Օրվա լրահոսը
Մահվան ելքով 2 պատահար. 25-ամյա աղջիկը և 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել են
Հունվարի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1991 թ. ծնված Անի Եփրեմյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փետրվարի 2-ին, ժամը 3.30-ին, Անի Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է: *** 2015 թ. դեկտեմբերի 16-ին ոստիկանության
Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
«Ինձ ասացիք՝ գնա գործի՞դ: Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ». Գալուստ Սահակյանը՝ Բագրատյանին (Տեսանյութ)
ԱԺ-ում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագրի քննարկումը շարունակվում է: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է 112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում քննադատեց այս վարկային ծրագիրը: Ըստ նրա, այնպես չի, որ մեզ վարկ պետք չի, բայց պետք է հաշվի առնել՝ ինչքանո՞վ է
Արկադի Տեր-Թադեւոսյան. Հայաստանի եւ Ադրբեջանի բախման դեպքում վերջինս կկործանվի
«Եթե երկու պետությունների միջեւ բախում լինի, հարցեր չեն լինի: Սա Ադրբեջանի միակողմանի ոչնչացում կլինի: Սա միայն իմ կարծիքը չէ: Սա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակիցների կարծիքն է»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոսը»): Նա հիշեցրեց Ադրբեջանի նավթագազային 10-րդ պլատֆորմում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ
Կարեն Աղամալյան. «Օլիմպիական ուղեգրերի առումով խոստումներ տալ չեմ կարող»
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց թեկնածուներ՝ Կարեն Տոնականյանը՝ 60 կգ քաշային կարգ, Գոռ Երիցյանն ու Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ, 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, որը թիմին միացել է ճանապարհին եւ 91 կգ քաշայիններ Հենրիկ Սարգսյանն ու Ռաֆայել Սիմոնյանը, մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ երեկ առավոտյան ժամանել են Մինսկ՝ մասնակցելու Վիկտոր Լիվենցեւի միջազգային մրցաշարին: Այսօր կայանալու է
Եվրոպահայերի ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի արձագանքը ՀՀ ԱԳՆ նախարարի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փորձել է անցյալ տարվա հայ դիվանագիտության զրոյական արդյունքները ներկայացնել որպես հաջողություն, իսկ ԶԼՄ-ներին մեղադրել՝ դիվանագետներին պարսավելու համար, նշելով, որ «դիվանագետը դա զինվոր է, որին չի կարելի քարկոծել»: Հարգելի′ պարոն դիվանագետ, իսկ ինչպե՞ս են վերաբերվում զինվորին, որը պատերազմի դաշտում միայն պարտություններ է կրում և կամ ավելին՝
«Ախպե՛ր, մուծեք մեր անդամավճարը, ձեր համար մի ռեստորանի հաշիվ է 5000 դոլարը». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)
«ԵԽԽՎ-ում, ընկերնե՛ր, մենք պարտվել ենք: Նրանք եկել էին, որ 2 գոլ խփեին մեզ: Մենք մի գոլը չենք թույլ տվել խփել: 2:0 պետք է պարտվեինք, 1:0 ենք պարտվել: Ուրիշ մոմենտ չկա»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում այսպիսի տեսակետ հայտնեց Հրանտ Բագրատյանը: Նա անդրադարձավ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հնչած այն մտքերին, որոնք վերաբերում էին մուսուլմաններին: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝
Կոմանդոսը՝ ԵԽԽՎ զեկույցների մասին. «Պատերազմում հաղթողը չի կարող դիվանագիտության մեջ պարտվել»
«ԶԼՄ-ներում ես կարդում եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւերի հարցում սարսափելի բան չկա, ամեն ինչ նորմալ է: Իմ կարծիքով` սա հետ քայլ է: Սա մեծ մինուս է Հայաստանի համար: Այս զեկույցները կարդացողները հասկանում են` Ադրբեջանի դիվանագիտությունն հաջողությամբ անցկացնում է իր կեղտոտ քաղաքականությունը»,- այս մասին Բլից ինֆո մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Մնացած տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Դոլմաման» օտարելու 2 գործերի քննությունը վերսկսվեց (Տեսանյութ)
Երկու գործերով դատական նիստեր նշանակվեցին փետրվարի 16-ին
Այն լրագրողները, որոնց ներկայությամբ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ին վիրավորեց, առանց բացառության բոլորը բութ եւ անհասկացող են եղել. «Չորրորդ իշխանություն»
Չեն ջոկել Ռուստամյանի խոսքերի իրական իմաստը, կոնտեքստը, ենթատեքստը, բոլորն էլ միտումնավոր հեղինակազրկում բառը հորինել են եւ ընդհանրապես, անկապ ժողովուրդ են։
Խանութների թիվն անցած տարի ոչ միայն չի պակասել, այլեւ զգալիորեն ավելացել է. «Հայոց աշխարհ»
Տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակում, երբ հասարակության գնողունակությունը շոշափելիորեն անկում է ապրել, նվազել են առեւտրի ծավալները, դա դժվար է բացատրել։
0րերից մի օր ձեր նման ես էլ ծնվեցի
0րերից մի օր ձեր նման ես էլ ծնվեցի: Պատմում են, որ աղմուկով եմ ծնվել, ասում են շատ բարձր եմ ճչացել: Մեզանից ոչ-ոք չի հիշում, թե ինչպես է ծնվել: Մեզ պատմում են, մենք էլ ժպիտով լսում, հարցեր ենք տալիս պատմողներին ու ակնկալում լսել նոր մանրամասներ մեր ծննդյան հետ կապված, կարծելով, թե հարյուրերորդ անգամ պատմելիս երեւի էլի
Գործազրկությունը շարունակում է աճել. «Ժողովուրդ»
Տարեկան Հայաստանից արտագաղթում է 40-ից 50 հազար մարդ։
Ինչու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ում այդքան հեշտությամբ համաձայնվել զրկվել նման արժեքավոր աշխատակցից. «ՉԻ»
Բայց այդ երիտասարդի աշխատանքային սխրանքը, պարզվում է, միայն ամեն օր (դուք միայն պատկերացրեք) գործի գնալով չի սահմանափակվել, նա նաեւ շփվել է տեղի երիտասարդների հետ։ Ավելին՝ երիտասարդները գործից հետո սաղ–սալամաթ գնացել են տուն։
Նաիրա Զոհրաբյանը հաղթեց. ԲՀԿ-ն կոալիցիա չի գնա
«Ոչ մեկ, ի՞նչ վեճ»,- Aravot.am-ի հարցին` երեկվա վեճից հետո ո՞վ հաղթեց, հարցին այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, երեկ երեկոյան ԲՀԿ խմբակցությունում վեճ էր ընթանում`ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցով: Կոալիցիա կազմելուն «դեմ» էին Նաիրա Զոհրաբյանը եւ Հայկ Խաչատրյանը: Այսօր առավոտյան խմբակցությունում քննարկումները շարունակվում էին: «Մենք կոալիցիա չենք գնում: Վերջացավ»,- հավելեց Միքայել Մելքումյանը
Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը սինքրոն արդյունք են ցույց տալիս
Մեշխեդում ընթացող շախմատի Ֆիրդուսիի միջազգային մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը նույն արդյունքն են ցույց տալիս: Խաղացած վեց պարտիաներում երկու շախմատիստներն էլ տարել են չորսական հաղթանակ, մեկական պարտիա ավարտել են ոչ-ոքի եւ կրել մեկական պարտություն: Նրանք 4,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 14-րդ եւ 15-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բրիտանիայում 11 տարի անազատության մեջ անցկացրած Մայքլ Օբրայենը եկել է Հայաստան՝ օգնելու
Մեկ անձի սպանության մեջ մեղադրվող ու տասնմեկ տարի անազատության մեջ անցկացրած բրիտանացի Մայքլ Օբրայենը Հայաստանում է: Նա Հայաստան է եկել՝ օգնելու բանտերում գտնվող մարդկանց, որոնք բանտարկվել են իրենց չկատարած հանցագործությունների համար: «11 տարի ու քառասուն օր անցկացրել եմ բանտում մի հանցագործության համար, որը չեմ կատարել: Բանտախցում սկսեցի իրավագիտություն սովորել, որ ապացուցեմ իմ անմեղությունը, ինձ օգնեցին
Վստահության և հեղինակության կորուստ
Իրապես ժողովրդավարական պետություններում բարձրաստիճան պետական այրերը հաճախ պաշտոնից ազատվում են, երբ նկատելի է շարքային քաղաքացիների կողմից վստահության կորստի բարձրաձայնումը տվյալ պաշտոնյայի նկատառմամբ: Խորհրդային տարիներին բարձրաստիճան պետական այրերը զբաղեցրած պաշտոնից ազատվում էին համաձայն դիմումի՝ «առողջական» պատճառով, իսկ դիմացկունները կրեմլում մնում էին մինչև կյանքի մայրամուտ: Հետխորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանում Լուժկովը պաշտոնից ազատվեց վստահության կորստի հիմնավորմամբ: Սա ինչ-որ տեղ
Հաշվի առնել ռուսական իրողությունները
Եվ առաջ գնալ մանր, հաշվարկած քայլերով Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոռումպացված է: Թե՞ դա հերյուրանք է, եւ Պուտինն ապրում է տարեկան 110 հազար դոլար համեստ աշխատավարձով: Կարծես թե ամբողջ աշխարհի համար այդ հարցի պատասխանը պարզ է: Հիմքեր կան ենթադրելու, Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը նույնպես գիտի, որ իրենց նախագահը երկրի
Այսօր մեծ թիվ են կազմում այնպիսի դիվանագետներ, որոնց աշխատանքը չքննադատելն է անբարոյականություն. «Ժողովուրդ»
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով որոշել էր ամփոփել ՀՀ դիվանագիտական կորպուսի նախորդ՝ 2015 թ. աշխատանքները, երեկ բավականին ոչ դիվանագիտական որակումներ է հնչեցրել ԱԳՆ-ի գործունեությունը քննադատողների հասցեին։ Պարզվում է՝ հայ դիվանագետների թերի աշխատանքի մասին բարձրաձայնելը, Նալբանդյանի գնահատմամբ, «անբարոյականություն է», քանի որ «դիվանագետն էլ նույն զինվորն է, որը կռվում է դիվանագիտական ճակատում»։ …Դիսկոմֆորտի համար պատճառների պակաս ՀՀ
Քաշաթաղի շրջանում համայնքների ղեկավարները ներկայացնում են հաշվետվություն անցած տարվա կատարած և չկատարածի մասին
Հուսանք այս տարվա ամռան առաջին ամսին Աղավնոյի մոտ 50 ընտանիք կտոնի բնակարանամուտ, և կշարունակվի մյուս թաղամասի կառուցումը:
ԲՀԿ խմբակցությունում երեկ վեճ էր
Այսօր-վաղը կհստակեցվի ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելու հարցը Երեկ երեկոյան խորհրդարանում ԲՀԿ խմբակցության սենյակից բարձր ձայներ էին լսվում: Տպավորություն էր, թե վիճում են, անգամ ձեռնամարտի են բռնվել: Պարզվեց՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բուռն քննարկում են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը: Այս քննարկումը նախաձեռնել էր ԲՀԿ-ի այն թեւը, որը կողմ է կոալիցիա կազմելուն: Այս փուլում կոալիցիա կազմելուն
Լեւոն Զուրաբյան. «Հուսով եմ Նալբանդյանն ինքն իրեն չի համարում քննադատությունից դուրս մարդ» «Հայկական ժամանակ»
«Շատ վերլուծաբաններ ու քաղաքագետներ են հայտնվել, որ սկզբից քննադատում են, հետո բացատրում՝ ինչո՞ւ։ Ես կարծում եմ, որ քար շպրտելը դիվանագետների վրա անբարոյականություն (այդ արտահայտությունը նախարարը կրկնեց մի քանի անգամ իրեն ուղղված տարբեր հարցերի համատեքստում.– խմբ.) է, քանի որ դիվանագետները նույն զինվորներն են՝ ուղղակի արտաքին քաղաքականության մեջ։ Դիվանագետներն ու ԵԽԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակությունը գործադրել, գործադրում եւ
Բուժական թեյեր
Հայտնի է, որ տարատեսակ խոտաբույսերից պատրաստված թեյերը բարերար ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Օրինակ աղեփքության ժամանակ անհրաժեշտ են հավասար քանակությամբ քեմոնի, ռազինա սովորական, անիսոնի սերմեր, երիցուկ, անանուխ։ Սերմերը տրորել կամ աղալ, որպեսզի եթերային յուղերը լուծվեն ջրում։ Մեկ թեյի գդալ խառնուրդին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, քամել եւ ավելացնել 1-2 ճաշի գդալ մեղր։ 10 րոպե թրմել։
Դադարեցվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 29-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ
Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներ է ստացել
Դատապարտում ենք ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը: Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին: Նման արարքները բարոյական մեծ վնաս են
Լիլիթ Գալոյանը «Moscow Open»-ում ընթանում է 5-րդ տեղում
Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում մեկնարկած շախմատի «Moscow Open» միջազգային ավանդական մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի՝ պատկառելի թվով ներկայացուցիչներ: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս կանանց «B» խմբում (դա կանանց ուժեղագույն խումբն է, որը նաեւ Ռուսաստանի գավաթի փուլ է) գրանցված Լիլիթ Գալոյանը: Նա չորս տուրից հետո կորցրել է ընդամենը կես միավոր եւ ընթանում է
Հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկողը տուգանվեց
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական նիստ: Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն
Մի մաքրեք ականջները «ավանդական» ձեւով
Մաքրելով ականջները «ավանդական» միջոցով` ծայրին բամբակ փաթաթած փայտիկով, կարելի է վնասել ականջի թմբկաթաղանթը։ Լավ է քնելուց առաջ մի քանի կաթիլ բուսական յուղ կաթեցնել ականջի մեջ, իսկ որպեսզի այն ականջից չծորի` ականջների մեջ բամբակ խցկեք։ Ականջի ցավի, բորբոքումների դեպքում վերցնել մեկ հատ խնձոր, խորովել ջեռոցում կամ գազօջախի վրա, հորիզոնական ձեւով կտրել, մաքրել կորիզներից, տաք վիճակում դնել


















































