Օրվա լրահոսը
Ըստ Վարդան Այվազյանի՝ ՌԴ-ից էժան գազ ոչ ոք չի առաջարկել (Տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եւ հանրապետական պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, ասացին, որ Հայաստանը կարող է Իրանի համար ճանապարհ լինել Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Վարդան Այվազյանը նկատեց, որ Իրանի նավթային պաշարները մի քանի անգամ գերազանցում են Ռուսաստանի պաշարներին: Վարդան Այվազյանի ներկայացմամբ՝ Իրանը
Իսկ ի՞նչ ենք ուզում Մարդու իրավունքների պաշտպանից. «Հայոց աշխարհ»
Եթե նայում ենք սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխությունները, որոնցից հետո «Մայր օրենքում» ՄԻՊ-ին վերաբերող առանձին գլուխ կա (10-րդը), 3 հոդվածով հանդերձ, ապա այնտեղ մասնավորապես նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից
Լարիսա Ալավերդյան. «Իշխանությունը պետք է մտածի իր ճաշակի մասին՝ ում է բերում օմբուդսմեն»
Պետք է բերեն մի անձի, որը իշխանության տեսանկյունից կլինի աննկատելի հասարակության համար եւ հաճելի իշխանության համար:
Քննադատությունն իբրեւ գիտություն իսպառ բացակա է մեզանում. «Հայոց աշխարհ»
Մեր լավագույն մտավորականներից մեկը, որին շատերը ճանաչում են, վաղուց այն կարծիքին է, թե հայ թատրոնը մեռել է: Այլ մասնագետների կարծիքով սա մի ուրույն տեսակետ է՝ թատրոնը լավ էլ ապրում է, նոր ներկայացումներ են դրվում, բնագավառը ոլորտային բազմազանություններով առաջ է գնում: Այսօր բարձր գրականություն չի ստեղծվում, գրականությունը մեռնում է, խորհրդային շրջանում եթե տաղանդավոր գրողների եւ բանաստեղծների
ԱԺ պատգամավորն ուսուցիչներին առաջարկում է «Ֆեյսբուք»-ով ակտիվ շփվել աշակերտների հետ (Տեսանյութ)
«Դասերը հետաձգելու մասին որոշումը շատ ճիշտ էր. կարողացանք շրջանցել հիվանդությունը: Հակառակ դեպքում կունենայինք դասեր, բայց մեծ թվով բացականեր: Այսինքն՝ կօգնեինք համաճարակին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով Կրթության եւ գիտության նախարարության՝ դասերը հետաձգելու որոշման մասին, ասաց ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Նրա խոսքով՝ բաց թողած դասերը հնարավոր է լրացնել՝ կազմակերպված աշխատանքի շնորհիվ. «Լավագույն ուսուցիչները պետք
Հերմինե Նաղդալյան. «Իսկ կա՞ կոալիցիա, որ որևէ կուսակցություն վերադառնա կամ չվերադառնա». «Իրատես de facto»
«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԵԽԽՎ եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։ – Համաձա՞յն եք, որ սկսել են կատարվել ՀՅԴ-ի երազանքները։ – Եթե նկատի ունեք խորհրդարանական կառավարումը և 100 % համամասնական ընտրակարգը, գուցե, բայց դա դժվար է անվանել միայն ՀՅԴ-ի երազանք։ – Նկատի ունեմ կոալիցիա վերադառնալը, որ ՀՀԿ-ն ծանրացնում է, ՀՅԴ-ն՝ արագացնում։
Տնտեսական ազատությունն այլևս չի կարևորվում, այն պահից սկսած երբ մենք դարձանք ԵՏՄ անդամ «168 ժամ»
Ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2016թ. Տնտեսական ազատության ինդեքսը (2016թ. Index of Economic Freedom), որի համաձայն՝ Հայաստանը հաշվառված 178 երկրների շարքում 67 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը: Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է համարվել «չափավոր ազատ»: Փոխվել է ոգևորությունն՝ այս զեկույցի նկատմամբ։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդհանրապես ոգևորություն չկա։ Տնտեսական ազատության մեր տնտեսական բլոկի
«Գործադիրում փող բաժանողներ, հարց լուծողներ են, իսկ ԱԺ-ում՝ դրանցից օգտվողները». «Ա1+» (տեսանյութ)
Հանրապետական Սամվել Նիկոյանը չի ամաչում, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը գրելու են ոչ թե օրենսդիրները, այլ՝ կառավարությունը. «Եթե 10 անգամ, 20 անգամ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են եղել եւ դա իրականացրել է Ազգային Ժողովը, իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ անգամ էլ կառավարությունն օգտվի այդ օրենսդրական իրավունքից»: Նոր օրենսգրքով նույնպես ցուցակների հետընտրական հրապարակում չի նախատեսվում: Ըստ Սամվել Նիկոյանի,
Երբ ժամանցը վերածվում է արտակարգ իրավիճակի
Հունվարի 31-ին, ժամը 21:27-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ «911» ծառայությունում ահազանգ է ստացվել Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի «Թռչկան» կոչվող վայր արշավի մեկնած խմբի անդամներից: Ձյան հաստ ծածկույթի և սառնամանիքի պատճառով ողջ օրը դրսում անցկացրած արշավականները հոգնել էին ու չէին կարողանում վերադառնալ: Ժամը 21:29-ին ամենագնաց մեքենայով Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից օգնության է շտապում մեկ
Վլադիմիր Կազիմիրով. «Բավականին անամոթ և ոչ այնքան հաճելի, բայց տրամաբանական հարց է առաջանում». «168 ժամ»
Չվստահե՞լ արդյոք հակամարտության կոնկրետ լուծումն ապագա սերունդների մտքին, ներկայումս ապահովելով եթե ոչ՝ modus operandi, այլ՝ modus Vivendi:
Փաստաբան. մինչեւ քննության ավարտը պիտի արգելվի Շուշանիկ Բախշյանին իր բնագավառում գործունեություն իրականացնել. «Հայկական ժամանակ»
Երեկ զանգահարեցինք Շուշանիկ Բախշյանին։ Վերջինս հարցին ի պատասխան ասաց, որ փորձում է կազդուրվել։ Մեղադրանքի հետ կապված հարցին Բախշյանը, սակայն, չպատասխանեց, նա հարցը դեռ չլսած՝ անջատեց լսափողը։ Սույն գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն էլ երեկ ասաց, որ, ցավոք, դատարանի որոշումը տուժող կողմը բողոքարկելու հնարավորություն չունի, եթե ունենար, ապա կբողոքարկեին։ Փաստաբանը նաեւ պատասխանեց մի քանի հարցերին:
Հոգեբանական տեռոր Գյումրիում. «Ժամանակ»
Փետրվարի 1-ին արտառոց միջադեպ է արձանագրվել Գյումրիում: Պարզվել է, որ Ռուսաստանի ռազմակայանի զինծառայող,1990 թվականին ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը հարբած վիճակում փորձել է ներխուժել Պարույր Սևակ թաղամասի 13 շենքի 116 բնակարան, որտեղ ապրում է Երանոսյանների ընտանիքը, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ: Ըստ տանտերերի՝ հարբած զինծառայողը տևական ժամանակ հարվածել է դռանը, պահանջել է բացել այն, որևէ կերպ չի
Արթուր Աղաբեկյանը՝ ԼՂՀ-ից արտագաղթի մասին. «Հրապարակ»
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ասում է՝ այնպես չէ, որ Արցախում արտագաղթ չկա։ «Այն, որ ասում են, թե արտագաղթ ընդհանրապես չունենք, ունենք։ Մանավանդ աշխատանքի մեկնողներ շատ ունենք։ Դա էլ կապված է նրա հետ, որ Ռուսաստանի Դաշնությունում հին խորհրդային տարիներին շատ հաջողված արցախցիներ կան, որոնք այնտեղ աշխատանք ունեն, այնտեղ արտադրություններ ունեն կազմակերպած։ Հաճախ է լինում՝ ձմեռվա ամիսներին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան (15-րդ կմ), Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Տաշիր-Մեծավան ավտոճանապարհը: Մարտունի-Վարդենիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու
Արծվիկ Մինասյան. «Մնացել է մի քանի պաշտոն, ինձ դրեք-հանեք». «Հայկական ժամանակ»
Հետո իմ՝ որպես միաժամանակ 18 պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող եք քրեական գործ հարուցել։
Վարդգես Գասպարիին փետրվարի 15-ին բերման կենթարկեն դատարան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 2-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը: Դատական նիստը տեղի ունեցավ առանց մեղադրյալ Վարդգես Գասպարի ներկայության: Փոխարենն այսօր ներկայացել էր նրա նոր պաշտպանը՝ Լյուդվիգ Ավետիսյանը: Հանրային պաշտպանի գրասենյակը Լյուդվիգ Ավետիսյանին ներկայացրել է, որպես պաշտպան: Վերջինս դատարանից խնդրեց իրեն տրամադրել ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու
Պետական կառույցների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2015 թվականի տվյալների
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության նպատակով տեղեկատվական բնույթի հարցումներ է ուղարկում պետական տարբեր կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` համաձայն ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի: Ստացված տեղեկատվությունն օգտագործվում է կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության շրջանակներում: Այս տեսակետից կարևոր նշանակություն ունի պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման
Լիոնել Մեսսին չի հրավիրվի Արգենտինայի օլիմպիական հավաքական
Հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հարձակվողին պահում է ուրիշ մրցաշարերի համար: «Մեսսին օլիմպիական խաղեր չի մեկնի այս մրցաշրջանում մեծ քանակի մրցաշարերի պատճառով: Մենք ունենք Ամերիկայի գավաթ, օլիմպիական խաղեր եւ 2018 թվականի ԱԱ ընտրական մրցաշար: Իրականությունը ցույց է տալիս, որ մրցաշրջանը «Բարսելոնի» համար երկար է լինելու: Ես շատ հաղթանակների եմ ուզում հասնել, բայց ոչ ամեն գնով,
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային /”AK” ինքնաձիգերից, “ДШК” գնդացիրներից, “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային /60 և 82 մմ-ոց ականանետերից / և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից /”ՀԱՆ-17”/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել
Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից
Բնապահպանական կրթությունը «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» ռազմավարական առաջնահերթություններից է՝ սկսած 2005 թ.-ից, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող վերապատրաստումներով եւ սեմինարներով: Հազարավոր դպրոցականներ այցելում են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող երկու կրթական կենտրոններ: Այս կենտրոններից մեկը գտնվում է Կարինի տնկարանի տարածքում, իսկ մյուսը՝ Մարգահովիտ գյուղում: «Հայաստան Ծառատունկ Ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) այստեղ անցկացնում է ինտերակտիվ դասընթացներ՝
Գաբուզյանն ու Գրիգորյանը Իրանում դիրքերը զիջել են
Մեշխեդում ընթացող շախմատի Ֆիրդուսիի միջազգային մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը մեկնարկային երեք տուրերում տարած հաղթանակից հետո 4-րդ եւ 5-րդ պարտիաներում կեսական միավոր վաստակեցին, որի հետեւանքով մրցաշարային աղյուսակում բավականին զիջեցին դիրքերը: Վեցերորդ տուրից առաջ նրանք ունեն 3,5 միավոր եւ ընթանում են, համապատասխանաբար, 26-րդ եւ 27-րդ տեղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հանրապետականները հակադարձում են Արմեն Ռուստամյանին. «Հրապարակ»
«Եթե պարոն Ռուստամյանը նման բան է ասել, երեւի նկատի է ունեցել այն ժամանակահատվածը, երբ որ իրենք մեզ հետ կոալիցիա են կազմել»։
Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները փակ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում և Աշոցքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին
Քաղաքականացնելը ճիշտ է
Իշխանության ներկայացուցիչները հաճախ են հանդես գալիս այս կամ այն խնդիրը «չքաղաքականացնելու» կոչով: Բանը հասել է նրան, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հորդորել է չքաղաքականացնել օրենսդրական նախաձեռնությունները: Բայց պետք է հաշվի առնել, որ խորհրդարանը մի մարմին է, որտեղ հավաքվում են (պետք է հավաքվեն) քաղաքական գործիչներ, եւ այնտեղ արտասանած ցանկացած բառ քաղաքական երանգ ունի: Այսինքն՝ աշխարհի
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատվել է աշխատանքից
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն «Առավոտի» հետ զրույցում հաստատեց մամուլում հրապարակված այն լուրը, որ իր օգնականը՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Մարտուն Մաթեւոսյանն ասաց նաեւ, որ դիմումի մեջ որեւէ պատճառ մատնանշված չէ. միայն նշված է՝ խնդրում եմ ազատել աշխատանքից: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետի որդին է: Լուսանկարում՝
«ԱԱԾ-ի կողմից ձերբակալված խմբի գործում որոշ մարդկանց դերակատարությունը շատ է շահարկվում»
«Երկու միջնորդություն մենք մուտքագրել ենք: Սպասում ենք մոտակա օրերին, մոտ երկու-երեք օրվա ընթացքում, որ մեր միջնորդությանը պատասխանեն: Առաջինն անհապաղ պետք է որոշում կայացնեն նրան Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելու մասին»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը: Նրա խոսքերով՝ երկրորդ
Նոր մանրամասներ հարբած ռուս զինծառայողի՝գիշերով Գյումրու բնակարաններից մեկը ներխուժելու փորձի մասին. (Ձայնագրություն)
Երեկ ուշ ժամի, մոտավորապես ժամը 24.00-ի սահմաններում 1990 թվականին ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը, որը պայմանագրային զինծառայող է, հարբած վիճակում փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանը: Այնտեղ բնակվում է Երանոսյանների երեք սերնդից բաղկացած ընտանիքը: Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ռուս զինծառայողը համարյա կես ժամից ավել կոտրում
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բաշար Ալ-Ասադին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































