին
Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ: Հանդիպմանն անդրադարձ արվեց 2014թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ՀՀ Նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ
Թոշակառու Շերլոք Հոլմսի ու Էմմի Ուայնհաուսի մասին ֆիլմերը կցուցադրվեն Երեւանում (Տեսանյութ)
Հայաստանում արդեն 14-րդ անգամ կանցկացվի Բրիտանական ֆիլմերի փառատոն, այս անգամ՝ «Լավագույնը Բրիտանիայից» խորագրով: Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում կցուցադրվի 7 ֆիլմ՝ փետրվարի 20-26-ը՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Բոլորն էլ 2015 թվականի արտադրության են: Երեւանյան ցուցադրություններից հետո նույն ֆիլմերը կցուցադրվեն Ապարանում, Դիլիջանում եւ Ալավերդիում: Այս տարի փառատոնն անց է կացվում Beeline-ի, Երևանում Բրիտանական դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փետրվարի 12-ին «Արմենիա
Հունան Պողոսյանը նշեց, որ թմրամիջոցների հիմնախնդիրը մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է
Փետրվարի 11-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Վաշինգտոնում Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանն ընդգծեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման բնագավառում միջազգային համագործակցության կարեւորությունը եւ փոխանցեց ոստիկանության պետի դրական գնահատականը գործնական հանդիպումների կապակցությամբ: Ջեյմս Վոլշը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գոհունակություն հայտնեց
«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը պատասխանելով «Առավոտի» այն դիտարկմանը, թե Հայաստանի «մշակութային» ինտրիգների համատեքստում իր անունը երբեք չի շրջանառվում, ասաց. «Այո, այդ ինտրիգներում ես չկամ եւ չեմ էլ ուզում լինել: Հայտնի ֆիլմ կա՝ «Նվագախմբի տղաները», այնտեղ մի արտահայտություն կա՝ «Մաեստրո պոլիտիկա նիխտ»… Դա ճիշտ իմ մասին է»: Երաժիշտը հատուկ
Ընտանեկան բռնության դեպքերում բռնարարը երեխաներին օգտագործում է զոհի դեմ
Բռնարար ամուսիններին ասում են՝«Կարեւորը դու տղամարդու պատիվը պահել ես, պատվով դուրս կգաս բանտից»


















































