Օրվա լրահոսը
Չէր ցանկանա այլ կերպ ապրել կամ ինչ-որ բան փոխել
Զրույց ռեփեր Համոյի՝ Հմայակ Ադիյանի հետ -Ինչո՞ւ ընտրեցիք ռեփը: -Երեւի խոսքս մասսայական դարձնելու կարիք կար, բողոք ունեի, մտահոգություն այս կամ այն երեւույթի մասին, որ ուզում էի բարձրաձայնել: -Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչն այդ ասպարեզում: -Ուսուցիչ, որպես այդպիսին, չեմ ունեցել… Պարզապես ոգեւորվել եմ Թուփակից եւ մյուսներից: -Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են ընդունում ռեփը Հայաստանում: -Կարծում եմ՝
Աշոտյան. «Ես չեմ մահացել եւ չեմ մահանալու»
«Նախ շնորհակալություն հայտնեմ հազարավոր արձագանքների համար, որոնք աշխատանքիս գնահատականն են: Իհարկե, եղան նաեւ քննադատություններ եւ հրճվանքներ: Բնական է, քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոսում, երբ նա մահանում է: Ես չեմ մահացել եւ չեմ մահանալու տեսանելի ապագայում քաղաքական դաշտում՝ Տիրոջ կամքով իհարկե»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իր պաշտոնաթողության մասին, ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն
24-ամյա աղջիկը կատարել է մի շարք գողություններ
Police.am. Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Տ. Մեծի պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերից մինչև ս/թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում տարբեր բուհերից կատարել է մի շարք գողություններ: Կատարվում է հետաքննություն:
Արմեն Գյոզալյան. «Ամեն բան անելու ենք Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար»
Հայաստանի հեծանվորդները 2015 թվականին բացառիկ արդյունքներ են արձանագրել երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, սակայն Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում չեն լինի, քանի որ վարկանիշային անհրաժեշտ քանակի մրցումների չեն մասնակցել: «Առավոտը» զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ: – Հակիրճ ամփոփեք 2015 թվականին Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի կատարած աշխատանքը: – Մեր հեծանվորդներն անցած տարի թե
Ինչպես ազատվել կնճիռներից
Ցանկացած կնոջ երազանքն է մշտապես ունենալ գեղեցիկ տեսք: Սակայն, ցավոք, բնական գեղեցկությունը հավերժ չէ, եւ վաղ թե ուշ բոլոր կանանց մոտ առաջանում են տարիքային կնճիռներ: Մաշկի տարիքային ծերացումը բնական պրոցես է, որն ընթանում է ամբողջ կյանքի ընթացքում: Բայց, ինչպես ասում էր անցած դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, «Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն»:
Բրազիլական «Կորինտիանսի» հայ ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Հենակետային 19-ամյա կիսապաշտպան Վագնինյոն՝ Վագներ Գդիկյան Բարրետոն, որ հանդես է գալիս բրազիլական այս հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմում, ArmFootball.com-ի փոխանցմամբ այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն կստանա: Վագներ Գդիկյանը ծնվել է Սան-Պաուլու քաղաքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս տարվա հունվարին ամենաթանկ հացը վաճառվել է Երեւանում. «Հայկական ժամանակ»
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանի քաղաքների շարքում այս տարվա հունվարին ամենաթանկ հացը վաճառվել է Երեւանում. մեկ կիլոգրամը 529 դրամով: Ամենաէժան հացը վաճառվել է Գյումրիում` 426 դրամ: Լավաշի ամենաբարձր գինը արձանագրվել է Վանաձորում` 785 դրամ, իսկ ամենաէժանը Արտաշատում` 549 դրամ: Երեւանում լավաշի մեկ կիլոգրամի գինը կազմել է 765 դրամ: Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»
Բնական միջոցներ` տարբեր խնդիրների ժամանակ
Ժողովրդական բժշկությունն օգտակար դեղատոմսեր է առաջարկում տարբեր հիվանդությունների ժամանակ Գեր մարդկանց խորհուրդ է տրվում կծու պղպեղ օգտագործել: Այն մաքրում է հոդերը, կարգավորում արյան շրջանառությունը, բարձրացնում տրամադրությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ պղպեղը պետք է օգտագործել չափավոր: 100 գրամ մեղրը լուծել մեկ լիտր խնձորի թարմ հյութի մեջ։ Ընդունել քրոնիկ էնտերոկոլիտի ժամանակ` օրը 3-4 անգամ, մինչեւ ուտելը`
Որո՞նք են աշխարհի ամենահարբեցող ժողովուրդները
Իմաստությունն ասում է. «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան՝ անունը»: Ու չի սխալվում: Ասում են նաեւ, որ ալկոհոլը կլանում է հիմնականում սոցիալապես անապահով հասարակություններին, որոնք հոգսերը «խեղդում են» խմիչքի մեջ: Այն կարծրատիպը կա, թե ոգելից խմիչք աշխարհում ամենից շատ օգտագործում են հյուսիսային ժողովուրդները, հատկապես՝ ռուսները: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դա այնքան էլ
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ հեռանալ. «Ժամանակ»
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայր էր հրավիրել իշխանական վերնախավի ներկայացուցիչներին, որոնց ներկայությամբ մոտ 25 րոպե տևողությամբ ելույթ է ունեցել: Սերժ Սարգսյանի ելույթը ավելի շատ նման էր նախագահական ընտրությունների գնացող թեկնածուի նախընտրական ծրագրի կամ ավելի շուտ ընտրություններում նոր հաղթած թեկնածուի ծրագրային ելույթի: Սերժ Սարգսյանը իր այս ելույթով իշխանական վերնախավին հասկացրեց, որ ինքը դեռ առնվազն մի
Արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը նախատեսելո՞ւ է բողոքարկման ժամկետների փոփոխություն. «Հրապարակ»
Փետրվարի 5-ին ԵԱՀԿ դիտորդների հրապարակած վերջնական զեկույցում մի շարք հանձնարարականներ են ներառել, որոնք կօգնեն բարձրացնել Հայաստանում հանրաքվեների եւ ընտրությունների անցկացման մակարդակը, «որպեսզի դրանք լիովին համահունչ լինեն ԵԱՀԿ պարտավորություններին եւ այլ միջազգային պարտավորություններին եւ չափանիշներին»: ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներն օրենսդրության փոփոխություններին լայն մասնակցության, կրկնաքվեարկությունների դեմ երաշխիքների խնդիր են դնում, անդրադառնում են դատախազության, ոստիկանության, ընտրախախտումներին արագ հակազդելու
Ավակով. Սահակաշվիլին ինձ առաջարկում էր վարչապետ դառնալ. Lenta.ru
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին 2015թ. դեկտեմբերին իրենց հանրային վեճից մի քանի օր առաջ իրեն առաջարկել էր գլխավորել կառավարությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Ավակովն ասել է «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում: «Սահակաշվիլին մի քանի օր այն բանից առաջ, երբ ինձ հանրային անվանեց գող և բռիության
Ի՞նչն է ձեր գլխացավի, սրտխառնոցի եւ աջ կողատակի շրջանի ցավերի պատճառը
Այսօր տարածված հիվանդությունների շարքին է դասվում քրոնիկ խոլեցիստիտը` լեղապարկի բորբոքումը: Հիվանդը ունենում է սրտխառնոց, գլխացավեր, աջ կողատակի շրջանի ցավեր, որոնք ժամանակ առ ժամանակ սրանում են: Բուժման ժամանակ կարեւոր է հատուկ դիետայի պահպանումը: Նշանակվող դեղաբույսերի բուժահավաքներն ունեն լեղամուղ, լեղարտադրությունը խթանող, հակաբորբոքային եւ ցավազրկող հատկություններ: Բուժման կուրսը սկսելուց առաջ նախ պարզեք հիվանդության աստիճանը, խորհրդակցեք բժշկի հետ եւ
«Ընդդիմությունը պետք է ունենա իշխանություններին հակակշռելու իրական հնարավորություն». «Հայոց աշխարհ»
Հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ -ՀՀԿ-Դաշնակցություն համագործակցության այն ձեւաչափը, որի վերաբերյալ պատրաստվում եք հուշագիր ստորագրել, հենց ա՞յն է, ինչ դուք եւ ձեր գործընկերները նկատի ունեիք՝ խոսելով իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ -Համագործակցության պաշտոնական փաստաթուղթը չկա, հետեւաբար այդ հարցին պատասխանելը դեռ վաղ է։ Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգին,
Շատ խորհրդանշական օր էր ընտրել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»
Շատ խորհրդանշական օր էր ընտրել իր ուղերձը հասարակությանը հղելու համար Սերժ Սարգսյանը։ Մեկ տարի առաջ այս օրը եւս նա դարակազմիկ ելույթ ունեցավ՝ Գագիկ Ծառուկյանին վտարելով քաղաքական դաշտից եւ ԲՀԿ-ն մղելով լուսանցք։ Այս անգամ ոչ մեկը չոչնչացավ եւ ոչ մեկի քաղաքական կարիերան չավարտվեց, բայց ելույթի շուրջը ձեւավորված մթնոլորտը ոչնչով չէր զիջում անցած տարվա հանդիսավորությանը։ Ելույթն էլ,
Աջերից հասարակությունն ակնկալում է խելքի առկայություն. «Հայոց աշխարհ»
«Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի այն գաղափարը, թե աջերը պետք է միավորվեն ու ստեղծեն հզոր քաղաքական միավոր, կարծում ենք, արժանի է լուրջ ուշադրության։ Հայրենի քաղաքական դաշտի դժբախտությունն այն է, որ մեզանում այսօր բոլորն իրենց հռչակում են կենտրոնամետ, իսկ ուժեղ ու ազդեցիկ աջ եւ ձախ թեւ գործնականում չկա։ Կհաջողվի արդյոք միավորել աջերին, այլ հարց է։ Այնպես
Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են ոչ թե սպանել, այլ վախեցնել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել: Այդ կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Միայն Հենրիկ Ավագյանն է ընդունել
Կ՛ուզենք հաւատալ. «Ասպարեզ»
Ուրբաթ 12 Փետրուարի երեկոյեան նախագահ Սերժ Սարգսեան, իր նստավայրը հրաւիրեց երկրի իշխանական վերնախաւը եւ անոր ներկայացուց իր ճանապարհային քարտէսը՝ սահմանադրութեան նոր որդեգրուած փոփոխութիւնները կենսագործելու վերաբերեալ: Հայաստանեան մամուլն ու քաղաքական իշխանական թէ ընդդիմադիր շրջանակները կը սպասէին, որ նախագահը յայտարարէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ համագործակցութեան համաձայնութեան մասին, սակայն նախագահը բաւարարուեցաւ բանաձեւելով իր հայեցակարգը Հայաստանի քաղաքական գործընթացներուն մասին:
Այդ տեսլականը, որքան գեղեցիկ ու հրապուրիչ է՝ իր ձևակերպումներով, այնքան գորշ է ու հուսահատեցնող. «168 ժամ»
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին և հանդես է եկել ծավալուն ելույթով: Առաջին հայացքից՝ դա գրեթե ամբողջությամբ նախընտրական ելույթ է՝ Հայաստանի զարգացման, ապագայի մասին տեսլականներով, ոլորտ առ ոլորտ կատարվելիք անհրաժեշտ քայլերի նախաձեռնությամբ: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Գիշերը՝ ժամը տասներկուսին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Տաշիր Սամոն ոչ մի դեպքում Չի բարձրացնի վարձը լույսի:
Սպասվում են փոփոխություններ
Մեր հասարակական կյանքի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթներից է առանց կարդալու, առանց լսելու ու առանց մտածելու «քլնգելը»: Այդպես է լինելու նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի հետ կապված՝ նման «քլնգոցներ» դուք կկարդաք մոտակա մեկ շաբաթվա ընթացքում, նաեւ «Առավոտի» էջերում: Ընդդիմադիրներն ընկնում են հուզականության գիրկը, որի հետեւանքով նույնիսկ իրենց շահերից ելնելով չեն ցանկանում սթափ գնահատել իրավիճակը եւ կանխագուշակել
Թեկնածու. «Իմ ծրագիրը իմ գլխում է»
Ընտրվելու դեպքում՝ Վարշամ Բագրատյանը խոստանում է 1 տարի անց ներկայացնել իր կատարած աշխատանքը
Թեկնածուն՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Շատերը կերազեին, որ այդպիսի մարզպետ ունենային»
«Եթե ես անցա, իշխանության հետ աշխատեցի, նշանակում է՝ ես էլ եմ նույնը հանրապետականն, էլի»
«Սյունիքի մարզը կարծրացած կառույց չէ, որ ցանկացած մարդ, որն ուզում է, հոշոտում է»
Գեսիկ Մաթեւոսյանի կարծիքով՝ Իգոր Աբրահամյանը արժանի թեկնածու է
Թեկնածու. «Համայնքների խոշորացման ծրագիրը առաջընթաց է»
Իգոր Աբրահամյանը չկարողացավ թվարկել ծրագրի բացասական կետերը
«Դասալիքներ միշտ լինում են». Փոստանջյանը՝ Ջհանգիրյանի եւ Արծվիկ Մինասյանի մասին
Մարտի 1-ը կոծկողներից մեկին` պարոն Թաթոյանին են գովերգում եւ աջակցում, որ նա դառնա Մարդու իրավունքների պաշտպան: Սա այլ կերպ, քան քաղաքական ինքնասպանություն չեմ կարող գնահատել: «Բնականոն ընթացք է: Դասալիքներ միշտ լինում են»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես գնահատեց Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածության հարցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀԱԿ պատգամավոր Գագիկ
«Պետք է նստենք ու կառավարության պատասխանատուների հետ քննարկենք». Միքայել Մելքումյան
ԲՀԿ-ն պատրաստվում է մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր ներկայացնել: «Ծրագրային փոփոխություններ են պետք»,- ասում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը. «ԲՀԿ-ն կարեւորում է երկրի տնտեսական զարգացումը, որի ուղղությամբ բազմաթիվ առաջարկներով ենք հանդես գալու եւ հետեւողական ենք լինելու, որ դրանք իրականացվեն: Ուշադրությամբ հետեւելու ենք կառավարության աշխատանքին ու թույլ չենք տալու՝ գյուղատնտեսոության ոլորտում կրկնվի այն, ինչ տեղի
Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ԱԳ նախարարներն հրավիրել է Երևան
Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ իր
Ճշմարիտյան. «Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը լուրջ պատասխանատվություն է կրում». (Տեսանյութ)
«Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կրում է քաղաքական, գաղափարախոսական եւ մասնագիտական լուրջ պատասխանատվություն, եւ վերջին հաշվով, մի ամբողջ համակարգ եւ մասնագետների, որոնք աշխատում են այդ նախարարությունում»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության
Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ
Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին: Արտգործնախարարները կարևորեցին բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար: Այդ առումով կարևորվեց քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործողության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։ Էդվարդ


















































