Օրվա լրահոսը
«Արթուր Վարդանյանը ներդրված արհեստական սուբյեկտ է, չեմ ուզում ավելին փակագծերը բացել». փաստաբան
ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը մոտ օրերս նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն կներկայացնի: Մինչ միջնորդություն ներկայացնելը, փաստաբանն արդեն այս գործից սեփական վերլուծություններն է արել: «Տպավորությունս այնպիսին է, որ, այսպես կոչված, Արթուր Վարդանյան անձնավորությունը սուտասան ու հորինող անձնավորություն
ԱՄՆ-ը 10 մլն դոլար է տրամադրել հայ-վրացական սահմանի ամրացման նպատակով. BBC
Վրաստանի սահմանային ծառայությունը և ԱՄՆ-ի՝ Ռազմական սպառնալիքի նվազեցմանն ուղղված գործակալությունը համաձայնագիր են ստորագրել, որով Վրաստանին սահմանների ամրացման համար կտրամադրվի 10 մլն դոլար: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը: «Առաջին հերթին կամրացվի Վրաստանի՝ Հայաստանի հետ ունեցած սահմանը: «Մինչև 2017թ. մարտ ամիսը հայ-վրացական սահմանային հատվածը լիարժեք կերպով կհագեցվի հսկման համակարգերով և տեխնիկական
Փաստաբան. Հայաստանում Բահրեյնի քաղաքացու անհետացման հետեւում իրավապահ մարմիններն են կանգնած
Փաստաբան Տիգրան Սաֆարյանը Հայաստանում գտնվող Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհիի հարցով այսօր դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ-ի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն՝ խնդրել են անհապաղ միջամտություն եվրոպական դատարանից, որպեսզի Հայաստանի կառավարությունից պահանջեն չարտահանձնել Ֆադհել Ռադհիին: Նա տեղեկացրեց, թե ՄԻԵԴ-ից տեղեկացրել են, որ ստացել են դիմումը եւ 39-րդ
«Էկոնոմիկայի նախարարությունը տոկոս հաշվել չգիտի»
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ ԱՎԾ տվյալները հրապարակումը հաշվի առնելով, որակական տնտեսական աճի մասին չենք կարող խոսել
Երկու հոգու բերման են ենթարկել դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար
Այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնական օգտագործման ավտոմեքենայով բերման են ենթարկել դատախազության մոտ տեղի ունեցած «Ազատություն Գևորգ Սաֆարյանին» ակցիայի մասնակիցներից Վարազդատ Բարսեղյանին և Փայլակ Թևանյանին՝ դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար: Վարազդատ Բարսեղյանը և Փայլակ Թևանյանն այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնում են: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»
Վրաստանի Պնախարար. Հայ և վրացի բարեկամ ժողովուրդներին ոչինչ չի կարող բաժանել այն ճանապարհից, որը նրանք սկսել են հազարամյակներ առաջ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և Վրաստանի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում միջպետական հարաբերություններին, հստակեցնում
Գյումրիում արձանագրված բոտուլիզմի ու շնչառական սուր վարակով հիվանդների թվի ավելացման մասին (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոցում 4 օր բուժում ստանալուց հետո, հունվարի 31-ին «Գյումրի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքն է տեղափոխվել բոտուլիզմի ախտանիշով վարակված, 1978 թ.-ին ծնված Ա․Ս․-ն է։ «Գյումրի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդի մոտ սկսվել էին շնչառական խնդիրներ, այդ պատճառով էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն՝ վերակենդանացման
Թեւոսիկի եղբոր սպանության գործով վկա. Կա երրորդ ուժ, որ ստորացնում է ընկերոջս
«Իսրայելը ոչ մի հարց չի ունեցել ո՛չ Արթուրի, ո՛չ Թեւոսի հետ: Մինչեւ վերջ Արթուրը, մենք միասին Իսրայելի հետ ընկերություն ենք արել»
«Նոր Հայաստանի» անդամը Գեւորգ Սաֆարյանի մասին պահանջ փոխանցեց Դատախազությանը
Արդեն տեղեկացրել ենք, որ «Նոր Հայաստան» նախաձեռնության մի խումբ անդամներ հավաքվել են ՀՀ դատախազության դիմաց եւ պահանջում են փոխել նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված կալանքը, որպես խափանման միջոցը եւ ձերբակալել ոստիկան Գեղամ Խաչատրյանին: Քիչ առաջ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը մտավ ՀՀ դատախազության շենք եւ նամակ-պահանջ հանձնեց: Նա լրագրողներին փոխանցեց, որ իրենց նամակն
«Մենք չգիտե՞նք, որ ԱԺ-ն չէ այդ որոշումը կայացնելու». Էլինար Վարդանյանը՝ օմբուդսմենին ընտրելու մասին
«Ի վերջո մեծամասնությունն ինչպես որոշի, այնպես էլ կլինի»,- այսօր Գալուստ Սահակյանի այս միտքը հիշեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հանձնաժողովում պետք է քննարկվի նոր օմբուդսմենի թեկնածության առաջադրման հարցը: Էլինար Վարդանյանն ասաց, որ ողբերգություն չէ, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն է քննարկելու թեկնածության հարցը.
Խրիստենկո. «ԵԱՏՄ-ն պետք է ավարտին հասցնի նոր միասնական շուկաների ձևավորումը». «ՌԻԱ Նովոստի»
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ներկա պայմաններում պետք է մշակի համախմբված դիրքորոշում և կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անդամ-պետությունների տնտեսությունների վրա բացասական հետևանքները, ինչպես նաև պետք է ավարտել նոր միասնական շուկաների ձևավորման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Հիշեցնենք, փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
Էդվարդ Նալբանդյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Փետրվարի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրեց իր այցելության նպատակները, պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։ Հանդիպմանն
Նաիրա Զոհրաբյանը զայրացրել է Չավուշօղլուին․ yerkir.am
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում դատապարտել է ԲՀԿ կուսակցության պատգամավոր և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանին «անձնական վիրավորանք» հասցնելու համար: «Դատապարտում եմ Մարգար Եսայանին հասցեագրված այդ վիրավորանքը»,- գրել է Չավուշօղուն: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «yerkir.am»-ի կայքում
Լեւոն Զուրաբյանը Պյոտր Սվիտալսկուն ներկայացրել է անցած հանրաքվեն
Փետրվարի 1-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Լ. Զուրաբյանը ներկայացրել է անցած հանրաքվեն եւ մատնանշել է, որ այն ամբողջությամբ կեղծվել է, այսինքն` արժանացել է նույն ճակատագրին, ինչ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունները եւ հանրաքվեները: Քննարկվեց նոր ընտրական օրենսգրքի այնպիսի դրույթների ամրագրումը,
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ
Փետրվարի 1-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին անցյալ տարի դեկտեմբերին Բելգրադում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքները, 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանն առնչվող և ԵԱՀԿ մի շարք այլ օրակարգային հարցեր: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան
Դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 1-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Մեղվահովիտ-Տաշիր և Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ տարածքից) ավտոճանապարհները: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ
ՀՀ տնտեսությունը 2015թ. և ԵՏՄ ազդեցությունը դրա վրա
Գագիկ Մակարյան Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ը վերջին տարիների ընթացքում միջազգային քաղաքական և տնտեսական վարիվերումների համատեքստում ձգտում է պահպանել որոշակի հավասարակշռված կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս ապահովել ինտեգրման հնարավորությունները և համագործակցությունը տնտեսական տարբեր միավորումների հետ: Այդ առումով լրացուցիչ քաղաքական և տնտեսական ազդեցությունները բացառելու նպատակով
13 քրեական գործ ուղարկվել է դատարան
Փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և դատախազի կողմից գործն ուղարկվել է դատարան: 26 քրեական գործով 29 անձ ներգրավվել է
«Պատկան մարմինների խտրական վերաբերմունքն ապացուցում է, որ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է»
«Դեկտեմբերի 31-ի գիշերն Ազատության հրապարակում ոստիկանները բռնություն կիրառեցին քաղաքացիների նկատմամբ: Տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ոստիկանները հարվածում քաղաքացիներին, ինչպես է Գեղամ Խաչատրյանը հարվածում ՀՀ քաղաքացիներին: Փոխանակ ձերբակալելու Գեղամ Խաչատրյանին, քրեական գործ հարուցելու նրա նկատմամբ, ՀՀ ոստիկանությունը ձերբակալում է Գեւորգ Սաֆարյանին»,- այս մասին այսօր ցույցի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը: «Նոր Հայաստան»-ի
«Անդրեասյանը չէ՝ ով ուզում է լինի, ուզում է Իշտոյանը լինի՝ էլի կիսապաշտպան է լինելու». Հովհաննես Մարգարյան (Տեսանյութ)
«Ուզում է կաշվից դուրս գա Անդրեասյանը, Անդրեասյանը չէ՝ ով ուզում է լինի, ուզում է Իշտոյանը լինի՝ էլի կիսապաշտպան է լինելու: Չի կարող իրացնել իր առջեւ դրված խնդիրները»,- ԱԺ-ում նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին խոսելիս այսպիսի տեսակետ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա գնահատմամբ՝ Կարեն Անդրեասյանը լավ էլ տողատակին բացատրեց, թե ինչու է հրաժարական տալիս.
Թեհրանի համար հասանելի է դարձել նախկինում սառեցված 100 մլրդ դոլար. Press TV
Թեհրանը պնդում է, որ իր համար բացվել են մինչև 100 մլրդ դոլարի արտասահմանյան ակտիվներ այն բանից հետո, երբ իր վրայից հանվել են պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը: Կառավարության մամուլի խոսնակ Մոհամադ Բաքեր Նոբախթի խոսքով՝ գումարի զգալի մասը գտնվում է Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի բանկերում: Բացի այդ, նշվում է,
Վարչապետ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան և նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարևան պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության
Զարուհի Փոստանջյանը կարող է լինել լավագույն մարդու իրավունքների պաշտպանը». Մարուքյան
Այսօր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում առաջարկեց, որ եթե ՀՀԿ մի պատգամավորի՝ Սամվել Ֆարմանյանի ելույթից հետո Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տալիս, ուրեմն կառավարության անդամների մասին էլ թող ելույթներ ունենան, հրաժարական տան. «Պարո՛ն Ֆարմանյան, կառավարության անդամների մասին էլ 1-2 ելույթ ունեցեք, հրաժարական տան»: Ըստ Էդմոն Մարուքյանի, Կարեն Անդրեասյանին հիմա հերոսացնում են, հենց հրաժարական են տալիս,
Կառավարության շռայլ ծախսերը՝ 5 մլրդ պետական պարտքի ֆոնին
ՀՀ կառավարությունը անցյալ տարվա դեկտեմբերին ու այս տարվա հունվարին շռայլ ծախսեր է արել՝ թանկարժեք նվերներ, խնջույքներ ծառայությունների վրա: Ըստ որոշ հրապարակումների, օրինակ 708 000 դրամ ծախսվել է 4 ծաղկեփնջի, 2,5 մլն դրամ` 4 ժամացույցի, 5 400 000 դրամ` 2 խնջույքի վրա: Aravot.am-ը «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է կառավարության
Բողոքի ցույց Վանաձորում. գումարները չեն համալրում համայնքային բյուջեն եւ տնօրինում են անհատները (Տեսանյութ)
Դեկտեմբերի 23-ին Վանաձոր համայնքի ավագանին երկար քննարկումից հետո օրակարգից հանեց ավտոտրանսպորտային միջոցները կայանելու տեղական տուրք սահմանելու որոշումը: «Ոչ ապօրինի ավտոկայանատեղիներին» նախաձեռնող խումբը իրազեկում անցկացրեց Վանաձորի ամենամեծ ավտոկայանատեղում՝ թռուցիկներ բաժանելով եւ քաղաքացիներին բացատրելով, որ իրենց տրված գումարները չեն համալրում համայնքային բյուջեն եւ տնօրինում են անհատները: Երբ քաղաքացիները իրենք սկսեցին հետաքրքրվել եւ մոտենալ խմբի անդամներին, մոտեցավ վարձակալը՝
«Իմ պախանն ասել է՝ թող ռադդ քաշի». Փաշինյանը Կարեն Անդրեասյանին մեղադրեց (Տեսանյութ)
«Հայաստանն արդեն Մարդու իրավունքների երեք պաշտպան է ունեցել, եւ այդ երեք պաշտպաններից ոչ մեկի գործունեությունը բնականոն ավարտ չի ունեցել»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման կարգը քննարկելիս ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ «Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գործունեությունն ընդհատվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը մի անհասկանալի հրամանագրով, պետական պաշտոնյաներով
Փաստաբան Սիրունյան` «Կալանավորման հիմքեր չեն եղել, մենք հենց դրան ենք դեմ»
Ալեքսանդր Սիրունյանը Շուշանիկ Բախշյանի հետ քննարկում է կալանքի մասով բողոք բերելու հարցը
«Կրթական ծրագրերը հիմնականում տեսական գիտելիքներ են տալիս»
Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը նկատել է, որ տարիների ընթացքում երիտասարդների հետաքրքրությունը «Թարգմանչական գործ» մասնագիտության նկատմամբ զգալիորեն աճել է: Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Աբովյանն էլ նկատել է, որ ուսանողները լիարժեք գիտելիքներ ձեռք չեն բերում, որովհետև կրթական ծրագրերը հիմնականում տեսական գիտելիքներ են տալիս, և ավելի


















































