Օրվա լրահոսը

Դիլիջանի քաղաքապետի թեկնածու. «Նախկինում պարտվել եմ ընտրությունների անարդար լինելու պատճառով»

Իշխանությունները հավաստիացրել են` արդար ընտրություններ են լինելու

Ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած բնակարանագողերը հայտնաբերվել և ձերբակալվել են

Հունվարի 30-ին, ժամը 3.05-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևան տանը, որի բնակիչներն արտասահմանում են, ձայներ են լսվում ու լույս է երևում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները նկատել է 3 հոգու, որոնք նշված տան պատուհանից դուրս ցատկելով և ոստիկանության ծառայողների ուղղությամբ կրակոցներ արձակելով՝ դիմել են փախուստի: Փաստի առթիվ հարուցվեց քրեական

Սերժ Սարգսյանն ու Հրանտ Մարգարյանը «կբաժանեն» պորտֆելները

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան հանդիպելու են ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, հստակություն կմտնի այն հարցում, թե ինչ պորտֆելներ են տրամադրվելու ՀՅԴ-ին: Մեր տեղեկություններով՝ օրերս հրաժարականի դիմում կներկայացնի Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Խոսակցություն կա, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, որի

Գողությունների մեջ «մասնագիտացած» հանցավոր խումբը վնասազերծվեց (Տեսանյութ)

Հունվարի 18-ին Սիսակ Երեմյանը, Վլադիմիր Մորտուլաձեն, Կարեն Արամյանը եւ Մեսրոպ Հովհաննիսյանը կալանավորվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին Արտաշատ քաղաքի տարբեր խանութներից եւ տոնավաճառներից խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով: ՀՀ ոստիկանություն

Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ամեն րոպե կարող է բարդանալ. փաստաբան

Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի հետ համագործակցության մեղադրանքով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու վերաբերյալ նրա պաշտպաններն այսօր վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն են ներկայացրել: Վահան Շիրխանյանի պաշտպաններից Ստեփան Ոսկանյանն Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. «Նրա առողջական վիճակն ամեն րոպե կարող է բարդություններ առաջացնել ու կյանքին

Գալուստ Սահակյան. «Պիտի պաշտպանին կանչենք ստեղ, հարցնենք՝ խի՞ ես հրաժարական տվել, դատավորներ ենք, ինչ ենք» (Տեսանյութ)

«Երբ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական տվեց, գոնե ինձ համար անակնկալ եղավ»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման կարգի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի մտահոգությանը, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն է ընդգրկված, որը կուսակցության անդամ չէ եւ ԲՀԿ-ի հետ իրենց կարծիքները կարող

Ո՞ւմն է Շիրազի դիմաքանդակի վրայի հոսանքալարը

Մաշտոցի պողոտայի վրա է գտնվում այն շենքը, որտեղ ապրել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը: Շենքի պատին ամրացված է հուշաքանդակ: Արդեն մի քանի օր է, ինչ հուշաքանդակի վրա է հայտնվել նկարում պատկերված հոսանքալարը, որի մի մասն էլ գտնվում է փողոցում: Որեւէ մեկը հանձն չի առնում, թե ում լարն է, արդյոք վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Շենքի բնակիչներից

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Պաշտպանության նախարարին

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հարևան երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված սերտ

Ամերիկայի հայկական համագումարը հանդես է եկել ընդդեմ Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրելուն

Standard and Poor’s միջազգային վարկանշային գործակալությունն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի Վաշինգտոն – Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Գանձապետարանի քարտուղար Ջեք Լյուին հղված նամակում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է արել ԱՄՆ-ին հանդես գալ ընդդեմ Ադրբեջանի կոռումպացված ու ավտորիտար վարչակարգի համար առաջարկվող ցանկացած ֆինանսական օժանդակության տրամադրման, հատկապես՝ ԱՄՆ հարկատուների միջոցներով։ Համաձայն

Թուրքիայի պատկան մարմինները բարեկարգել են Սեբաստիայի հայկական գերեզմանոցը. Ermenihaber.am

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի հայկական գերեզմանոցում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի աշխատանքի և զբաղվածության կոմիտեի ու քաղաքային իշխանությունների համատեղ ծրագրի շրջանակներում: «Հանրօգուտ աշխատանք» անվամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրված տարածքներում ծառատունկ իրականացնել: Աղբյուրի համաձայն՝ մի խումբ հայեր այցելել են աշխատանքի և զբաղվածության կոմիտեի տնօրեն Նուրէթթին Քյոքսալին

Ինչո՞ւ են ՄԻԵԴ-ում ավելացել Հայաստանի դեմ վճիռները

«Ավելի վատթարը չի: Դիմելու հնարավորությունը, պայմանները, տեղը կարծես թե ավելի շատ են իմանում մարդիկ եւ փորձում են դիմել»,- այսպես պատճառաբանեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այն, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի վճիռներն ավելացել են: Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ը 2015-ին կայացրել է 8 վճիռ, 2014-ին 4 վճիռ է եղել: «Բայց որ այդտեղ խնդիր ունենք` ակնհայտ

«Կարեն Անդրեասյանն իրեն սխալ պահեց, տունտունի՞կ ենք խաղում». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)

«Ինքն իրեն սխալ պահեց: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հրաժարական տալ, բայց պետք է բացատրի»,- այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսպիսի դիտարկում արեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ կապված: Ըստ նրա, օմբուդսմենը, եթե նման պարտավորություն էր ստանձնում, պետք է հասկանար, որ դա սովորական պաշտոն չէր, պետք է ճակատ տար

«Գոնե հաջորդ Մարդու իրավունքների պաշտպանին չդարձնենք քավության նոխազ». Նաիրա Զոհրաբյան

«Դուք գնացիք այն ճանապարհով, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա ներկայացնել իր թեկնածուին, բայց, այնուամենայնիվ, ընտրվելու է հանձնաժողովում մեկը: Որպեսզի լիագումար նիստում կատարվի ընտրություն, առնվազն գոնե երկու թեկնածու պետք է լինի, որպեսզի գոնե մենք կարողանանք անել ընտրություն: Դուք հիմա ֆիլտր եք անում՝ թողնելու  միայն մեկին»,- այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օմբուդսմենի թեկնածության առաջադրման կարգի մասին

ԵԽԽՎ պատվիրակ. փաստարկները, որ հայկական կողմը խոչընդոտել է Միլիցա Մարկովիչի այցը ԼՂ՝ բացարձակ սուտ են (Տեսանյութ)

«ԵԽԽՎ-ի շենքը Բրյուսելում չի գտնվում». Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է ԵԽԽՎ պատվիրակների հասցեին քննադատություններին

ԿԳ նախարարության պաշտոնյա. «Ազատված տնօրենի հրամանը չի վերանայվի»

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ որոշում է կայացնելու նախարարությունը՝ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լեւոն Սահակյանի (լուսանկարում) վերաբերյալ, քանի որ քոլեջի ուսանողությունը նրան վերականգնելու խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԿԳ նախարարին: «Դա ընդամենը խնդրանք է, բայց վերականգնել Լեւոն

Աշտարակում հայտնաբերվել են ամուսինների դիերը. shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը: Այս պահին դատաբժիշկը զննում է դիերը

Կայանալու արվեստը. Աստված ոչ մեկին չի պատժում

Մեր պատժի եւ դժոխքի աղբյուրը միայն մենք ենք 1980-ականներին կար մի կուսակցական աշխատող, որը սրտի խնդիրներ ուներ: Նրան խորհուրդ տվեցին շուն պահել, եւ իսկապես՝ կենդանու հետ շփվելու շնորհիվ նրա առողջական վիճակը էապես լավացավ: Այնքան լավացավ, որ այդ մարդը որոշեց, թե շունն իրեն այլեւս պետք չի, ու նվիրեց կենդանուն մեկ ուրիշ մարդու: Նվիրելուց մի քանի օր

Փաշինյանը՝ օմբուդսմենի հրաժարականի մասին. «Ի՞նչ է նշանակում ստիպել հրաժարական տալ» (Տեսանյութ)

«Աննախադեպ իրավիճակ է: Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել»,- այսօր ԱԺ նիստում ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով օմբուդսմենի թեկնածության առաջադրման մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ աննախադեպ իրավիճակ չկա, նախորդ մարդու իրավունքների պաշտպանն էլ է հրաժարական տվել: Նա հարցրեց՝ ինչո՞ւ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին չպետք է ներկայացնի ԱԺ

«Այստեղ անշուշտ կա Հայաստանին որպես երրորդ կողմ ներգրավելու անհրաժեշտություն»

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Եվրոպան Ադրբեջանին արդեն այլ աչքով է նայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություններին։ ՄԻԵԴ-ը ադրբեջանական եւ հունգարական կողմերից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին։ Դատարանի հաղորդագրության մեջ նշվում

«ՀՀԿ-ի համար վտանգներ չկան. Հենց հիմա կարող եմ 10 հոգու հրամանագրել, գնան այդ հանձնաժողով». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ-ի 2012-ի մայիսի 31-ի որոշման մեջ լրացում անելու եւ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ՄԻՊ թեկնածու առաջադրելու կարգի մասին հարցը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նախագիծը, որով նախատեսվում է նոր Սահմանադրության համաձայն իրավասու հանձնաժողով սահմանել, որը պետք է ներկայացնի օմբուդսմենին: Ընդ որում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է իրավունք ունենա

ԵԽԽՎ բյուրոյում Նաիրա Զոհրաբյանի հարցը չի քննարկվել

«Ուրբաթ օրվա բյուրոյի նիստին ես ներկա եմ եղել: Տիկին Զոհրաբյանի անունն այնտեղ չի հնչել»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Մամուլում հրապարակումներ եղան, որ ուրբաթ օրը տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որի ժամանակ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը բյուրոյին բանավոր բողոք է ներկայացրել, որ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը

Մահացած Է եգիպտական բեմի «հրաշամանուկ» հայուհին. yerakouyn.com

Եգիպտոսի մէջ մահացած է եգիպտական կինոյի հայ դերասանուհի, երգչուհի Ֆէյրուզը: Այս մասին կը յայտնէ եգիպտական Daily NEWS պարբերականը: Պարբերականին հաղորդմամբ` 73-ամեայ Ֆէյրուըն ունէր երիկամներու եւ լեարդի հետ կապուած խնդիր եւ վերջին շրջանին անոր վիճակը ծանր էր: Դեռ մանուկ հասակէն ստանձնած է եգիպտական կինեմատոգրաֆի «Ոսկէ դար»-ի աստղի փառք: Ֆէյրուզ յայտնի դերասանուհի եւ երգչուհի Նելլի Արթին Գալաֆեանի

2016 թ.առգրավվել է 317.0 կգ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.01-29.01.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել 45,0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի

Վահան Արծրունին նոր ձայնասկավառակ եւ համերգային նախագիծ կներկայացնի

Այս տարի թողարկվելու է երաժիշտ Վահան Արծրունու «Piano drops» ձայնասկավառակը, որը ներառում է նրա դաշնամուրային ստեղծագործությունների շարքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հեղինակը: «Դա նոր ոլորտ է ինձ համար, չէ որ ես կիթառահար եմ եւ իմ այսպես կոչված պրոֆիլային գործիքը կիթառն է»,-ասաց Վահան Արծրունին: Այս տարի երաժիշտը նաեւ կներկայացնի վաղուց խմորված «Մաշտոց-Կոմիտաս» նախագիծը. «Առաջին բաժնում կներկայացվեն

«Գյումրի բժշկական կենտրոն» է տեղափոխվել բոտուլիզմի ախտանիշով վարակված քաղաքացի 

Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոցում 4 օր բուժում ստանալուց հետո, հունվարի 31-ին «Գյումրի բժշկական կենտրոն» է տեղափոխվել բոտուլիզմի ախտանիշով վարակված քաղաքացի։ Տուժածը 1978 թ ծնված Ա․Ս․-ն է։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում, վերջինս գտնվում «Գյումրի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում։ «Գյումրի բժշկական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Պատգամավորներն իրենց «մաշկի վրա» են զգացել ԵՏՄ-ի վնասները

Հովհաննես Սահակյանը պատմում է եվրոպական երկրներում իր հանդիպումների արդյունքներից «Միջազգային կառույցներում մեր աշխատանքի եւ պայքարի ոճը միգուցե պետք է փոխենք, որովհետեւ զգում ենք, որ տարբեր իրավիճակներում հին մոտեցումներն ու մեթոդները չեն գործում: Կա կոնկրետ շահ, կոնկրետ նպատակ, այդ մարդիկ էլ քվեարկում են այդ շահով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ

Սուքիաս Ավետիսյան. «Առաջադրման մասին խոսք չի եղել»

Սուքիաս Ավետիսյանը նույնիսկ չբացառեց, որ միգուցե, ինքը հանձնաժողովի կազմում չլինի

Շարմազանովը՝ Արմեն Ռուստամյանին. «Կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել»

«Զգացմունքային գնահատականից հետո երբեմն զղջում ես»

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930